13:25 08.06.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլի հարսանեկան արարողությանը: Թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստը ամուսնացել է դերասանուհի և մոդել Ամինե Գյուլշեի հետ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանը հանդես է եկել վկայի դերում, կենաց է ասել և շնորհավորել զույգին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի վերնախավի հետ, ինչի համար բազմիցս քննադատվել […]
13:20 08.06.2019
«Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունը այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ -ն իր մասով, կատարում են համապատասխան գործողություններ: Այլ մեկնաբանություն ես տալ չեմ կարող»,- «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ` լրագրողների հետ ճեպազրուցում, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս տրված հանձնարարականի վերաբերյալ՝ վնասազերծել սևազգեստ, ատելության ու բռնության քարոզ անող մարդկանց: «Շրջանակը մեզ […]
13:15 08.06.2019
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ երկրների ղեկավարների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պանել-քննարկումից հետո առաջնորդները ողջունել են հյուրերին՝ բեմից սեղմելով նրանց ձեռքերը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի թիկնապահները պահել են Չինաստանի ղեկավարին, երբ նա ընկնում էր այնտեղից։ Սի Ծինփինը բարձր բեմի վրայից խոնարհվել էր հանդիսատեսի ձեռքսեղմումներին պատասխանելու համար, երբ կորցրեց հավասարակշռությունը։ Ռուսաստանի նախագահի թիկնապահները, որ այդ […]
13:12 08.06.2019
Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) […]
12:58 08.06.2019
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ: Հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի […]
12:50 08.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։ Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված […]
12:38 08.06.2019
Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]
12:12 08.06.2019
Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա, եկել է մտքի դարը: Որևէ կասկած չունենք, որ մենք միտք ունենք և մեր հիմնական անելիքը, ըստ այդմ, որոշված է՝ մենք պետք է զբաղվենք մեր մտքի […]
12:02 08.06.2019
Ղազախստանում այսօր լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Այս մասին հայտնել է EFE լրատվական գործակալությունը: Ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո: Սկզբում որոշում էր կայացվել, որ ընտրությունները արտահերթ չեն լինի և ժամանակավոր պաշտոնակատար Տոկաևը կղեկավարի մինչև հերթական ընտրությունները, սակայն ավելի […]
11:56 08.06.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Տեսանյութն արված է Եռաբլուր պանթեոնում: Այստեղ մի խումբ մարդիկ, իրենց նախաձեռնությամբ, մաքրության աշխատանքներ են իրականացնում, որոնց, ըստ երևույթին, մասնակցում է նաև Արծրուն Հովհաննիսյանը: «Շաբաթօրյակ Եռաբլուրում»,- այսպես է նա մակագրել իր հրապարակած տեսանյութը:
11:54 08.06.2019
Ֆրանսիական «France 24» հեռուստաընկերության իսպանական ծառայությունը հաղորդում է պատրաստել Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների մասին: «Լեռնային Ղարաբաղում հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն երկրի պաշտպանության մեջ, այլև ենթադրում է մեծ պատասխանատվություն այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել հողի այս հատվածի համար, որտեղ այսօր ապրում է շուրջ 150 հազար մարդ»,- ասվում է հաղորդման մեջ: […]
11:42 08.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» բացման ժամանակ նշեց՝ իր համար մեծ պատիվ է բացել այս գագաթնաժողովը Հայաստանում, մեծ պատիվ է, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ Նախագահը նշեց՝ այն մի թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին, ապա ընդգծեց՝ այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում` Մոնբլան լեռան մոտ, […]
11:37 08.06.2019
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ մի քանի օրից դատարանում քննելու են իր հայցադիմումը: Գրառումն ամբողջությամբ ստորև. «Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը և պարզի արդյոք կարող էր […]
10:40 08.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լուսինը Մարսի մաս է կազմում։ «NASA… պետք է կենտրոնանալ ավելի խոշոր բաների վրա, օրինակ, Մարսի (որի մասն է Լուսինը),- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։ Այդ խոսքերն օգտատերերի շրջանում բուռն քննարկումներ են առաջացրել։ Ոմանք նախագահին մեղադրել են տգիտության մեջ։ Համացանցում հրապարակումը մեմերի թեմա է դարձել։ «2019-ի հունիսի 7-ը […]
09:54 08.06.2019
Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել՝ Հայաստանում բարձր պաշտոն ստանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Զարեհ Սինանյանը նշանակվելու է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար: Զարեհ Սինանյանը երկու անգամ եղել է Գլենդելի քաղաքապետ:
00:40 08.06.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ ելույթից հատված՝ գրելով. Փաշինյանը պիտերյան համագումարին է․«Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»։ Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների և քննարկումների առիթ էր դարձել, անգամ պահանջում էին Զախարովայի ներողությունը՝ հայերից ու վարչապետից։ Զախարովան ավելի […]
00:16 08.06.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական աղտոտված նավթի մատակարարման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման հարցերի քննարկման ընթացքում Բելառուսական նավթավերամշակող ընկերությունները չպետք է «ծնկի իջնեն», փոխանցում է բելառուսական Sputnik-ը: «Պետք չէ բղավել, հարձակվել և այլն, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել… պետք է նստել և գործնականում որոշել»,- ասել է Բելառուսի առաջնորդը: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն […]
23:02 07.06.2019
Բուդապեշտում զբոսաշրջային նավի և ջերմանավի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 19- ի, հաղորդում է Origo հունգարական պարբերականը: Ոստիկանությունը հաղորդում է, որ հինգշաբթի գտնվել են հարավկորեացի ևս 1 զբոսաշրջիկի և ջերմանավի անձնակազմի անդամներից մեկի դիերը: Վերջինին գտել են վթարի վայրից 21 կմ Դունայ գետի հոսանքն ի վար: Եվս 9-ի՝ 8 հարավկորեացի զբոսաշրջիկի և հունգարացի նավավարի […]
22:42 07.06.2019
Թերեզա Մեյը պաշտոնապես վայր է դրել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի լրազորությունները: Նա այդ մասին հայտնել է համապատասխան խորհրդարանական կոմիտեին: Կոմիտեն իր հերթին հայտարարել է թեկնածուների առաջադրման մասին: Թեկնածություններն ընդունվելու են երկուշաբթի՝ Գրինվիչի ժամանակով ժամը 17-ից: Հրաժարականը ենթադրում է նաև հեռացում վարչապետի պաշտոնից, սակայն Մեյը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության նոր լիդերի, հետևաբար՝ նոր […]
22:02 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում սադրիչ հարցերով դիմեց ադրբեջանցի մի լրագրող: Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցի ժամանակ ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին լուրին: Փաշինյանը պատասխանեց, որ երբ ադրբեջանական կողմում հայտարարեցին մայորի մահվան մասին, հայկական կողմը, ստանալով այդ տեղեկությունը, այն փոխանցեց համանախագահներին: «Մենք ստուգեցինք, պարզվեց՝ հայկական կողմից այդ օրը ոչ մի կրակոց […]
21:47 07.06.2019
Հունիսի 7-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում, հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին: […]
21:14 07.06.2019
ԼՂ հակամարտությունը կարո՞ղ է հարվածի տակ դնել դեպի Հայաստան ներդրումների հոսքը: Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, կարծում եմ, որ հիմա աշխարհում ամենուր կան գործոններ, որոնք նպաստում են ներդրումներին, և կան գործոններ, որ խոչընդոտում են: Այժմ աշխարհում չկա մի վայր, որ կարելի է ներդրումների համար դրախտ համարել: Մենք […]
20:43 07.06.2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է հարկային փոփոխություններին, սակայն այս դեպքում օրինագիծն ունի թերություններ, հետևաբար դեմ է քվեարկում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս հայտնեց, որ եկամտահարկի համահարթեցմանը երբեք դեմ չի եղել, կիրառման բացասական ազդեցությունների չեղարկումն է քննադատում: Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկություններ […]
20:39 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում գնահատելով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չայցելելն ու այդ օրերին ստեղծված իրավիճակը, նշեց. «Ցավոք, մենք բախվեցինք ռասիստական դրսևորման հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից, ու, ցավոք, սա նորություն չէ մեզ համար: Կարծում եմ՝ հիշում եք, երբ ՌԴ քաղաքացուն՝ հայկական ազգանունով, թույլ չտվեցինք մուտք գործել Ադրբեջան, երբ նա գործով մեկնում էր Բաքու, դա արտահայտում […]
20:10 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հեծանիվների՝ իբրև փոխադրամիջոցների, տարածվածությանը: Նա ընդգծեց՝ հեծանիվն առողջ ապրելակերպի կարևոր մաս է, ապա հույս հայտնեց, որ Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ այն կընտրեն իբրև փոխադրամիջոց: ՀՀ վարչապետն ասաց՝ տեղյակ է, որ Երևանի քաղաքապետարանը հեծանվուղու ստեղծման գաղափար ունի, ապա ընդգծեց՝ Հայաստանում էկոտուրիզմը լայնորեն տարածվում […]
19:59 07.06.2019
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեց RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին: «Մենք ամենայն բարիք ենք ցանկանում Մարգարիտային, փոխանցեք նրան մեր լավագույն մաղթանքները»,- ասաց նա:
19:51 07.06.2019
Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն էր։ Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների […]
19:39 07.06.2019
Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ Սահմանադրական դատարանին գնահատելու մեխանիզմներ չկան: «Դրան անդրադառնալ կարելի է թերևս հանրաքվեով ընդունվելիք հնարավոր Սահմանադրությամբ»: Թեպետ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, բայց անդամներին ընտրում են քաղաքական գործիչները` պատգամավորները, հետևաբար, քաղաքական մեծամասնությունը կարող է ընտրել իր համախոհ թեկնածուին` ապաքաղաքական թեկնածուներին կտրելով քննությունից: […]
19:30 07.06.2019
Երեկ երեկոյան` «Կարծախի» անցակետով անցնելիս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Աշոտ Մելքոնյանը, ով ծնունդով Ախալքալաքից է, խումբ է տարել Արևմտյան Հայաստան և վերադառնալիս երեկ երեկոյան՝ 22:00-ի սահմաններում, նրա մուտքը Վրաստան արգելվել է, տարբեր միջամտությունների արդյունքում կարողացել են նրան տրանզիտով Հայաստան հասցնել: Մելքոնյանին միայն […]
19:28 07.06.2019
Հայաստանը խորհրդային շրջանում հայտնի էր հայկական կոնյակով և «Հայկական ռադիոյի» հումորներով: Ո՞ւր է անհետացել այժմ «Հայկական ռադիոն»: Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով դիմեց տեղի լրագրողներից մեկը: «Ես վերջերս այցելեցի ռադիո՝ Հայկական ռադիոյի օրվա առթիվ, ասացի, որ «Հայկական ռադիոն» ժամանակին շատ հայտնի էր իր անեկդոտներով, հումորներով: Ցավոք, այդ ավանդույթն ընդհատվել է, պետք է […]