14:14 13.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում ընդունել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման հանդիսավոր արարողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:02 13.03.2019
Ազգային ժողովում այսօր քննարկվում է նախագիծ, որով մինչև 2018 թվականի դեկտեմբերի վերջ գնված աջ ղեկով մեքենաները կթույլատրվի մաքսազերծել ու Հայաստան ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։ Սրա վերաբերյալ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը պարզաբանում ներկայացրեց, թե փաստացի ի՞նչ ժամկետների մասին է խոսքը։ Նրա պարզաբանմամբ՝ եթե հատուկ ընթացակարգով այս նախագծի քննարկումն ու երկու լսումներով քվեարկություններն […]
13:50 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների արգելքը հետաձգելու մասին նախագծի քննարկման ընթացքում ՏԿՏՏ նախարարի զեկուցումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրան հարցրեց՝ եթե ոչինչ չեն փոխում հին օրենքում, դա նշանակում է, որ պաշտպանո՞ւմ են նախորդ իշխանությունների դիրքորոշումը, որի համաձայն՝ աջ ղեկով մեքենաների օգտագործումը վտանգում է մարդկանց կյանքը։ Պետրոսյանն ասաց, որ դեռևս նախորդ խորհրդարանում աջ ղեկով […]
13:43 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման մասին նախագծի քննարկումից կարող է տպավորություն ստեղծվել, թե մարդիկ կարող են հենց վաղը գնալ ու աջ ղեկով մեքենա գնել։ Այս մասին ԱԺ քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը։ Նա հիշեցրեց, որ նախագիծն այն մասին է, որ կարող են ներկրվել աջ ղեկով միայն այն մեքենաները, […]
13:42 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց, թե ԵԱՏՄ շրջանակներում աջ ղեկով մեքենաների ներկրումների արգելքին էլ ո՞ր երկրներն են միացել, բացի Հայաստանից։ Թանդիլյանն ասաց, որ աջ ղեկով մեքենաների սահմանափակումներ մտցնող կարգավորումները սահմանել են նախկին իշխանությունները՝ խայտառակ թույլ հիմնավորումներով։ Պատգամավորը հարցրեց՝ […]
13:34 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ ցուցմունք են տալիս տուժողները: Խաչատուր Ավետիսյանը 2016 թվականի հունիսի 17-ին եղել է ՊՊԾ գնդի հրամանատար: Նա պատմեց, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես են զինված մարդիկ մտել գունդ, տեսել է «Կռազ»-ով վնասված դարպասները և գնդի պատերը: Պատմեց՝ տեսել […]
13:18 13.03.2019
Ազգային ժողովում քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսատուրքերը, որոնց պատճառով, ըստ պատգամավորի, մեքենաները թանկանալու են 4-4,5 անգամ։ Դրա պատճառով, ըստ նրա, Հայաստանը կորցնելու է մոտ 50 միլիոն դոլար։ Մելքումյանը կառավարությանը կոչ արեց վերստին բանակցություններ անցկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որպեսզի ԵԱՏՄ այդ մաքսատուրքի վճարները հետաձգվեն, և […]
13:16 13.03.2019
Արդեն գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան թույլ տալու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ աջ ղեկով մեքենաների ներկրումը պետք է թույլատրել այն պայմանով, որ դրանց ղեկերի տեղաբաշխումն աջից ձախ կատարվի Հայաստանում։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է անդրադառնալ նաև տեխնիկական զննումներին ու դրանք իրականացնել պատշաճ մակարդակով։ Նա նախարարին հարց […]
13:14 13.03.2019
Գովելի է այն, որ հաշվարկները կատարվում են մինչև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը։ Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը հետաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Խոսքն այն մասին է, որ կառավարության հաշվարկներով՝ սահմանին է մնացել մոտ 1000 մեքենա, որոնց հարցն էլ լուծվում է այս նախագծով։ Պատգամավորի խոսքերով, սակայն, […]
13:11 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Եդինայա Ռոսիայի» հետ հուշագրի թարմացումից հետո քայլերին, նշեց. «Հիմնական մեր գործընկերը Ռուսաստանն է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք այդ հարաբերություններն ավելի ջերմացնելու, ամրապնդելու, որ ոչ միայն խոսքեր, բաժակաճառեր լինեն, այլ ավելի գործնական, ներդրումային քայլեր: Հիմնական բոլոր հարցերով աշխատանքները կատարում ենք, […]
13:00 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ձեռքերին այսօր Արցախի դրոշներ կային: ԱԺ արտահերթ նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված: «Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, ազգովի այդ հարցը պետք է բարձրացնենք, կապ չունի իշխանություն, ընդդիմություն, պետք է կարողանանք միասնական որոշում կայացնել: Դա մեր ազգի ճակատագրի խնդիրն է, […]
12:59 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը հետաձգելու մասին կառավարության առաջարկած նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այս նախագծով ոչ թե ընդհանուր հետաձգվում է արգելքի կիրառումը, այլ հրատապ խնդիր է լուծվում այն մարդկանց համար, ում բերած մեքենաները մնացել են սահմանին։ Պատգամավորների հնչեցրած մտքերի վերաբերյալ նա ասաց, որ այս […]
12:54 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին և մասնավորապես՝ պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին, նշեց. «Մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք, ասել ենք՝ այսօր եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր, ներդրումներ, աշխատավարձի բարձրացում, վարկի տոկոսների նվազեցում, հարկի պակասեցում: Մարդը գնացել է […]
12:51 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը հարցրեց՝ հնարավոր չէ՞ քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դարձնել կառավարության ծրագրերն ու աջ ղեկով մեքենաների գնումները սահմանափակել դիցուք հունվարի 1-ով, իսկ ներմուծումը՝ հունիսի 1-ով։ Խնդիրն այն է, որ այս նախագծով առաջարկվում է ներկրման հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր մեքենաները գնել են […]
12:47 13.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված նրա ակտիվ մասնակցությունն օրենսդիրի աշխատանքներին, արդյո՞ք պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: «Դրա կարիքը կա, ձևավորվում է, ընդունվում են օրենքներ, առաջարկներ, մենք պետք է մասնակցենք, ներկայացնենք մեր տեսակետը, մեր մոտեցումները»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ նախկինում չկա՞ր դրա կարիքը, Ծառուկյանը պատասխանեց. […]
12:45 13.03.2019
Աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքը որոշ ժամանակով հետաձգելու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծը ներկայացրած ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ քննարկվե՞լ է կառավարությունում այնպիսի տարբերակ, որ աջ ղեկով մեքենաները բերվեն Հայաստան ու ձևափոխվեն, դարձվեն ձախակողմյան ղեկով։ Արշակյանն ասաց, որ նման քննարկումներ կառավարությունում եղել են, և կառավարության որոշմամբ այդպիսի […]
12:44 13.03.2019
Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով նախատեսվում է աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող կարգավորումները որոշ ժամկետով հետաձգել, ինչի արդյունքում թույլ կտրվի, որ ներմուծվեն այն մեքենաները, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը և Հայաստան են բերվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։ ԱԺ-ում քննարկման ընթացքում պատգամավորներից Տաթևիկ Հայրապետյանը հարցրեց՝ քանի՞ մեքենայի մասին է խոսքը, և արդյո՞ք […]
12:40 13.03.2019
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվող առաջին հարցն աջակողմյան ղեկով մեքենաների հարցի լուծմանն էր վերաբերում։ Թեև արգելքն արդեն ուժի մեջ էր մտել, բայց նախկինում գնված մեքենաները բերվել էին Հայաստան ու մնացել սահմանին՝ առանց ներմուծման հնարավորության։ Պատգամավորներին կառավարության առաջարկած նախագիծը ներկայացնելիս ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ նախագծի նպատակը հենց այս հարցը լուծելն է։ Նրա նշել […]
12:34 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից խորհրդարանում այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների միասնական նիստի արդյունքները: «Մենք ողջունում ենք, որ առաջին անգամ տեղի ունեցավ Անվտանգության խորհուրդների միասնական նիստ, սակայն այն, ինչ սպասում էինք մենք և հանրությունը, լիարժեք պատասխանը չստացվեց, կարող է՝ մոտ օրերս ստացվի, բայց դա կիսատ էր, բավարար […]
12:18 13.03.2019
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի հարցերից մեկը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումների հնարավորություն տալուն։ Սահմանվում է, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ներկրել մինչև 2018 թվականի վերջը գնված ու մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստան բերված մեքենաները։ Մինչ հարցի քննարկումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցը ներկայացնող ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին խնդրեց ևս մեկ […]
12:14 13.03.2019
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկու հարց՝ աջակողմյան ղեկերով մեքենաների ներկրման, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցերը։ Այս հարցերի քննարկման համար է հրավիրվել արտահերթ նիստը։ Նիստի սկզբում ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց խնդիրներն ու Ազգային ժողովի որոշման նախագիծը, ըստ որի՝ այս հարցերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցումը կսկսվի առաջին ընթերցմամբ […]
12:05 13.03.2019
Ազգային ժողովում այսօր սկսվեց արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է երկու հարց (օրենքի 2 նախագիծ)․ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Մինչ այդ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ․ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց սեղանին դրեցին Արցախի պետական դրոշը։
12:04 13.03.2019
Թերեզա Մեյը «կորցրել է» ձայնը խորհրդարանում Brexit-ը պաշտպանելիս: Սակայն քվեարկության արդյունքների վրա դա չի ազդել: Brexit-ի նախագիծը կրկին չի ընդունվել: Թերեզա Մեյն այնքան էմոցիոնալ ու երկար է փորձել համոզել խորհրդարանականներին հավանություն տալ նախագծին, որ ի վերջո «կորցրել է» ձայնը: Նախագծին կողմ է քվեարկել 242, իսկ դեմ՝ 391 պատգամավոր: Քվեարկությունից հետո Մեյը տեղեկացրել է, որ մարտի […]
12:02 13.03.2019
«Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: «Եթե արված չափազանց հավասարակշռված ու կառուցողական այս հայտարարությունից հակառակորդը չկատարի խելամիտ հետևություն ու փորձի խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով սահմանին սադրանքներ և լարվածություն հրահրել, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Հայաստանի և […]
11:58 13.03.2019
Մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկության կդնի մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է կոչ անել Թուրքիային դադարեցնել «Akkuyu» ատոմային էլեկտրակայանի նախագիծը, հայտնում է Ermenhaber-ը։ Բանաձևով կոչ է արվում նաև «Akkuyu»-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու նպատակով Անկարային առաջարկել դառնալ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» (ESPOO) անդամ և շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով խորհրդակցել հարևան […]
11:56 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների գործով նիստի ժամանակ դատարանը շարունակեց լսել տուժողների ցուցմունքները: Բայց մինչ այդ, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանը միջնորդեց դահլիճ վերադարձնել սանկցիայի ենթարկված Սմբատ Բարսեղյանին: Վերջինս խոստացավ, որ դատարանում պատշաճ վարքագիծ կդրսևորի: Իսկ Զարուհի Փոստանջյանն էլ միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնբաց: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Սմբատ […]
11:51 13.03.2019
Բանակցությունների հնարավոր ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, կարծում եմ, ՀՀ կառավարությունը գտել է ճիշտ ձևաչափը: ՀՀ ԱԳՆ-ում այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ո՞վ պետք է ներկայացնի Արցախի ժողովրդին: Լայչակի խոսքով՝ կա միջազգայնորեն ճանաչված երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում […]
11:47 13.03.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ չի ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասել է, որ նոր մարմինը պետք է ստեղծվի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա: «Այդուհանդերձ, մարմինը համարվում […]
11:38 13.03.2019
«Շնորհավորում եմ ՀՀ կառավարությանը ստացած հզոր մանդատի համար»,- ՀՀ ԱԳՆ-ում այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը: Նա ասել է, որ մեր տարածաշրջան է եկել մարդկանց իրական կյանքը տեսնելու, հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր սահմաններին նվազեցնել բռնությունները: Լայչակի խոսքերով՝ լարվածությունը թուլացնելու բոլոր հնարավորությունները կան: «Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է […]
11:31 13.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ […]