TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018թ. դատական համակարգի համար պարգևավճար նախատեսված չի եղել. Ջանջուղազյան

14:10 10.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը հունիսի 10-ին խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ դատական մարմիններում ընդհանուր հաշվով որքա՞ն է աշխատավարձի գումարը: Ջանջուղազյանը նշեց, որ դժվարանում է պատասխանել, քանի որ դա մի պետական մարմնով չի իրականացվել: Նա տեղեկացրեց՝ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել, 230 դատավորի հաստիք կա: Պարգևավճարային ֆոնդերին անդրադառնալով՝ նախարարը […]

̰
ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործով Ծառուկյանին հարցաքննելու մասին

14:05 10.06.2019

Մարտի 1-ի գործով կա արդեն առաջին մեղադրյալը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա, սակայն, չի պատասխանել Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին հարցին: Խաչատրյանն, առհասարակ, հայտարարել է, որ այդ խնդրին առանձին  չի անդրադառնալու. հարցաքննվելու են բոլորը: «Չենք նշելու՝ ովքեր են քննվել և ովքեր են քննվելու: Դա […]

̰
2018-ին ԱԺ-ում հաստիքների կրճատում չի եղել

13:55 10.06.2019

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ այս պահին 732 հաստիք ունեն, սակայն հաստիքի կրճատում, որպես այդպիսին, չի եղել, քանի որ դա գնահատման խնդիր է: «Մենք առաջին հերթին պետք է գնահատենք գործընթացները, որ իրականացնելու ենք, ապա հասկանանք՝ կառուցվածքն ինչպիսին կլինի, ապա հաստիքները որոշվեն: Ես հաստիքների վերապրոֆիլավորմանն եմ հակված՝ պետք […]

̰
Անտեղի լարված էր. Էդմոն Մարուքյանը՝ Աբովյանի ընտրությունների մասին

13:36 10.06.2019

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ` Աբովյանում ընտրություններն անտեղի լարված են անցել: «Անտեղի լարումից հետո էլ տեսնում եմ և՛ հիասթափություններ, և՛ էյֆորիա: Բայց երկուսն էլ անտեղի են: Ամենամեծը մասշտաբով Աբովյանն էր ու այնտեղ հաղթել է գործող քաղաքապետը: Էստեղ որևէ բան չեմ տեսնում: Նորմալ ընթացքից բացի, այլ բան չեմ տեսնում: ՀՀ քաղաքացիները որոշել են, թե ով է […]

̰
Ինչո՞վ էր պայմանավորված Զեյնալյանի հրաժարականը. պարզաբանում կառավարությունից

13:34 10.06.2019

«Ընդհանրապես ամբողջ պետական համակարգում բարեփոխումների կարիք կա, և պարոն Զեյնալյանը միակ քաղաքական գործիչն ու գերատեսչության ղեկավարը չէ, որի վրա այդ պատասխանատվությունը կար: Ես անձամբ պարոն Զեյնալյանի հետ աշխատանքային բավականին լավ հարաբերությունների մեջ եմ եղել և գոհ եմ եղել այդ հարաբերություններից»,- այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Զեյնալյանի աշխատանքի հետ կապված մտահոգություններին անդրադառնալով` […]

̰
ԱՄՆ-ն ռուսական C-400-ների հարցով վերջնաժամկետ է ներկայացրել Թուրքիային

13:30 10.06.2019

Վաշինգտոնն Անկարային առաջարկում է գնել ամերիկյան «Patriot» հակահրթիռային համակարգը:

̰
Նախագահը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

13:22 10.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը […]

̰
Լավ չէ, որ Հայաստանը գազի դիմաց դոլարով է վճարում. Միքայել Մելքումյան

13:20 10.06.2019

ԱԺ-ում լսումներ են ընթանում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով:  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ճիշտ ուղղություն է մնում, չնայած նրան, որ միությունում կան մի շարք չլուծված  խնդիրներ,  օրինակ այն, որ միասնական շուկաները դեռ չեն կայացել: Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, […]

̰
ԵԽ գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Մոլդովայի նոր կառավարությանը

12:51 10.06.2019

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խնդրել է Վենետիկի հանձնաժողովին անհապաղ գնահատական հայտնել Մոլդովայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Европейская правда-ն: Սա Եվրոպայի խորհրդի արդեն երկրորդ հայտարարությունն է Մոլդովայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Մոլդովայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել և կոչ արել […]

̰
Նելլի Դուրյանի պարզաբանումը 10-ամյա տղային սեռական բռնության ենթարկելու մասին

12:38 10.06.2019

Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով կայքերից մեկը տեղադրված հրապարակմանը, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, և քրեական գործն ուղարկվել է դատարան: «Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. […]

̰
Նախագահն առաջնորդվել է համապետական շահերով. Էմիլ Տարասյանը` Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

12:15 10.06.2019

«Տեքստի մեջ հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին: Մեկ տարի մենք հավաքագրել ենք թեկնածուներ և այդ եղած շրջանակից առաջարկել ենք Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Տարասյանը նշեց, որ այստեղ խնդիրը […]

̰
Աննա Հակոբյանի և երեխաների զբոսանքը նորաբաց այգում

12:07 10.06.2019

ArmDaily.am-ի թղթակիցը նախկին Մալիբու սրճարանի տեղում կառուցված նորաբաց շատրվանների այգում պատահաբար հանդիպել է առաջին տիկին Աննա Հակոբյանին: Աննա Հակոբյանը զբոսնում էր երեխաների հետ։

̰
Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

11:57 10.06.2019

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Աննա Օհանյանը փոխանցեց, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ […]

̰
Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

11:46 10.06.2019

Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի, ներքաղաքական և կարևոր այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. –Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների […]

̰
ՀՀ-ում հայտնվել եք ճիշտ ժամանակին. վարչապետը՝ իտալացի գործարարներին

11:38 10.06.2019

Երևանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովին մասնակցել ու ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի սկզբում վարչապետը ներկայացրել է վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, հիշեցրել նախկինում բիզնես միջավայրում առկա արատավոր երևույթները: Միաժամանակ, վարչապետը գործարարներին ասել է, որ կարող են վստահ լինել՝ Հայաստանում նրանց ներդրումները չեն կորի, նրանց բիզնեսը խլողներ չեն […]

̰
Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը

11:34 10.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր […]

̰
Ինչո՞ւ է արգելվել Յուրի Խաչատուրովի ելքը. Ոստիկանության պարզաբանումը

11:30 10.06.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, թե ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել սահմանը հատել: «Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական […]

̰
Հեղափոխությունն արել ենք, որ իշխանական թեկնածուները մի տեղ հաղթեն, մի տեղ՝ պարտվեն. Փաշինյան

11:27 10.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց. «Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային […]

̰
Դատական մարմիններում դատավորի բազային աշխատավարձը 66 140 դրա՞մ է եղել

11:21 10.06.2019

ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից. «Դատական մարմինները, ՍԴ և այլ դատական իշխանության մարմիններ, ընդհանուր աշխատավարձի գումարն ինչքան է, և այլ մարմիններ, օրինակ, արդադատության բնագավառում նայում ենք, քաղաքացիների ընդունելությունը պլանավորված էր 456, այսինքն՝ 2016թ․-ին եղել է այդքան , 2017-ին՝ 1056, 2018-ին՝ 1200, բայց փաստացի եղել է 254, որն է […]

̰
Մեկը ոսկե ձկնիկ է բռնում. Փաշինյանի անեկդոտը

11:17 10.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Երբ հարցերի թիվն աստիճանաբար ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ ասել էին, որ մեկ հարց են տալու: Արձագանքին, թե բոլորը նույն թեմայով են, Փաշինյանն անեկդոտով պատասխանեց. «Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում […]

̰
Դավթաշեն գյուղում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը և «Ֆորդ տրանզիտ»-ը

11:11 10.06.2019

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 07։30-ի սահմաններում Դավթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել» մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի […]

̰
ԱԺ-ում այսօր 2018թ-ի բյուջեի հաշվետվությամբ հանդես կգան ՀՔԾ պետը, դատախազը և այլ պաշտոնյաներ

10:53 10.06.2019

ԱԺ-ում շարունակվում են 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության շուրջ քննարկումները: Այսօր համատեղ նիստ են անցկացնում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստի ընթացքում նախատեսված են մի շարք պետական մարմինների ղեկավարների զեկուցումներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն ներկայացրել է զեկույցը, այնուհետ նախատեսված է ծախսերի հաշվետվություն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի, ԱԺ […]

̰
Ղազախստանում նախագահ են ընտրել

10:48 10.06.2019

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ էին հայտարարվել երկիրը 30 տարի ղեկավարող նախագահ Նուսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:

̰
Հայ-իտալական բիզնես ֆորում Երևանում. ներկա է վարչապետը

10:00 10.06.2019

Առաջին անգամ անցկացվում է հայ-իտալական բիզնես համաժողով՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանավորությամբ: Համաժողովին ներկա են Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE): Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հրավիրյալների թվում է: Քննարկումների առանցքում են լինելու բացառապես առաջնահերթ լուծում պահանջող […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի ու Արարատի մարզերում

08:46 10.06.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 10։00-ն, կդադարեցվի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Երևանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զոր. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբ. […]

̰
Victory-ին սպասելիս, որը չուշացավ․ Նաիրա Զոհրաբյան

00:00 10.06.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի լուսանկարը և կից գրառում կատարել․ «Victory-ին սպասելիս, որը չուշացավ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի 23 համայնքներում հունիսի 9-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել:    

̰
Տավուշի Ազատամուտ համայնքում հաղթեց ՀՅԴ-ական միակ թեկնածուն

23:54 09.06.2019

Տավուշի  մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածու, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը՝ 1046 կողմ, դեմ՝ 36 ձայնով։ Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:

̰
Հայտնի են Աբովյանի 29/11 ընտրատեղամասի նախնական տվյալները

22:52 09.06.2019

Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/11 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 377 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքապետի  թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 325 ձայն, Սասուն Գրիգորյանը` 28, Մանուկ Մկրտչյանը՝ 15, Արթուր Ղազարյանը` 16։ Անվավեր է […]

̰
Հայտնի են Աբովյանի 29/13 ընտրատեղամասի նախնական տվյալները

22:32 09.06.2019

Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/13 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։ Անվավեր է ճանաչվել 18 […]

̰
Երեխաների դաստիարակության մեթոդներ, որոնք զարմացնում են

21:00 09.06.2019

Ծնողական երազանքները նման են, դաստիարակության մեթոդները՝ տարբեր: Ֆրանսիացի հայրիկը, իտալացի մայրիկն ու իսպանացի տատիկը երեխաներին դաստիարակում են մշակութային իրենց առանձնահատկությունները հաշվի առնելով: Որտե՞ղ և ինչպե՞ս. այդ մասին՝ ստորև: Լեհաստան Լեհաստանում վստահ են՝ երեխաները կյանքում ամենակարևորն են: Նրանց հետ ծնողները համբերատար են, վերաբերվում են հավասարի պես, հազվադեպ են գոռում և չեն ապտակում: Միևնույն ժամանակ, լեհ երեխաները […]

̰
BACK_TO_TOP