16:58 25.06.2019
Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մտանիեթի ոստիկանության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգի» սահմանային վերահսկիչ անցակետում, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են 1977թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ա. Խ-ին: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` հունիսի 25-ին Դարիալի կիրճում սահմանապահ ոստիկանները ՀՀ մեկնող ավտոբուսում` երեխայի խաղալիքի` հերոսկուտերի մեջ, հայտնաբերել են 500 գրամ թմրանյութ, ենթադրաբար հերոին: Հետաքննությունն իրականացվում է […]
16:58 25.06.2019
Լավրովի խոսքով, Վրաստանի ղեկավարությունը սադրում է հակառուսական և ազգայնական տրամադրություններ:
16:46 25.06.2019
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը պաշտոնապես հայտարարեց ԵԽԽՎ-ում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին՝ որպես Ռուսաստանի Դաշնության պատվիրակության վերադարձի դեմ բողոքի նշան: Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը Facebook-ի իր էջում: Պատվիրակությունը դիմել է Գերագույն ռադային, որ վերջինս շտապ քննարկի հետագայում ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մասնակցության դադարեցման հարցը: Պատվիրակությունը նաև դիմել է նախագահին և ԱԳՆ-ին՝ կոչ անելով, որ վերջիններս […]
16:40 25.06.2019
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Այս առիթով SHANTEWS.am-ը խոսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ: «Ես հստակ չեմ կարող մեկնաբանել այդ հարցը, իհարկե, նա պատրաստ է հենց հիմա ներկայանալ, և հենց ինքն էլ, […]
16:18 25.06.2019
Հրապարակվել են կադրեր Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ խորհրդարանի նիստի մեկնարկից հետո միջադեպ է գրանցվել ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև:
16:13 25.06.2019
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ընթացակարգային որոշ մանրամասներ ներկայացրեց: Պետրոսյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները, դիմումը պետք է հետ վերցնի: Հարցին՝ ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց, որ որոշումն օրինական ուժ է […]
15:46 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված կալանքը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և Գրիգորյանի կենսաթոշակի կալանքը վերացրել:
15:38 25.06.2019
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ԵԽԽՎ ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ՝ իր աջակցությունը հայտնելով միջազգային գործընկերներին: Ռուբինյանը գրառմամբ նաև անդրադարձել է Ստրասբուրգում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև […]
15:31 25.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանի կառավարությունը հաստատակամ է ամրապնդելու բարեկամական փոխշահավետ համագործակցությունը Սլովենիայի հետ: Վստահ եմ, որ […]
15:30 25.06.2019
Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը անդրադարձել է Վրաստանում տիրող իրավիճակին: ««Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ռուսթավելի պողոտայում տուժած բոլոր քաղաքացիներին, ովքեր արտասահմանում բուժվելու կարիք կունենան, ամբողջությամբ կֆինանսավորի պետությունը։ Կալաձեն հայտնել է, որ արտասահմանում բուժումը շարունակելու է նաև 18-ամյա այն աղջիկը, ով բախումների ժամանակ կորցրել է աչքը։ • ՆԳՆ նախարար Գիորգի Գախարիան […]
15:23 25.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին: Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների […]
15:19 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շտապօգնության բժիշկը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանը ի վիճակի չէ այլևս ներկա լինել նիստին։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` նիստը հետաձգվել է:
15:08 25.06.2019
Րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանն ընտրեց խորհրդարանի նոր խոսնակ: Քվեարկության արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջարկած թեկնածուն` Արչիլ Թալակվաձեն: Մինչ այդ խորհրդարաննն ընդունել էր նախկին խոսնակի՝ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության և վստահության համար: Հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը` ես ձեզ հետ միասին կընդունեմ բոլոր որոշումները, որոնք […]
15:04 25.06.2019
«Ռուսաստանցիներին չի կարելի արգելել Վրաստան մեկնել, կարելի է միայն խորհուրդ տալ ուշադրություն դարձնել այն սպառնալիքներին, որոնք անձնական անվտանգությանն են վերաբերում»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի պատասխան է տվել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: «Խոսել այն մասին, որ մարդիկ ամբողջությամբ դադարում են Վրաստան գնալ, հնարավոր չէ: Անհնար է մարդկանց արգելել Վրաստան […]
15:00 25.06.2019
Ւնչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին. «Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին: Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»:
14:57 25.06.2019
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք իրականության հետ կապ չունեն: «Ելույթում կային շատ ոչ կոռեկտ արտահայտություններ՝ ԲԷՑ-ի թալանում և այլն, հենց եկել եմ էներգետիկայի նախարար, սկսել եմ ԲԷՑ-ը թալանել, մի քիչ անհասկանալի են ինձ համար այդ ձևակերպումները, գոնե լինեն փաստեր»,- ասաց […]
14:50 25.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականության մասին. «Հարգելի գործընկերներ, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են: Ես ցանկանում եմ խոսել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շարունակականության մասին, մասնավորապես՝ պետք է շեշտեմ ընտրական գործընթացների դերն ու նշանակությունը մերօրյա Հայաստանի քաղաքական կյանքում: Արդեն փաստ է, որ 2018 թ. խորհրդարանական […]
14:41 25.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը նրան պարտավորեցրել է 30 […]
14:35 25.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նկատմամբ:
14:34 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը, որպեսզի այն հնարավոր լինի նվիրատվություն անել։ Նախորդ նիստին դատարանը գրություն էր ստացվել Պետական […]
14:30 25.06.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկությունները հիմնականում արժանացան ընդդիմության դեմ ձայներին։ Սակայն իշխանական պատգամավորներից մեկի նախագիծը, որ ստացել էր կառավարության բացասական եզրակացություն, արժանացավ ոչ միայն ընդդիմության, այլև կառավարող ուժի կողմ ձայներին և ընդունվեց 104 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Արտակ Մանուկյանի առաջարկած օրինագծով սահմանվում է, որ հարկային գաղտնիքների ցանկից հանվում են այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, գաղտնիության կարիք […]
14:25 25.06.2019
Ընդդիմությունը տեսնում է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծն ունի լավ կողմեր, բայց դրանում տեսնում է նաև թերություններ, որոնք էլ իր առաջարկների ու գաղափարների միջոցով փորձում է ուղղել։ Այս մասին նախագծի քվեարկությունից առաջ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա ասաց, որ որոշ մարդիկ փորձում են այս ամենը ներկայացնել, թե իշխանությունը բերել է լավ պայմանագիր, բայց ընդդիմությունը […]
14:18 25.06.2019
Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին անգամ վերջին իրադարձություններից հետո նիստ է գումարել: Ընդդիմությունը, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը, երբ պարզվել է, որ օրակարգում չկա ՆԳ նախարարի հրաժարականը: Մինչ այդ քաշքշուկ էր տեղի ունեցել իշխանության և ընդդիմադիր պատգամավորների միջև: Իրար վրա անգամ միկրոֆոններ էին նետել: Մանրամասները Թբիլիսիից հաղորդում է մեր գործընկեր Գոհար Պետրոսյանը:
14:17 25.06.2019
ՏՄՊՊՀ-ում, ՀԾԿՀ-ում ընդդիմությանը թեկնածու առաջադրելու համար տեղեր սահմանելու, Հակակոռուպցիոն մարմնի և այլ հարցերի վերաբերյալ Արարատ Միրզոյանի նախագիծն այսօր ընդունվեց Ազգային ժողովում՝ չնայած ընդդիմադիր երկու խմբակցությունների միաձայն դեմ քվեարկելուն։ Քանի որ նախագծերի մեջ կային նաև սահմանադրական օրենքների վերաբերյալ հարցեր, ապա փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր ձայների առնվազն 3/5 մասը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքների համաձայն՝ կողմ էր քվեարկել […]
14:14 25.06.2019
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց՝ իրենք ներկայացրել են 359 տարբեր առաջարկներ, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը, ու դրանցից անգամ եթե 10 տոկոսն ընդունեն, կարող է նպատակին ծառայել: «Մեր աշխատանքում լինում են նաև մեզ ուղղված ոչ առողջ, որոշ անձնական շահերով պայմանավորված քննադատություններ, դա մեր գործի անբաժանելի մասն է, որովհետև […]
14:08 25.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար: «Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում […]
14:07 25.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության […]
14:00 25.06.2019
Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը առաջարկում է անկախ մարմիններում տեղեր սահմանել ընդդիմության համար, իսկ ընդդիմությունը դեմ է։ Առաջին հայացքից սա է ԱԺ այսօրվա քննարկման բովանդակությունը։ Իսկ ընդդիմությունը դեմ է մեթոդաբանության հարցում, բայց իշխանության ներկայացուցիչները սա հաշվի չեն առնում և զարմանում են, որ ընդդիմությունը դեմ է իր լիազորություններն ընդլայնելուն։ «Այսօր եկել ենք մի կետի, երբ քննարկվում է […]
13:58 25.06.2019
«Հարգելի´ ընդդիմադիր գործընկերներ, ես ուզում եմ բացել ձեր աչքերը։ Այս օրինագիծը նվեր չէ ձեզ, ամենևին։ Այսպես ասած, ադալժենի չենք անում։ Ընդդիմության քվոտան չի սա։ Կարկանդակից օգտվելու հրավեր չէ»։ Այս խոսքերով իշխանական պատգամավոր Էդգար Առաքելյանը ԱԺ ամբիոնից դիմեց ընդդիմությանը, որը կասկածանքով է վերաբերվում Արարատ Միրզոյանի առաջարկած նախագծին։ Այդ նախագծով ընդդիմությանը որոշակի տեղեր են հատկացվում ՏՄՊՊՀ-ում և […]
13:53 25.06.2019
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց երեկ խորհրդարանում իրեն ուղղված դժգոհություններին, թե ինչո՞ւ արձանագրված խորքային և արտահայտիչ բոլոր նյութերը չեն ուղարկել դատախազություն: «Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող խնդիրներ, կան բազմաթիվ խեղաթյուրումներ, հաշվեքննության հիման վրա կան արդեն հարուցված քրեական գործեր: Որոշ նյութեր կցվել են արդեն հարուցված քրեական գործերին, մյուսների մասով ներկայումս […]