TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր. Արեյան

11:58 26.06.2019

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ավագանու նիստի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն հուշատախտակները: «Առաջին հարցադրումը, որը բաց է՝ ո՞ւմ կարելի է թույլատրել: Հարցը ունի բարոյական և կանոնակարգման կողմ: Բարոյական առումով՝ ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ, որ իր նախկին հանգուցյալ բնակչի հուշատախտակը տեղադրվի: Զուտ քաղաքաշինական տեսանկյունից հարցադրումը ճիշտ […]

̰
Ուրիխանյանի՝ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում չեմ տեսել․ Էնֆիաջյան

11:55 26.06.2019

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու հատուկ ընթացակարգ կա՝ դիմումով։ Եվ չնայած ֆեյսբուքյան գրառմանը՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այդպիսի դիմում չի ներկայացրել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ «Ինքս նման դիմում չեմ տեսել, ծանոթ չեմ», – ասաց Էնֆիաջյանը։ Այլ մանրամասների համար նա խնդրեց դիմել Ուրիխանյանին։

̰
Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

11:54 26.06.2019

Հայաստանի Հանրապետության ազգայինանվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում […]

̰
Հանրապետության 69 հասցեում կտեղադրվի Սողոմոն Բալյանի հիշատակի ցուցատախտակ

11:53 26.06.2019

Ավագանու հերթական նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող ցուցատախտակի տեղադրմանը: Զեկուցողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն էր: «Հուշատախտակի տեղադրման միջնորդությունները ներկայացվել են ԵՊՀ-ի ռեկտորի, ՀՀ ԳԱԱ նախագահի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և Սողոմոն Բալյանի ընտանիքի կողմից: Ունենք մշակույթի, կրթության […]

̰
Ղազախստանում զինապահեստի պայթյուններից հետո զոհերի թիվն ավելացել է

11:21 26.06.2019

Ղազախական բանակի խոշորագույն զինապահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի։ Նույն պատահարի հետևանքով տուժածների քանակը 70 է, ու նրանցից 45-ը հոսպիտալացված են։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Այս պայթյունների պատճառով արդեն տարհանված է զինապահեստի մոտ գտնվող ամբողջ Առիս քաղաքը՝ 44 հազար բնակչություն։ Պատճառն այն է, որ նման մասշտաբի պայթյունների ժամանակ […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Մայր Աթոռ

10:47 26.06.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Հունիսի 25-ն Մայր Աթոռում հյուրընկալվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. «Հունիսի 25-ը Մայր Աթոռում հյուրընկալեցինք նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին»:

̰
ԲԴԽ թափուր տեղերի թեկնածուները հայտնի են

23:41 25.06.2019

Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով և փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ունի քվորում և կարող է նիստեր հրավիրել, սակայն հանձնաժողովում դեռ 4 անդամի թափուր տեղ կա։ Նրանցից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, որոնց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը։ Երեկ տեղեկացանք, որ համակարգում քննարկվում է 4 անուն՝ Կիմ […]

̰
Ոստիկանությունը պարզել է Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը

23:11 25.06.2019

Երևանի Ամիրյան փողոցում Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը: Ավելի վաղ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

21:49 25.06.2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հունիսի 25-ին, Ժնևում հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։ […]

̰
Լարին արժեզրկվել է

20:45 25.06.2019

Վրաստանի որոշ բանկերում դոլարի փոխարժեքը հասնում է 2․84 լարիի։ Երկրի կենտրոնական բանկի տվյալներով 1 դոլարի փոխարժեքը կազմում է 2․7945 լարի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Liberty բանկի տվյալներով, լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ  հասնում է 2․8450 -ի: Ինչ վերաբերում է եվրոյին, ապա 1 եվրոյի առքի գինը 3․2450 լարի է, ռուսական ռուբլու փոխարժեքը (1000) 44․6 լարի է: Հայաստանյան դրամի արժեքը, […]

̰
ԱՄՆ-ն «այրում է կամուրջները» Իրանի հետ հարաբերություններում. ՌԴ ԱԳՆ հայտարարություն

20:07 25.06.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի ու ԱՄՆ-ի ներքաղաքական լարված հարաբերությունների վերաբերյալ: Газета-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը տարածվել է գերատեսչության պաշտոնական կայքում: «Տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնն «այրում է կամուրջները»՝ հակառակ Իրանի հետ երկխոսության հանձնառության մասին իր իսկ կողմից բարձրաձայնվող հավաստիացումներին»,- ասված է հրապարակման մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական գերատեսչությունը տեսակետ է արտահայտել այն մասին, որ […]

̰
Կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է և պետք է պատժվի․ Ն․Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

19:57 25.06.2019

ԵԽԽՎ խորհրդարանական Վեհաժողովն այսօր քննարկել է կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է. «Հարգելի գործընկերներ Կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, և ես կարևորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն […]

̰
ՀՕՊ զորավարժության ընթացքում կիրառվել են նորագույն տեխնիկական միջոցներ, հայկական սարքավորումներ

19:25 25.06.2019

Ամփոփվել են հակաօդային պաշտպանության ամբողջական համակարգի ընդգրկմամբ մարտական կրակով անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունները: Անվրեպ կրակով աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են զորավարժության ղեկավարության կողմից: Զորավարժությունների ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցներ, ինչպես նաև արդիականացված և հայրենական արտադրության սարքավորումներ: Մարտական հաշվարկները գործել են վարժ, համաձայն նորմացույցների՝ խոցել բոլոր թիրախները: Հատուկ ուշադրություն է դարձվել հայրենական արտադրության նորագույն […]

̰
Հատուկ հանձնաժողովն այսօր քննարկել է այս զորակոչի վերաբերյալ առաջին դիմումները և բողոքները

19:13 25.06.2019

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովում ներգրավված իրավաբանները, բժիշկները, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մինչև 2019թ. ամառային զորակոչի ավարտը կուսումնասիրեն զինակոչիկների […]

̰
Տոնոյանը հանդիպելու է զենք արտադրող ռուսական ընկերությունների ղեկավարների հետ

19:12 25.06.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։ Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին: Այցի շրջանակում այսօր՝ հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ: Ռազմական […]

̰
Վրաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

19:10 25.06.2019

Վրաստանն առաջիկայում նախատեսում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Взгляд-ի փոխանցմամբ՝ այս թեմայով Իտալիայում արդեն հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար և Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային նավատորմի ծովակալ Ջեյմս Ֆոգգոն: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները: «Մենք կուժեղացնենք մեր համագործակցությունը սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման […]

̰
Թրամփը պատժամիջոցներ սահմանելիս շփոթել է Խամենեիի անունը և ծաղրի առարկա դարձել

19:09 25.06.2019

Ալի Խամենեին ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:

̰
Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց վնասվել է

19:02 25.06.2019

Լրագրող Հասմիկ Դիլանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց վնասվել է: «Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց փլվեց: Քարերի կտորներն ընկան կայանված մեքենաների վրա»:

̰
Միջպետական ճանապարհը փակած Ծղուկ բնակավայրի բնակիչները հանդիպել են Սյունիքի մարզպետի հետ

18:53 25.06.2019

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի բնակիչներն այսօր փակել էին Գորայք-Ծղուկ միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին չեղարկել դատարանի որոշումը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին, համաձայն որի` Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Գորայքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք՝  Գորայք համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3 թեկնածու, որոնցից 2-ի՝ Աշոտ Աղաջանյանի և Արտյոմ Գրիգորյանի […]

̰
Այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողներին

18:30 25.06.2019

«Բա՞ն էիք սպասում՝ ասելու: Կարծում եմ՝ դուք տեսել եք. ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այլևս ասելիք չունի՞: «Օ, այնքան ասելիք ունեմ»,- ասաց Քոչարյանը: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման […]

̰
ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. Միրզոյան

18:18 25.06.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է իր առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը. «- ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն կվերապահվի կառավարությանը, իսկ այդ հանձնաժողովների անդամի թեկնածու (կրկին վարչապետի փոխարեն)՝ հաջորդաբար կառավարությանը, ԱԺ կառավարող խմբակցությանը և ընդդիմադիր խմբակցությանը, – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ ԱԱԾ

18:14 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Գործի վարույթը կկասեցվի և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կբեկանվի, գործը կուղարկվի նոր քննության։

̰
Էստոնիայի նախագահը Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ «խայտառակություն» է որակել

18:00 25.06.2019

Էստոնիայի նախագահ Կերսթի Կալյուլայդը Ռուսաստանին ԵԽԽՎ վերադառնալու փաստը «խայտառակություն» է որակել: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ռուսաստանին ընթացակարգային տարբերակով բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ երեկ գիշեր կայացված որոշումը խայտառակություն է ԵԽԽՎ-ի համար»,- գրել է Կալյուլայդը: Նա հայտարարել է, որ «Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու պատճառներից որևէ մեկը լուծում չի ստացել»: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
Պատգամավորի սեքսուալ լուքը համացանցում քննարկման առիթ է դարձել

17:52 25.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանը ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել տոնական հագուստով: Պատգամավորի հագուստին է անդրադարձել ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Մանուչարյանը. «Երեկ պրոտոկոլի մասին դասախոսության էի: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք սա Ազգային ժողովին դիմելու, օրենսդիր մարմնում ելույթ ունենալու, կարելի է ասել հանրապետության բարձրագույն ամբիոնից խոսելու պատշաճ տեսք է, թե ոչ: Ես հասկանում եմ՝ […]

̰
Նախագահը շնորհավորել է Սլովենիայի նախագահին Պետականության տոնի առթիվ

17:48 25.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ Պետականության տոնի առթիվ: «Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի միջպետական հարաբերությունների խորացմանը»,- ընդգծել է նախագահը:

̰
Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող հարցեր

17:38 25.06.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից՝ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջև հաստատված հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

17:27 25.06.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, որն ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ […]

̰
Նախագահը համագործակցության հարցեր է քննարկել «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրենի հետ

17:24 25.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: Նախատեսվում է, […]

̰
Ով ապացուցի ԱՎԾ թվերը, խոստանում եմ առաջարկել Նոբելյանի մրցանակի առաջադրում

17:11 25.06.2019

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար-մայիսի նկատմամբ էլի 7.3% է։ Այս թվերը ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հիշեցնեմ, 2019թ. հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։ Նրան, ով նման […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

17:05 25.06.2019

Հունիսի 24-ին՝ Ժնևում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ […]

̰
BACK_TO_TOP