TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալժիրում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. կան զոհեր և վիրավորներ

10:15 02.03.2019

Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները: Այս մասին հայտնել է BBC-ն: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` բողոքելու գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով […]

̰
Հոկայդո կղզում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:08 02.03.2019

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի Նեմուրո թերակղզու շրջանում։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Վրաստանն այսօր առավել հզոր է, քան կցանկանար այն դրացին, որը երբեմն մեզ հետ խոսում է սպառնալիքով. Զուրաբիշվիլի

01:00 02.03.2019

Վրաստանն այսօր առավել անկախ է, հզոր և զարգացած, քան կցանկանար այն դրացին, որը երբեմն մեզ նայում է կասկածանքով և խոսում է սպառնալիքով, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ադրբեջանի վրացաբնակ Կախիի շրջանում բնակվող հայրենակիցների հետ հանդիպմանը: Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ՝ հյուսիսային հարևանից հաճախ են լսվում սպառնալիքներ: Կա փորձ, որ բռնազավթված տարածքներն օգտագործվեն Վրաստանը թուլացնելու […]

̰
Պորոշենկոն քաշել է հավաքին մասնակցող տղամարդու քթից

00:51 02.03.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քաշել  է հավաքին մասնակցող տղամարդու քթից: Տեսանյութը հրապարակել է լրագրող Տատյանա Վիսոցկայան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընկերաբար ձեռքը դնում տղամարդու ուսին և ժպտում է, որից հետո կատակով սեղմում է այդ տղամարդու քիթը: «Նա զարմացրեց ինձ… իրականում դա մի տեսակ շոկ էր»,- գրել է տեսանյութը հրապարակած […]

̰
Զուրաբիշվիլին մարտին կժամանի Հայաստան

00:44 02.03.2019

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է  Грузия online-ը։ «Այցը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,- տեղեկացնում են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Սա Զուրաբիշվիլիի՝ նախագահի կարգավիճակով առաջին այցն է Հայաստան։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այցի նպատակը հարևան Ադրբեջանի հետ ռազմավարական […]

̰
Զուրաբիշվիլին Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է հայրենակիցներին

00:23 02.03.2019

Ադրբեջան պաշտոնական առաջին  այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է հայրենակիցներով բնակեցված Կախինգիլո գյուղը: Այցելել է տեղական դպրոց և Ս. Գեորգի եկեղեցի, հանդիպումներ ունեցել շրջանի ղեկավարության և դպրոցի անձնակազմի հետ: Այդ մասին տեղեկությունը տարածել է նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը: Զուրաբիշվիլին զրուցել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ, ծանոթացել նրանց  պահանջներին։ Ուսումնական պրոցեսն առավել արդյունավետ […]

̰
Մի՛ գնեք «ձնծաղիկներ»… կարմիրգրքյան բուսատեսակների վաճառքը շարունակվում է

23:47 01.03.2019

Մի՛ գնեք «ձնծաղիկներ»… Այս օրերին հանրապետության ամբողջ տարածքում ակտիվորեն վաճառվող «ձնծաղիկները» բնավ հասարակ ծաղիկներ չեն: Դրանք հիմնականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են, որոնց հավաքչությունը և վաճառքն անօրինական է: Այս մասին տեղեկացնում է EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայքը։ Մասնավորապես «դեղին ձնծաղիկների»՝ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը […]

̰
Քննիչների ծանրաբեռնվածությունը չպետք է ազդի նախաքննության որակի վրա․ Հայկ Գրիգորյանի այցը Գեղարքունիքի մարզ

23:37 01.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի  մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության  կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին: Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները: 2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 932 դեպք` նախորդ տարվա 738 դեպքի դիմաց: Արձանագրված […]

̰
Ինչպե՞ս են ընտրվել այն ՊՈԱԿ-ները, որոնց առաջարկում են լուծարվել

20:53 01.03.2019

ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ սկզբունքներով են ընտրվել այն ՊՈԱԿ-ները, որոնց առաջարկվում է լուծարվել ու այլ մշակութային ՊՈԱԿ-ի մաս կազմել. ինչ գործառույթների անհամապատասխանությունն է հանգեցրել այդպիսի առաջարկ ստանալուն: «Առաջինը՝ որ լինի գեղավեստական, կոնցեպտուալ առանձնահատկությունը, որը արձանագրված է կանոնադրությամբ: Պետք է գործառույթների կրկնություն չլինի մյուս […]

̰
Ադրբեջանում հարցաքննում են Ֆահրադդին Աբոսզոդային

20:08 01.03.2019

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հարցաքննում է թալիշական համայնքի ներկայացուցիչ Ֆահրադդին Աբոսզոդային (Աբբասով), որ նախօրեին արտահանձնվել է Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Ներկայում ստուգվում են Աբբասովի՝ Հայաստան կատարած այցերի, հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, Հայաստանում միջոցառումներին և այլ հանցավոր գործողությունների նրա մասնակցության մասին տեղեկությունները»,- հաղորդում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: Աբոսզոդային Ադրբեջանում մեղադրում են երկու հոդվածով՝ […]

̰
Եղել են ադրբեջանցիներ, որոնք իրենց մեքենաների մեջ թաքցնելով՝ փորձել են փրկել հայերին. Էլիբեգովան՝ սումգայիթյան ջարդերի մասին

20:00 01.03.2019

Սումգայիթյան ջարդերի ընթացքում եղել են ադրբեջանցիներ, որոնք հայ հարևաններին փրկել են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Նրանք կյանքի և անվտանգության գնով փրկում էին հայերին իրենց իսկ համաքաղաքացիներից: Հայկական կողմը դա երբեք չի ժխտել, փախստականները երբեք չեն ուրացել, որ եղել են հարևաններ կամ մարդիկ, որոնք իրենց մեքենաների մեջ թաքցնելով՝ […]

̰
Լևոն Բարսեղյանը չի կարծում, որ այսօրվա իշխանությունը խոստումներից հետ կանգնող է

19:58 01.03.2019

«Այս ԱԺ-ն ընդամենը 1.5 ամսական է: Եթե մի 20 տարի առաջ լիներ, կարող է ես էլ այդպես շտապեի, ասեի` էս ո՞ւր եք գնում, եկե´ք, նստե´ք»,- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կայացած փակ հանդիպումից հետո լրագրողի այն հարցին, որ կա կարծիք, որ այսօրվա իշխանությունը խոսքից հետ է կանգնում, ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ […]

̰
Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ այսօրվա իշխանությունները քաղաքական կամք դրսևորում են. Արամ Սարգսյան

19:42 01.03.2019

11 տարի առաջ տեղի ունեցած Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ այսօրվա իշխանությունները համապատասխան քաղաքական կամք դրսևորում են, կարծում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչը, ըստ նրա, չկար նախկին իշխանությունների կողմից: «Երբեմն նույնիսկ արտաքին քաղաքական, իմ կարծիքով, մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար, բայց, ի պատիվ իշխանությունների, հետ չեն […]

̰
Պետք է աշխատանք տանել Ադրբեջան այցելած ռուս պատգամավորների հետ. Էլիբեգովա

19:39 01.03.2019

Ռուս պատգամավորները հակահայկական ցույց էին անում Բաքվում` ներկայացնելով Ադրբեջանի վարկածը Խոջալուի դեպքի մասին: Ի՞նչ պետք է անի այս պարագայում Հայաստանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցի պատասխանը տվեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Ես հակված եմ նրան, որ պետք է աշխատել հենց այդ պատգամավորների հետ: Ինչպե՞ս է անում Ադրբեջանը. նա սկզբում մարդկանց Արցախ այցելելու համար ավելացնում […]

̰
Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհվեցին

19:37 01.03.2019

Մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց: Ազատության հրապարակից երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայից երթով շարժվեցին Գրիգոր Լուսավորիչ փողոց: Երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. Մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին:  

̰
Վարչապետը և նախագահը միմյանց պատմել են իրենց այցերի և հանդիպումների արդյունքների մասին

19:29 01.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցի սկզբում ասել է․ «Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ […]

̰
Իմ ասածը հնարավոր է` ճնշում կամ ուղղորդում դիտարկվի. Ալեն Սիմոնյանը՝ Մարտի 1-ի զոհերի պատասխանատուների մասին

19:28 01.03.2019

Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ լրագրողները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին այն մասին, որ դեռևս որ մեկին այս գործի շրջանակներում սպանության մեղադրանք չի առաջադրվել: Այս հարցին ի պատասխան` Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքը քաղաքական գործիչ է և չի պատրաստվում զբաղվել իրավապահ մարմինների գործերով: «Եթե ես ինձ կարողանայի թույլ տալ, ապա ես […]

̰
Ուրախ եմ սկսել պաշտոնավարումը. Լին Թրեյսին` Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը

19:23 01.03.2019

Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը հրապարակել է նորանշանակ  դեսպան Լին Թրեյսիի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի  լուսանկարը և հայտնել, որ  Լին Թրեյսին պատրաստ է սերտ համագործակցության: «Ուրախ եմ սկսել պաշտոնավարումը և պատրաստ սերտորեն գործակցել արտգործնախարարի և նրա թիմի հետ՝ խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները, համագործակցելու տարածաշրջանային հարցերի շուրջ և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին»,- ասել է նորանշանակ դեսպան Լին Թրեյսին […]

̰
Համոզված եմ, որ արդարադատությունից մի միլիմետր շեղում չի լինի. Արմեն Գրիգորյանը՝ արդար դատաքննության մասին

19:21 01.03.2019

Ազատության հրապարակում Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթից առաջ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրուցում նշել է, որ կա քաղաքական կամք Մարտի 1-ի մեղավորներին օրինական բացահայտելու: «Բոլոր գործընթացները, որ Մարտի 1-ի շուրջ ընթանում են, հենց քաղաքական կամքի վառ ապացույցն են: Այն դատական գործընթացները, որ պետք է իրականացվեն, դրանց մասին խոսելը դեռ […]

̰
Մարտի 1-ի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը զոհն էր, որ մնաց հրապարակում միայնակ. Արամ Սարգսյան

19:16 01.03.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը մասնակցում է Մարտի 1-ի երթին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու երեք նախագահները Մարտի 1-ի գործի քննության ընթացքում նույն հարթության վրա չեն դիտարկվում դատական մարմինների կողմից, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չեն կանչվում հարցաքննության: Նա նշեց. «Ես չեմ կիսում երեք նախագահներին նույն հարթության վրա դնելու մոտեցումը. […]

̰
Ո´չ կնիքն է վերադարձրել, ո´չ էլ ազատել այն տարածքը, որտեղ ապրում է իր շների հետ. Ղարիբյանը` Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի մասին

19:07 01.03.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանին լրագրողներից մեկն ասել է, որ ահազանգ է ստացել, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ցանկացել է Գյումրիում ներկայացումներ կազմակերպել, բայց նախարարի մեկ զանգով դա չեղարկվել է «Նախկին տնօրենի պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 28-ին: Ստորագրվել է Լիլիթ Փալաջյանին ժամանակավոր պաշտոնակատար ընդունելու հրամանը: Դրանից հետո նախկին տնօրենը` տիկին Կարապետյանը, […]

̰
Փաշինյանը մեկնելու է Բրյուսել՝ ԵՄ պաշտոնյաների հետ բանակցությունների

19:06 01.03.2019

«Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու մեր հետագա անելիքները»,- նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը նաև նախագահում է ԵԱՏՄ օրգաններում, իսկ ԵԱՏՄ […]

̰
Պետք է հասկանալ, թե որքանով է դա մեր ծրագրի հետ համընկնում. Լիլիթ Մակունցը՝ քաղհասարակության ներկայացրած առաջարկի մասին

18:58 01.03.2019

«Եթե հիշում եք, ես հրապարակավ մի քանի անգամ նշել եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից մեզ որոշակի առաջարկների փաթեթ էր ներկայացվել, որը շրջանառվել էր, պատգամավորներն ուսումնասիրել էին և անհրաժեշտություն առաջացավ դեմ առ դեմ հանդիպել և քննարկել: Դրա շուրջ էին քննարկումները»,- մարտի 1-ին ԱԺ-ում կայացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած փակ հանդիպումից […]

̰
Բանակի 4-րդ կորպուսում վարժանքներ են անցկացվել

18:55 01.03.2019

Փետրվարի 28-ին Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է երթարշավ: Երթարշավի նպատակը զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելն էր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Երթն իրականացվել է հաստիքային դաշտային հանդերձանքով, սպառազինությամբ և զինամթերքի լրակազմով: Հրամանատարությունը հետևել է անձնակազմի գործողություններին, տվել անհրաժեշտ ցուցումներ, ինչպես նաև արձանագրել հաջողություններն ու բացթողումները:

̰
Բաքուն ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին բողոքելու է Վանեցյանի խոսքերի համար

18:53 01.03.2019

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն խոսքերը, որ հայկական կողմը նախատեսում է բնակեցնել Արցախի ազատագրված տարածքները ու դրանով վերջ դնել հողերը հանձնելու մասին խոսակցություններին, դժգոհություն են առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, որ այս հարցով դիմելու են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ տեղեր։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը […]

̰
Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Ազատության հրապարակ

18:42 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղևորվում է Ազատության հրապարակ, որտեղից քաղաքացիների հետ երթով կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան: Քաղաքացիները բարևում են վարչապետին, իսկ մեքենաները` ձայնային ազդանշաններ տալիս:

̰
Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթը մեկնարկում է

18:36 01.03.2019

Ազատության հրապարակում մեկնարկում է Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթը: Նախապես հայտարարվել էր, որ այսօր որևէ ելույթ նախատեսված չէ, դրա մասին է, թերևս, վկայում նաև այն, որ Ազատության հրապարակում բարձրախոսներ չկան: Ազատության հրապարակից երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայից երթով կշարժվեն Գրիգոր Լուսավորիչ փողոց: Երթն ավարտվելու է Մյասնիկյանի արձանի մոտ: Երթի մասնակիցներն այնտեղ ծաղիկներ կխոնարհեն՝ հարգանքի […]

̰
Ազատության հրապարակում Անի Զախարյանին տարեց կանայք հրել են ու հորդորել հեռանալ

18:34 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 18.30-ին, բոլորին հրավիրել է Երևանի Ազատության հրապարակից երթ իրականացնել դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ազատության հրապարակում, մինչ երթը սկսելը, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը վերցրել է բարձրախոսը և խոսել այն մասին, թե ով է, ըստ իրեն, Մարտի 1-ի «գլխավոր մեղավորը»: «Մարտի 1-ի պատասխանատուն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպել ցանկացող փոքրիկին

18:32 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է  4-ամյա Մարի Սահակյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ: Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ […]

̰
Մենք պատրաստ ենք մեր փորձագիտական ներդրումը ունենալ, մեզ ո´չ փող է պետք, ո´չ պաշտոն. Լևոն Բարսեղյան

18:13 01.03.2019

Ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փակ հանդիպումը Ազգային ժողովում, որին մասնակցել են 6 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Հելսինկյան կոմիտե», Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ կազմակերպությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս կազմակերպությունների կողմից նախորդ տարի մշակված Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասաց […]

̰
BACK_TO_TOP