20:49 09.06.2019
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 9-ին՝ ժամը 10․55-ին, Աբովյան քաղաքի թիվ 29/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանին հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի մոտ հայտնաբերվել է բնակիչների ցուցակ։ Ժամը 12․05-ին հանձնաժողովի նախագահից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
20:29 09.06.2019
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
20:10 09.06.2019
Ղազախստանում այսօր անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ: Դրանք անցկացվում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից ու ժամանակավոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նշանակումից հետո: Նպատակն է «լիարժեք» նոր նախագահ ընտրել: Բայց չնայած ոստիկանությունն օրվա ընթացքում զեկուցել է հանգիստ իրավիճակի, առանց խախտումների անցկացվող ընտրությունների մասին, բայց երկրում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել: Պատճառը հենց ընտրությունների օրով […]
19:50 09.06.2019
«Սկզբից կար լարվածություն, բայց հիմա կարծես հանդարտվել է, մարզպետը էլ չի գնում ընտրատեղամասեր»,- Աբովյանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Լրագրողների դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ասել է, թե Աբովյանում պետք է փոխվեն բարքերը, նոր իշխանություն հաստատվի, Բաբայանը զարմացավ` ասելով, թե «ի՞նչ իրավիճակ է, մարդիկ ոնց ապրում էին նորմալ, տենց […]
19:20 09.06.2019
Սուդանի ընդդիմությունն ու ժամանակավոր ռազմական իշխանությունը չեն կարողացել համաձայնության հասնել անցումային կառավարություն ձևավորելու հարցում: Դրանից հետո ընդդիմությունը մեծ թափով սկսել է բողոքի նոր գործողություններ: Այս մասին հայտնում է միջազգային մամուլը: Ամբողջ երկրով մեկ ընդդիմությունը նախաձեռնել է անհնազանդության գործողություններ: Ընդդիմադիրների կազմակերպությունների միությունը հայտարարել է, որ անհնազադության ակցիաները ավարտելու են միայն այն ժամանակ, երբ երկրում կձևավորվի քաղաքացիական […]
19:07 09.06.2019
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենայով դիմել է փախուստի’ Աբովյանի Երևանյան փողոցում հարվածելով ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային։ Բախումից հետո «Հունդայի» վարորդը շարունակել է փախուստը, ոստիկանության ծառայողներն էլ՝ հետապնդելը, նրան […]
19:02 09.06.2019
Իրանը կոչ է արել Եվրոպային բարելավել տնտեսական կապերը Թեհրանի հետ` չնայած ամերիկյան պատժամիջոցներին: ֊ «Հակառակ դեպքում մենք կդադարեցնենք 2015֊ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- սպառնացել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Միացյալ Նահանգները անցած տարի միակողմանիորեն դուրս եկավ նախագահ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերերությունների միջև ստորագրված պայմանագրից, որով Իրանը խոստանում էր […]
19:00 09.06.2019
Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես դադարեցրել է երկրի նախագահ Իգոր Դոդոնի լիազորությունները: Որոշումը կայացվել է այսօր Դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորների հայցի քննությունից հետո: Դատարանը իր որոշումը բացատրել է նրանով, որ նախագահը հրաժարվել է խորհրդարանը ցրելու հրամանագիր ստորագրել և չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: Նախագահի պարտավորությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Պավել Ֆիլիպը: Վերջինիս հանձնարարվել է ստորագրել խորհրդարանը […]
18:33 09.06.2019
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 17։00-ի դրությամբ, կազմել է 35,24 տոկոս կամ 25 հազ. 836 ընտրող: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 350 ընտրողների 60 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 199 ընտրողների 10,83 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի […]
18:17 09.06.2019
Թեհրանի Հայոց Առաջնորդարանի ներկայացուցիչներ մասնակցել են Իրանի Հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խոմէյնիի հիշատակի միջոցառմանը։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկություն ստացավ Թեհրանից։ Մեր տեղեկություններով` միջոցառումները սկսվել են Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում: Միջոցառմանը Իրանի համակարգի պատասխանատուներից ու պետական այրերից բացի, հիւրերի […]
18:14 09.06.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ ահազանգ են ստացել, որ քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի շտաբից մարդկանց են բերման ենթարկել, հայտնում է ArmLur.am-ը: Ահազանգի հետքերով պատգամավորները, այդ թվում` Գևորգ Պետրոսյանը և Իվետա Տոնոյանը, այժմ ոստիկանությունում են, հանդիպում են Աբովյանի ոստիկանապետի հետ: Թեժ պայքար է սպասվում հատկապես Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Աբովյանի քաղաքապետի թեկնածուները […]
18:11 09.06.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի կոմիտեն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի վերաբերյալ լսումներ կանցկացնի: Հիշեցնենք, որ զեկույցը վերաբերում է 2016 թվականի ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետաքննությանը: Լսումները տեղի կունենան վաղը, սակայն Մյուլլերը դրանց չի մասնակցի, քանի որ հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին: Լսումներին շեշտը կդրվի հակահետախուզության եզրակացությունների վրա, որոնք արվել են` հիմք ընդունելով Մյուլլերի զեկույցը: […]
17:44 09.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։
17:32 09.06.2019
Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դևիդ Ֆրիդմանը հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի իրեն միավորել Հորդանանի Արևմտյան ափի տարածքի մի մասը: Այս տարածքը պատկանում է Պաղեստին պետությանը, և այս հայտարարությունից հետո պաղեստինյան կազմակերպությունները խիստ քննադատել են դեսպանին: «Կարծում եմ՝ Իսրայելն իրավունք ունի իրեն պահել Արևմտյան ափի տարածքի մի մասը»,- հայտարարել է դեսպանը հարցազրույցի ժամանակ: Նա, սակայն, […]
17:00 09.06.2019
Համահայկական խաղերի բացումն այս տարի կատարվելու է Արցախում: Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր մարմնի անդամ Սեպուհ Բաղդոյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ համահայկական ամենամեծ մարզական միջոցառումն Արցախում կազմակերպելը պատահական չէ. բացումն ու առաջին երեք օրերի խաղերը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության գաղափարը ամրապնդելու նպատակ ունեն: Նրա խոսքով` այս քայլը տուրք է Արցախի հերոսական ժողովրդին: Սեպուհ Բաղդոյանը հավելում է` սպորտն ընդամենը […]
16:45 09.06.2019
Պոլսահայ մտավորական, վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սևան Դեյրմենջյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունից առաջ Թուրքիայում տիրող իրավիճակը: Նա ասում է, որ իշխող կառավարությունն այս ընտրությամբ առանձնապես շահագրգռված է, քանի որ, ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանն է ասել, ով Ստամբուլը կորցնի, Թուրքիան կկորցնի: Գիտակցելով այդ, ըստ Սևան Դեյրմենջյանի, Էրդողանի իշխանությունն ամեն ինչ […]
16:38 09.06.2019
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը դիմում է ճամփորդել ցանկացող քաղաքացիներին` նրանց զգուշացնելով ուշադիր լինել: «Հարգելի հայրենակիցներ, եթե պլանավորել եք ամառային հանգիստը անցկացնել ՀՀ սահմաններից դուրս, խուրհուրդ ենք տալիս 1.մեկնելուց մի քանի օր առաջ ստուգել անձնագրերի առկայությունը և վավերականությունը, 2. երեխաների համար նույնպես դիմել և ստանալ անձնագրեր, քանի որ անկախ տարիքից երկրից դուրս գալու դեպքում անհրաժեշտ […]
16:25 09.06.2019
Աբովյանի ընտրատեղամասերից մեկում քաղաքացին չէր կարողանում քվերաթերթիկը դնել ծրարի մեջ, իսկ հանձնաժողովի նախագահը հեռվից ցուցումներ էր տալիս ճիշտ ընտրություն կատարելու վերաբերյալ: Երկար բացատրությունից հետո, ի վերջո, հաջողվեց ավարտել քվեարկության գործընթացը: Հանձնաժողովի նախագահ Անժելա Վարդանյանն ասաց. «Գործ ունենք բնակչության տարբեր խավերի հետ, լինում են, աշխատում ենք, որ հարթվի, գնա, ինչքան էլ անիմացիոն ֆիլմում նայում ենք, մեկ […]
16:11 09.06.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը սպառնում է, որ եթե իրենց սրտով չլինի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի դուրս գալու պայմանները, բրիտանական կողմը կարող է չվճարել Եվրամիությանը հասանելիք տույժ-տուգանքները՝ ընդհանուր մոտ 44 միլիարդ դոլար: «Կարծում եմ՝ մեր ընկերներն ու գործընկերները պետք է հասկանան, որ գումարները չեն վճարվի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ համար հստակ […]
16:00 09.06.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ի ժամը 9.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/1, 1/2, 7 և 9 բազմաբնակարան շենքերի և թիվ 5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մուտքերի, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի գազամատակարարումը: […]
15:54 09.06.2019
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 14։00-ի դրությամբ, կազմել է 24,89 տոկոս կամ 18 հազ. 849 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 53,71 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 […]
15:48 09.06.2019
Աբովյանում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ առավոտյան բնականոն հունով ժամը 7.00-ից սկսել են աշխատանքները, այնուհետ որոշել է մեկնել ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներ ու տեղում ծանոթանալ իրավիճակին: «Երբ ժ. 14.00-ի դրությամբ մասնակցության թվերն էլ ստացվեցին, որոշեցի կատարել շրջայց, լինել տեղամասային կենտրոններում, լսել ՏԸՀ-ների կարծիքը, Աբովյանում մոտ 5 տեղամաս այցելել […]
15:40 09.06.2019
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, նախորդ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հիմնական մրցակից Հիլարի Քլինթոնի եղբայրն է մահացել՝ Թոնի Ռոդհեմը։ Այս մասին հայտնել է ինքը՝ Հիլարի Քլինթոնը։ Ռոդհեմը 65 տարեկան էր։ Քույրը մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին։ «Մենք կորցրինք իմ եղբայր Թոնիին անցած գիշեր։ Դժվար է բառեր գտնել, այսօր իմ միտքը լցված է նրա մասին հուշերով։ […]
15:20 09.06.2019
Աբովյանում շատերն առավոտ վաղ էին շտապել ընտրություն կատարելու: Օրվա առաջին երկու ժամերի ընթացքում յուրաքանչյուր տեղամասում մոտ 100-150 ընտրող կատարել էր իր ընտրությունը: SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել, թե որքանով են կարևորում ընտրություններին մասնակցությունը և հանուն ինչպիսի Աբովյանի են կատարում իրենց ընտրությունը: Նրանցից մեկն ասել է. «Ես իմ աշխատանքային ժամերի հետ կապված՝ ասացի […]
15:08 09.06.2019
Աբովյանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանն այսօր Աբովյանում լրագրողների հետ հարցազրույցում խոսել է երեկվա միջադեպի մասին, երբ այրել էին շտաբերից մեկի աշխատակցի ավտոմեքենան ու տան դուռը: Ասել է. «Երեկ լուսադեմին նման դեպք արձանագրվեց, չգիտեմ` ում կողմից է կատարվել հանցագործությունը, ամեն դեպքում, դատապարտելի է արարքը, ես վստահ եմ, որ պատժվելու է օրենքի խստությամբ, որովհետև […]
14:55 09.06.2019
Մոլդովայում այս պահին կա երկու նախագահ։ Առաջինը Իգոր Դոդոնն է, որ ընտրված նախագահն է մինչև հիմա։ Նա, սակայն, հրաժարվում է կատարել Սահմանդրական դատարանի պահանջը։ Նույն Սահմանադրական դատարանն էլ՝ որպես հակաքայլ, նշանակել է ժամանակավոր այլ նախագահ՝ Պավել Ֆիլիպին։ Երկու նախագահները, սակայն, հակադիր պատկերացումներ ունեն ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։ Բանն այն է, որ խորհրդարանը, որ գտնվում է […]
14:44 09.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եզրափակիչ քննարկմանը։ Այն վարել է «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, մասնակցել են Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերը, իտալական հանրահայտ «Լեոնադրո» ընկերության ռազմավարության և տեխնոլոգիական հարցերով տնօրեն Ջիորջիո Մոսկան, Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան, «Սինոփսիս […]
14:40 09.06.2019
Իրանի շուրջ ընթացող զարգացումները, հատկապես այնտեղ տիրող տնտեսական ճգնաժամը, շարունակում է քննարկման թեմա մնալ: Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արքեպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ այսօր տիրող տնտեսական ճգնաժամը համաշխարհային բնույթ ունի, և Իրանն էլ անմասն չէ: Ըստ նրա` չափազանցված են այն խոսակցությունները, թե իրանահայությունն այդ ճգնաժամի արդյունքում հայտնվել […]
14:28 09.06.2019
Վլադիմիր Ղազարյանը, որը Աբովյանի 29/16 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն է, ներկայացրել է, որ իրենց տեղամասում ունեն 1500 ընտրող, իսկ տեղամասում որոշ դժվարություններ կան հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Տեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այո´, կան խոշորացույցներ, եթե խնդիր առաջանա, կտրամադրենք»: Խոսելով ընտրական պրոցեսների մասին՝ պատմել է. «Բոլորս գիտենք, որ եղել են և´ խախտումներ, և կեղծումներ, […]