16:37 08.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան […]
16:27 08.07.2019
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց […]
16:17 08.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրերում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն […]
15:52 08.07.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ: Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր` նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի […]
15:50 08.07.2019
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը կոչ է արել Կրեմլին սառեցնել Թբիլիսիի հետ հարաբերությունները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին Վրաստանի հեռուստատեսությամբ հնչած հայհոյանքների պատճառով: Պատգամավորի խոսքով, Վրաստանի նախագահն, իհարկե, քննադատել է միջադեպը, բայց ներողություն չի խնդրել: «Վրացական հեռուստատեսությունը, Գաբունիայի դեմքով, այնքան խորն է հարվածել երկկողմ հարաբերություններին, որ շատ դժվար կլինի դրանք զարգացնելը», – ասել […]
15:49 08.07.2019
ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Վրաստանում հայկական ավտոմեքենայի վթարից տուժածների առողջական վիճակի մասին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հիմնական հետազոտություններն ավարտվել են, բայց հետազոտությունները դեռ շարունակվում են, այս ԲԿ-ում գտնվող հիվանդը՝ Մելանյան, գտնվում է դինամիկ հսկողության տակ: «Ամեն ինչ արվում է, ամեն ինչ […]
15:43 08.07.2019
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահին ուղղված հայհոյախառն արտահայտությունները: RT-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ հեռուստաընկերության ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար: Նրա խոսքերով՝ նախօրեին վրացական հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչած արտահայտությունները «խայտառակություն են Վրաստանի համար» և խախտում են քաղաքական, լրագրողական ու էթիկական բոլոր նորմերը՝ անցնելով բոլոր սահմանները: «Դա […]
15:41 08.07.2019
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր հրապարակման մեջ ընդարձակ անդրադարձ է կատարել առաջիկայում սպասվող հանրակրթական չափորոշիչների փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես խոսքը վերաբերում է հանրակրթական դպրոցներում դասավանդվող մի շարք առարկաների մատուցման նոր չափորոշիչների մշակմանը, ինչպես նաև ուսուցիչների ու դասագրքերը մշակող մասնագետների վերապատրաստմանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են […]
15:34 08.07.2019
Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը: Հանդիպմանը նախարարը հանդես կգա ելույթով:
15:19 08.07.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է այդ երկրի «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Սինան Օղանի՝ հակահայկական հայտարարություններին: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ակնհայտ հակահայկական վարքագիծ ունեցող նախկին պաշտոնյան Twitter-ի իր էջում դժգոհություն էր հայտնել այն առիթով, որ Կարսի, Վանի ու Իգդիրի քաղաքապետարաններում վերջին շրջանում հաճախակիացել են հայկական տարբեր պատվիրակությունների ընդունելությունները: […]
15:11 08.07.2019
Ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում Երևանի հիվանդանոցներից մեկի զուգարանում արված լուսանկար է հրապարակել և մակագրել. «Էս նկարը ԱԺ-ում նկարածին տվեց անցավ: ? Երևանի հիվանդանոցներից մեկում է սա: Սա, որ տեսնում ես, միամգամից հիվանդանոցի կազմակերպչական ու կառավարման համակարգը կարելի է գնահատել 0-ից 10 բալային համակարգում -20: Հիգիենան ու քարուքանդ վիճակը իր հերթին»: Լուսանկարի ներքևում Ավետիսյանը […]
15:09 08.07.2019
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը նոր տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում: Տեսանյութում ներկայացվում են այդ պահին փողոցում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: «Կոմիտասի պողոտա՝ եկեղեցու մոտ, մայթը ազատվում է …»,- տեսանյութը մակագրել է համայնքի ղեկավարը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ նախկինում այս վայրում ծաղկի վաճառասրահ է եղել, որն ապամոնտաժվել էր վաճառակետի վարձակալի կողմից:
15:00 08.07.2019
Դաշնակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում, իսկ հատուկ նիստ է հրավիրելու՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար։ ՀՅԴ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով և վերլուծելով Արցախում տիրող կացությունը և առաջիկա ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանագրելով, որ որոշ քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից վաղաժամկետ […]
14:54 08.07.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր նախատեսված էր հանդիսավոր միջոցառում, որն անցկացվել է առանց հանդիսության։ Դիպլոմ է ստացել հրշեջների ու փրկարարների նոր սերունդը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտ 200 շրջանավարտ։ Ապագա փրկարարները ներկայացրել են, թե ինչպես են ընտրել մասնագիտությունը և ինչ մասնագիտացմամբ են աշխատելու։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ պատմեց նրանց աշխատանքի ընդունելու հնարավորությունների մասին։
14:46 08.07.2019
Երասխի ճանապարհին 6 մարդու կյանք խլած պատահարը, ըստ նախնական վարկածի, եղել է մեքենաների բախումից հետո գազի արտահոսքի պատճառով։ Այս վարկածն այսօր կրկնեց արտակարգ իրավիճակների նախարարը։ Նրա ղեկավարած գերատեսչության մասնագետները նույնպես մասնակցել են ոստիկանության աշխատանքներին։ «Նախ` շատ արագ է վառվել։ Նույնիսկ փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտիկ կանգնել հանգցնելու համար։ 5-6 մետրից են սկսել հանգցնելու […]
14:45 08.07.2019
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան չի փոխում և չի հրաժարվում դիվանագիտական ոչ մի ձևաչափից:
14:30 08.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները: Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն […]
14:28 08.07.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին լրագրողներն այսօր հարցրին ուժային մի շարք կառույցների ղեկավարներին գեներալների կոչումներ շնորհելու մասին։ Նախարարը նախ` շնորհավորեց ստացողներին, ապա ասաց, որ դա բնական է։ Նա բացատրեց, որ այն երկրներում, որտեղ ուժային կառույցների ղեկավարները ստանում են կոչումներ, կոչումները տրվում են այն պաշտոնյաներին, որոնք արդեն ունեն համապատասխան պաշտոն։ Իսկ այն պաշտոնյաները, որ ստացել են […]
14:18 08.07.2019
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին ասվում է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: «Արցախի Հանրապետության տեղեկատվական […]
14:07 08.07.2019
Աշխարհում դեռ չի ստեղծվել հակակարկտային այնպիսի միջոց, որ 100 տոկոս պաշտպանություն կապահովի։ Այն, ինչ անում է ԱԻ նախարարությունը, մեղմացնող միջոց է ընդամենը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ հակակարկտային կայանները կարող են ցրել ցածր կարկտաբեր ամպերը, բայց կան նաև բարձր ամպեր, որոնց դեմ պայքարն անհնար է։ Սակայն հիմա […]
14:05 08.07.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասին: «Չեխիան լիովին ավարտել է «Հայաստան-Եվրամիություն» ՀԸԳՀ վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,- գրել է նա:
13:58 08.07.2019
«ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, որովհետև հրդեհների աննախադեպ քանակություն է։ Տեսեք՝ անցյալ տարվա վրա մենք ունենք 1600-ով ավելի հրդեհ։ Սա կրկնակի ավելի է, քան եղել է անցյալ տարի էս ժամանակ»,- այս մասին այսօր ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա բացատրեց, որ շատ դեպքերում այդ հրդեհները կապված են մարդկային գործի հետ, ու դա նաև անփույթ վերաբերմունքի […]
13:55 08.07.2019
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։ Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն […]
13:50 08.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոկը վատ է կատարել իր պարտականությունները, ասում է Fox News-ը: Նա նշել է, որ դեսպանը վատ է ծառայում Մեծ Բրիտանիային: Թրամփը նաև ավելացրել է, որ նախագահի աշխատակազմը բնավ դեսպանի «երկրպագուն» չէ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դերոկը Մեծ Բրիտանիա էր ուղարկել […]
13:40 08.07.2019
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է ներկայացրել։ «Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու […]
13:21 08.07.2019
Երեկ Լոռու մարզի Քարինջ գյուղում ինքնասպան է եղել 35-ամյա տղամարդ: Տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել, ապա ընտանիքի անդամները գտել են նրա դին: Դեպքի մանրամասների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Լոռու մարզի Քարինջ համայնքի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանի հետ: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդուն գտել են ծառից կախված. «Ըստ խոսակցությունների` նա 2-3 […]
12:44 08.07.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն […]
12:42 08.07.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մշակութային ոլորտում Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել Մատենադարանի հետ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այն […]
12:20 08.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրելն է, որ Երասխի վթարից տուժածները շարունակում են բուժումը Հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում. «Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ […]