16:14 10.06.2019
Այն ժամանակ, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարում էր, որ չի տեսնում հրաժարականի հիմքեր, այդ պահի դրությամբ դա էր ճշմարտությունը։ Այլ է եղել ճշմարտությունը դրանից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։ Նախարարն ասաց, որ հրաժարական տալիս առաջնորդվել է տեղեկատվական հոսքերով։ Պատճառների մասին մանրամասնելիս Զեյնալյանն ասաց․ «Այն ամենը, ինչ գիտեք, […]
16:10 10.06.2019
««Մտքերի գագաթնաժողովն» ընդունեք ՀՀ նախագահի կողմից որպես փոքրիկ ներդրում, որ իր ամենօրյա պարտականություններից դուրս է` որպես նախագահական նախաձեռնություն»,- հունիսի 10-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մտքերի գագաթնաժողով»-ին, ասաց նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը, կարևորելով երկրի զարգացման և առաջխաղացման համար նման կոնֆերանսների անցկացումը, նշեց, որ ծրագրել է` այսպիսի միջազգային կոնֆերանսների շարքը շարունակական է լինելու: Նրա խոսքերով` մեկ օրում […]
16:00 10.06.2019
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ քրեական գործը, որ հարուցված է ՀՀ քննչական կոմիտեում, իր ծավալով աննախադեպ է։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։ Քննության ընթացքում, ըստ Գրիգորյանի, նույն գործի նյութերով լրացուցիչ գործեր են հարուցվել, որոնք միացվել են մեկ վարույթի մեջ։ «Այս պահին ունենք հսկողություն իրականացնող ինժեներին […]
15:55 10.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` հունիսի 10-ին ստորագրված հրամանագրով` Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
15:46 10.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է տարբեր երկրների քաղաքական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետի մասին: Ինչպես հայտնում է Interfax-ը, նա հայտարարել է, որ միջազգային հարաբերությունները «տենդային» իրավիճակում են և համաշխարհային հանրությունը պետք է ջանք չխնայի տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների լուծման ճանապարհներ փնտրելու գործում: «Անհրաժեշտ է միասնականորեն կենսունակ այլընտրանք փնտրել քաղաքական և տնտեսական շահեր հետապնդող մի շարք […]
15:44 10.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ին, ամենամյա մրցանակներ է հանձնել լավագույն և արժեքավոր ստեղծագործություններ հեղինակած, հայտնագործություններ և աշխատանքներ կատարած՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտները ներկայացնող անձանց: 2001թ-ից մինչ օրս 405 անհատներ և կազմակերպություններ արդեն արժանացել են նախագահի մրցանակների, այդ թվում 28 միջազգային: Այսօր մրցանակները հանձնել են նախագահ Արմեն Սարգսյանը և ամենամյա մրցանակաբաշխությունը նախաձեռնած «Պողոսյան […]
15:38 10.06.2019
2018թ. ԱԺ նախագահի՝ պլանավորված գործուղումների չեղարկման արդյունքում արդյո՞ք եղել են տնտեսումներ: Հունվարի 10-ին խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այս հարցով դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին: «Բազմաթիվ գործուղումներ վերապլանավորվել են այս տարի, դրա անհրաժեշտությունը կա, ԱԺ ներկա նախագահությունը գնահատել է, դրանից ելնելով՝ նոր պլանավորում է […]
15:32 10.06.2019
Հնդկաստանում բախումներ են տեղի ունեցել երկրի քաղաքական երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Դեպքը գրանցվել է Բենգալիա նահանգի Կալկաթա քաղաքից մոտ 70 կմ արևելք գտնվող Նայաթ-Սանդեշհարի շրջանում: Ինչպես հայտնում է Strait Times-ը, բախումների հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ տեղի իշխող՝ «Տրինամուլ» անվանումը կրող […]
15:16 10.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին դիմելով՝ հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ ԱԺ նախագահի սենյակ մուտք գործելու լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել, ի՞նչ լրացուցիչ վտանգներ են առաջացել, որ այդպիսի միջոցներ են ձեռնարկում: «Ոչ թե խնդիրը լրացուցիչ անվտանգության մասով, այլ նպատակ կար ունենալ […]
15:14 10.06.2019
«Քննչական կոմիտեում երեկվա ընտրության հետ կապված նյութ և գործ չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին հարցին։ Նա անդրադարձավ նաև քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբի ներկայացուցչի տան ու մեքենայի հրդեհմանն ու ասաց, որ այդ կապակցությամբ արդեն գործ են հարուցել ու մոտ 20 մարդ են հարցաքննել։
15:13 10.06.2019
Խորհրդարանում այսօր բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի զեկույցի ժամանակ նրան օրակարգից փոքր-ինչ շեղվող հարցեր ուղղվեցին: Նիստը վարող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, դիմելով ուղիղ հեռարձակմամբ նիստին հետևող քաղաքացիներին, հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ-ում շարունակվում է Պետաիրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստը, որի օրակարգում բյուջեի տարեկան հաշվետվություններն են: […]
15:10 10.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին: «Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել: Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի, […]
15:09 10.06.2019
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հայ-իտալական առաջին գործարար համաժողովի բացմանը: Փաշինյանը ողջունել է Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, մաղթել հաջողություն համաժողովի աշխատանքներին և միջոցառման կազմակերպման գործում շեշտել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը: «Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են և աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ ոչ բռնի, […]
15:05 10.06.2019
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելն արգելելու վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը: «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառաբանությամբ, որ առկա չի եղել վարույթ իրականացնող մարմնի պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն և մեջբերելով ՀՀ Քր. […]
15:02 10.06.2019
ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների թեմային: Նա հայտարարել է, որ ընտրությունների անցկացման այդ օրինակն ու դրանց արդյունքը վկայում է երկրում ժողովրդավարության ամբողջական հաստատման մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս […]
14:57 10.06.2019
Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում բացման խոսքով հանդես գալով՝ Միքայել Մելքումյանը անդրադարձել է մի քանի հանգամանքների, խոսել շուկայի խնդիրների, ներդրումների մասին: Կարծիք է հայտնել. «Մի սենց միտք է թևածում, որի հետ համաձայն չեմ, որ ԵԱՏՄ երկրներից չսպասենք ներդրում, որ ԵԱՏՄ-ն իրացման շուկա […]
14:54 10.06.2019
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ քիչ առաջ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը։ «Ոստիկանները ձեռնաշղթաներով դուրս են բերել նրան գրասենյակից։ Այլ մանրամասներ դեռ չկան։ Ադեկվադների նկատմամբ քաղաքական հետապնդումները փաստորեն շարունակվում են։ Պարզվում է՝ կա հարց, որտեղ իշխանությունները հետևողական են»,- գրել է Շահնազարյանը:
14:51 10.06.2019
Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։ Ըստ պաշտոնյայի՝ որպես կասկածյալ առայժմ ոչ ոք չի ներգրավվել։ Քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժողը, ինչպես նաև նշանակվել […]
14:46 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները ցույց տվեցին այն վստահության բարձր մակարդակը, որը Ղազախստանի բարեկամ ժողովուրդը ցուցաբերում է Ձեր […]
14:43 10.06.2019
«Ես նորից եմ ասում, հաղթել է աբովյանցին»,- Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին անդրադառնալով` ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նաև հայտնել է, որ ինքը չի մասնակցել իրենց թեկնածուի քարոզարշավին, բայց որ մասնակցեր, ավելի շատ կլիներ ձայների քանակությունն իրենց թեկնածուի օգտին: «Հարգելի´, սիրելի´ լրագրողնե´ր ջան, քաղաքապետի գործն ապացուցած է»,- ասել է Ծառուկյանը: Լրագրողները մեջբերել են Կոտայքի […]
14:38 10.06.2019
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել, հայտնում է Armtimes.com-ը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, սույն թվականի մայիսին բավարարել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումատուն դատարանին […]
14:30 10.06.2019
«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով ու ոչ մեդիայով` այդպիսի որոշում եմ կայացրել»,- իր հրաժարականի մասին ասել է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանը նշեց, որ ինքը հաշվի է առել բոլոր տեղեկատվական հոսքերը: Արդարադատության նախարարն այլ մանրամասներ չասաց, քանի որ շտապում էր դատական նիստի:
14:27 10.06.2019
«Կարծում եմ` վարչապետի խոսքից հետո մարզպետի խոսքին ընդհանրապես պետք չէ հղում անել: Իսկ մարզպետը իր պահվածքով փչացրեց այդ ամբողջ ընտրությունները, երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն»,- ասել է Մարուքյանը` անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը: Մարուքյանը նշեց, որ պետք չէ ընտրություններին կյանքի ու […]
14:22 10.06.2019
Այսօր խորհրդարանում ներկայացվել ու երկրորդ ընթերցմամբ ընդունվել է երեք օրինագիծ: Նախ` երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական […]
14:10 10.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը հունիսի 10-ին խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ դատական մարմիններում ընդհանուր հաշվով որքա՞ն է աշխատավարձի գումարը: Ջանջուղազյանը նշեց, որ դժվարանում է պատասխանել, քանի որ դա մի պետական մարմնով չի իրականացվել: Նա տեղեկացրեց՝ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել, 230 դատավորի հաստիք կա: Պարգևավճարային ֆոնդերին անդրադառնալով՝ նախարարը […]
14:05 10.06.2019
Մարտի 1-ի գործով կա արդեն առաջին մեղադրյալը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա, սակայն, չի պատասխանել Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին հարցին: Խաչատրյանն, առհասարակ, հայտարարել է, որ այդ խնդրին առանձին չի անդրադառնալու. հարցաքննվելու են բոլորը: «Չենք նշելու՝ ովքեր են քննվել և ովքեր են քննվելու: Դա […]
13:55 10.06.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ այս պահին 732 հաստիք ունեն, սակայն հաստիքի կրճատում, որպես այդպիսին, չի եղել, քանի որ դա գնահատման խնդիր է: «Մենք առաջին հերթին պետք է գնահատենք գործընթացները, որ իրականացնելու ենք, ապա հասկանանք՝ կառուցվածքն ինչպիսին կլինի, ապա հաստիքները որոշվեն: Ես հաստիքների վերապրոֆիլավորմանն եմ հակված՝ պետք […]
13:36 10.06.2019
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ` Աբովյանում ընտրություններն անտեղի լարված են անցել: «Անտեղի լարումից հետո էլ տեսնում եմ և՛ հիասթափություններ, և՛ էյֆորիա: Բայց երկուսն էլ անտեղի են: Ամենամեծը մասշտաբով Աբովյանն էր ու այնտեղ հաղթել է գործող քաղաքապետը: Էստեղ որևէ բան չեմ տեսնում: Նորմալ ընթացքից բացի, այլ բան չեմ տեսնում: ՀՀ քաղաքացիները որոշել են, թե ով է […]
13:34 10.06.2019
«Ընդհանրապես ամբողջ պետական համակարգում բարեփոխումների կարիք կա, և պարոն Զեյնալյանը միակ քաղաքական գործիչն ու գերատեսչության ղեկավարը չէ, որի վրա այդ պատասխանատվությունը կար: Ես անձամբ պարոն Զեյնալյանի հետ աշխատանքային բավականին լավ հարաբերությունների մեջ եմ եղել և գոհ եմ եղել այդ հարաբերություններից»,- այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Զեյնալյանի աշխատանքի հետ կապված մտահոգություններին անդրադառնալով` […]