18:06 01.03.2019
Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի ֆեյսբուքյան էջը։ https://www.facebook.com/Armpresident/posts/324018358247441
17:59 01.03.2019
Վրաց-ադրբեջանական բարեկամությունից ելնելով, որոշել ենք սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովին աշխատանքներ սկսելու ցուցում տալ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ օրերս Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այդ երկրի նախագահի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսին: «Այս աշխատանքը պետք է մինչև վերջ տարվի և վերջապես հաստատենք մեր միասնական սահմանը, որը պետք է լինի միավորող և ոչ թե բաժանող: […]
17:47 01.03.2019
ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ասել է, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ ունեցած իր խնդիրները լուծված են: Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը երկու օր առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց թատրոնի լուծարման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության՝ հրապարակված փաստաթղթերից մեկի […]
17:25 01.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենինի հետ: Արևիկ Անափիոսյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության 2019-20 թթ. գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, կարևորվել է […]
17:23 01.03.2019
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձեւավորված բազմադարյա պատմական կապերը, հոգևոր և մշակութային առնչությունները: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստակամ է առավել խորացնելու և ամրապնդելու ձևավորված ավանդական հարաբերությունները: Օրենսդիր […]
17:14 01.03.2019
Վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը մեծապես պայմանավորված է եղել Մարտի 1-ով, ընդ որում՝ և՛ կորուստները, և՛ հեղափոխությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նշելով՝ Մարտի 1-ով խլվեց քաղաքացիների քաղաքական ազատությունների իրավունքը՝ մահաբեր ուժի գործադրմամբ: «Այստեղ էականը մահաբեր ուժի փաստն է: Որովհետև 2008-ից առաջ էլ եղել են ընտրակեղծիքներ ու ընտրական […]
17:09 01.03.2019
Խոջալուի, Սումգայիթի ջարդերի մասին ո՞ւմ պետք է իրազեկել, ովքե՞ր են թիրախային կողմերը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային: Վերջինիս խոսքերով՝ 3 թիրախ կա` ներքին լսարանը, ադրբեջանական լսարանը և միջազգային հանրությունը: «Իմ ու նաև ավելի փոքր սերնդից շատերը տեղյակ չեն այն իրադարձություններից, որոնց ականատեսը չեն: Մեր սերունդը դրանց մասին […]
17:00 01.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նրանք նախ մասնակցել են Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, այնուհետև ծաղիկներ են դրել Մյասնիկյանի արձանի մոտ: Մարուքյանը խոսել է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի բացահայտման ընթացքի մասին և հույս հայտնել, որ բացահայտվելու են բոլոր մեղավորները: «Գործը նախաքննական փուլում է, […]
16:42 01.03.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի՝ միասնական արժույթ ունենալու հարցում հստակություն չկա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ոչ մի հստակություն չկա, բայց, իհարկե, այդ թեման կարող է և պետք է քննարկվի, եթե մենք հետագայում էլ շարունակենք շարժվել միութենական պետության կառուցման ճանապարհով»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել […]
16:37 01.03.2019
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ՌԴ-ում ձերբակալված, ապա՝ փետրվարի 28-ին, Մոսկվայի դատարանի ժամանակավոր պահման վայրից անհետացած Ֆահրադդին Աբոսզոդայի՝ Բաքու տեղափոխելու վերաբերյալ: Ըստ հաղորդագրության՝ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281.2 (պետականության դեմ կոչեր) և 283.1 (ազգային, ռասսայական կամ կրոնական հրահրումներ կազմակերպելը) հոդվածներով: Միաժամանակ Ադրբեջանի ԱԱԾ հայտարարության մեջ նշվել է, որ Աբոսզոդայի դեմ կան հավաստի փաստեր, […]
16:33 01.03.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան, մոմեր և ծաղիկներ դրել՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի: Պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն բավարարո՞ւմ են Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվող իրավական գործընթացները՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե հարուցված քրեական գործերը նախաքննության […]
16:24 01.03.2019
2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին կազմակերպված երթից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոսել է ողբերգական դեպքի բացահայտման իրավական գործընթացների մասին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքը երբևէ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա՝ Ծառուկյանը բարկացել է և ասել, թե ինքը կապ չունի այդ գործի հետ: «Ծառուկյանը մաքուր է, […]
16:15 01.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին: Բարձր գնահատելով ճանաչված արվեստագետի երաժշտական տաղանդն ու կատարողական վարպետությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ չափազանց տպավորված է օրերս կայացած նրա համերգից ու հրաշալի կատարումներից: «Նաև Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է մեր […]
16:08 01.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ողջունելով ՀԽ անդամներին՝ վարչապետ Փաշինյանը նախ անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին: «Ուրախ եմ ձեզ տեսնելու և Հանրային խորհրդի գործունեության հետ կապված հարցեր քննարկելու համար: Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով […]
16:01 01.03.2019
Ինչպե՞ս պետք է Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին իրազեկել միջազգային հանրությանը, արդյո՞ք ընդունելի է «խավիարային դիվանագիտությունը»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցին պատասխանեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Պրակտիկան ցույց տվեց, որ խավիարային դիվանագիտությունն այնքան էլ չի աշխատում Ադրբեջանի դեպքում, առավել ևս այն բոլոր սկանդալներից հետո` ԵԽԽՎ-ի պատգամավորներին, կոնգրեսականներին «էին գնում»: Այսինքն՝ դա բավականին վարկաբեկված […]
16:00 01.03.2019
Ի՞նչ խնդիրներ են գույքագրվել մարզերում: Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին` խնդրելով առանձնացնել 3 հիմնական խնդիր: «Գույքագրման մասին ամեն մեկը իր պատկերացումն ունի, ամեն հաստատություն իր գույքագրումն է անում, թեպետ այստեղ սխալ է «գույքագրում» բառն օգտագործելը, օրինակ` տարածքային կառավարման […]
15:56 01.03.2019
«Նախ` առաջին դաշտը կրճատումների կլինի փոխմարզպետների և նրանց սպասարկող անձանց հետ կապված: Երկրորդը՝ տեղակալների, այդ թվում աշխատակազմի ղեկավարի, վարչության պետի և այլն, ու քանի որ որոշ վարչություններ կմիավորվեն, նաև վարչության պետեր կկրճատվեն»,- մարտի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, […]
15:47 01.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: «Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո: Եթե եզրակացությամբ […]
15:46 01.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու /երկու դրվագ/, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու /երեք դրվագ/, մի խումբ անձանց կողմից նախնական […]
15:45 01.03.2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և […]
15:41 01.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը: Կուսակցության անդամների հետ նաև հարգանքի տուրք է մատուցել նաև «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ առավոտյան հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է խոնարհել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական […]
15:31 01.03.2019
Անդրադառնալով համայնքներում տնտեսական հեղափոխություն իրականացնելու ընթացքին՝ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե կառավարությունը քայլեր է ձեռնարկում, Հարկային օրենսգրքի փոփոխություններ է կատարում, որոնցից մեկն էլ մինչև 24 մլն դրամաշրջանառություն ունեցող ԱՁ-ներին հարկերից ազատելն է: «Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ մարդիկ դառնան այդպիսի ձեռներեցներ, որ ունենանք կայացած միջին խավ»,- հավելեց նա: […]
15:23 01.03.2019
Սփյուռքի նախարարի պաշտոնում 2018 թվականի դեկտեմբերին Մխիթար Հայրապետյանը ստացել է 755 հազար դրամ պարգևավճար։ Նրա երեք տեղակալները ստացել են 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ պարգևավճարներ։ Այս մասին հայտնի է դառնում նախարարության հրապարակած ցանկից։ Ստորև ինֆոգրաֆիկայում ներկայացված են պաշտոնյաների ստացած բոլո՛ր գումարները դեկտեմբերի ընթացքում (դրա մեջ մտնում են աշխատավարձերը, պարգևավճարները, հավելավճարները և այլն)։ Այստեղից պարզ […]
15:04 01.03.2019
2008թ. մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերին է այսօր անդրադարձել նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նրա խոսքերով` քրեական գործերը կազմվել են բազմաթիվ հատորներով, և ինքը դեռևս չի հասցրել բոլորին ծանոթանալ, սակայն այնքան փաստեր, որ ինքը ուսումնասիրել է, հիմք են տալիս ասել, որ ապացույցները բավարար են: Մասնավորապես, հարցաքննվել են կրակողները, բացատրություն են տվել […]
14:43 01.03.2019
ԱԺ-ում լրագրողները տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեցին այն մասին, որ մարզպետները կոչ են անում աշխատակիցներին այսօրվա երթին մասնակցել, արդյո՞ք սա վարչական լծակների կիրառում չի համարվում: Պապիկյանը ժխտեց՝ ասելով, որ տարիներ շարունակ բոլորն էլ մասնակցել են, ու կարիք չկա դրա համար հավելյալ ջանք գործադրել: Հարցին, թե այդ պատճառո՞վ են աշխատակիցները վաղ ավարտում աշխատանքը, […]
14:40 01.03.2019
Մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը: Այս մասին Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտնում է Armtimes.com-ը: «Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և […]
14:37 01.03.2019
Մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարևոր իրադարձություն է, քանի որ համաժողովը ոլորտի խոշորագույն […]
14:34 01.03.2019
Բելառուսը երբեք չի եղել ձրիակեր, չի եղել Ռուսաստանի մակաբույծն ու չի լինի նաև ապագայում։ Բելառուսները Ռուսաստանի համար ոչ թե ձրիակեր են, այլ հարազատ մարդիկ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Դադարեցրե՛ք մեզ մեղադրել ձրիակերության մեջ։ Մենք չենք եղել ձեր կողմից սնուցվող ձրիակեր և չենք լինի։ Երբ ժողովուրդը դա […]
14:30 01.03.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարտի 1-ի իրադարձությունների մասին: «2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։ Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․ Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր […]
14:24 01.03.2019
Այսօր ԱԺ-ում ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Փակ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ քննարկվող հարցերից մեկը եղել է «Տարածքային կառավարման մասին» օրենքը ԱԺ բերելը: Այն ենթադրում է մարզպետարանների աշխատակազմերի կրճատում, որի մասին եղել է կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո: […]