23:49 24.05.2024
Ամերիկյան զենքն արդեն օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ուկրաինայի հակամարտության գոտուց դուրս գտնվող տարբեր թիրախների վրա, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ամերիկյան զենքն արդեն կիրառվել է հակամարտության գոտուց դուրս գտնվող տարբեր թիրախների վրա, հետևաբար, այն, որ ամերիկացիները փորձում են հուսադրող հայտարարություններ անել իրենց հասարակական կարծիքի կամ ՆԱՏՕ-ի անդամների համար կամ ցույց տալ, որ որոշում […]
23:38 24.05.2024
Վրաստանը չի սակարկելու իր ինքնիշխանությունը, և ոչ մի պատժամիջոց չի ստիպի իշխանություններին գնալ իրենց երկրի դեմ։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։ «Կցանկանայինք ևս մեկ անգամ հստակ նշել, որ մենք չենք պատրաստվում առևտուր անել մեր երկրի ինքնիշխանության և անվտանգության հարցում։ Ոչ մի սպառնալիք մեզ չի ստիպի քայլեր ձեռնարկել մեր երկրի […]
22:39 24.05.2024
Ի պատասխան Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ ու որոշակի պատժամիջոցներ է կիրառելու: Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես ասել է Բլինքենը, իր առաջարկած պատժամիջոցները պետք է տարածվեն այն անձանց վրա, ովքեր, մեջբերեմ, […]
22:19 24.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել ժողովրդին․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև […]
20:31 24.05.2024
Մայիսի 24-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից: «Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարը բարձր գնահատելով Հայաստանի […]
20:20 24.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Տեղի է ունեցել առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում: Կլոդ […]
15:55 24.05.2024
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները: Անդրադառնալով […]
15:27 24.05.2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցությունների»,- նշել է դիվանագետը։
15:08 24.05.2024
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ստեփան Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ստեփան Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:
13:37 24.05.2024
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու խնդրանքով աշխատում է «որքան հնարավոր է շատ մասնակիցներ» ներգրավել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին: «Ես հիմա շատ զանգեր եմ անում, հատկապես գլոբալ հարավի երկրներին, և հուսով եմ, որ նրանք այս հանդիպմանը կգան հունիսի կեսերից հետո», – ասել է Ստուբը STT-ին: Շվեյցարիայի իշխանությունները նախատեսում են հունիսի 15-16-ը Բյուրգենստոկ […]
12:40 24.05.2024
Արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում։ «Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ների միջոցով բավականին երկար ժամանակ պատերազմի նախապատրաստական աշխատանք էր տարվում։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Բրյուսելում և Վաշինգտոնում, ավելի շուտ Բրյուսելում, […]
22:35 23.05.2024
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
20:19 23.05.2024
Սահմանազատում. քայլ դեպի անվտանգությո՞ւն, թե՞ նոր սպառնալիքներ: Թեման առավել մանրամասն անդրադարձել են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը:
16:00 23.05.2024
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր: Նիստի մասնակիցներն ու փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Նիստը տեղի է ունեցել մայիսի […]
15:47 23.05.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը:
15:43 23.05.2024
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց […]
14:09 23.05.2024
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով շարունակական եւ արդյունավետ կլինի: Նորվեգիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար` նշելով, որ […]
11:46 23.05.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ, թե ինչ կարող է Միացյալ Նահանգներն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի […]
11:18 23.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դավթյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դանիել Դավթյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,-նշված է որոշման տեքստում։
23:32 22.05.2024
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ծրագրում են գործողություններ ձեռնարկել Վրաստանի նկատմամբ՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք շատ մանրամասն դիտարկում ենք, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան դրան: Եվ ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ […]
23:04 22.05.2024
Ստեփանակերտում ադրբեջանցիները հողին են հավասարեցրել մի ամբողջ բնակելի թաղամաս: Համացանցում տեսանյութ է տարածված, որում երևում է, թե ինչպես են քանդում հայերին պատկանող բնակելի տները: Բաքվում այդ տեսանյութը ինչ-որ կերպ մեկնաբանո՞ւմ են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութից պարզ է դառնում, որ քանդել են Ստեփանակերտի ավտոկայանը և մի քանի բազմաբնակարան շենք Ազատամարտիկների և […]
20:14 22.05.2024
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումների վերաբերյալ հարցին, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նշել է. «Իսկապես, սա, տիկի’ն Գալստյան, հրապարակային տեղեկատվությունից ևս ակնհայտ է, որ Հայաստանը և Եվրոպական միությունն այս օրերին, վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են: Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, ինչպես դուք նշեցիք, ՀԸԳՀ-ն, և […]
17:38 22.05.2024
Մայիսի 22-ին Մադրիդում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Իսպանիայի Թագավորության ԱԳ, Եվրամիության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների Պետական քարտուղար Դիեգո Մարտինեզ Բելիոյի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գերատեսչությունների միջև: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ` ընդգծելով տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ […]
16:30 22.05.2024
Օրենսգրքով՝ հարկային հաշվարկները չներկայացնելու համար մենք ունենք սահմանված պատասխանատվության միջոցներ, սակայն չունենք պատասխանատվության միջոց այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները լրացվում են ոչ ճիշտ եւ ոչ հավաստի. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա […]
16:10 22.05.2024
Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին լիազորել նախաքննության մեկ մարմնի` քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաեւ քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում […]
15:48 22.05.2024
Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք […]
15:42 22.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է քաղաքացիների պատշաճ ծանուցման կարգը: Նա տեղեկացրել է, որ սահմանվում է քաղաքացուն ծանուցելու 4 տարբեր եղանակ: […]
15:35 22.05.2024
Նախագիծը վերաբերում է թրեյդ-ին առեւտրի տեսակին: Դեռեւս 2021 թվականին լրացումներ են կատարվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որոնցով ներմուծվել է «թրեյդ-ին» հասկացությունը: Ներդրվել է նաեւ լիցենզավորման կարգ, որի շրջանակում այս ընթացքում լիցենզավորվել են որոշակի կազմակերպություններ, սակայն մենք նկատել ենք, որ այս ընթացքում գործարքների զգալի աճ տեղի չի ունեցել: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի […]
14:52 22.05.2024
Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով բանաձեւը 2023 թվականի Վերակառուցման եւ […]