TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը ստորագրել է Զեյնալյանի ազատման հրամանագիրը

19:34 12.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը, որով Արտակ Զեյնալյանն ազատվում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ Հիշեցնենք, որ Զեյնալյանն ինքն է հրաժարվել այս պաշտոնից, ինչպես ինքն է նշել՝ տեղեկատվական հոսքերը վերլուծելու արդյունքում։ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնը վարում էր հեղափոխությունից հետո։

̰
Որպես իռլանդացի` Մոնթեն առաջին անգամ եկավ Հայաստան. այսօր Մոնթեի հիշատակի օրն է

19:30 12.06.2019

Մեր ժամանակի հերոսը Լեգենդար հերոս դեռևս կենդանության օրոք, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի հնագիտության և ասիական պատմության մագիստրոս, 8 լեզուների իմացությամբ, Ամերիկայում ծնված անգլիախոս մեծ հայ, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո խորհրդանիշ: Եվ խորհրդանիշ  հայրենասիրության: Մոնթե Մելքոնյան Անունը Մոնթեի անունը անգլիական ծագում ունի, «Mountain» բառից: Թարգմանաբար նշանակում է «սար», «լեռ»: Մեծ ծնունդը 1957թ., նոյեմբերի 25, ԱՄՆ: […]

̰
Մահացել է «Սանտա Բարբարայի» դերասաններից Ջիմ Մաք-Մուլլանը

19:20 12.06.2019

Մահացել է ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասան Ջիմ Մաք-Մուլլանը: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը: Դերասանը կյանքից հեռացել է 83 տարեկանում: Մաք-Մուլլանը լայն հանրությանը հայտնի է դարձել «Սանտա Բարբարա» հեռուստասերիալից:

̰
Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը

18:56 12.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ […]

̰
Ներկայումս ևս մեկ ուսումնասիրություն է իրականացվում բուհերից մեկում. ՊՎԾ պարզաբանումը

18:53 12.06.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել մամուլում Պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և […]

̰
Պրոֆեսիոնալ թիմը թույլ չի տա, որ խճճվեմ. Արայիկ Հարությունյանը՝ միավորված նախարարության մասին

18:42 12.06.2019

Միավորված նախարարության աշխատանքը վատ չի գնում, քանի որ նախարարության աշխատակազմերը նախորդ ամիսներին և հատկապես վերջին ամսվա ընթացքում բավական աշխատանք են կատարել բնականոն աշխատանք ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով խնդիրներին` նա նշեց, որ խնդիրները շատ են: «Մշակույթի նախարարության ուղղությամբ. հուշարձանների […]

̰
ԵՄ կոմիտեն հաստատել է Ղրիմի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը

18:32 12.06.2019

Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն, առանց քննարկման, հաստատել է Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու որոշումը: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵՄ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Նիկոլայ Տոչիցկին: Հաղորդվում է, որ այս որոշումը կապված է թերակղզու՝ Ռուսաստանի հետ վերամիավորումը չճանաչելու քաղաքականության հետ, և այժմ որոշումը պետք է վերջնականապես հաստատվի Եվրամիության խորհրդի […]

̰
Կրթական համակարգն ամբողջությամբ հիմնված է եղել անգիրի վրա. նախարար

18:22 12.06.2019

Պատմության դասագրքերում փոփոխություն կատարելու ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է: Ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի խնդիրները: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ԳԱԱ պատմության ինստիտուտի դիմաց իրականացված բողոքի ակցիային, որտեղ դժգոհում էին, որ պատմության դասագրքերում պատմությունը ճիշտ ներկայացված չէ: Նա նշեց, որ բոլոր […]

̰
Նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին

18:14 12.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց […]

̰
Նախագահն ընդունել է ՀՀ տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

18:10 12.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին: Հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ […]

̰
Հեծյալների երթ դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր

18:07 12.06.2019

Հունիսի 13-ին Գարեջոբա տոնին մասնակցելու համար Սագարեջո քաղաքից մոտ 50  հեծյալ ազգային տարազներով և խևսուրական մարտական դրոշներով ուղևորվել են Դավիթ Գարեջի վանական համալիր: Համալիր կհասնեն վաղը, որտեղ կբեմադրվեն ռազմական գործողություններ: Տոնական օրը նախատեսված են տարատեսակ միջոցառումներ՝ մարզականից մինչև ավանդական վրացական ուտեստների համտես-ցուցադրություն: Գարեջոբա ամենամյա ազգային տոնակատարությունը Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ տոնել են նախորդ դարի […]

̰
Հայտնի է Չեխովի փողոցում անչափահասին ծեծած անձի ինքնությունը

18:04 12.06.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։ Ոստիկանությունից հայտնել են` հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։ Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների […]

̰
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներին

18:00 12.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՀԱՀ նորընտիր նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, […]

̰
Պայքարը սովորական է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ նախագահի ընտրության մասին

17:58 12.06.2019

Առաջիկայում նախատեսվող ՔՊ վարչության անդամների ընտրությունը լինելու է փակ, գաղտնի քվեարկությամբ, ավելի քան 50 թեկնածու է առաջադրված: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողներին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք ինքը տեղյա՞կ է այն խոսակցություններից, որ հենց ինքն է առաջադրվելու վարչության նախագահի պաշտոնում, Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր հետ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է Փաշինյանի դեմ հայցից

17:51 12.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի հայցը ներկայացնող Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ հայցի հիմքը զրպարտությունն է ու վիրավորանքը: Դատավորը նշեց, որ հայցի մեջ ներկայացված է միայն զրպարտությունը, վիրավորանքի մասին նշված չէ, […]

̰
Ակտիվացել է «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի թմրամիջոցների ներթափանցման և իրացման դեմ պայքարը

17:43 12.06.2019

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը: Պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս […]

̰
Գծատերերը վերջին 4 տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում գրեթե. Երևանի քաղաքապետ

17:23 12.06.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղային տաքսու վարորդի աղմկահարույց դեպքին` նշելով, որ վարորդին աշխատանքից ազատել կամ չազատելը որոշում է մասնավոր ընկերությունը, իսկ քաղաքապետարանը միայն կարող է տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել: SHANTNEWS.am-ի հարցին` արդյո՞ք մեկ վարորդին ազատելով խնդիրը կլուծվի, քանի որ այն համատարած բնույթ է կրում, քաղաքապետը […]

̰
Ադրբեջանը քննադատել է Ղազախստանի նոր նախագահին հայերին համակրելու համար

17:22 12.06.2019

Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը Հայաստանի հետ սերտ կապերի մասին բուռն քննարկումների թեմա է դարձել Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլն ու համացանցի օգտատերերը քննադատությունների հեղեղ են թափում Տոկաևի վրա: Նրանց հատկապես դուր չի եկել Տոկաևի այն խոսքը, որ Ղազախստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն պատմության և լեզվի առումով: «Հասկանալի է, որ նրան դրսից են հրամայում: Տարօրինակ […]

̰
Մոսկվայում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել

17:14 12.06.2019

Մոսկվայի կենտրում ռուսական «Մեդուզա» գործակալության  լրագրող Իվան Գոլունովի աջակցության երթի ընթացքում բերման ենթարկվածների թիվն հասել է 200-ի: Այս մասին հայտնում է «Մեդուզան»` հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը: Հայտնի է, որ նրանց բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների կարգի խախտման համար, իսկ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` երթին […]

̰
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

17:02 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն նստավայրում այսօր դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ քննվում է ներկայացված հայցը։ Ռոբերտ Քոչարյանը «զրպարտություն» է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ […]

̰
Ստոլտենբերգն ահազանգել է Արկտիկայում ՌԴ ռազմական պոտենցիալի մեծացման մասին

17:00 12.06.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Իսլանդիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արկտիկայում մեծանում է ռուսական ռազմական պոտենցիալը: «Մենք պետք է փորձենք շարունակել աշխատել այնտեղ՝ պահպանելով լարվածության ցածր մակարդակը, չնայած այն բանին, որ մենք ավելի շատ ենք տեսնում ռազմական ներկայություն, հատկապես ռուսական պոտենցիալ»,- ասել է գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել […]

̰
«Արմաթի» բարձրացրած ավելորդ աղմուկն անտեղի էր․ Արայիկ Հարությունյան

16:50 12.06.2019

Հայաստանի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա և չի եղել։ Խնդիրը հապաղման հետ էր կապված, և այդ մասին «Արմաթում» գիտեին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում այդ խնդրին անդրադառնալիս ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նրանց կողմից բարձրացված ավելորդ աղմուկը, կարծում եմ, անտեղի էր, որովհետև մենք նրանց հետ շատ լավ համագործակցում ենք, ու մեկ-երկուսի նման […]

̰
Վաղը ԱԺ-ում փակ քննարկում տեղի կունենա պաշտպանության նախարարի հետ

16:45 12.06.2019

Ավարտվեցին ԱԺ համատեղ հանձնաժողովներում 2018թ. բյուջեի քննարկումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ԿԳ, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարեց. «Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09։00-ին փակ հատված տեղի կունենա պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և արդեն լիագումար նիստերի դահլիճում […]

̰
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին հետևում է ընդամենը 1 պատգամավոր

16:42 12.06.2019

Ազգային ժողովում արդեն մի քանի օր շարունակ նախաքննարկվում էր 2018 թվականի բյուջեի կատարումը, և հանձնաժողովները ընդունում էին ոլորտային պատասխանատու պաշտոնյաներին։ Այսօր այդ նիստերի վերջին օրն էր, ու վերջին քննարկմանը հետևում էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը։ Գործնականում այդ նիստին ներկա էր ավելի շատ մարդ, սակայն, քանի որ նիստի ժամանակ պաշտոնյաներին հարցեր տալու իրավունք ունեին միայն […]

̰
ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի արձագանքը գլխավոր դատախազի հայտարարությանը

16:40 12.06.2019

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արձագանքել է գլխավոր դատախազի հայտարարությանը: Վարդևանյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ […]

̰
Արդյո՞ք կրճատվել է Վրաստանում հայալեզու լրատվամիջոցների ֆինանսավորումը

16:39 12.06.2019

ԱԺ-ում բյուջեի 2018թ. կատարողականը քննարկելիս Սփյուռքի նախարարության կատարողականը ներկայացրեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնակատար Երեմ Սարգսյանը, ով եղել է աշխատակազմի ղեկավարը: Նրան հարց ուղղեց Սփյուռքի նախկին նախարար, այժմ ԿԳ, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հետաքրքրվեց մասնավորապես Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին հատկացվող գումարների կրճատման հարցով: «13 մլն դրամ աջակցության մասին է […]

̰
Տաքսիստի սպանությունն առնչություն չունի Մարտի 1-ի գործի հետ. Նաիրա Հարությունյան

16:33 12.06.2019

Այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` անդրադառնալով փաստաբան Սեդա Սաֆարանի այն հայտարարությանը, որ չի բացառվում Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանությունը կապ ունենա Մարտի […]

̰
Բուհերի ապաքաղաքականացումը լիարժեք տեղի է ունեցել․ Արայիկ Հարությունյան

16:26 12.06.2019

Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել պետական բուհերի միավորման, և առաջինը այդ շարքում Պոլիտեխնիկն ու Ճարտարապետաշինարարական համալսարանն են։ Նպատակն է միավորել ու միջդիսցիպլինար համագործակցություն իրականացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նոր իշխանությունը խոսում էր բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման մասին, բայց հիմա հակառակն է անում ու պաշտոնյաներ […]

̰
Պատկան մարմինները մշտապես պետք է զբաղվեն իրենց օրենքից վեր դասողներով. Հունան Պողոսյան

16:19 12.06.2019

«Մի քիչ թյուր կարծիք ունեք Սյունիքի մարզի մասին, այնտեղ ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են և կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, ովքեր պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»,- հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «սևազգեստ մարդկանց» ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Հարցին` կա՞ր արդյոք նման հանձնարականի կարիք […]

̰
Վրաստանին ռազմական աջակցությամբ ապահովում ենք տարածաշրջանի անվտանգությունը. Պոմպեո

16:10 12.06.2019

Վրաստանն իր սեփական օրինակով գիտի, թե որքան կարևոր է զսպման քաղաքականությունը, ուժեղ պաշտպանական համակարգը և բարձրագույն մասնագիտական հմտությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ: Պետքարտուղարի գնահատմամբ` կարևոր է, որ Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսն արդեն ծախսվում է պաշտպանության ոլորտի կարիքների […]

̰
BACK_TO_TOP