09:21 07.07.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանից հեռացած հայ փախստականների միության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրել է նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։ FM @ZMnatsakanyan met representatives of the Union of #Armenian #Refugees from #Azerbaijan pic.twitter.com/BDtgHiKN6W — MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 6, 2019
00:30 07.07.2019
«Այրվածքաբանական կենտրոնում գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խոսքը վերաբերում է տուժածներից ամենածանր վիճակում հոսպիտալացված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանին։ Նա Երասխ համայնքի բնակչուհի է, Արարատից՝ տատիկի տնից վերադառնալիս է եղել տուն։ Երկու քույր […]
23:51 06.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ․ «Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին: Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր […]
23:49 06.07.2019
«Արհեստական թեմաներ են բերում օրակարգ, մեր բոլոր ընտանիքներ, աշխատավայրեր և ստիպում են դրա մասին մտածել, խոսել: Մենք կխոսենք մեկ-երկու օր, անվերջ հո չե՞նք խոսելու», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ հասարակության օրակարգն այլ է՝ կա անվտանգության՝ պատերազմի և խախաղության խնդիր Ադրբեջանի հետ, կան սոցիալական, բարեկեցության խնդիրներ. «Մենք էս […]
20:38 06.07.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ. «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ուղերձում:
20:19 06.07.2019
Երասխ գյուղից Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Այս մասին հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Այնտեղ է գտնվում նաև Գագիկ Ղուկասյանը և Ռուզաննա Հակոբյանը։ Արարատի ԲԿ-ում են գտնվում Նարե Գրիգորյանն ու Անդրանիկ Նկրուլյանը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ժամանել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Մանրամասները` տեսանյութում:
20:00 06.07.2019
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը, որ գործում է ՌԴ ՊՆ ենթակայության տակ, կազմել է Առաջին աշխարհամարտի լավագույն զինատեսակների ցանկը, որում առաջին հորիզոնականներ են մղել հենց ռուսական զինատեսակները։ Երրորդ հորիզոնականում «Մաքսիմ» գնդացիրն է, որով զինված էր ռուսական բանակը։ Երկրորդում ամերիկյան M1911 ինքնալիցքավորվող ատրճանակն է։ Իսկ առաջին տեղում ռուսական ցարական բանակի, ապա նաև խորհրդային բանակի սպառազինության մեջ եղած Մոսինի […]
19:44 06.07.2019
Այն բանից հետո, երբ ամերիկացի ռազմական օդաչուները մի շարք հայտարարություններ էին արել չբացահայտված թռչող օբյեկտների տեսնելու մասին, ամերիկյան հեռուստաընկերությունների մեկի եթերում հարցազրուցավարը այլմոլորակայինների գոյության մասին հարց է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ։ Բայց անձամբ ես հակված եմ կասկածով վերաբերվել ՉԹՕ-ների գոյությանը», – ասել է Թրամփը։ Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ […]
19:39 06.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ իր համոզմամբ՝ դեկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ եղել է ազատ քվեարկություն, բայց ընտրության մասին խոսք չի եղել. «Ընտրությունը պատկերացնում եմ գաղափարների վեճ, ընտրությունը պատկերացնում եմ մոդելնելի ընտրություն, դու հասարակությանն առաջարկում ես պետության այս, այս զարգացման մոդելների ընտրություն: Գոնե կարևորագույն մի քանի հարցերի, մենք ունեցել ենք […]
19:20 06.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Հայաստանում Սահմանադրության օրվա՝ տոն լինել-չլինելու մասին. «Բնական է՝ չենք տեսնում, որովհետև էդ օրը, էդ գաղափարը չկա քաղաքացու գիտակցության մեջ: Մենք կարող ենք այլ տոների նման արհեստականորեն նշել, բայց, մինևնույն է, դրանից բան չի փոխվի: Մենք արհեստականորեն նշեցինք Քաղաքացու օրը, բայց մենք քայլ անգամ չմոտեցանք քաղաքացու […]
19:07 06.07.2019
Եվրոպայում խիստ շոգ եղանակի պատճառով Ֆրանսիայում երաշտի վտանգ են տեսնում։ Երկրի ավելի վտանգված վարչատարածքային շրջաններում՝ դեպարտամենտներում, մտցված է ջրի օգտագործման սահմանափակում՝ տնտեսման նպատակով։ Մի քանի շրջաններում էլ ճգնաժամային իրավիճակ է հայտարարված։ Այս տնտեսումը վերաբերում է Ֆրանսիայի 101 դեպարտամենտներից 32-ին։ Դրանց թվում են հատկապես կենտրոնական ու հարավային հատվածներում են։ Որոշ տարածքներում ուղղակի արգելվել է ջրի օգտագործումը […]
19:00 06.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել է տեղի «Թումո» ստեղծարար կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու առաջնային ոլորտներին: «Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել ենք Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն: Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, […]
18:03 06.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` SHANTNEWS.am-ը զրուցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, որը հայտնել է, որ գտնվում է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրում: Մարզպետը քիչ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` ցավակցություն հայտնելով Զոդի կամրջին վթարի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին` մաղթում շուտափույթ ապաքինում»: Այս պահի դրությամբ հայտնի է զոհերի թիվը` 6: «Դեպքի առթիվ […]
18:00 06.07.2019
«Մենք ինստիտուցիոնալ փոփոխությունների լոբբինգ ենք անում, իրենք ասում են` մենք բարի կամք ունենք, մենք վատ բան չենք անի»,- պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հեռանկարի» տաղավարում: «Երբ ասում ենք` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խոսք եք տվել, որ դառնան նախարարություններ, ասում են` դե դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր վատ, իսկ մենք հիմա լավն ենք, բարի ենք, […]
17:50 06.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներին բուժօգնության տրամադրմանը: «Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»,- գրել է նա:
17:48 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, 5-ն է, տուժածների թիվը՝ 11: Դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար փորձեցինք զրուցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Նա SHANTNEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ասաց, որ դեպքի վայրում է ու հարմար չէ այս պահին խոսելը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից […]
17:33 06.07.2019
SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր` վերջին շրջանում համացանցում սկսվել է «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ: Մարդիկ «բռնության ձայնը» հեշթեգով հրապարակում են սեռական բռնության ենթարկվելու մասին իրենց պատմությունները: Այսօր ոստիկանությունն անդրադարձել է այդ հրապարկումներին և պարզաբանում ներկայացրել, որում նշվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամներ պարզաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության […]
17:00 06.07.2019
«Նիկոլ Փաշինյանը թող ասի` քանի՞ անգամ է ինքը բանակցել՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար էդ ֆորմատով և հասել հաջողության, ես էլ փորձեմ»,- այսպես պատասխանեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ի հետ բանակցության հավանականության մասին հարցին: Ընդդիմության կողմից ԲԴԽ դատավորի թեկնածու առաջադրելը եղել է բանավոր բանակցության արդյունք: «Մենք ասում ենք սիրելի, հարգարժան «Իմ քայլ», 3 մարդ հրաժարական է […]
16:44 06.07.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ, թե՞ ոչ: Մարուքյանը նշել է, որ ՍԴ-ն աշխատում է, հետևաբար, չկա ճգնաժամ: «Երեկ չէ առաջին օրը Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ չեն ընդունել, և դրա տակ ստորագրել է Հրայր Թովմասյանը: Եթե ճգնաժամ լիներ, պետք […]
16:34 06.07.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։ Բելառուսի Հանրապետությունում նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական հանդիպումներից զատ այցեր կունենա […]
16:15 06.07.2019
Հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 12։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում, Վիլնյուսի փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, թիվ 63 երթուղուն պատկանող, սակայն չշահագործվող ավտոբուսը նորոգման համար փորված փոսի վրա կայանված վիճակում առաջ է ընթացել և գլխիվայր հայտնվել ձորում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ, բարեբախտաբար, չկան։ Դեպքի վայր […]
16:10 06.07.2019
Թուրքիայի Անթալիա նահանգի իշխանությունները դեմ են հանդես եկել համանուն քաղաքի ղեկավարի առաջարկությանը, որ անհրաժեշտ է քաղաքի բյուջեն լցնելու համար հատուկ հարկ սահմանել զբոսաշրջիկների համար։ Քաղաքապետը պնդում է, որ առանց այդ մուտքերը քաղաքային իշխանությունն ունակ չէ ապահովել քաղաքի ենթակառուցվածքների պահպանությունը։ Քաղաքագլուխն առաջարկում է ամեն զբոսաշրջիկից 1,5 եվրո գանձել քաղաքում անցկացրած ամեն գիշերվա համար։ Մեթոդների մասին նա […]
16:00 06.07.2019
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։ «Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։ Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների […]
15:57 06.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 հակահայկական որոշում կանխել: Մանրամասները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի պատգամավորի առաջարկած բանաձևը, որտեղ տեղ էին […]
15:51 06.07.2019
Ուկրաինայի նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո՝ մայիսի 17-ից մինչև հունիսի 18-ը, Պյոտր Պորոշենկոն իր բանկային հաշվից հանել է 34 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է նրա նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը։ Նա հայտնել է, որ բանկը, որտեղից իր միջոցները հանել է Պորոշենկոն, նույնպես պատկանում է նախկին նախագահին։ Գումարի ամբողջ քաշը, ըստ Պորտնովի, եղել […]
15:45 06.07.2019
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն հայտարարություն է ընդունել՝ Հայաստանի կառավարությանը կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկրում ապահովվեն ԼԳԲՏ ներկայացուցիչների ազատությունն ու անվտանգությունը: ԵԽԽՎ-ում տեսակետ էին հայտնել, որ Եվրոպայում ԼԳԲՏ համայնքի վիճակը ամենից վատ է Եվրոպայում: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը կարծում է, որ ԵԽԽՎ մտահոգությունն ու անհանգստությունը փոքր-ինչ չափազանցված է, թեպետ, […]
15:40 06.07.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Վիետնամ կատարած այցից, որտեղ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության, հնչում է հայկական սիրված երգերից մեկը: ««Երևանի սիրուն աղջիկը»՝ վիետնամական հրաշալի կատարմամբ»,- գրել է նա:
15:33 06.07.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն հանրային, այլ ոչ թե անձնական շահի սպասարկմանը: ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխում իրականացնելը պետք է հասունանա հասարակության մեջ: Նախարարի խոսքով՝ մենք ունենք բացասական փորձ, երբ ակնհայտ է, որ […]
15:31 06.07.2019
Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի վերջին տվյալների՝ Ռուսաստանի հետ Վրաստանի չվերթների դադարեցման պատճառով հայ տուրօպերատորների կողմից հատուկ ակտիվություն չի նկատվում, հետևաբար նրանք փնտրում են Վրաստանին այլընտրանք: Այսօր այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է շուկայում 20 տարուց ավելի գործունեությոսւն ծավալող ընկերության մենեջեր Մարիամ Ղահրամանյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը: Նա ևս նշել է, որ հատուկ աշխատանք չի […]