13:07 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: «Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Էսպես էկել է, էսպես էլ կգա: Էսպես եկել, բայց էսպես չի գնա: Չի գնալու էսպես: Եթե էսպես գնալու ա, ուրեմն մենք ենք գնալու: Էս ամեն ինչը շատ լուրջ ա»,- ասել է վարչապետը: Զրույցն ամբողջությամբ […]
13:03 13.06.2019
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում Յագլանդն անդրադարձել է Փաշինյանի նախաձեռնած դատական բարեփոխումներին ու խոստացել օժանդակություն այդ հարցում, հայտնում է «Արմենպրեսը»: «Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ […]
12:58 13.06.2019
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ ռազմատեխնիկական ոլորտի քննարկումները վերաբերել են ոչ փոքր մարտավարական զինատեսակների մատակարարումներին։ Բայց այդպիսի հարցերը շատ արագ, վայրկենական լուծումներ չեն ունենում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ խոսնակը։ Արծրուն Հովհաննիսյանը ավելացրեց, որ վայրկենական չեն նաև զինված ուժերում այդպիսի որոշումների ընդունումները․ մինչև զենքի տեսականին ու չափաքանակները որոշելը շատ […]
12:36 13.06.2019
Ադրբեջանական կողմի կրակոցից հետո հայկական բանակի զինծառայողի սպանության վրեժն առնողին պարգևատրելը ՀՀ ՊՆ խոսնակն օրինաչափ է համարում։ Նա ասում է, որ նույնիսկ կարիք չկա բացատրելու, թե ինչու է այդպիսի որոշում ընդունվել։ «Եթե պայմանավորվում ես իրար վրա չկրակել, ու հետո պայմանավորվածությունդ խախտում են, դու ի՞նչ է … Հայկական կողմը, ի՞նչ է, հավատարմության երդումը մշտական պահողի կոչում […]
12:21 13.06.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ այցելել է երեկ Սամաթիայում դանակահարված հայ կնոջ ընտանիքին։ Կարո Փայլանն ասել է, որ ամաչում է Թուրքիայի համար։ «Երբ երեկ այցելեցի նրանց ընտանիքին, ինձ ասացին, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի´ գնացեք։ Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես երկրի համար ամաչեցի»,- մասնավորապես գրել […]
12:16 13.06.2019
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
12:07 13.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության: «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այդ կերպ […]
12:00 13.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նստի ընթացքում առաջարկել է փոփոխություններ կատարել և տնտեսվարողների մոտ անցկացվող ստուգման ակտերը դիտել որպես ապացույց: «Քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողանում դիտեոլ ապացույց Քրեական դատավարության 104 հոդվածի համաձայն միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ եզրակացության կամ ակնհհայտ կեղծ ակտ […]
11:55 13.06.2019
Հասարակական պահանջին և քաղաքական իշխանության պահանջին արձագանքելով՝ պաշտպանության նախարարությունն իր ներդրումը կունենա Ապրիլյան պատերազմի մասին քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Եթե բացատրություն տալու, կուտակած ինֆորմացիայի, մեր կատարած վերլուծությունների կարիքը կլինի, մենք էդ ամեն ինչը կփոխանցենք»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ նախարարությունում նույնիսկ ուրախ […]
11:42 13.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննվելու մասին հրապարակումներին: ««168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ հրապարակման մասով […]
11:11 13.06.2019
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առաջին նիստն է, որ անցկացնում են առանց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Վարչապետը վերջինիս շնորհակալություն հայտնեց կատարած համատեղ աշխատանքի համար: «Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում, արժե այդ ավանդույթն էլ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- ասաց […]
11:03 13.06.2019
Այսօր ԱԺ բյուջետային փակ քննարկումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի ձևավորմանը: Նշել է. «Կարծում եմ, որ կա անհրաժեշտությունը, եթե հանրային պահանջ գոյություն ունի: Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, իհարկե, բոլոր այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել հանրության […]
10:54 13.06.2019
ՀՀ կառավարությունն այսօր գումարում է հերթական նիստը: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում այս պահի դրությամբ 19 հարց է, որից 14-ը՝ չզեկուցվող: Բյուջեի վերաբաշխումից Քրեական օրենսգրքում լրացումներ, գույք հետ վերցնելուց ու անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրումից մինչև Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատում. Կառավարության նիստի օրակարգն ընդգրկուն է:
10:42 13.06.2019
Այսօր ԱԺ-ում բյուջեի 2018թ-ի քննարկումների շրջանակներում Պաշտպանության նախարարի հետ հրավիրված փակ նիստից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ վիճակ է այս պահին սահմանին, քանի որ անցած օրը լարվածության մասին տեղեկություններ կային: Տոնոյանը պատասխանել է. «Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է»: Հարցին՝ իսկ այդյո՞ք կա պատերազմի […]
10:30 13.06.2019
Հունիսի 19-ին լիագումար նիստի օրակարգում կլինի ՍԴ անդամի ընտրությունը: Այս անգամ ՀՀ նախագահն առաջարկել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սա կլինի ՍԴ անդամի ընտրության 5-րդ փորձը: Նախրդ բոլոր դեպքերում առաջադրված թեկնածուները բավարար քվե չեն ստացել պաշտոնը ստանձնելու համար: Վահե Գրիգորյանը նախօրեին հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, պատասխանել նրանց հարցերին ու լսել մտահոգությունները: Խմբակցության ներկայացուցիչներին հատկապես […]
10:01 13.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցի մանրամասները՝ շուտով:
09:38 13.06.2019
Այսօր՝ ժամը 09:00-ից ԱԺ-ում մեկնարկել է փակ հանդիպումը Պաշտպանության նախարարության հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Մանե Թանդիլյանը ԿԳ, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարել էր. «Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09։00-ին փակ հատված տեղի կունենա Պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և […]
09:25 13.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին): Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ […]
08:15 13.06.2019
Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն […]
23:25 12.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է РИА Новости -ն։ Պուտինի հետ հանդիպման մտադրության մասին Թրամփը հայտնել էր մայիսին: Ավելի ուշ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր РИА Новости-ին, որ Թրամփը դեռ չի ծանուցել Ռուսաստանի ղեկավարի հետ լիաֆորմատ երկկողմ հանդիպման պատրաստակամության մասին: […]
23:14 12.06.2019
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունն իր Falcon-9 կրող հրթիռով հերթական դիտարժան արձակումն է իրականացրել։ Այս անգամ հրթիռը տիեզերք է հասցրել միանգամից երեք արբանյակ՝ յուրաքանչյուրը 1.5 տոննա զանգվածով։ Այս անգամ ևս հրթիռի արձակումը ցուցադրվել է ուղիղ եթերում, ու հազարավոր մարդիկ հետևել են, թե ինչպես է հրթիռն արձակվում, ինչպես է այն օդ բարձրանում, ինչպես է […]
23:00 12.06.2019
Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է […]
22:43 12.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են, որ 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան […]
22:24 12.06.2019
Անհայտ անձինք այսօր կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջն ու այնտեղ գրառում կատարել։ Թե ով է եղել կոտրողը, այս պահին էլ դեռ անհայտ է մնում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ ՌԴ իշխանություններն արդեն միջամտել են ու վերականգնել վարչապետի էջը, իսկ կոտրողի թողած հաղորդագրություններն արդեն հեռացված են այնտեղից։ Ի դեպ, առաջին անգամ չէ, […]
21:40 12.06.2019
ՀՀ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը և Արմեն Դարբինյանը պատասխանել են SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպես են գնահատում գործող կառավարության գործունեությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 12.06.2019
Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Վարուժան Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ZV 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Կարեն Իսպիրյանի վարած Scania մակնիշի 001 CC 40 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Opel-ը […]
21:13 12.06.2019
Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել անկախ Ռուսաստանի առաջին վարչապետ, տնտեսագետ և պատմաբան Եգոր Գայդարի «Կայսրության կործանումը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այն նվիրված է այն խնդիրներին, որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը: Գրքում հեղինակը բացատրում է, թե Խորհրդային Միության թույլ տված որ սխալները կրկնելուց պետք է խուսափել: Միջոցառմանը ներկա էր նաև նրա որդին՝ Պյոտր Գայդարը: […]
21:03 12.06.2019
Հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հ.Հ.-ի (ծնված […]
20:38 12.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ անգամ որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը այսօր խորհրդարանում հանդիպում է ունեցել ԼՀԿ պատգամավորների հետ, որի ժամանակ իր պատկերացումներն է ներկայացրել։ Հանդիպումից հետո Գրիգորյանն ասել է, որ չգիտի՝ ԼՀԿ պատգամավորները կողմ կարտահայտվե՞ն իր նշանակմանը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ԼՀԿ վերաբերմունքին, կուսակցության նախագահը երկու մտահոգություն է հայտնել […]