TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում ահաբեկչությունների շարք են կանխել

12:57 01.03.2019

Ռուսաստանի իրավապահները Խանտի-Մանսիյսկում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման բջջի անդամներին, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում։ Այս մասին հայտնի է դարձել երկրի ներքին գործերի նախարարության ու Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողությունից հետո։ Խմբի անդամները, ըստ իրավապահների, կրել են միջազգային ահաբեկչական խմբերից մեկի (չի հստակեցվում, թե կոնկրետ որ խմբի) գաղափարախոսությունը և կապեր են ունեցել Հյուսիսային Կովկասի […]

̰
2008 թվականի մարտի 1-ից սկսած՝ այս օրն ինձ համար դարձել է սգո օր. Մարուքյան

12:42 01.03.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցել են Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որից հետո քայլերթով ուղևորվել են դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ սպանված 10 անմեղ քաղաքացիների հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս է հայտնել, […]

̰
Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվում. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

12:17 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված […]

̰
Հայաստանը փորձում է ընդլայնել կապերն Իրանի հետ այն ժամանակ, երբ առկա է ԱՄՆ-ի հետ կապերի կտրուկ բարելավման հնարավորություն. Սթիվեն Բլանկ

12:07 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թեհրան, ուր հանդիպել է Իրանի ղեկավարությանը: Այստեղ կողմերը հանդես են եկել մի շարք հայտարարություններով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանի այցն Իրան և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Թեհրանում հնչած հայտարարությունները տարբեր գնահատականների են արժանացել ամերիկյան փորձագիտական շրջանակների կողմից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով` […]

̰
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ

12:02 01.03.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է «Կարևորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը, Ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը, Արժևորելով հանրային համերաշխության արմատավորումը, Խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների […]

̰
Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

11:54 01.03.2019

Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից՝ ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն, թերահավատ են, գրում է «Ալիք Մեդիա»-ն: Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն, անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, […]

̰
Ներկայացվել է ՀՀ ՊՆ նոր համազգեստի մի քանի տարբերակ

11:51 01.03.2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։ Այնուհետև հարցը կքննարկվի ՊՆ ղեկավար կազմի հետ: Համատեղ և վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով:

̰
Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կրակմարիչ է փորձարկվել

11:44 01.03.2019

Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կրակմարիչ է փորձարկել, գրում է korrespondent-ը: Նա թույլտվությունը ստացել է Երկիր մոլորակից: Միջազային տիեզերակայանի 20-ամյա պատմության ընթացքում հին մեխանիկական կրակմարիչներին փոխարինելու են եկել նորերը, որոնց աշխատանքը մինչ օրս չէր փորձարկվել: Նշվում է, որ կրակմարիչում առկա խառնուրդն անվտանգ է մարդկանց և սարքավորումների համար:  

̰
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ

11:36 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մարտի 1-ի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց: Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության […]

̰
Քաղաքացին պետք է 100%-ով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետն ապօրինության ոչ թե հովանավորն են, այլ հակառակորդը․ Փաշինյան

11:35 01.03.2019

«Մեր համատեղ առաքելությունն է Հայաստանն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելը , և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր»,- այս մասին 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարելիցին նվիրված իր տեսաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ սա չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում այլևս չկան ապօրինությունների, իրավունքների ոտնահարման, նույնիսկ կաշառքի ու […]

̰
Որպես պետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում Մարտի 1-ի բոլոր զոհերից․ վարչապետ

11:34 01.03.2019

«Արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին՝ որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից»,- Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իր տեսաուղերձում […]

̰
Մարտի 1-ին հայտարարում եմ՝ վերադարձ նախկին բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել․ Փաշինյան

11:25 01.03.2019

Հայաստանի անկախացումից շատ չանցած, երբ թվում էր՝ ժողովրդավարությունն անշրջելիորեն հաղթել է, անթույլատրելի երևույթները՝ հետապնդումները, ամենաթողությունը և նման երևույթներ հայտնվեցին Հայաստանի իրականության մեջ։ Եվ հիմա վատ հիշողությունները մղում են կարծիքի, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանը կարող է շուտ հայտնվել նույն շրջափուլում։ Այս մասին այսօր իր տեսաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր՝ 2019 թվականի մարտի 1-ին, ուզում […]

̰
Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է․ Փաշինյան

11:17 01.03.2019

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերը ոչ միայն այն 10 անձինք են, որոնք մահացան այդ իրադարձությունների ժամանակ, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ու իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար։ Այս մասին քիչ առաջ իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «… Որովհետև մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ […]

̰
11 տարի անց չափազանց կարևոր է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը․ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

11:13 01.03.2019

2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները երկրի մայրաքաղաքում ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով այդ օրը զոհվեց 8 մարդ, ևս 2 մարդ այդ օրը ստացած վերքերից մահացավ ավելի ուշ։ Այս մասին իր այսօրվա ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ իրադարձություններից 11 տարի անց չափազանց կարևոր է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը։ Եվ հիմա հարկ եմ համարում […]

̰
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մերժվել են Վենեսուելային վերաբերող ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացրած բանաձևերը

11:01 01.03.2019

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով երկու մրցակիցների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևերը: Երկու կողմերը միմյանց մեղադրում են Վենեսուելայում իրավիճակը վատթարացնելու մեջ: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ եթե ընդունվի ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը, դա կարող է որպես արդարացում համարվել Վենեսուելայում ամերիկյան ռազմական միջամտության համար: ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 9, դեմ՝ […]

̰
Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

10:58 01.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով  2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Որոշել են սահմանափակել ՏԻՄ լիազորությունները. «Փաստ»

10:44 01.03.2019

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում ԱԺ է ներկայացվելու ՏԻՄ լիազորությունները էականորեն սահմանափակող օրենսդրական նախաձեռնություն: Նման նախաձեռնության համար առիթ է հանդիսացել վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների ձախողումը, որը աղերսներ չունի համապետական ընտրություններում արձանագրած շռնդալից հաջողության հետ: Իսկ, օրինակ, Ուրցաձորի մերժված, հետո օրինական ընտրություններում կրկին հաղթած գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի «դասը» հասկանալի ու ուսուցողական էր […]

̰
Այսօր լրանում է մարտիմեկյան իրադարձությունների 11-րդ տարելիցը

10:30 01.03.2019

2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: Այդ օրը գիշերը Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց ՀՀ 10 քաղաքացի, որից 2-ը՝ ոստիկան: Իրադարձությունները հաջորդել են 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններին: Այդ իրադարձությունների ժամանակ 278 անձինք (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացել են […]

̰
Հայաստանում նոր կառավարությունը ԼՂ կարգավորման նոր հնարավորություն է բացում․ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ

09:59 01.03.2019

Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը. «Կարծես թե, նախագահ Ալիևն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջև պաշտոնական գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ»: […]

̰
Քիչ անց ՀՀ վարչապետը հանդես կգա մարտիմեկյան ուղերձով

09:18 01.03.2019

Քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մարտիմեկյան ուղերձով։Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ժամը 11։00-ին հանդես կգամ ուղերձով՝ Մարտի 1-ի կապակցությամբ: Ուղերձը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, այլ հեռուստատեսություններով և իմ այս ֆեյսբուքյան էջով»,- ասված է գրառման մեջ:

̰
Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ն ղեկավարելու համար նախապայման է առաջ քաշել․ «Ժամանակ»

08:52 01.03.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստվում է ԵԿՄ համագումարը հրավիրել մարտի 5-ից հետո, երբ մեծ շուքով և հանդիսավորությամբ կնշեն ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի 60-ամյակը: Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ն ղեկավարելու մի նախապայման է առաջ քաշել՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը ևս պետք է լինի ԵԿՄ վարչության կազմում: Սարգսյանը, թերևս, չի մերժի Միքայելյանի […]

̰
«Քասթինգի» արդյունքում արդարադատության փոխնախարար կնշանակվի․ «Հրապարակ»

08:44 01.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին և կոչ արել քաղաքացիներին իրենց CV-ները և մոտիվացիոն նամակներն ուղարկել կառավարություն։ 4 հազարից ավելի դիմում է ստացվել, 6 հոգուց բաղկացած հանձնաժողովը նայել է դրանք, ընտրել այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։ Դիմումները քննվել են փուլերով, սկզբում […]

̰
ՊՎԾ բացահայտումների հետ առնչություն ունի նաև Ալեն Սիմոնյանը․ «Ժամանակ»

08:33 01.03.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս ևս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ և նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, […]

̰
«Տարածք խաղաղության դիմաց» գոյություն չունի. Շիրինյան

00:30 01.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանին հարցրեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքի մասին, մասնավորապես՝ եթե դրա մասին խոսք չկա, ի՞նչ հանրահավաքի մասին կարող է խոսք գնալ: «Ֆիզիկական իմաստով մենք հարցը լուծել ենք, խոսքը միջազգային ճանաչման մասին է, գործընթացը գնում է, որքան հասկանում եմ, «թավշյա» հեղափոխությունից հետո ստորջրյա հոսք է գնում Արցախը […]

̰
Կարասինը մեկնաբանել է Ժնևում հնչեցրած իր սպառնալիքները. Մոսկվվային դուր չի գալիս Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ին

00:10 01.03.2019

Կարասինը մեկնաբանել է Ժնևում հնչեցրած իր սպառնալիքները.«Մենք պատրաստ ենք հարաբերությունների զարգացմանը միայն այն չափով, որքանով դրան պատրաստ է Վրաստանը»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նա գնահատել էր նաև Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ  իր հանդիպումը՝ առաջընթաց նշելով երկկողմ հարաբերություններում: «Սկսած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, վարչապետ Մամուկա Բախտաձեից և արտաքին գործերի […]

̰
ՍԴ-ն որոշել է՝ համաներման մասին օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը․ Արտակ Զեյնալյան

21:57 28.02.2019

«Սիրելի ընկերներ, տեղյակ եք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Համաներման մասին» օրենքի դրույթները։ Ինձ ճանաչողները տեղյակ են նաև, որ ես կարևորում եմ ակադեմիական իրավական բանավեճը և այդ առումով ողջունում եմ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու քայլն ու շնորհակալ եմ դրա համար: Եվ այսպես, փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանը որոշել է՝ […]

̰
Ադրբեջանը պետք է ջանքեր չխնայի` պահպանելու համընդհանուր մարդու իրավունքները, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի ներկայացուցչի ելույթը

20:28 28.02.2019

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին: ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը անբավարարվածության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը՝ որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվեց, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական […]

̰
Ինձ ոչ մեկը չի զանգահարել. Օսիպյանը՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին

20:05 28.02.2019

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, զանգահարել է և սպառնացել իրեն: «Ես անկեղծ պատասխանում եմ, չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Ինձ որևէ մեկը չի զանգահարել, նման տոնով ոչ ոք չի կարող զանգահարել, վստահեցնում […]

̰

19:44 28.02.2019

ՀՀ կառավարության 2018 թ. ծրագրի իրականացման հաշվետու զեկույցում 2018 թ. «Մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանն» ուղղված աշխատանքների մասին նշվում է հետևյալը․ Քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով իշխանության ձևավորման շնորհիվ փոխվել է քաղաքացի-իշխանություն հարաբերությունների ողջ փիլիսոփայությունը: Հանրային կյանքին քաղաքացու առավելագույն մասնակցությունը դրսևորվում է համապետական և տեղական մակարդակներում որոշումներ […]

̰
Հրազդանում Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ է բացվել

19:39 28.02.2019

Կոտայքի մարզպետարանում  տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդան քաղաքի նստավայրի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը: Դեռևս 2018թ․ հոկտեմբեր ամսին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև համագործակցության հուշագիր էր ստորագրվել: Ըստ այդ փաստաթղթի կողմերը պատրաստվում են համագործակցել մարզի բնակիչների համար իրազեկման ծրագրերի […]

̰
BACK_TO_TOP