Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներին

18:00 12.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՀԱՀ նորընտիր նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Հայաստանի տեխնոլոգիական ուսումնասիրության ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Խալաթյանը և այլք:

Վարչապետը բարձր է գնահատել հետազոտական խմբի գործունեությունը և նշել, որ ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական տնտեսության զարգացումն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և հավելել, որ գործադիրի ուշադրության կենտրոնում է բարձրորակ կրթական համակարգի կայացման խնդիրը: Վարչապետը հավելել է, որ այդ նպատակով ոլորտում իրականացվելու են համալիր բարեփոխումներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հետազոտական աշխատանքներում ներգրավված անձանց մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն օժանդակելու համար:

Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական ընկերությունների մրցունակության բարձրացման, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման հնարավորություններին:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

BACK_TO_TOP