10:31 09.07.2019
Ազգային ժողովն այսօր սկսում է արտահերթ նստաշրջան։ Նիստի հենց սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին շաբաթ օրը Երասխի ճանապարհին և կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը։
10:29 09.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: «Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, […]
10:11 09.07.2019
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից վարորդը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արսեբ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս […]
09:03 09.07.2019
Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ […]
08:59 09.07.2019
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների: Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի […]
23:40 08.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյբսուքյան ասուլիսի ընթացքում խոսել է ոլորտի խնդիրների մասին: Արսեն Թորոսյանը պատասխանել է օգտատերերից մեկի հարցին և նշել է, որ այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն առաջին կարգի հաշմանդամություն, կարող են բուժում ստանալ միայն այն հիվանդանոցներում, որոնց հետ Առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում իրականացնում է համագործակցություն: «Մենք ունենք պետպայմանագիր Կարմիր խաչի, […]
20:57 08.07.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, տիկին Աննա Հակոբյան, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: […]
20:39 08.07.2019
Հուլիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։ Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում։ Տիգրան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները […]
20:30 08.07.2019
Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր-սեղան ձևաչափի շրջանակում հանդիպում-քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորել է Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն […]
19:51 08.07.2019
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը: Արդեն այսօրվանից քաղաքացիները կարող են գրանցվել կայքում, հարթակի միջոցով ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը՝ մայրաքաղաքում կյանքի կոչելու համար: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշում է, որ այն ուղղված է քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ համագործակցություն ու մասնակցային կառավարում ապահովելուն: «Սա […]
19:39 08.07.2019
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, 2019թ. սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեմ պայքարի ակտիվացման շրջանակներում մարզի դատախազի կողմից մարզպետին և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին […]
19:35 08.07.2019
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյբսուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է վերջին շրջանում տեղի ունեցող վթարների և նրանց կանխարգելման մասին: Անդրադառնալով իր այն գրառմանը, թե հարկավոր է բոլորի վարորդական իրավունքները չեղարկել և նորից քննություն անցկացնել, նախարարը պարզաբանեց. «Ես երևի պիտի ստատուս գրելու համար էլ իրենցից թույլտվություն վերցնե՞մ: Մինչ նախարար լինելը ես եղել եմ վարորդ […]
19:22 08.07.2019
«Սևանա լճից վերցված նմուշների լաբորատոր արդյունքները դեռ հայտնի չեն, երբ հայտնի դառնա, մենք կիրազեկենք հանրությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Ողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը: Խնդիրն առկա է թե´ ծովերում, թե´ լճերում, նաև Սևանում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին: Նախարարը նշել […]
19:18 08.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյբսուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական վթարներին. «Ունենք 1 ծանր պացիենտ և 3 ծանր պացիենտ Արարատի վթարից, իսկ մյուս վթարից կա 2 ծանր հիվանդ Թբիլիսիում, այս վթարի տուժած ևս 3 մարդ տեղափոխվել է ՀՀ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում»: Այն դիտարկմանը, թե ինչու տուժածների […]
18:59 08.07.2019
Հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ինգուշեթիայի Հանրապետության նախկին նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ, հայտնում է Razminfo-ն։ Եվկուրովին նաև շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Եվկուրովի զինվորական կարիերան սկսվել է 1982–1984թթ․ Խաղաղօվկիանոսյան նավատորմում ժամկետային ծառայությունից։ Մասնակցել է չեչենական երկրորդ պատերազմին, 1999 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի ռուսական խաղաղապահների կազմում մասնակցել է Կոսովոյում մարտական գործողությունների։ […]
18:58 08.07.2019
Փաստաթղթի բացատրագրում նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ-ի «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը:
18:40 08.07.2019
Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը կյանքից հեռացել է հուլիսի 6-ին՝ 63 տարեկան հասակում:
18:32 08.07.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ, Սարգիս Հովիվյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ […]
18:15 08.07.2019
Գլխին ստացած հրազենային վիրավորումից մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, 2001 թվականին ծնված Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)։ Դեպքի մասին հայտնի է դարձել հուլիսի 7-ին, սակայն այլընտրանքային աղբյուրներից, փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և այլ պաշտոնական աղբյուրներ կոծկել են միջադեպի մասին տեղեկությունները։ Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները հրապարակել է ադրբեջանական ընդդիմադիր […]
18:15 08.07.2019
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ից 7-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 տրանսպորտային միջոց։ Դրանցից 17-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, երկու մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային […]
18:12 08.07.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ տեղի է ունեցել նրա ավագ որդու՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը: «Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան […]
18:00 08.07.2019
Վարչական և քրեական օրենսգրքերում շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխությունների փաթեթ է մշակել: Ծառահատումների համար պատիժները խստացվում են, որոշ դեպքեր՝ քրեականացվում: Նախագիծն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում: Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի խոսքերով՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային […]
17:51 08.07.2019
Վրաստանի խորհրդարանի առջև թեժ երեկո է սպասվում: Այսօր խորհրդարանի շենքի մոտ ցերեկը նախատեսված էր ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների երթ: Ինչպես մոտ մեկ ամիս առաջ, այսօր ևս վրացի հոգևորականները և որոշ ակտիվիստներ խոչընդոտել են ակցիայի կազմակերպմանը՝ իշխանություններից պահանջելով փոխել «Հակախտրականության մասին» օրենքը: ԼԳԲՏ անդամները իրենց դրոշով ԱԹՍ են բաց թողել Վրաստանի խորհրդարանի ուղղությամբ և հեռացել տարածքից: Ակցիայի […]
17:36 08.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, որոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ […]
17:32 08.07.2019
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում է Armtimes.com-ը: Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գումարի չափ չեն նշել, թողել են դատարանի հայեցողությանը: Ենթադրվում է, որ միջնորդությունը կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին և մակագրվել է Քոչարյանի […]
17:12 08.07.2019
Այսօր նաև ուժի մեջ է մտել հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշումը, որով հուլիսի 8-ից արգելվում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան և հակառակը:
17:04 08.07.2019
Հունաստանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո այսօր հայտնի է դարձել երկրի նոր վարչապետի անունը։ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոց Միցոտակիսին է հանձնել երկրի նոր կառավարության ձևավորման մանդատը։ Նոր կառավարության ձևավորումը կիրականացվի առաջիկա օրերին։ Վարչապետի կուսակցությունը ընտրություններում հաղթել է նախորդ իշխող կուսակցությանը։ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հավաքել է 39,85 տոկոս, իսկ նախկին […]
17:00 08.07.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի […]
16:49 08.07.2019
Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանն այսօր նախագահ Բակո Սահակյանից ստացել է գեներալ-մայորի կոչում և ուսադիրներ։ Այս մասին հայտնել և լուսանկարները տեղադրել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Էդգար Էլբակյանը։ Հարությունյանը, հիշեցնենք, բանակի շտաբի պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում: 2015 թվականի դեկտեմբերին Հարությունյանը […]