TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պետք է գնանք ընտրությունների որպես առանձին ուժ. Սաակաշվիլի

17:54 08.06.2019

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նոր կուսակցությունն առանձին է մասնակցելու Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին: Հաղորդում է «112 Ուկրաինա»-ն: Սաակաշվիլիի խոսքով` նա եկել է Ուկրաինա ոչ «քաղաքական խաղեր խաղալու» կամ «պաշտոնի հետևից ընկնելու համար»: «Մենք եկել ենք այն եզրակացության, որ պետք է գնանք ընտրությունների` որպես առանձին ուժ … Մենք լիովին տարբերվում […]

̰
Ադրբեջանցի գործիչը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում․ պահանջում է արտահանձնել իրեն

17:50 08.06.2019

Ադրբեջանցի լրագրող, հայերի և թալիշների դեմ ակցիաներ իրականացնող Ֆուադ Աբասովը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում։ Նա պահանջում է կա՛մ բաց թողնել իրեն, կա՛մ արտահանձնել Ադրբեջան։ Ընդ որում՝ ազատ արձակումը գրեթե անհնար է, իսկ արտահանձնմանը նա դեմ էր արտահայտվել շատ կարճ ժամանակ առաջ։ Երեկ ռուսաստանյան դատարանը մերժել է նրա բողոքը, որով նա հանդես էր գալիս իրեն Ադրբեջան […]

̰
 Պաշտօնական Դամասկոս չի պատրաստուիր համագործակցիլ «Համաս»ին հետ

17:45 08.06.2019

Սուրիոյ նախագահութեան դիմատետրի  պաշտօնական էջը  հրապարակում մը կատարած է «Համաս»ի հետ Դամասկոսի   համագործակցութեան հնարաւորութեան մասին։ Այդ էջը, որ  մէջբերած է Սուրիոյ նախագահ Պաշշատ Ալ Ասատի 3   տարուան վաղեմութեան  խօսքը նկատել տուած է, որ Սուրիա չի պատրաստուիր համագործակցութիւն սկսիլ Պաղեստինեան Կազայի մէջ  կարեւոր ներկայութիւն ունեցող «Համաս»  շարժումին հետ։ Յիշեցնենք, որ Ասատ այս մասին իր տեսակէտը  արտայայտելով  […]

̰
Իրանը մնացել է միջուկային գործարքի սահմաններում․ ՄԱԳԱՏԷ

17:44 08.06.2019

Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության նոր զաեկույցի համաձայն՝ միջուկային գործունեության ոլորտում Իրանը մնացել է այն սահմաններում, որոնք գծվել էին Իրանի և 6 գերտերությունների գործարքով։ Միջուկային գործարքով նախատեսված նոր փուլի ընթացքում Իրանը մեծացրել է թույլ հարստացված ուրանի ու «ծանր ջրի» պաշարները, բայց չի գերազանցել թույլատրելի քանակը։ Սա նշանակում է, որ 6 պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, […]

̰
Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը` «Մտքերի գագաթնաժողով»-ին

17:26 08.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Պետական այրեր, Հարգելի դեսպաններ, հյուրեր, Ողջունում եմ մտեքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով և ավանդաբար անցկացվելով ֆրանսիական Շամոնի քաղաքում` առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ այս իրադարձության […]

̰
Վրաստանի նախագահը երազում է բնակվել բարձրադիր Ռաճայի գյուղական տնակում

17:21 08.06.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երազում է Վրաստանի արևտյան մասում գտնվող բարձրադիր Ռաճայի տեղանքին բնորոշ գյուղական տնակ ձեռք բերել, որին տեղացիներն անվանում են օդա: Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է Ամբլոաուրիի շրջանում, որտեղ ժամանել էր` մասնակցելու ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Կայուն զարգացման նպատակների» փառատոնին: Օդան էթնիկ ոճով փայտից կառուցված յուրահատուկ տուն է՝ զարդարված կտավներով: Այս տները բնորոշ […]

̰
Ֆրանսիայում կրկին վերսկսվել են «դեղին բաճկոնների» ակցիաները

17:17 08.06.2019

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի հերթական ակցիաները` ընդդեմ իշխանությունների վարած հարկային քաղաքականության: Այս մասին հայտնել է Russai Today-ը: Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ անկարգություններից զգուշանալու նպատակով արգելվում է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում:  

̰
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում մամուլի ասուլիս է հրավիրվել

17:10 08.06.2019

Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության […]

̰
Ոստիկանապետը հեռախոսազրույց է ունեցել սպանության մեղադրանքով հետախուզվողի հետ

17:04 08.06.2019

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի […]

̰
Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ օրինախախտների

16:58 08.06.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նույնն էր՝ հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։ Ոստիկանության ծառայողները Վալերիյ Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից […]

̰
Կոմիտասի 15 հասցեում դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության ավտոկայանատեղի է կառուցվել. քաղաքապետարան

16:53 08.06.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը: «Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի […]

̰
Ալեքսանդր Լապշինը «նվեր» ունի Ադրբեջանին

16:42 08.06.2019

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, թե ինչ «նվեր» են նախապատրաստում Ադրբեջանի համար: «Ամերիկյան դատարանը պարտադրեց Հյուսիսային Կորեային սպանված հրեա ուսանողի ընտանիքին փոխհատուցել 501 մլն դոլար: Հրեա ուսանողը մահացել էր հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց հետո: Հյուսիսային Կորեան պատասխանատվություն է կրել պատանդ վերցնելու, բռնության ենթարկելու, տանջելու և առանց դատավարության Օտտո Ուորմբիրի […]

̰
Հայ Դատի մարմինը մասնակցած է Դեմոկրատական կուսակցութեան համագումարին

16:30 08.06.2019

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ներկայացնող պատուիրակութիւն  մը  մասնակցած է  31 Մայիսէն 2 Յունիս տեղի ունեցած Քալիֆորնիոյ Դեմոկրատ կուսակցութեան համագումարին, դեմոկրատ պաշտօնատարներու եւ թեկնածուներու հետ քննարկելու համար ամերիկահայութիւնը յուզող շարք մը հարցեր։ «Նման քաղաքական հաւաքներու մեր մասնակցութիւնը կենսական է ամերիկահայութեան ձայնը յստակօրէն լսելի դարձնելու համար՝ քաղաքական պաշտօնատարներու կամ թեկանծուներու։ Մեր դատը պէտք է պաշտպանենք՝ աշխատելով […]

̰
Պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում, ի՞նչ է լինելու աշխարհի հետ. Արմեն Սարգսյանի ելույթը գագաթնաժողովում

16:22 08.06.2019

«Մտքերի գագաթնաժողովը» մի գագաթնաժողով է, որի հարկի տակ ամեն տարի հավաքվում է 200-300 մարդ աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր բաների մասին։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը։ Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ […]

̰
Քաղտեխնոլոգը՝ «սամասուդի» չհասնելու կարևորության մասին

16:00 08.06.2019

«Ես, ճիշտն ասած, չեմ նկատել սևազգեստ մարդկանց, այն էլ, որ ինչ-որ խմբով քայլեն, փորձեն ահ ու սարսափ տարածեն, ես չեմ նկատել»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է քաղտեխնոլորգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի ակցիաներին ու դրանց մասին տարածված տեղեկություններին : Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ Ազատության հրապարակում իրականացված հարձակմանն ու դրան հաջորդած ծեծի պատմությանը, […]

̰
ԱՄՆ-ն հետ է ուղարկում F-35 վարել սովորելու համար այնտեղ մեկնած թուրք օդաչուներին

15:55 08.06.2019

Միացյալ Նահանգները արդեն ոչ միայն դադարեցրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների մարզումները, այլև նրանց հետ է ուղարկում հայրենիք։ Պենտագոնում սրանով ակնարկում են, որ միևնույն է՝ Թուրքիային չեն վաճառելու նորագույն F-35 կործանիչ ինքնաթիռներ։ Թուրքիայի օդուժի 42 օդաչուների համար արդեն կարգելվի մուտքն ԱՄՆ օդուժի բազա, որտեղ նրանք պատրաստություն էին անցնում։ Իսկ թուրքական օդաչուները մյուս խմբերը՝ ընդհանուր 34 […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթարդյունաբերական հսկայի դեմ

15:45 08.06.2019

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել Իրանի խոշոր նավթարդյունաբերական ընկերություններից մեկի նկատմամբ։ Վաշինգտոնի թիրախում է հայտնվել «Պարսից ծոցի նավթաքիմիական արդյունաբերության ընկերությունը» (PGPIC), որի տիրապետության տակ են Իրանի նավթարդյունաբերական հզորությունների 40 տոկոսը և Իրանից նավթի արտահանման 50 տոկոսը։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մեջ։ Այս ռազմական կառույցը […]

̰
Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

15:39 08.06.2019

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է […]

̰
Խցանումներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում

15:29 08.06.2019

Այսօր առավոտյան մայրաքաղաքում, մասնավորապես Արշակունյաց պողոտայում, մեծ խցանում է եղել: Տևական ժամանակ ավտոմեքենաները չեն կարողացել դուրս գալ խցանումից: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են հարթել իրավիճակը և կարգավորել երթևեկությունը: Նշենք, որ նման խցանումները շաբաթ օրվան այնքան էլ բնորոշ չէին: Հատկանշական է, որ այդ խցանումների ընթացքում ճանապարհի երկայնքով տեղի էին ունենում ծառերի էտման աշխատանքներ, որոնք ևս որոշակի […]

̰
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծանր հանցագործությունների համար հետախուզվողի հետ բանակցել է Վալերիյ Օսիպյանը

15:15 08.06.2019

Հունիսի 8-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում […]

̰
Ոստիկանությունն առայժմ թավշյա է. Կարեն Քոչարյան

15:09 08.06.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձ է կատարել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե նրանք, որոնք ոստիկանությանը դիմադրություն են ցույց տալիս կամ ցույց տան, կպատժվեն ամենախիստ ձևով: Հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին` արդյո՞ք նկատվում է նման միտում, պատասխանեց. «Առայժմ չկա: Ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, ոստիկանությունն առայժմ թավշյա է, այդ թվում` […]

̰
Մարզերում ակտիվորեն ընթանում են համապետական մաքրության աշխատանքները

15:00 08.06.2019

Մարզերում այսօր՝ համապետական մաքրության օրվա շրջանակում, իրականացվել են աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ: Ինչպես հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել են միջպետական և միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքները, կանաչ գոտիները, քաղաքային պուրակներն ու զբոսայգիները, […]

̰
Ինչո՞ւ Աշոտ Մելքոնյանին չեն թողել մուտք գործել Վրաստան

15:00 08.06.2019

Ինչպես հայտնի է, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Թուրքիայից Ջավախք մտնելիս, Կարծախի անցակետում արգելել են մտնել Վրաստան: Վրաստանի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Աշոտ Մելքոնյանին Վրաստան չեն թողել այն բանի համար, որ «նա չի տվել կամ սխալ տեղեկություն է տվել իր անձի և ճամփորդության պատճառների մասին»: Սակայն, ըստ տեղեկությունների, նրան մուտքի արգելքի ուրիշ պատճառ է […]

̰
ՊԵԿ-ը կոչ է անում տուրիստական հոսքերի աճի ժամանակ օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

14:51 08.06.2019

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում […]

̰
Զելենսկին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպել է անտառում և շաուրմա հյուրասիրել

14:31 08.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արնտառում փակ հանդիպում է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է 112 Украина-ն: Հանդիպման բովանդակության մասին մասնակիցները չեն պատմում: Հայտնի է, որ հանդիպանը ներկա է եղել ոչ միայն Զելենսկին, այլև իր աշխատակազմի ներկայացուցիչները: Խոսակցությունը եղել է առանց ձայնագրությունների ձևաչափով: Հանդիպումը տեղի է ունեցել քաղաքից դուրս գտնվող Залесье վայրում: Լրագրողները տեղավորվել […]

̰
Թուրքիայի համար արտադրված «Ս-400»համակարգերն արդեն պատրաստ են․ ռուս պաշտոնյա

14:29 08.06.2019

Թուրքիայի համար ռուսական «Ս-400» համակարգերի արտադրությունն արդեն ավարտված է, համակարգերը պատրաստ են մատակարարման, ինչն էլ կկատարվի առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսոտեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։ Այս կորպորացիան իր մեջ միավորում է Ռուսաստանի պետական ռազմարդյունաբերական ընկերությունների մեծ մասը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան արդեն կատարել է համակարգերի մատակարարման համար անհրաժեշտ կանխավճարը։ […]

̰
Ալժիրում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները

13:49 08.06.2019

16-րդ շաբաթն անընդմեջ Ալժիրում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարները նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար երկրի ժամանակավոր ղեկավար Բենսալահը մարդկանց կոչ է արել մասնակցել երկխոսության: Նախագահը նաև խոստացել է նշանակել նախագահական ընտրությունների […]

̰
ԱՄՆ-ն ու Մեքսիկան համաձայնության են եկել ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում

13:45 08.06.2019

Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]

̰
Սուրեն Պապիկյանն Արտաշատում շաբաթօրյակի է մասնակցել

13:39 08.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնք, որտեղ սանիտարական մաքրման, աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ են իրականացվել Օրբելի փողոցի վերջնամասի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում։ Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը մաքուր շրջապատ, մաքուր երկիր ունենալն է: […]

̰
Նաիրա Զոհրաբյանի ձիով զբոսանքը

13:30 08.06.2019

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առավոտյան լուսանկար է հրապարակել: Պատգամավորն առավոտյան լուսաբացին զբոսնել է ձիով և լուսանկարը տեղադրել «Ֆեյսբուքում»: https://www.facebook.com/photo.php?fbid=459377131549350&set=a.102014030618997&type=3&theater

̰
BACK_TO_TOP