TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նստելով ԱԺ առաջին շարքում՝ չենք մոռացել մեր ընդդիմադիր եղած ժամանակը․ Մխիթար Հայրապետյան

14:00 25.06.2019

Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը առաջարկում է անկախ մարմիններում տեղեր սահմանել ընդդիմության համար, իսկ ընդդիմությունը դեմ է։ Առաջին հայացքից սա է ԱԺ այսօրվա քննարկման բովանդակությունը։ Իսկ ընդդիմությունը դեմ է մեթոդաբանության հարցում, բայց իշխանության ներկայացուցիչները սա հաշվի չեն առնում և զարմանում են, որ ընդդիմությունը դեմ է իր լիազորություններն ընդլայնելուն։ «Այսօր եկել ենք մի կետի, երբ քննարկվում է […]

̰
«Այս օրինագիծը նվեր չէ ձեզ, ադալժենի չենք անում»․ էդգար Առաքելյանը՝ ընդդիմությանը

13:58 25.06.2019

«Հարգելի´ ընդդիմադիր գործընկերներ, ես ուզում եմ բացել ձեր աչքերը։ Այս օրինագիծը նվեր չէ ձեզ, ամենևին։ Այսպես ասած, ադալժենի չենք անում։ Ընդդիմության քվոտան չի սա։ Կարկանդակից օգտվելու հրավեր չէ»։ Այս խոսքերով իշխանական պատգամավոր Էդգար Առաքելյանը ԱԺ ամբիոնից դիմեց ընդդիմությանը, որը կասկածանքով է վերաբերվում Արարատ Միրզոյանի առաջարկած նախագծին։ Այդ նախագծով ընդդիմությանը որոշակի տեղեր են հատկացվում ՏՄՊՊՀ-ում և […]

̰
Դատախազության հետ տարվող աշխատանքները սահուն են ու արդյունավետ. Լևոն Յոլյան

13:53 25.06.2019

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց երեկ խորհրդարանում իրեն ուղղված դժգոհություններին, թե ինչո՞ւ արձանագրված խորքային և արտահայտիչ բոլոր նյութերը չեն ուղարկել դատախազություն: «Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող խնդիրներ, կան բազմաթիվ խեղաթյուրումներ, հաշվեքննության հիման վրա կան արդեն հարուցված քրեական գործեր: Որոշ նյութեր կցվել են արդեն հարուցված քրեական գործերին, մյուսների մասով ներկայումս […]

̰
Որ ասեն՝ ուտելիս ձեր ախորժակը կբացվի, կողմ կքվեարկե՞ք, կուտե՞ք էդ խաշը․ Բագրատյան

13:51 25.06.2019

Ընդդիմությունը պնդում է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծը, որով ընդդիմությանը տեղեր են տրվում ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում, ընդունելի չէ, որովհետև բավարար չէ։ Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց՝ ախորժակն ուտելիս է բացվում՝ ակնարկելով, որ երբ ընդդիմությանը որոշ տեղ են տալիս, նրանք ավելին են ուզում։ «Որևէ մեկը, որ ձեզ ասի` ուտելուց ձեր ախորժակը բացվում է, դուք կողմ կքվեարկե՞ք էդ […]

̰
Նախագահը հանդիպել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ

13:44 25.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ: Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան:

̰
ՄԱԿ-ը հարցեր է հղել Թուրքիային 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին

13:40 25.06.2019

Ermenihaber.am-ին հայտնի է դարձել, որ մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ: Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման […]

̰
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդում են՝ դատական նիստերն անցկացնել դռնփակ

13:36 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատական նիստերի դահլիճից SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդում են, որպեսզի դատական նիստերն անցկացվեն դռնփակ, քանի որ հրապարակվելու են պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն […]

̰
Էդքան էլ ճիշտ, պարո´ն Հակոբյան, առողջությո´ւն․ Միրզոյանը նորից բացատրեց իր նախագծի իմաստը

13:34 25.06.2019

«Ժողովո´ւրդ ջան, հլը մի րոպե։ Մի տեսակ սխալ մտքեր արտահայտվեցին, իմ տպավորությամբ՝ սխալ ուղղությամբ գնաց խոսակցությունը։ Մի հատ նորից սկսենք»։ Այս խոսքերով Արարատ Միրզոյանը բնորոշեց Ազգային ժողովում իր առաջարկած նախագծի քննարկումը։ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը առաջարկում է անկախ մարմիններում տեղեր սահմանել ընդդիմության համար, իսկ ընդդիմությունը դեմ է։ Առաջին հայացքից սա է ԱԺ այսօրվա քննարկման բովանդակությունը։ […]

̰
Ցուցարարները շարժվելու են դեպի Իվանիշվիլիի առանձնատուն. Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում

13:22 25.06.2019

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Այս պահին ծայրահեղ լարված է իրադրությունը խորհրդարանի շենքի մոտ: Վերջին իրադարձություններից հետո այսօր առաջին անգամ է գումարվում խորհրդարանի նիստը: Ընդդիմադիր առաջնորդների գլխավորությամբ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մուտքի մոտ, պաստառներով և սուլոցներով բողոքում են ռուս պատգամավորներին ներս թողնելու դեմ: Ակցիայի մասնակիցները իշխանություններից պահանջում են  ՆԳ նախարարի հրաժարականն ու ազատ արձակել հունիսի […]

̰
Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց՝ չնայած ընդդիմության դեմ լինելուն

13:12 25.06.2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որ առաջարկել էր կառավարությունը, այսօր ընդունվեցին Ազգային ժողովում՝ չնայած, որ ընդդիմության երկու խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին դրան։ 73 կողմ, 32 դեմ ձայներով փոփոխություններն ընդունվեցին երկրոդ ընթերցմամբ, ամբողջությամբ։ Սրանով, ըստ էության, մի շարք լուրջ փոփոխություններ են կատարվում հարկային համակարգում։ Այդ փոփոխություններից ընդդիմությունը հատկապես դեմ էր․ եկամտահարկի համահարթեցմանը, ինչը նշանակում է, որ այսուհետ բոլոր […]

̰
«Ռոստուրիզմը» ռուս զբոսաշրջիկներին, որպես այլընտրանք, առաջարկում է Հայաստանը

13:11 25.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքներն արգելելու հրամանից հետո բոլոր զբոսաշրջային ընկերությունները պարտավոր են ռուսաստանցի զբոսաշրջիկներին այլընտրանքային տարբերակներ առաջարկել, գրում է Rusarminfo-ն: Ռուսական Տուրինդուստրայի միության նախագահ Իրինա Տյուրինան նշել է, որ որպես այլընտրանքային տարբերակ` ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը. «Վրաստան են գնում մթնոլորտի, համեղ սննդի և գինու համար, այդ ամենը կա նաև Հայաստանում: Այդ է […]

̰
Ասում են՝ բա որ կռվենք, է, մի՛ կռվեք․ Սիսակ Գաբրիելյանը՝ ընդդիմությանը

13:07 25.06.2019

Գործող խորհրդարանն իր աշխատանքի մի քանի ամսվա ընթացքում ընդունել է ընդդիմության առաջարկած ավելի շատ նախագծեր, քան նախորդ 5-6 տարիների խորհրդարանները։ Այս մասին այսօր հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ ընդդիմությունը դրանով ապացուցեց, որ իրենց աշխատանքը ոչ միայն խոսելն է, այլև գործելը։ Պատգամավորն անդրադարձավ նաև քննարկվող թեմային, որին ընդդիմությունը տարակուսանքով է մոտենում։ Գաբրիելյանն ասաց, […]

̰
Մորը մեղադրանք է առաջադրվել իր 7-ամյա դստերը խեղդամահ անելու համար

13:05 25.06.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով […]

̰
Մանվել Գրիգորյանի համար դատարան շտապօգնության բրիգադ է ժամանել

12:56 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնության մեքենա և թթվածին է տվել Գրիգորյանին: Դատական նիստն  ընդմիջվել է, որ Գրիգորյանն ինսլունային ներարկում ստանա:

̰
Կոխի…. տղա ջան. Կենդանաբանական այգու տնօրենն անպարկեշտ արտահայտություն է արել

12:52 25.06.2019

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով այսօր հերթական ակցիան է կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները պաստառներով նախ՝ հավաքվել են այգու դիմաց, ապա ներս մտել՝ վանկարկելով «Ռուբե՛ն, հեռացի՛ր», «Այգին առանց Ռուբենի»: Վարչական շենքի տարածքում բողոքի ակցիայի մասնակիցներն ու Ռուբեն Խաչատրյանը հանդիպել են: Երբ Խաչատրյանը վերջացրել է հեռախոսով խոսելը, անպարկեշտ  արտահայտություն է արել ակցիայի մասնակիցներից մեկի հասցեին: Կենդանաբանական […]

̰
Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին

12:47 25.06.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամն Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին: Այսօր Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ: […]

̰
Ուկրաինական ու վրացական պատվիրակությունները լքեցին ԵԽԽՎ նիստերի դահլիճը

12:42 25.06.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության անդամները, չցանկանալով նստել ռուս պատվիրակների կողքին, լքել են նիստերի դահլիճը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դրանից հետո նիստերի դահլիճը լքեց նաև Վրաստանի պատվիրակությունը:  

̰
Էլի կառավարող ուժը ստիպված է լինելու ցույց տալ՝ ով է ավելի սիրելի ընդդիմություն․ Միրզոյան

12:33 25.06.2019

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշ կասկածներ ունեն Արարատ Միրզոյանի առաջարկի կապակցությամբ։ Դրա միտքն այն է, որ ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ և այլ նման մարմիններում ընդդիմության թեկնածուներ առաջադրելու հնարավորություն պետք է տրվի։ Միրզոյանի առաջարկի համաձայն, սակայն, խորհրդարանական ընդդիմությունը միասնական թեկնածուներ պետք է առաջադրի։ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն առաջարկեց դրա փոխարեն սահմանել, որ ընդդիմադիր խմբակցություններից յուրաքանչյուրը կարողանա առաջադրել իր […]

̰
Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է պարտադիր ժամկետային ծառայողներին

12:31 25.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Աննա Հակոբյանը […]

̰
Հայերն ԱՄՆ-ում «սեփական» սենատոր կունենան

12:14 25.06.2019

Հայկական արմատներով ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Սառա Գիդեոնը մտադիր է 2020թ. ընտրություններին առաջադրվել սենատորի պաշտոնում: «Սառա Գիդեոնը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, պաշտոնապես ներառվեց սենատորի պաշտոնի համար մղվող ընտրապայքարի մեջ: Նրա հիմնական մրցակիցը Մեն նահանգի գործող սենատորն է՝ Հանրապետական կուսակցության անդամ Սյուզան Կոլլինսը»,- գրում է ամերիկյան The Huffington Post-ը: Նշվում է […]

̰
Փորձում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը․ Սամսոնյանը՝ Միրզոյանին

11:57 25.06.2019

Իշխանությունն առաջարկում է խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տալ ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ և նման այլ մարմիններում առաջարկել իր թեկնածուներին։ Սակայն սա որոշակի անհանգստություն այսօր առաջացրեց ԼՀԿ խմբակցությունից Անի Սամսոնյանի մոտ․ եթե ընդդիմադիր խմբակցությունները լինեն 6-ը, ոչ թե ներկայի նման 2-ը, ինչպե՞ս են համաձայնության գալու թեկնածուի հարցում։ Արարատ Միրզոյանը, որ նախագծի հեղինակն է, բացատրեց, որ այդ դեպքում խմբակցությունները իրար […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն աջակիցներին կոչ է արել չգնալ դատարանի մոտ և միջոցառում չկազմակերպել

11:35 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով աջակիցներին ու կողմնակիցներին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Կառավարության և վարչապետի բոլոր թեկնածուները չեն, որ ստանում են մեր հավանությունը․ Միրզոյան

11:30 25.06.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Արարատ Միրզոյանի առաջարկած փոփոխությունը, որով կառավարությունը (վարչապետի փոխարեն), ԱԺ իշխանական խմբակցությունը և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հերթականությամբ թեկնածուներ են առաջադրելու ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որ այս փոփոխության «կնքահայրն է» և որի նույնատիպ նախագիծը մերժվել է, առաջարկեց այս հանձնաժողովների նախագահներին ընտրելու լիազորությունը տալ կառավարությանը, իսկ անդամներին ընտրել իշխանական և […]

̰
Հուսով ենք, որ կհասցնենք Մասիսի դպրոցներում ֆրանսերեն ներմուծել. Լիլիթ Ադիբեկյան

11:23 25.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 25-ին, մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Շուրջ 25 տարի Ֆրանսիայում բնակված Լիլիթ Ադիբեկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Մասիսն իր ընտանիքի համար շատ կարևոր վայր է. «Մենք հասկանում ենք, որ սա մեր արմատներն են: Մենք ուզում ենք այս տարվա վերջ սկսենք Թումո […]

̰
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր ներկայացնել պատգամավոր Արարատ Միրզոյանին

11:16 25.06.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստը առավոտից միայնակ վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Սակայն հերթական հարցը հենց իր, արդեն պատգամավորի կարգավիճակում Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծն էր։ Արդյունքում Միրզոյանը ստիպված էր ներկայացնել ինքն իրեն՝ ամբիոնի մոտ հրավիրելու համար։ Միրզոյանի նախագիծը վերաբերում է անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնելուն։ Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) […]

̰
Դե Հիրոսիմայի և Նագասակիի զոհերի անունները հատ-հատ ասա․ Թունյան

11:15 25.06.2019

Հարկային օրենսգրքում փոփոխությունների ամբողջ քննարկումը իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանին հիշեցնում է հումորային այն հոլովակը, որում դասախոսը ուսանողին ուզում է անպայման «կտրի» ու խնդրում է ասել Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ռումբերի բոլոր զոհերի անունները։ Թունյանն այս ամենը հիշեցրեց այն պատճառով, որ իր կարծիքով, Հարկային նոր օրենսգիրքը մեկ քայլ առաջ է, իրենք առաջարկում են այդ քայլն […]

̰
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը․ Արմեն Սարգսյան

11:04 25.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդին: STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի […]

̰
Հարկային գործոնների մեծ մասով Վրաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանը․ պատգամավոր

11:00 25.06.2019

ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն ուսումնասիրել է բիզնեսի վրա ազդող մոտ մեկ տասնյակ հարկային գործոններ ու եկել է եզրակացության, որ այդ գործոնների մեծ մասով Վրաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանը։ Այս մասին նա հայտնեց ԱԺ ամբիոնից ու ներկայացրեց որոշ թվային արժեքներ։ Հայաստան Վրաստան Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) 20 տոկոս 18 տոկոս Եկամտային հարկ 3 տարուց […]

̰
Պատգամավորը կոչ է անում անցնել եկամուտների համահարթ հայտարարագրման

10:54 25.06.2019

«Ռուս մեծանուն հրապարակախոս և փիլիսոփա Պյոտր Չադաևը շատ լավ խոսքեր ունի։ Ասում է՝ ես գերադասում եմ մտրակել, անգամ տխրեցնել, բայց երբևէ չփորձել խաբել իմ պետությանը, չխաբել իմ հայրենիքին»,- հարկային փոփոխությունների քննարկման ընթացքում ԱԺ ամբիոնից այսպիսի մեջբերում արեց Գոռ Գևորգյանը։ Իշխանական խմբակցության պատգամավորը փաստարկներ ներկայացրեց, թե ինչու ներկայում գործող պրոգրեսիվ հարկումը (երբ շատ աշխատավարձ ստացողն ավելի […]

̰
ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի փոփոխությանը՝ համահարթեցման կետի պատճառով

10:36 25.06.2019

Ազգային ժողովն այսօր վերսկսել է երեկ կիսատ մնացած հարցի՝ Հարկային օրենսգրքի փոփոխության քննարկումը։ Առաջին ելույթ ունեցողը ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էր։ Նա նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։ Աբովյանը դա բացատրեց նրանով, որ չնայած իրենց պնդումներին, նոր նախագծում պահպանվել են եկամտահարկի համահարթեցման մասին դրույթները։ Դա նշանակում է, որ եթե հիմա բարձր աշխատավարձ ստացողներն […]

̰
BACK_TO_TOP