09:45 21.05.2024
Ուկրաինայում հակամարտության երկու տարիների ընթացքում Թայվանը ավելի քան 110 միլիոն դոլար է հատկացրել աջակցելու համար, այս մասին հայտարարել են կղզու վարչակազմի արտաքին քաղաքականության վարչությունից։ Նշվում է, որ մեծամասնությունը հումանիտար օգնությունն է, որի ծավալը հասել է 950 տոննայի։ Տեղի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ իրենք ռազմական աջակցություն չեն ցուցաբերել Ուկրաինային։ Միաժամանակ, ՊՆ-ում նշել են, որ կարող […]
23:49 20.05.2024
Միացյալ Նահանգները կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից օգտագործվող ինքնաթիռների ավիատեխնիկային վերաբերող պատժամիջոցները և ներողություն չի խնդրի դրա համար՝ չնայած ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Առաջին հերթին, մենք ընդհանրապես չենք պատրաստվում ներողություն խնդրել մեր պատժամիջոցների ռեժիմի համար։ Մենք կշարունակենք ամբողջությամբ կիրառել մեր պատժամիջոցների ռեժիմը, ներառյալ իրանական […]
23:27 20.05.2024
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […]
22:55 20.05.2024
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:
20:51 20.05.2024
Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։ «Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր […]
20:41 20.05.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումները՝ ընդգծելով առանցքային ուղղություններով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ինչպես նաև […]
20:22 20.05.2024
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այն կլինի թվայնացված փաստաթուղթ՝ ապահովելու մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR կոդով […]
20:17 20.05.2024
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբային: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական […]
14:22 20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, եւ դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի եւ թե՛ գործադիրի մակարդակով: ԱԺ փոխնախագահը […]
09:54 20.05.2024
Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին: «Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
09:36 20.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին. «Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, ԱԳՆ գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում»։
09:06 20.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի […]
11:53 19.05.2024
Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
23:24 18.05.2024
Այս շաբաթը առանձնացավ Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատմանը վերաբերող արձանագրության ստորագրմամբ՝ դրան նախորդող Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում։ Որո՞նք էին այն կարեւոր արդյունքները, որոնք առանձնացրել են մասնագետները։ Այս հարցերը քննարկվել են ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։
18:23 18.05.2024
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են տարածաշրջանային հարցեր, Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգացումներ, ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգ և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ քննարկումներ, թեմաների լայն շրջանակ։ «Դրանք ներառել են շփումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի, Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Անդորրայի ԱԳ նախարար […]
17:35 18.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք […]
16:49 18.05.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում քննարկել են գլոբալ անվտանգության վերաբերյալ Պեկինի նախաձեռնությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում: «Նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությունը գլոբալ անվտանգության վերաբերյալ քննարկվել է Չինաստան մեր այցի ընթացքում՝ ինչպես պատվիրակությունների շրջանակներում, այնպես էլ առաջնորդների անհատական հանդիպման ժամանակ»,-ասել է […]
16:17 18.05.2024
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական […]
10:06 18.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
21:48 17.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին։ Նա կարևորել է ցուցադրության վերաբացումը՝ արժևորելով ներկայացված բացառիկ ցուցանմուշները․ «Շուրջ 4 տարի ընդմիջումից […]
21:30 17.05.2024
Հայաստանի Հանրապետություն մայիսի 20-22-ը կժամանի Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներից բաղկացած պատվիրակությունը։ Գերմանիայից ժամանած պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
21:23 17.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […]
17:00 17.05.2024
Ուկրաինան Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի համաձայնության չեն գալիս, մեր միջև գաղտնի բանակցություններ չկան», – ասել է նա «Times of Ukraine» հեռուստաալիքի տեսանյութում: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արևմուտքն իրեն չի դրդում բանակցել […]
16:35 17.05.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ստացել, իշխող ուժը նման հարց օրակարգում չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ՝ վարչապետ […]
15:52 17.05.2024
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություն ձեւավորելու մասին հարցը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱՍԵԱՆ-ը տարածաշրջանային վեհաժողով է, որի կազմում Հարավարեւելյան Ասիայի 10 երկիր է, […]
15:44 17.05.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի […]
14:48 17.05.2024
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու առումով սահմանափակված գործունեության տեսակների շրջանակը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ […]
14:40 17.05.2024
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում այդպիսի կարգավորումներ նախատեսված չեն: Այս տարընկալման հետեւանքով ավագանու մի շարք անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների […]