TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ նախագահը ՀՀ ԱԳՆ-ում է

11:31 13.03.2019

ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի է ունեցել ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանային անվտանգության պահպանմանը: «ԵԱՀԿ-ն իրապես տարածաշրջանում ապրող մարդկանց համար է, և մենք խորապես կիսում ենք մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և անվտանգ կեցության արժեքները»,- ասել է ՀՀ ԱԳ […]

̰
Վրաստանի նախագահը Հայաստան այցը սկսել է Ծիծեռնակաբերդից

11:20 13.03.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Վրաստանի նախագահը վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի վաղ հայտնել էինք` հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի նախագահը:

̰
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

11:17 13.03.2019

Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը մասնակցում են տարբեր երկրների նախագահներ, արտաքին գործերի և այլ նախարարներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք: Երկօրյա միջոցառման ընթացքում կներկայացվեն ՄԱԿ-ի և […]

̰
Թվով 25 իրավախախտման դեպքով  հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 29 մլն դրամի վնաս

11:14 13.03.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 25 իրավախախտման դեպքով  հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.075.790 […]

̰
Վրաստանի նախագահը Հայաստան այցի լուսանկարներ է հրապարակել իր «Ինստագրամ»-ում

10:53 13.03.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր առավոտյան ժամանել է Հայաստան։ Նա այդ մասին տեղեկացրել է նաև իր ինստագրամյան էջում՝ լուսանկարներ տեղադրելով «stories» բաժնում։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1341181969357742/?type=3&theater

̰
Մշակույթի նախարարությունը գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ

10:49 13.03.2019

2020 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ հետևյալ ուղղություններով. ◆ հայ դասական գրողների հոբելյանական գրականություն, ◆ գիտամշակութային և կրթամշակութային գրականություն, ◆ քննադատական տեսություն պարունակող գրականություն, ◆ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն, ◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն, ◆ ազգային փոքրամասնությունների գրականություն, ◆ ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ: Ծրագրին մասնակցելու […]

̰
Ռուսաստանը Վրաստանում ավելի շատ ներդրումներ է կատարել, քան Հայաստանում․ «Ժամանակ»

09:32 13.03.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի՝ օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանն այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից: Անցած տարի Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի […]

̰
ԳՇ պետն ու ՊԲ փոխնախարարը հարցաքննվել են․ «Ժողովուրդ»

09:20 13.03.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու դրվագով մաս է առանձնացրել ու նախաքննության ավարտ հայտարարել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` մարտի մեկի գործով հարցաքննվել են ներկայիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Օնիկ Կարապետյանը: Այս […]

̰
Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կհարցաքննվի. «Փաստ»

08:51 13.03.2019

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի՝ քանի որ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել: Ըստ տեղեկությունների՝ առաջիկայում ՀՔԾ-ում […]

̰
Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել. «Հրապարակ»

08:43 13.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝  կես միլիոն դոլար։ Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղափոխությունից հետո պրոցեսը կանգ է առել։ Գյումրիում հուսով […]

̰
ԱՄՆ-ը օրինագիծ է ընդունել, որով արգելվում է Ղրիմը ճանաչել ռուսական տարածք

00:47 13.03.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի անդամները միաձայն օրինագիծ են ընդունել, որով արգելվում է կառավարությանը բռնազավթված Ղրիմը ճանաչել ռուսական տարածք: Այդ մասին ասվում է հանձնաժողովի ամփոփիչ նիստում: Օրինագիծը միաձայն ընդունվեց և ներկայացվեց Ներկայացուցիչների պալատ՝ քննարկման: Օրինագծի տեքստն առաջարկում է արգելել ԱՄՆ Պետդեպարտամենտին կամ գործակալություններին օգտագործել որևէ գործողություն կամ որևէ օգնություն, որը նախատեսում է Ղրիմի ինքնիշխանության, […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջան մեկնող հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնում է

00:23 13.03.2019

Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն հայ ազգի հետ։ Դա մոտիվացվում է այդ անձանց անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը։ Ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին՝ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ ազգային պատկանելության հիմքի […]

̰
Չեմ կարող զսպել արտահայտվելու անզուսպ ցանկությունս՝ իբրև արցախյան հիմնահարցը և բանակցային գործընթացը բազմիցս լուսաբանած լրագրող․ Գոռ Աբրահամյան

00:03 13.03.2019

«Ուղղակի չեմ կարող զսպել արտահայտվելու անզուսպ ցանկությունս՝ իբրև արցախյան հիմնահարցը և բանակցային գործընթացը բազմիցս լուսաբանած լրագրող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի չափազանց խոսուն և սիմվոլիկ ձևաչափի շրջանակում ՀՀ վարչապետը գերազանց ելույթ ունեցավ՝ չափազանց կարևոր ուղերձներ հղելով, ըստ էության, […]

̰
Եթե Հայաստանն ավտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ստեփանակերտում, ապա անհրաժեշտություն չկա՝ Ղարաբաղի հայերը ներգրավվեն բանակցություններին. Ադրբեջանի ԱԳՆ

22:27 12.03.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ և Ստեփանակերտում երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը: «Եթե Հայաստանն ավտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ստեփանակերտում, ապա Լեռնային Ղարաբաղի հայերին  բանակցային գործընթացին ներգրավելու փորձեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա»,- «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

̰
Գյումրին սուբվենցիոն 4 ծրագիր է ներկայացրել կառավարությանը

20:00 12.03.2019

Գյումրին սուբվենցիոն 4 ծրագիր է ներկայացրել կառավարությանը, որոնցից մեկն արդեն հաստատվել է: Կառավարության 55 և քաղաքապետարանի 45 տոկոս համաֆինանսավորմամբ ներկայացվելու են սուբվենցիոն ծրագրով Գյումրիում նոր 37 ավտոբուսի, մեկ էքսկավատոր-ամբարձիչի ձեռքբերման, 6 փողոցների առանձին հատվածների հիմնանորոգման և քաղաքի պատմության թանգարանի, կենտրոնական գրադարանի և պատկերասրահի նոր տարածքի վերանորոգման հայտեր: Հայտերն այսօր ավագանին հերթական նիստում հաստատել է: «Նախատեսվում […]

̰
Արմեն Սարգսյանն ստորագրել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող օրենքը

19:41 12.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ին ստորագրել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Աղասի Կիրակոսյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

19:37 12.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի […]

̰
Նախագահը Գագիկ Ասլանյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ

19:34 12.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Ասլանյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ նշանակելու մասին։ Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի […]

̰
Ավարտվել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

19:26 12.03.2019

Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Արցախից, քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ հրավիրված Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Հիշեցնենք, որ նիստը մեկնարկել էր առավոտից: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի […]

̰
Հայ և չեխ խորհրդարանականները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

19:13 12.03.2019

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 12-ին հանդիպել են ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Հայաստան այցելած Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Պատրիկ Կունչարի գլխավորած պատվիրակության հետ: Անդրանիկ Քոչարյանը կարևորել է հյուրերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում ՀՀ […]

̰
Հակոբ Արշակյանը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

19:00 12.03.2019

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հակոբ […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահին

18:57 12.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավի կործանման մասին։ Այս ծանր պահին Ձեզ եմ հղում իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում ուժ […]

̰
Աշխատում եմ մի ղեկավարի հետ, որը ոչ մի խոչընդոտ չի ստեղծում կարծիքի ազատ արտահայտման մասով. Տիգրան Վիրաբյան

18:53 12.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում է հյուրընկալվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը խոսել է այն մասին, թե ինչու որոշեց պաշտոնյա դառնալ: Հիշեցնենք, որ մինչև Երևանի փոխքաղաքապետ դառնալը Վիրաբյանը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, և թատրոնը նրա ղեկավարման տարիներին բավական մեծ առաջընթաց է ունեցել: «Չեմ կարծում, թե Գյումրիում իմ պաշտոնավարման շրջանն ազատ կյանք էր, […]

̰
ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգանքի տուրք է մատուցել Եթովպիայում կործանված ինքնաթիռի զոհերի հիշատակին

18:36 12.03.2019

ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգանքի տուրք է մատուցել Եթովպիայում կործանված ինքնաթիռի զոհերի հիշատակին. «Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հավաքվեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու կիրակի՝ մարտի 10-ին, եթովպիական ավիաուղիների խորտակված ինքնաթիռի զոհերին, որոնց մեջ էին նաև ՄԱԿ-ի 22 աշխատակիցներ։ Սգալով գործընկերների կորուստը՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգում ու հիշատակում է զոհերի ժառանգությունը շարունակելով առաջ տանել Կազմակերպության առաքելությունը»,- […]

̰
Ինչո՞ւ են Զարթոնքի բնակիչները պահանջում 23 տարվա գյուղապետի հրաժարականը. գյուղում բողոքի ցույցերը շարունակվում են

18:25 12.03.2019

Երկրորդ օրն է` Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում բողոքի ցույցեր են. գյուղացիները պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը՝ նշելով, որ նա իր ղեկավարման 23 տարիների ընթացքում թալանել է գյուղը, որևէ աշխատանք չի կատարել գյուղի զարգացման ուղղությամբ: Զարթոնքի բնակիչներից Սուրեն Պողոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Կոռուպցիա ենք բացահայտել, չարաշահում, քառօրյայի փողեր են կերել, մահացած անձանց անվան տակ […]

̰
100 տարի առաջ այս օրը հիմք դրվեց Վրաստանի պառլամենտարիզմին. Մամուկա Բախտաձե

18:11 12.03.2019

Այսօր պատմական օր է, որը կանխորոշեց Վրաստանում  ժողովրդավարական պետության ձևավորմանը: 100 տարի առաջ` այս օրը, Վրաստանում բացվեց առաջին Հիմնադիր ժողովը: Նրանով սկսվեց մեր երկրում պառլամենտարիզմի պատմությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նիստը սկսվելուց առաջ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է հանրապետության քաղաքացիներին վրացական խորհրդարանի 100-ամյակի կապակցությամբ: «Այսօր իսկապես պատմական օր է, […]

̰
Դատարանը քննում է Արամ Հարությունյանի պաշտպանների բողոքը. դատարանում է Սիլվա Համբարձումյանը

18:05 12.03.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր քննվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այսօրվա նիստին դատարան է հրավիրվել գործարար Սիլվա Համբարձումյանը։ Դատարանը քննում էր դատական նիստերը դռնփակ անցկացնելու քննիչի միջնորդությունը, վերջինս միջնորդությունը […]

̰
Լենա Նազարյանը հյուրընկալել է մեր երկրում Ղազախստանի դեսպանին

18:03 12.03.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Բարձր գնահատելով հայ-ղազախական առկա հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Լենա Նազարյանը խոսել է տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարևորել գործընկերային համագործակցությունը: ԱԺ փոխխոսնակը […]

̰
Հայաստանի և Բուլղարիայի համագործակցության ապրանքաշրջանառությունը փոքր է, պոտենցիալը՝ մեծ. մեկնարկել է հայ-բուլղարական գործարար համաժողովը

17:55 12.03.2019

Այսօր՝ մարտի 12-ին, կայացել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները: «Հայ գործարարների կողմից աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերվել բուլղարական ընկերությունների հանդեպ: 150-ից ավելի ընկերություններ ունենք հայկական: Բուլղարական կողմը շուրջ 30 ընկերություն է ներկայացնում՝ սարքավորումների, սննդի, ՏՏ, տուրիզմի ոլորտի, բեռնափոխադրման և այլ ոլորտներից»,- ասաց համաժողովի կազմակերպիչ, «Բիզնես […]

̰
Վենեսուելայի իշխանությունները 72 ժամ են տվել ԱՄՆ դիվանագետներին երկիրը լքելու համար

17:46 12.03.2019

Վենեսուելայի իշխանություններն ամերիկացի դիվանագետներին երկիրը լքելու համար 72 ժամ են տվել, այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան: «ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմը պետք է 72 ժամվա ընթացքում լքի  Վենեսուելան»,- գրել է նախարարը իր թվիթերյան էջում՝ ասելով, որ ամերիկացի դիվանագետների ներկայությունը խանգարում է երկրում կայուն մթնոլորտի ապահովմանը: Comunicado Oficial sobre la decisión del Gobierno Bolivariano […]

̰
BACK_TO_TOP