14:10 22.05.2024
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին: Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում […]
13:57 22.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում: «Բարձր ենք […]
13:52 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Վարչապետը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և նշել, որ Հայաստանի […]
13:48 22.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ ու իր զորակցությունները փոխանցել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
13:43 22.05.2024
Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հյուրընկալության համար՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում գտնվելն իր համար մեծ պատիվ է, իր պաշտոնական այցը Հայաստան […]
13:31 22.05.2024
Նշված փոխշաղկապված նախագծերը միտված են վարձատրության քաղաքականության հիմքում ընկած վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը. ասել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ակնկալվում է, որ […]
13:24 22.05.2024
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխությունները եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության ծրագրով նախանշված հարկային քաղաքականության եւ, մասնավորապես, հարկման այլընտրանքային համակարգերին վերաբերող կարեւոր նպատակների իրագործմամբ: Առաջինը վերաբերում է հարկման […]
13:22 22.05.2024
Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը՝ մայիսի 22-ին ելույթ ունենալով Ազգային […]
13:11 22.05.2024
ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր: Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր:
11:36 22.05.2024
Մայիսի 21-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Փարիզի հայտնի Կոնդորսե դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ արտիստի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմն ու մի շարք դասարանների աշակերտներ։ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում դպրոցի սաները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին մեծանուն երգչի […]
09:55 22.05.2024
Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը։ ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմի համանախագահը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում […]
09:42 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
23:28 21.05.2024
Մայիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի կազմակերպման, Շիրակի և Արմավիրի մարզերում կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ հարցեր։
23:08 21.05.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, ով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով, կհուղարկավորեն հինգշաբթի օրը Թեհրանում՝ Շահ Աբդուլ Ազիմ մզկիթում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհված արտգործնախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ին Թեհրանի ԱԳՆ-ի դիմացի հրապարակում՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ին, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա նույն […]
22:55 21.05.2024
Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ:
22:45 21.05.2024
Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ապագա համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի ծառայության՝ նախագահները նշել են, որ […]
22:16 21.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […]
21:25 21.05.2024
Ավիավթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի քաղաքական գիծը շարունակվելու է։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարության մեջ։ «Նրանց (Ռաիսի և Աբդոլլահիան) գիծը կշարունակվի, և կիրականացվեն նաև արտաքին քաղաքական ասպարեզում մեր երկրի առաջխաղացման նրանց կարևոր ծրագրերը, այդ թվում՝ օգտագործելով արտաքին գործերի նախարարության ողջ […]
17:45 21.05.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […]
15:45 21.05.2024
Եվրամիությունը դեռևս չի հասել լիակատար անկախության Մոսկվայից էներգետիկ ոլորտում, քանի որ շարունակում է ստանալ ռուսական գազ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Արդյո՞ք մենք լիովին անկախ ենք։ Ոչ: Մենք դեռևս որոշակի քանակությամբ գազ ենք ներկրում», – ասել է նա՝ անդրադառնալով լրագրողների համապատասխան հարցին:
15:41 21.05.2024
Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
14:33 21.05.2024
Վաշինգտոնի պատժամիջոցները ավիացիոն ոլորտում, այդ թվում՝ Իրանի դեմ, և ամերիկյան արտադրության ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը, վտանգի տակ են դնում մարդկանց։ ԱՄՆ-ը միտումնավոր վնասում է հասարակ քաղաքացիներին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆն արդեն ուղղակիորեն ասել է դա՝ մեղադրելով ԱՄՆ-ին պատժամիջոցների համար, որոնք ներառում են ամերիկյան ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը՝ […]
14:24 21.05.2024
Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Նոր Կալեդոնիա (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում), որտեղ մայիսի 13-ից անկարգություններ են տեղի ունենում արշիպելագի անկախության կողմնակիցների բողոքի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թևենոն։ «Նախարարների խորհրդի նիստի ժամանակ նախագահն ասել է, որ այսօր երեկոյան կգնա այդ վայր (Նոր Կալեդոնիա)»,- ասել է նա Նախարարների […]
13:11 21.05.2024
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված […]
12:58 21.05.2024
Իրավիճակը ցույց տվեց, որ ուկրաինական հակամարտությունը մարտի դաշտում լուծում չունի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով ճապոնական առաջատար վերլուծական կենտրոններից մեկում՝ Sasakawa Peace Foundation-ում։ «Այս պատերազմը լուծում չունի մարտի դաշտում: Ռազմի դաշտում կան զոհվածներ և ավերածություններ, բայց լուծում չկա: Արևմտյան աշխարհը միլիարդավոր եվրոներ է ծախսել […]
12:51 21.05.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք […]
12:34 21.05.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։ «Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույն են, հայտնի են։ Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են […]
11:32 21.05.2024
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նախագծերի փաթեթն ուղղված է շտկելու օրենսդրական անհստակությունները, ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու […]