TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործի քննությունն ավարտվեց

15:12 13.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ […]

̰
Ի՞նչ նորության սպասել «Հյուսիս-հարավ»-ի մասով

15:07 13.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մինչև նոր նշանակումը ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարն էր, լրագրողները նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհին վերաբերող հարցեր են ուղղել: Արշակյանն ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել համապատասխան նախարարությանը, բայց այս անգամ կպատասխանի: […]

̰
Տույժ-տուգանքների համաներումը ոգևորություն պարգևեց շատերին. Գորգիսյան

14:55 13.06.2019

Արագաչափերի և նկարահանող սարքերի դեմ պայքարից հետո անկարգ վարորդներին ներեցին, ինչի հետևանքով շատ վարորդներ սկսեցին առանց երթևեկության կանոնները պահպանելու վարել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հետ զրույցում: Նա մի դեպք հիշեց. «Ես տաքսիստի եմ հանդիպել, որն իր ամբողջ դարակում չմուծված կտրոններ էր […]

̰
Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ

14:52 13.06.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ: «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (47 անդամ պետություն) 2019 թվականի հունիսի 12-ի նիստում Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT) անդամ ներկայացուցիչ Հայաստանից: Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ստեղծվել է Եվրոպայի […]

̰
Ուկրաինայի հետ հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն. Պուտին

14:49 13.06.2019

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան վերականգնելու է հարաբերությունները Կիևի հետ, չնայած ուկրաինական էլիտայի հետ հարաբերությունների ներկայիս վատ վիճակին: Այս մասին նա ասել է МИР ալիքին տված հարցազրույցում: Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է տեսնում երկու երկրների հարաբերություններն այն բանից հետո, երբ Ուկրաինայում նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին: ՌԴ նախագահը նաև նշել է, […]

̰
Ինչո՞ւ որևէ դատավոր մինչ օրս հրաժարական չի տվել. հարց ԱՆ փոխնախարարին

14:41 13.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները հարց են տվել, թե ինչու վարչապետի հայտարարությունից հետո դեռ որևէ դատավոր հրաժարական չի տվել: «Չեմ կարող գնահատական տալ, որովհետև չգիտեմ` ինչ են մտածում կամ ինչ մոտեցում ունեն: Շատ դժվար է գնահատել անաչա՞ռ է, թե՞ աչառ է»,- ասաց նա: Լրագրողները […]

̰
Նրանց հետ խաշ-խորոված-քյաբաբների սեղանների շուրջ չեմ ծանոթացել. Վահե Գրիգորյանը` «Իմ քայլի» մասին

14:32 13.06.2019

Արդյո՞ք ԱԺ մեծամասնությունը ՍԴ նախորդ երկու թեկնածուներին մերժեց, որովհետև սպասում էր Վահե Գրիգորյանին, ի՞նչ հեռահար նպատակներ ունի իր հետ կապված և ինչո՞ւ պետք է պաշտպանեն իրեն: Այս հարցերն են նաև ուղղել լրագրողները ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին ԱԺ-ում: Ի պատասխան թեկնածուն ասել է. «Ես կարող էի հույս ունենալ, որ ինձ են սպասում: Ես ճանաչում եմ […]

̰
ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները դեգրադացվել են. Պուտին

14:27 13.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ G20-ի երկրները, այդ թվում` ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, Օսակայի գագաթնաժողովի ժամանակ կկարողանան որոշում կայացնել, որը պայմաններ կստեղծի տնտեսական համագործակցության համար: Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է Мир-ին տված հարցազրույցում: Պուտինը նշել է, որ իր խորին համոզմամբ՝ միջազգային տնտեսական հարաբերությունների՝ տասնամյակներ շարունակ արդեն գործող կարգը խարխլելուն ուղղված ցանկացած գործողություն […]

̰
Կառավարության պահուստային ֆոնդից Քննչական կոմիտեին գումար կհատկացվի

14:24 13.06.2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «2019 թվականի պետական բյուջեում և կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը: «Նախագծով առաջարկվում է 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացնել գումար՝ կառավարության համապատասխան որոշումներով՝ վերջիններիս ամրացված, Երևանի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

14:20 13.06.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Հայաստանը բարելավել է դիրքը Խաղաղության համաշխարհային վարկանշային աղյուսակում

14:10 13.06.2019

Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների […]

̰
Դատարանների մուտքերը փակելու գաղափարը Վահե Գրիգորյանի՞նն է եղել

14:06 13.06.2019

Լրագրողներն այսօր ԱԺ-ում հարց ուղղեցին Վահե Գրիգորյանին այն մասին, որ ըստ տեղեկությունների՝ դատարանների դռները փակելու գաղափարը եղել է իրենը: Նա այսպես պատասխանեց. «Դա իմ ոճը չի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չէ: Եթե ինձ հետ պատահի նման բան, ես պիտի խնդրեմ մուտքը բացեն, առաջին հերթին խոսելու եմ մարդկանց հետ: […]

̰
Սահմանվում է խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը

13:59 13.06.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է խնամատար ընտանիքներում ծնողների վերապատրաստման կազմակերպումը, ինչպես նաև ներդրվում են ընտանիքներում խնամվող երեխաների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ: «Նախագծով սահմանվում է խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը: Ընդհանուր խնամատար ընտանիքում և մասնագիտական խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության համար […]

̰
Երիտասարդը շանտաժի միջոցով սեռական հարաբերություն է ունեցել անչափահասների հետ

13:56 13.06.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1990թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար: 2019թ. մարտի 27-ին Լոռու մարզի բնակիչը ՀՀ ոստիկանությունում […]

̰
Վահե Գրիգորյանը` Քոչարյանի գործի վարույթ ընդունման մասին

13:43 13.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցին նաև Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու մասին, նա նշեց, որ ինքը եթե ընտրվի էլ, դեռ իրավասու չի լինելու որոշմանը մասնակից դառնալ: Հարցին` այնուամենայնիվ, կո՞ղմ է վարույթ ընդունելուն, թե՞ պետք է մերժվի, արձագանքել է. «Դա պիտի մերժվեր, դա պիտի արդեն մերժված լիներ, ՍԴ ներկայացվել է մի դիմում, […]

̰
Կոնսիլիում է հրավիրվել. Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ

13:40 13.06.2019

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական  վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ: «Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք […]

̰
Վահե Գրիգորյանը պատրաստ է նաև ՍԴ նախագահ լինել

13:36 13.06.2019

ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից, թե արդյո՞ք հավակնություններ ունի դառնալ ՍԴ նախագահ: Պատասխանեց. «Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք, հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու, ես պատրաստ եմ, այո´»: Իսկ ինչպես […]

̰
Առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի դատական բարեփոխումների փաթեթը. ԱՆ փոխնախարար

13:34 13.06.2019

«Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև համակարգային դատական բարեփոխումների ուղղությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրի շրջանակներում: Առաջիկա ամենասեղմ ժամկետներում պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որոնք պարտադիր հանրային քննարկում կանցնեն»,- այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը: Նա տեղեկացրեց, որ փաթեթի վրա աշխատում են տարբեր գերատեսչություններ, որոնք կապ […]

̰
Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար ԱԺ թույլտվությունն է պետք. Իոաննիսյան

13:32 13.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննության չներկայանալու իրավական հետևանքներին: «ԱԺ պատգամավորի կողմից քննիչի ծանուցագիրը պատռելու և հարցաքննությանը չներկայանալու մասով. Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածն ենթադրում է, որ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Բայց Սահմանադրության 96-րդ հոդվածը ամրագրում է, որ «Պատգամավորն առանց Ազգային […]

̰
Մեծ Բրիտանիայում սկսվել են վարչապետի 10 թեկնածուների ընտրությունները

13:30 13.06.2019

Այն թեկնածուները, որոնց չի հաջողվի առնվազն 17 ձայն հավաքել, դուրս կմնան ընտրապայքարից:

̰
Չինաստանը Եվրամիությանը կոչ է արել չմիջամտել Հոնկոնգի գործերին

13:22 13.06.2019

ԵՄ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կիսում է Հոնկոնգի բնակիչների մտահոգությունը՝ կապված արտահանձման օրենքում փոփոխությունների հետ:

̰
Եթե ընտրվեմ ՍԴ դատավոր, որ պահին զգամ ճնշման տակ եմ, այն պահից ես դատավոր չեմ լինելու. Վահե Գրիգորյան

13:20 13.06.2019

Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» քաղաքական  դաշինքի ներկայացուցիչների հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդունել է պնդումները, որ իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է՝ ասելով, որ սա  քաղաքական մի մարմնից մյուս մարմնի անդամի ընտրություն է: Իսկ թե ինչ է քննարկել «Իմ քայլը» դաշինքի հետ, չի մանրամասնել, […]

̰
Թուրքիան բացատրություններ կպահանջի ցանկացածից, ով իրեն կհանի F-35-ի ծրագրից. Էրդողան

13:08 13.06.2019

Թուրքիայի նախագահը համարում է, որ ԱՄՆ-ի որոշումը հիմնավորված չէ:

̰
Էս ամեն ինչը շատ լուրջ ա. վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին

13:07 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: «Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Էսպես էկել է, էսպես էլ կգա: Էսպես եկել, բայց էսպես չի գնա: Չի գնալու էսպես: Եթե էսպես գնալու ա, ուրեմն մենք ենք գնալու: Էս ամեն ինչը շատ լուրջ ա»,- ասել է վարչապետը: Զրույցն ամբողջությամբ […]

̰
Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

13:03 13.06.2019

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում Յագլանդն անդրադարձել է Փաշինյանի նախաձեռնած դատական բարեփոխումներին ու խոստացել օժանդակություն այդ հարցում, հայտնում է «Արմենպրեսը»: «Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ […]

̰
Վայրկենական չի լինում․ Արծրուն Հովհաննիսյանը՝ զենքի գնումների մասին

12:58 13.06.2019

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ ռազմատեխնիկական ոլորտի քննարկումները վերաբերել են ոչ փոքր մարտավարական զինատեսակների մատակարարումներին։ Բայց այդպիսի հարցերը շատ արագ, վայրկենական լուծումներ չեն ունենում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ խոսնակը։ Արծրուն Հովհաննիսյանը ավելացրեց, որ վայրկենական չեն նաև զինված ուժերում այդպիսի որոշումների ընդունումները․ մինչև զենքի տեսականին ու չափաքանակները որոշելը շատ […]

̰
Եթե պայմանավորվում ես իրար վրա չկրակել, դիմացինը խախտում է, ի՞նչ անել․ ՊՆ խոսնակը՝ վրիժառուին պարգևատրելու մասին

12:36 13.06.2019

Ադրբեջանական կողմի կրակոցից հետո հայկական բանակի զինծառայողի սպանության վրեժն առնողին պարգևատրելը ՀՀ ՊՆ խոսնակն օրինաչափ է համարում։ Նա ասում է, որ նույնիսկ կարիք չկա բացատրելու, թե ինչու է այդպիսի որոշում ընդունվել։ «Եթե պայմանավորվում ես իրար վրա չկրակել, ու հետո պայմանավորվածությունդ խախտում են, դու ի՞նչ է … Հայկական կողմը, ի՞նչ է, հավատարմության երդումը մշտական պահողի կոչում […]

̰
Ամաչեցի Թուրքիայի համար․ Կարո Փայլանը՝ հայ կնոջ դանակահարության մասին

12:21 13.06.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ այցելել է երեկ Սամաթիայում դանակահարված հայ կնոջ ընտանիքին։ Կարո Փայլանն ասել է, որ ամաչում է Թուրքիայի համար։ «Երբ երեկ այցելեցի նրանց ընտանիքին, ինձ ասացին, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի´ գնացեք։ Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես երկրի համար ամաչեցի»,- մասնավորապես գրել […]

̰
Օսիպյանի հրամանով՝ ՃՈ պետի տեղակալն ազատվել է աշխատանքից

12:16 13.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։

̰
Գագիկ Ծառուկյանը ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել. ՔԿ

12:07 13.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության: «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այդ կերպ […]

̰
BACK_TO_TOP