TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

17:00 12.03.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի: Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն […]

̰
«Թվիթեր»-ը հասանելի է դարձնում նոր՝ փորձարարական հավելված

16:58 12.03.2019

«Թվիթեր»-ը պատրաստվում է թողարկել նոր առաջարկ՝ նախատեսված հաղորդագրություններով փոխանակման համար: Այս նոր առաջարկն այսօրվանից արդեն հասանելի կդառնա թեստավորման համար: Այս մասին գրում է Tech Crunch-ը: Twtter-ն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունվարին`կոնֆերանսի ժամանակ: Այն նպատակ ունի Twitter-ի օգտատերերին առաջարկել ավելի փորձարարական աշխատանքային տարածք, որտեղ ընկերությունը կարող է փորձել նոր գաղափարներ իր հանրային ցանցից դուրս, […]

̰
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ

16:34 12.03.2019

Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձևավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը […]

̰
Լավրովը պատասխանել է «Ռոսնեֆտ»-ին առնչվող Պոմպեոյի մեղադրանքներին

16:34 12.03.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ «Ռոսնեֆտ»-ը, շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, նավթ է գնում Վենեսուելայից, որևէ կերպ չի  տեղավորվում միջազգային իրավունքի շրջանակում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սա համատեղելի՞ է միջազգային իրավունքների հետ: Ոչ մի կերպ»,- ասել է Լավրովն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: Մեկնաբանելով «Հարավային հոսք»-ի […]

̰
Իլհամ Ալիևն ԱՄՆ նոր դեսպանին հայտնել է, որ դրական են ընդունում Մինսկի խմբի վերջին հայտարարությունը

16:30 12.03.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիթցենբերգերը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրուցակիցները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման հարցը: Ալիևը Լիթցենբերգերին է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը, նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ թվում՝ բանակցային գործընթացի ձևաչափի հարցում նրանց դիրքորոշումը դրական են ընդունում Ադրբեջանում: Լիթցենբերգերն իր […]

̰
ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների, այդ թվում նաև Վրաստանի համար. Մադլեն Օլբրայթ

16:21 12.03.2019

ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների, այդ թվում Վրաստանի համար: Այս հայտարարությունը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն արել է Պրահայում, որտեղ մասնակցում է հյուսիսատլանտյան դաշինքին Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի անդամակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը, հաղորդում է «Ռադիո Պրահան»: Մադլեն Օլբրայթի խոսքերով՝ Վրաստանը և Ուկրաինան դառնալու են ՆԱՏՕ-ի անդամներ, երբ  պատրաստ կլինեն: Չեխիան ՆԱՏՕ-ի անդամ […]

̰
Մենք ունենք երկարաձգված և անորոշ կարգավիճակ ունեցող հրադադար, պատերազմը չի ավարտվել. Ղևոնդյան

16:03 12.03.2019

Պատերազմը չի ավարտվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: «Մենք ունենք երկարաձգված և անորոշ կարգավիճակ ունեցող հրադադար: Կա ուժի հնարավոր կիրառման սպառնալիքի ներքո բանակցություններում զիջումներ կորզելու ռազմավարությունը, որին մենք չենք գնացել: 2016-ից հետո իրավիճակի փոփոխությունն այս առումով եմ կարևորում, որ մենք հստակ փաստեցինք՝ Ադրբեջանը նախահարձակ ռազմավարություն որդեգրեց և անհաջողության մատնվեց: […]

̰
ԼՂՀ կարգավորման հարցում զիջումների շեմը և դրա գիտակցումը հասարակական շրջանակներում միշտ ցավոտ են եղել. Ղևոնդյան

16:00 12.03.2019

Ցանկացած բանակցություն ավելի ճիշտ է, քան իրավիճակի սրացումը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին խոսեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը: «Գոնե դիրքորոշումների հստակեցման տեսանկյունից կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը ճիշտ կանի, որ հանդիպի Ալիևի հետ՝ հասկանալու համար, թե այն փիլիսոփայությունը կամ ոչ ֆորմալ շփումները, որ տեղի են ունեցել նրանց միջև, ի՞նչ քաղաքական դիրքորոշումների […]

̰
Ի՞նչ գաղափարներով է Երևան գալիս Ադրբեջանի հետ բիզնես կապեր ունեցող ԵԱՀԿ սլովակ նախագահը

15:28 12.03.2019

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին ժամանում է Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ նորընտիր սլովակ նախագահը, սակայն, առաջինը Բաքու այցելեց: Վերլուծաբաններն ասում են՝ դա պատահական չէ: Սլովակիայի ներկա կառավարությունը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի առևտուր են անում, իսկ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախագահից բացի, զբաղեցնում է նաև Սլովակիայի ԱԳ նախարարի պաշտոնը: Մարտի 5-ին […]

̰
Ի՞նչ կստացվի երկու անարդյունավետ նախարարություն միավորելուց. Արթուր Խաչատրյանի դիտարկումը

15:18 12.03.2019

«Եթե դու վերցնում ես երկու անարդյունավետ նախարարություն և միավորում, իրենք չեն դառնա արդյունավետ: Կլինի ավելի մեծ անարդյունավետ նախարարություն: Հետևաբար, պետք է սկզբից այդ նախարարությունների ներքին արդյունավետությունը բարձրացնել, հետո միավորել, որ այդ երկուսի միավորումն ավելի արդյունավետ լինի: Բայց այդ պրոցեսը չի կատարվել: Այս մասին Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` […]

̰
Թաթարստանում Պուտինի շիրմաքարը կանգնեցրած ակտիվիստին ձերբակալել են

15:14 12.03.2019

Թաթարստանում դատարանը 28 օրով կալանավորել է տեղի ակտիվիստ Քարիմ Յամադաևին: Ինչպես հաղորդում է currenttime.tv-ն, ակտիվիստը Նաբերեժնիե Չելնիի Քննչական կոմիտեի շենքի մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով շիրմաքար էր տեղադրել: Վերջինիս նկատմամբ արձանագրություն է կազմվել ակցիաների անցկացման կարգը կրկին խախտելու համար: Հունվարին Յամադաևին պատասխանատվության էին ենթարկել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձան տեղադրելու համար: Ակտիվիստն անազատության 28 օրը […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

15:02 12.03.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես […]

̰
Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

14:58 12.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ կարևորելով նրա դերակատարությունը համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու նախագծերը: Զրուցակիցները մտքեր […]

̰
Բնապահպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

14:45 12.03.2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և […]

̰
Ռուսաստանի ԶՈւ Հարավային 20 զորավարժարաններում սկսվել են խոշորամասշտաբ դաշտային վարժանքներ. ներգրավված է նաև Գյումրիի 102-րդ ռազմաբազան

14:44 12.03.2019

Ռուսաստանի Հարավային զինվորական շրջանի ավելի քան 200 հրթիռային և հրետանային ստորաբաժանումներ տեղակայվել են 20 զորավարժարաններում` դաշտային զորավարժություններ անցկացնելու համար: Վարժանքներին ներգրավված է ամբողջ ռազմական շրջանը՝ Ռուսաստանի հարավը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմում ու Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազաները, հայտնում է «Ռազմինֆո»-ն: Դաշտային հավաքները կտևեն 1 ամիս, որի ընթացքում նախատեսված է անցկացնել ավելի քան 200 […]

̰
Բաբկեն Թունյանն արձագանքում է գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների դժգոհություններին

14:39 12.03.2019

Ինչպես հայտնի է, վերջին օրերին բողոքի ակցիա են կազմակերպել նաև գրավատների և տարադրամի  փոխանակման կետերի աշխատակիցները, քանի որ կառավարությունը նախաձեռնություն ունի գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից 6 մլն դրամ դարձնել, իսկ տարադրամի փոխանակման կետերի պարագայում 50 հազարից դարձնել 3 միլիոն դրամ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են հանձնաժողովի նախագահ Բաբկեն […]

̰
Կստեղծվի ՓՄՁ համագործակցության խումբ

14:28 12.03.2019

«Սա ավելի շատ խորհրդակցական մարմին է և նպատակ ունի ուժեղացնել երկխոսությունը ԱԺ պատգամավորների և ՓՄՁ-ների միջև»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ մարտի 12-ին, ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը: Հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հաստատվեց դրա աշխատակարգն ու քարտուղարության կազմը: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ […]

̰
Առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է. Բաբկեն Թունյանը` ակցիզային հարկի ավելացման մասին

13:57 12.03.2019

Ինչպես հայտնի է, դեռ 2018 թվականի նոյեմբերին է ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Նախագծի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ ասելով, որ ակցիզային հարկի թանկացումը ենթադրելու է նաև ապրանքի՝ 30 %-ով թանկացում: Եթե նախկինում ընկերությունը […]

̰
2018թ. գնված աջ ղեկով մեքենաները ՀՀ հնարավոր կլինի ներմուծել մինչև մայիսի 1-ը. հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

13:48 12.03.2019

«Առաջին հերթին կցանկանայի մեր քաղաքացիներին հորդորել, որ մեքենա գնելիս պարտադիր տանեն տեխզննման, և եթե պատշաճ որակի չէ, համապատասխան փոփոխություններ անեն: Մենք տեխզննության այս նոր արդիականացման պրոցեսում ներառել ենք հստակ խստացում ղեկային համակարգի և արգելակների առումով, և այդ օղակները խստագույնս ստուգվելու են: Եթե խնդիր լինի, արգելվելու է այդ մեքենաների շահագործումը»,- ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և […]

̰
ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը Youtube-ի հայաֆիկացման հարցով աշխատանքային խումբ կստեղծի

13:45 12.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է օնլայն տեղեկատվական հարթակների՝ YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հարցին՝ կարևորելով երիտասարդ բլոգերների նախաձեռնողականությունը: «Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են YouTube-ի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին, աշխատանքային […]

̰
Արթուր Մեսչյանը և Նազենի Ղարիբյանն այցելել են Կինեմատոգրաֆիստների միություն` ծանոթանալու Ազգային Սինեմատեքի նախագծին

13:38 12.03.2019

ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այցելեցին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն՝ ծանոթանալու Ազգային Սինեմատեքի՝ Հայաստանի Ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոնի նախագծին, շենքային պայմաններին, ինչպես նաև քննարկելու ՀՀ վարչապետի հանձնարարականի ընթացքը և հետագա քայլերը: Ինչպես հայտնի է, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն առաջարկել է իր […]

̰
Ուզում ես երթևեկել բարեկարգ ճանապարհով, պահանջիր ՀԴՄ կտրոն

13:38 12.03.2019

Եթե ուզում ես երթևեկել բարեկարգ ճանապարհով, պահանջի՛ր ՀԴՄ կտրոն: Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում այս վերնագրով տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է կապը՝ ՀԴՄ կտրոնի պահանջի և բարեկարգ ճանապարհ ունենալու հնարավորության միջև:

̰
Համացանցում հայտնվել է սեփական հանրահավաքից փախչող Պորոշենկոյի լուսանկարը

13:30 12.03.2019

Համացանցում հայտնվել է սեփական նախընտրական հանրահավաքից հապճեպ փախչող Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը: Հանրահավաքը տեղի է ունեցել Ժիտոմիրում: Ընտրողների հետ հանդիպման վերջում Պորոշենկոն շտապում է դուրս գալ տարածքից և նույնիսկ չի նկատում ոտքի տակ անձրևաջրերի փոսերը: Այս լուսանկարի տակ համացանցի օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել: Օգտատերերից մեկը հայտնի ռուսական մուլտֆիլմի երգն է հիշել. «Пусть бегут неуклюже пешеходы […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

13:28 12.03.2019

Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստի մասնակիցներին: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս ներկա էր նիստին և հանդես եկավ ողջույնի խոսքով: Կողմերը մտքեր են փոխանակել մակրոտնտեսական միտումների և տնտեսության զարգացման համար […]

̰
Մարդը դուռը կողպեց, գնաց Յակուտիա. Ինչո՞ւ են անմշակ գյուղատնտեսական հողերը

13:03 12.03.2019

Գյուղատնտեսական հողերի մեծ մասը չի մշակվում՝ արոտավայրերի 60 տոկոսը,  վարելահողերի 40 տոկոսը, պատճառները տարբեր են: Կոլխոզի բանվորի հողը սեփականաշնորհեցին, մարդը  թուղթը վերցրեց, դուռը բանալիով կողպեց, գնաց Յակուտիա: Ուզում ես մոտենաս էդ հողին, գալիս-ասում է՝ դա իմ պապենական հողն է: Այս մասին Շանթ Հ/Ը «Հեռանկար» ծրագրի տաղավարում ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: «Քանի որ […]

̰
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև

12:58 12.03.2019

Ամերիկացի կոնգեսականներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը օրենսդիր մարմնում ներկայացրել են ԱՄՆ-ի կողմից Հայոց զեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակը հարգելու մասին նոր բանաձև: Նոր փաստաթուղթը տարբերվում է նախորդներից և պարունակում է պլան՝ ուղղված հայերի Ցեղասպանության ճանաչման նպատակով առանձին քայլերի իրականացմանը: Փաստաթուղթը նախատեսում է համալիր միջոցառումներ` ուղղված Ցեղասպանության փաստերի մասին իրազեկվածության բարձրացմանը: Ամերիկացի կոնգրեսականները գրավոր դիմել […]

̰
Օրինագծի փոփոխությամբ ժամանակավորապես թույլ են տալիս, որ կուտակված մեքենաները ներմուծվեն և մաքսային տարածքում խնդիրներ չլինեն. Արշակյան 

12:42 12.03.2019

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցն է: Հիմնական զեկուցողը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է: Հանձնաժողովի անդամներից մեկի տեղեկություններով՝ սահմանին մնացած ներմուծվող մեքենաների մեծամասնությունը հետագայում արտահանվում է ԵԱՏՄ այլ երկրներ, հետո հարցրեց՝ արդյո՞ք նպատակահարմար չէ բյուջեում հավելյալ […]

̰
ԱԺ Տնտեսական հանձնաժողովը քննարկում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցը

12:38 12.03.2019

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցն է: Հիմնական զեկուցողը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է: «Պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակական քննարկումների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Աջակողմյան ղեկային […]

̰
Ի՞նչ օրակարգով է Հայաստան այցելում ԵԱՀԿ գործող նախագահը

12:32 12.03.2019

Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը: ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

̰
Ինչու՞ որոշեցինք 17-ի փոխարեն դարձնել 12 նախարարություն. Արթուր Խաչատրյան

12:31 12.03.2019

Ցավոք, այն խնդիրները, որ կային այն ժամանակ, կան նաև այսօր: Թե ինչու որոշեցինք 17-ի փոխարեն դարձնել 12 նախարարություն, դրա հիմնավորումը որևէ տեղ չեմ տեսնում: Մենք պետք է հասկանանք՝  ինչ է նշանակում կառավարման որակ: Այս մասին Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման ժամանակ, խոսելով կառավարության կազմի փոփոխության մասին, ասել  է  գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: «Ցանկացած  իրավական փաստաթղթում […]

̰
BACK_TO_TOP