22:28 24.06.2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը սկսել է իրականացնել Ալմաթիում ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախաձեռնություններն ու պայմանավորվածությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի արդյունքները դրական են: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն անցել է բարեկամական մթնոլորտում, բոլոր առանցքային խնդիրները կատարվել են»,- ասել է գլխավոր քարտուղարը:։ Տասմագամբետովը […]
22:06 24.06.2024
Դանիան 2024 թվականից հետո կդադարեցնի F-16 կործանիչներով ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։ «Մենք չենք կարող շարունակել ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը 2024 թվականից հետո», – մեջբերում է նրա խոսքերը Ritzau գործակալությունը։ Մոտ 20 ուկրաինացի օդաչու վերապատրաստում են անցնում «Սկրիդստրուպ» ռազմաօդային բազայում։ Պաշտպանության նախարարը նաև պարզաբանել է, […]
21:43 24.06.2024
Եվրամիությունը և Ուկրաինան պատրաստվում են մինչև հունիսի վերջ ստորագրել երկրի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը։ Այս մասին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք վերջնական տեսքի ենք բերում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տեքստը»,- ասել է նա։ Դիվանագետը հույս է հայտնել, որ այս փաստաթուղթը ստորագրելու համար […]
21:30 24.06.2024
Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին զրկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորումից և մատակարարումներից, եթե երկրում ուժի մեջ մնա օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բորելը բացատրել է, որ «դա կարելի է անել անմիջապես», քանի որ ընթացակարգը չի պահանջում համայնքի անդամների ձայների մեծամասնությունը, […]
15:56 24.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Վարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը: Զրուցակիցներն անդրադարձել են […]
15:50 24.06.2024
ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում հաղորդագրություն է տարածել․ «Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է գրառման մեջ։
13:58 24.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի […]
13:23 24.06.2024
Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը, Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական նոր գործարք կնքեցին, Հայաստանում առաջ քաշվեց ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը: Շաբաթվա գլխավոր օրակարգի մանրամասներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:34 22.06.2024
Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում Կուսակցության մարմինների աշխատանքները: Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչության անդամ Գնել Սանոսյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։
23:25 22.06.2024
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան և անօդաչու թռչող սարքերը մեկ օրվա ընթացքում 11 անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքն Ալ-Թանֆ շրջանում։ Այս մասին հայտարարել է պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Յուրի Պոպովը։ «Ալ-Թանֆ շրջանում օրական 11 խախտում է արձանագրվել զույգ F-15 կործանիչների, մի զույգ Typhoon կործանիչների, երեք զույգ A-10 Thunderbolt գրոհային ինքնաթիռների […]
22:58 22.06.2024
Չինաստանը հնարավորություն ունի գրավել Թայվանն՝ առանց կրակոց արձակելու, գրում են Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանները։ Հրապարակումը նկարագրում է մի սցենար, որը ենթադրում է, որ Պեկինը կհայտարարի «կարանտին» և մասամբ կամ ամբողջությամբ կարգելափակի մուտքը դեպի կղզու նավահանգիստներ՝ օգտագործելով «գորշ գոտու» մարտավարությունը։ Դրա համար Չինաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ, մասնավորապես՝ աշխարհի ամենամեծ առափնյա պահպանության […]
22:44 22.06.2024
Լեհաստանի իշխանությունները դիտարկում են Բելառուսի հետ սահմանին գործող վերջին երկու սահմանային անցակետերը փակելու հնարավորությունը: Այս մասին TVN24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին։ «Բելառուսի գործողությունների հետ կապված՝ մենք դիտարկում ենք բոլոր սահմանային անցակետերի փակումը, առայժմ ուսումնասիրում ենք այն հարցը, թե արդյոք դա նկատելի կլինի Լեհաստանի տնտեսության համար»,- ասել է նախարարը։
22:36 22.06.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ԿԺԴՀ և Վիետնամ ամերիկյան իշխանությունների ամենավատ մտավախություններն իրականություն դարձրեց։ Այս մասին The New York Times-ին տված մեկնաբանությունում ասել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռահմ Էմանուելը։ «Ձեր ամենավատ մտավախություններն իրականություն են դառնում», -Պուտինի պետական այցը` ԿԺԴՀ և Վիետնամ, մեկնաբանել է ամերիկացի դիվանագետը: Ինչպես նշում է հրատարակությունը, «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդամենը չորս […]
22:10 22.06.2024
Սպիտակ տանը մտահոգություններն ավելի են խորանում Նեթանյահուի ելույթի վերաբերյալ, որը նախատեսված է հուլիսի 24-ին, քանի որ Իսրայելի նախագահը կարող է օգտագործել հարթակը` քննադատելու Բայդենին, ով ծրագրում է վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է Politico-ն։ Աղբյուրը գրում է, բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ Նեթանյահուի հայտարարությունները կարող են բացասաբար ազդել Բայդենի վարկանիշի վրա, ով մտադիր է առաջադրվել նախագահական երկրորդ […]
21:45 22.06.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները Թայվանում խորհրդակցություններ են անցկացրել, որոնց նպատակն է ընդլայնել կղզու մասնակցությունը ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում, ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ։ Դիվանագետները պարզաբանել են, որ հանդիպումը կազմակերպել են Թայվանի ամերիկյան ինստիտուտը և ԱՄՆ-ում Թայբեյի տնտեսական և մշակութային ներկայացուցչի գրասենյակը։ Հիշեցնենք, որ ՉԺՀ-ն Թայվանը համարում է իր անբաժանելի մասը։ ԱՄՆ-ն, իր […]
19:30 22.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահ Ուան Յենլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սա առաջին պաշտոնական պատվիրակությունն է, որ Հայաստանից երբեւէ այցելում է Հուբեյ նահանգ, եւ պետք է նշեմ, որ դրական զգացողություններ ու տպավորություններ ունեմ», – ասել է […]
18:59 22.06.2024
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի […]
17:39 22.06.2024
ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքով, ռուս դիվանագետներից նաև վերցվել են հարկային արտոնությունները։ Հյուպատոսական ծառայությունները կշարունակվեն։ «Ամերիկացիները մեզ ծանուցում են ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին […]
14:20 22.06.2024
Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳՆ-ն հայտարարությամբ ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը հայտարարությամբ հիշեցրել է նաև Թագավորության կոչը՝ ուղղված միջազգային հանրությանը, հատկապես Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը՝ շարժվել ճանաչման ճանապարհով:
11:34 22.06.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ […]
23:09 21.06.2024
Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջանկառլո Ջորջետին հայտարարել է, որ Եվրամիությունը կֆինանսավորի Ուկրաինային 50 մլրդ դոլար վարկի 50%-ից մինչև 60%-ը, որը տրամադրվում է ռուսական սառեցված ակտիվներից շահույթի երաշխիքների դիմաց։ «Մենք սկսում ենք քննարկել Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի ներդրումը», – ասել է Ջորջետին, ԵՄ անդամ երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումից հետո: Նա պարզաբանել է, […]
22:42 21.06.2024
Իսրայելի ցանկացած անզգույշ որոշում Լիբանանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր պատերազմի։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ: «Իսրայելական օկուպացիոն ռեժիմի ցանկացած հապճեպ որոշում, որն ընդունվում է իրեն փրկելու համար, կարող է տարածաշրջանը նոր պատերազմի մեջ ներքաշել», – ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ […]
22:29 21.06.2024
Ռուսաստանի վերադարձը ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանն անհնար է առանց ԱՄՆ-ի հակառուսական գծի վերանայման։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Քանի դեռ Միացյալ Նահանգները չի վերանայել իր խորը թշնամական, անտագոնիստական գիծը Ռուսաստանի նկատմամբ, ոչ մի կերպ հնարավոր չէ վերադառնալ ռազմավարական կայունության շուրջ կառուցված երկխոսության թեմային», – ասել է դիվանագետը։ Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր […]
22:15 21.06.2024
ՆԱՏՕ-ի երկրները պետք է մտածեն հակաչինական պատժամիջոցների մասին, եթե Պեկինը չփոխի իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ես լիարժեք հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է մտածեն տնտեսական պատժամիջոցների կամ սահմանափակումների մասին, եթե Չինաստանը չդադարի աջակցել Ռուսաստանին»,- ասել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պնդել է, որ Չինաստանի […]
21:35 21.06.2024
Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել, որով խնդրել է նախագահ Իլհամ Ալիևին լուծարել Մեջլիսը ու նշանակել նոր ընտրություններ: Ո՞րն է պատճառը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է կայանային նոյեմբերին, բայց մոտ 1.5 ամիս առաջ ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովն իր պարտքը համարեց հիշեցնել, որ նոյեմբերին Ադրբեջանում՝ մայրաքաղաք Բաքվում, անցկացվելու է […]
21:29 21.06.2024
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած […]
21:11 21.06.2024
Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Հայտարարության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ամփոփվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։
21:06 21.06.2024
Պաղեստինի պետականությունը ճանաչելու Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է նա։ Ավելի վաղ Հայաստանի […]
20:34 21.06.2024
Վրաստանն իր առջև հավակնոտ նպատակ է դնում՝ մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ մինչև 2030 թվականը Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ։ Այսօր մեր երեխաները անսովոր կերպով կատարեցին ԵՄ օրհներգը, և ես համոզված […]
15:30 21.06.2024
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմն ուսումնասիրում է Կիևին տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Հարավային Կորեան խոշորագույններից մեկն է աշխարհում զենքի արտադրության բնագավառում։ Մինչ այժմ երկիրը ձեռնպահ է մնացել Ուկրաինային մահացու ռազմական արտադրանք մատակարարելուց։ Հունիսի […]