TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը սպառնում է Հայաստանին Պաղեստինը ճանաչելու համար

21:06 21.06.2024

Պաղեստինի պետականությունը ճանաչելու Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է նա։ Ավելի վաղ Հայաստանի […]

̰
Վրաստանը հայտարարել է ԵՄ-ին միանալու ակնկալվող ժամկետների մասին

20:34 21.06.2024

Վրաստանն իր առջև հավակնոտ նպատակ է դնում՝ մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ մինչև 2030 թվականը Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ։ Այսօր մեր երեխաները անսովոր կերպով կատարեցին ԵՄ օրհներգը, և ես համոզված […]

̰
Հարավային Կորեան դիտարկում է Ուկրաինային զենք մատակարարելու տարբերակները. Պուտինն արձագանքել է

15:30 21.06.2024

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմն ուսումնասիրում է Կիևին տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Հարավային Կորեան խոշորագույններից մեկն է աշխարհում զենքի արտադրության բնագավառում։ Մինչ այժմ երկիրը ​​ձեռնպահ է մնացել Ուկրաինային մահացու ռազմական արտադրանք մատակարարելուց։ Հունիսի […]

̰
ՆԳՆ Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը

13:18 21.06.2024

ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ոստիկանության զորքերի ծառայակիցներ, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը։ Արդի մարտահրավերներին զուգընթաց՝ Ոստիկանության զորքերը շարունակում է մասնագիտական վերելքի ու զարգացման պատվավոր ճանապարհը։ Ոստիկանության զորքերի ընթացիկ բովանդակային փոփոխություններն այսօր […]

̰
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ՀՀ ԱԳՆ

11:21 21.06.2024

Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին: Այս մասին հայտնում են […]

̰
Խորհրդարանական լսումներ ՀՀ-ի` ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին

11:12 21.06.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ

11:05 21.06.2024

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: «Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը Լիտվա՝ […]

̰
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է խաղաղ համաձայնագրի անհապաղ ձեռքբերման կարևորությունը

23:34 20.06.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնել, որ Բաքվի և Երևանի շփումներում առաջընթաց կա դեպի խաղաղություն։ Այս մասին Ալիևի և Բլիքենի զրույցից հետո հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղարը նշել է շարունակական առաջընթացը՝ Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղ համաձայնագիր տանելու հարցում, և ընդգծել խաղաղ համաձայնագրի անհապաղ […]

̰
ԱՄՆ-ն ակնկալում է Վիետնամից տեղեկատվություն ստանալ Պուտինի այցի արդյունքների մասին

23:24 20.06.2024

Միացյալ Նահանգների վարչակազմն ակնկալում է Վիետնամից տեղեկատվություն ստանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի արդյունքների մասին և մտադիր է համապարփակ ռազմավարական գործընկերություն զարգացնել Հանոյի հետ։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ […]

̰
Սպիտակ տունը հրաժարվել է պարզաբանել՝ արդյոք Բայդենը կընդունի Նեթանյահուին ԱՄՆ այցի ժամանակ

23:11 20.06.2024

Ամերիկյան վարչակազմը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ վերջինիս Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ։ «Ես ոչինչ չունեմ ասելու նախագահի ժամանակացույցի մասին», – ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում, երբ նրան խնդրել են  պարզաբանել, թե […]

̰
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները. Բորել

22:30 20.06.2024

Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին ի պատասխան: «ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր […]

̰
Նեթանյահուն պատրաստ է հանդուրժել անձնական վիրավորանքները, միայն թե ԱՄՆ-ն զենք մատակարարի Իսրայելին

22:24 20.06.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է հանդուրժել անձնական հարձակումները, եթե հրեական պետությունը շարունակի ստանալ ԱՄՆ-ից անհրաժեշտ ռազմական օգնությունը: Համապատասխան հրապարակումը հայտնվել է վարչապետի Telegram-յան  ալիքում։ «Ես պատրաստ եմ հանդուրժել անձնական հարձակումները՝ պայմանով, որ Իսրայելն ԱՄՆ-ից ստանա այն զինամթերքը, որն իրեն անհրաժեշտ է  պատերազմում»,- գրել է Նեթանյահուն։ Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ […]

̰
ԱՄՆ-ն ակնկալում է Վիետնամից տեղեկատվություն ստանալ Պուտինի այցի արդյունքների մասին

22:24 20.06.2024

Միացյալ Նահանգների վարչակազմն ակնկալում է Վիետնամից տեղեկատվություն ստանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի արդյունքների մասին և մտադիր է համապարփակ ռազմավարական գործընկերություն զարգացնել Հանոյի հետ։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Լրագրողները Սպիտակ տան ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի […]

̰
Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ. ի՞նչ է հայտնի Ռայա Նազարյանի մասին

22:07 20.06.2024

Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ դառնալով Եվրամիության անդամ այդ պետության երկրորդ դեմքը: Ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բուլղարիայի երկրորդ դեմքը մեր հայրենակցուհի Ռայա Նազարյանն է: Նա երեք ազդեցիկ մրցակիցներ ուներ  խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրությունների ժամանակ: Բավական դժվար ընտրություններ են եղել՝ երկու օր […]

̰
Ես կհորդորեի, որ որևէ ռուսական հյուպատոսարան Սյունիքում թույլ չտրվի բացել. Հովսեփ Խուրշուդյան

21:41 20.06.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Ժողովրդավարական ուժերի հարթակի առաջարկին: Հիշեցնենք, որ հարթակը առաջարկում է իշխանություններին առաջիկա 3-4 ամիսներին հանրաքվե անցկացնել «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով: Ի՞նչ փուլում է գործընթացը, ինչ սպասելիքներ կան իշխանություններից, կա՞ գնահատական թե ինչպիսին կարող են լինել այդ հանրաքվեի արդյունքները: Այս հարցերին է […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի, արտահերթ ընտրություններ կանցկացվեն

21:19 20.06.2024

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը դիմել է երկրի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։ «Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ»,-ասել է կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովը։ Այս տարվա փետրվարին երկրում կայացան նախագահական ընտրություններ, կրկին՝ արտահերթ։ Իլհամ Ալիևը ավելի քան 92 տոկոս ձայն էր ստացել։

̰
Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է Նեթանյահուի քննադատությունից. Սպիտակ տուն

20:48 20.06.2024

ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունից և այն անհիմն է համարում։ Այս մասին  առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Կարծում եմ, մենք տարբեր ուղիներով շատ հստակ հայտնել ենք մեր իսրայելցի գործընկերներին մեր խորը հիասթափությունն այս տեսանյութում պարունակվող հայտարարություններից, ինչպես նաև մեր մտահոգությունը դրանց […]

̰
Արարատ Միրզոյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

14:52 20.06.2024

Նախարարների հանդիպմանը հաջորդել է «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Մեկնարկել է  Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի համատեղ մամուլի ասուլիսը

14:36 20.06.2024

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի համատեղ մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Կայացել է Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

14:28 20.06.2024

Կայացել է Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ թե’ երկկողմ ու ԵՄ ձևաչափով համագործակցության, թե’ տարածաշրջանային թեմաների համատեքստում»,- ասված է հաղոդագրության մեջ:

̰
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը

14:22 20.06.2024

Լիտվայի ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լիտվայի Հանրապետություն

14:11 20.06.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լիտվայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ԱԳՆ-ում ընթանում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ առանձնազրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին

13:15 20.06.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այն ընդգրկված […]

̰
Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

13:06 20.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում: Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ […]

̰
ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ կառավարությունը հաստատեց ծրագիրը

12:25 20.06.2024

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հունիսի 20-ի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը նշեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Լեռնային […]

̰
Կառավարությունը շուրջ 600 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար

11:45 20.06.2024

Կառավարությունը շուրջ 600 միլիոն դրամ հատկացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի հայտերի վճարումները ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագիրը։ «2023 թվականին […]

̰
Աստանայում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հեռանկարները

11:40 20.06.2024

2024 թ․ հունիսի 19-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Մաքսատ Կալիակպարովի հետ, որի ընթացքում քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։ «Տնտեսական համագործակցության հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2024 թ․ ապրիլի 2-ին կայացած 10-րդ նիստի որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ

11:33 20.06.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանյին […]

̰
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին

11:12 20.06.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Փառատոնին ներկայացված էին հայերենից չինարեն թարգմանված 5 գրքեր (Մուրացան «Գեւորգ Մարզպետունի», Մովսես Խորենացի […]

̰
Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է

11:04 20.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից չի զեկուցվում 43-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

̰
BACK_TO_TOP