TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս է Կիմ Չեն Ինը հասել Հանոյ և ինչպե՞ս են նրան դիմավորել

11:48 26.02.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը օթևանել է Վիետնամի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Melia Hanoi հյուրանոցում: Անցած շաբաթվա ընթացքում այդ հյուրանոց են այցելել 100-ից ավելի անվտանգության աշխատակիցներ և մանրամասն զննել այն: Կիմ Չեն Ինն այս օրերի ընթացքում մնալու է հյուրանոցի ուղղաթիռային հարթակ ունեցող պենտհաուսում: Այս համարում վերջին անգամ 2003-ին մնացել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Ինչպես […]

̰
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել ՄԻԵԴ. Սվիտալսկի

11:40 26.02.2019

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ արդարադատության ոլորտին` նշելով, որ այն այժմ ավելի լավ վիճակում է, քան իշխանափոխությունից առաջ: «Դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար ամենակարևորն այն է, որ հասարակությունը վստահություն ունենա: Հայաստանն սկսել է շատ ցածր մակարդակի վստահությունից, հանրային վստահության մակարդակն արդարադատության համակարգի նկատմամբ շատ ցածր է այլ […]

̰
Սփյուռքի հարցերով հանձնակատարը պետք է լինի անկուսակցական, ներկայացնի Հայաստանը Սփյուռքում, Սփյուռքը՝ Հայաստանում․ Սուրեն Սարգսյան

11:33 26.02.2019

Սփյուռքի հարցերով հանձնակատարը ոչ միայն պետք է ներկայացնի Հայաստանը Սփյուռքում, այլև Սփյուռքը՝ Հայաստանում։ Այս մասին իր կարծիքը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ «Սփյուռքի նախարարության լուծարումը ճիշտ որոշում չեմ համարում, մանավանդ, որ իրականում տեղի է ունեցել ընդամենը անվանափոխություն և հաստիքների կրճատում։ Նախարարությունը կդառնա հանձնակատարի գրասենյակ՝ պահպանելով նախարարության կորիզն ու լիազորությունների շրջանակը։ Միաժամանակ, հակված եմ […]

̰
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ժամկետ չկա. Սվիտալսկի

11:31 26.02.2019

«Ես չեմ կարող կոնկրետ ժամկետ կամ ամսաթվեր ասել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առումով»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով, դա մի գործընթաց է, որը տևական ժամանակ է պահանջում: Համենայնդեպս, եվրոպական ղեկավարությունը դրական է տրամադրված, իրենք էլ վստահում են ՀՀ կառավարության գործողություններին:  

̰
Պետական մրցանակ շնորհելու գործառույթը կառավարությունից կանցնի վարչապետին. նախագիծ

11:28 26.02.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հանրային իրավունքի ոլորտի փորձագետ Նատալյա Ադամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է՝ ինչ խնդիր է լուծվում այս նախագծով: – E-draft կայքում քննարկման է դրված «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ կարգավորումներ է այն […]

̰
2018թ. ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ. Սվիտալսկի

11:24 26.02.2019

Այս տարի ԵՄ-ի և ՀՀ-ի միջև նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային մակարդակներում շատ ինտենսիվ հարաբերություններ, նաև քննարկումներ, SEPA-ի շրջանակում դինամիկ երկխոսություն: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա  խոսքով` 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: «Այն, որ որևէ բողոքարկում չեղավ, արդեն իսկ վկայում է […]

̰
Հայաստանը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ. Սվիտալսկի

11:24 26.02.2019

«Վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության ծրագիրն էր, և ես կարծում եմ, որ մենք կավելացնենք ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին: 2019-ին կլինի էական ավելացում, այսպես կոչված, հովանոցային ֆոնդի շրջանակներում: Սա քաղաքական ազդակ է, որ սա քաղաքական միջոց է, առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է երկրի առաջընթացը քաղաքական գործընթացներում»,- մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ-ում […]

̰
Իրանի նախագահն առայժմ չի ընդունում ԱԳ նախարար Զարիֆի հրաժարականը

11:20 26.02.2019

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հերքել է տարածված այն տեղեկատվությունը, թե նախագահ Հասան Ռոհանին ընդունել է արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ «Իրանի Մեջլիսի պատգամավորների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնել արտգործնախարար Զարիֆին: Պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել՝ դիմելով նախագահին, որպեսզի հնարավորություն տա ԱԳ նախարարին պաշտոնավարել»,- գրել է իրանագետը: […]

̰
Ձերբակալման վտանգ՝ երկու մարդու գլխին․ «Հրապարակ»

08:46 26.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին առնվազն 2 մարդու գլխին կախված է ձերբակալման վտանգը․ մեկը Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն է, մյուսը՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Այս երկու անձինք որոշել են պայքարել եւ հրաժարական չտալ, եւ նրանց դեմ գործի են դրվել քրեական հին լծակները։ Երեկ մեզ ասացին, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, հինգշաբթի […]

̰
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել

01:01 26.02.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: ԻԻՀ ԱԳ նախարարն իր հրաժարականի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում, իրանական պաշտոնական ԶԼՄ-ները հաստատում են այդ տեղեկատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

̰
Ուրցաձորում ապացուցվեց, որ քաղաքական մոտիվներով ընտրություններ գրեթե տեղի չեն ունենում. Էմին Երիցյան

01:00 26.02.2019

«Շանթ» հոռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը խոսել է ՏԻՄ ընտրությունների մասին: Նա անդրադարձել է Ուրցաձորում տեղի ունեցած ընտրություններին. «Ուրցաձորից բացի՝ նման դեպք եղավ նաև Վարդանաշենում, իսկ տարիներ առաջ Լոռիում, երբ էլի անձը մի քանի անգամ ընտրվեց: Հեղափոխության շրջանակներում եղավ այն, որ մենք ունեցանք ակտիվ քաղաքացիներ, բայց և նեգատիվ ձևով գործող խմբեր, ովքեր […]

̰
Ես ցավում եմ, որ Կոջորիում կա միայն հուշարձան, սակայն չկա պատմությունը հիշեցնող այլ հուշարձան. Զուրաբիշվիլի

00:56 26.02.2019

«Թբիլիսիի անկախության համար մղվող պայքարն ավարտվել է 98 տարի առաջ:Ունեցանք  մեծ քանակությամբ զոհեր:Այդ օրն ավարտվեց պայքարը, սակայն Վրաստանի անկախության համար մղվող պայքարը չի ավարտվել, շարունակվում է »,- այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուարբիշվիլին՝ ծաղկեփունջ դնելով Կոջորիի հուշահամալիրում: Վրաստանի անկախության համար զոհվածներին հարգանքի տուրք են մատուցել Վրաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: «Եվրոպական […]

̰
Ադրբեջանում նույնպես տնտեսական հեղափոխության են պատրաստվում

00:50 26.02.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է տնտեսական բլոկի պաշտոնյաների հետ ու մի շարք դրական միտումներ արձանագրել երկրի տնտեսության մեջ։ Նա հայտնել է, որ իրենց երկրի արժույթը կայուն է վերջին մեկ տարում (դրանից առաջ կտրուկ անկումներ է գրանցել), տնտեսական իրավիճակն էլ բարելավվում է, ինչը մղում է նոր տնտեսական բարեփոխումների։ Ալիևը հայտարարել է, որ 2019 թվականին […]

̰
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքել է հերթական պատգամավորը

00:50 26.02.2019

Վրաստանի իշխող թիմը՝ «Վրացական երազանք» կուսակցությունից այսօր հեռացել է հերթական՝ 5-րդ, թերևս կուսակցության ամենատարեց անդամը՝ Գիա Ժորժոլիանին: Որոշման մասին «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին տեղյակ է: Նրա խոսքերով՝ այսօր  հանդիպել է Իվանիշվիլիի հետ, քննարկել՝ իշխող թիմում առկա խնդիրները: Նշենք, որ նրանից բացի՝ խորհրդարանական մեծամասնությունը արդեն լքել է 4 պատգամավոր, ովքեր հեռանալու պատճառ են  նշում տարբեր սկզբունքային հարցերի […]

̰
Ես ապացույց չեմ տեսնում, թե ինչու պետք է համայնքների խոշորացումը շարունակել. Էմին Երիցյան

00:30 26.02.2019

«Ես ապացույց չեմ տեսնում, թե ինչու պետք է համայնքների խոշորացումը շարունակել: Ես չեմ տեսնում, երբ կես տարի առաջ պետք է քննարկվեր, թե ինչ արդյունք եղավ նախորդ խոշորացումից, այսօր դա դարձավ դրական: Հիմնական թիրախն ուղղված է համամասնական ընտրակարգի անցնելուն, որը կարող է արդարացված լինել խոշորացված համայնքների պարագայում»,- ասել է «Շանթ» հոռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  համայնքների միության նախագահ […]

̰
Ամուսնալուծություն՝ արաբական ձևով

00:25 26.02.2019

Արաբական Միացյալ Էմիրությունների մի բնակչուհին ամուսնալուծության է դիմել, քանի որ ամուսինը մոռացել է իր համար բուրգեր բերել, գրում է Khaleej Times պարբերականը: 20 տարեկան կինը տանն ամուսնուն է սպասել, մինչ վերջինս ընկերների հետ զվարճանոմ էր անապատում: Ամուսնուն ճանապարհելիս կինը խնդրել էր արագ սննդի կետից իր համար բուրգեր բերել: Ամուսինը, սակայն, մոռացել է, տուն է եկել […]

̰
Համայնքներում մարդկանց քվեարկության մոտիվացիան մնում է նույնը. Էմին Երիցյան

23:59 25.02.2019

«Շանթ» հոռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը խոսել է ՏԻՄ ընտրությունների մասին. «Իմ գնահատմամբ` այս ընտրություններում մեծ փոփոխություն չկար, իհարկե հետհեղափոխական տրամադրությունները ազդում էին, սակայն համայնքներում մարդկանց քվեարկության մոտիվացիան մնում է նույնը: Մարդիկ, ճանաչելով հարևանին, դասարանցուn, համագյուղացուն, ընտրում են: Որոշակի տրամադրվածություններ գործում էին Ուրցաձորում, Վարդանաշենում, երբ նախկինները հրաժարական էին տվել և նորից էին […]

̰
Պուտինը հանձնարարել է հեշտացնել վիզա ստանալու գործընթացը

23:54 25.02.2019

Ռուսաստանի նախագահն այսօր երկրի մի շարք գերատեսչությունների հանձնարարել է հեշտացնել օտարերկրացիներին մուտքի վիզաների տրամադրման համար ձևակերպումների գործընթացները։ Այս մասին նշվում է ՌԴ նախագահի կայքում։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարությունների, անվտանգության դաշնային ծառայության և զբոսաշրջության գերատեսչության ղեկավարները։ Նրանք էլ պատասխանատու են նշանակվել հանձնարարականի կատարման համար։ Մինչ այս էլ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը […]

̰
230-250 մլն դրամ հարկային պարտավորությունը. ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի ընկերությունում

23:24 25.02.2019

«Գագիկ Խաչատրյանի հետ որևէ հարաբերություն չունեմ, բիզնեսները գտնվում են ընդհանուր հարկման դաշտում, մենք ստուգումներ ենք իրականացրել և դրանց արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորություններ ենք առաջադրել և գանձել»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին: ՊԵԿ նախագահը նշել է, որ խատումներ էին արձանագրվել՝ մասնավորապես «Ապեյրոն» ընկերության հետ […]

̰
Տեղադրում եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված իմ և կնոջս հայտարարագրերը․ Արսեն Թորոսյան

23:15 25.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Որպեսզի առնվազն իմ մասով փակեմ այս թեման, տեղադրում եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված իմ հայտարարագրերը և կնոջս հայտարարագիրը։ Իմ հայտարարագիրը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ http://ethics.am/hy/declarations-registry/id=33132/ Իմ 2018թ. հայտարարագիրը՝ http://ethics.am/hy/declarations-registry/id=35416/ Կնոջս 2018թ. հայտարարագիրը՝ http://ethics.am/hy/declarations-registry/id=35298/»։

̰
Ստուգումներ իրականացնող աշխատակիցների թիվը 450 է, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաների թիվը` 50-55 հազար. ՊԵԿ նախագահ

22:39 25.02.2019

«Նախագիծն այսօր վերջնական քննարկումների փուլում է գտնվում: Նախագծով տարեկան մինչև 24 միլիոն դրամ ունեցող միկրոբիզնեսը հարկերից ազատելու թիվն այդ դրույթով նախատեսվում է ներդնել 2020 թ․-ի հունվարի 1-ից»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Անդրադառնալով ՀԴՄ կտրոններին՝ Դավիթ Անանյանը նշել է, որ խոշոր սուպերմարկետներն իրենց ներքին առևտրի ծրագրերը ինտեգրացրել են ՀԴՄ-ի հետ:  […]

̰
Ես կարծում եմ, որ պետական ծառայողը պետք է ստանա արժանապատիվ եկամուտ. Դավիթ Անանյան

22:15 25.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա անդրադարձել է պարգևավճարների խնդրին. «Աշխատավարձիս չափը ամսական 795 հազար դրամ է առանց հարկերը պահելու, իսկ պարգևատրման գումարը եղել է մոտ 2 միլիոն դրամի կարգի: Ժողովուրդը միշտ ճիշտ է: Ցանկացած քննադատական խոսք, եթե իր մեջ պարունակում է ռացիոնալության հատիկ, […]

̰
Ռուսաստանը սպառազինություն է նվիրել ՀԱՊԿ դաշնակցին

22:07 25.02.2019

Տաջիկստանի հետ պայմանավորվածությունների շրջանակներում Ռուսաստանն այդ երկրին անհատույց տրամադրել է հակաօդային պաշտպանության 9 միլիոն դոլարի սպառազինություն, որի մեջ է մտնում նաև ռադիոլոկացիոն տեխնիկա։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Այս ամենը, որ շարունակվող ծրագրի մի մասն է, նախատեսված է Տաջիկստանի զինված ուժերի արդիականացման համար։ Ըստ ռուսական կողմի հիմնավորման՝ սա արվում է Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի […]

̰
Modex-ի հաշվարկներով՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտի TOP 10 գործատուների աշխատակիցների քանակն աճել է 18.3%-ով. Թունյան

21:58 25.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Modex-ի հաշվարկներով՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտի TOP 10 գործատուների աշխատակիցների քանակն աճել է 18.3%-ով. «Modex-ի հաշվարկներով, նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտի TOP 10 գործատուների աշխատակիցների քանակը աճել է 18.3%-ով։ Հայաստանի խոշորագույն ՏՏ գործատուն Synopsys Armenia-ն է 830 […]

̰
Եգիպտոսում Թերեզա Մեյն Իտալիայի պաշտոնակցի հետ բիլիարդ է խաղացել

21:53 25.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Իտալիայի պաշտոնակցի՝ Ջուզեպպե Կոնտեի հետ բիլիարդ է խաղացել Եգիպտոսում: Խաղից փոքրիկ հատված տեսանկարահանվել է, և Կոնտեն այն տեղադրել է թվիթերյան իր էջում: Նշվում է, որ Մեյը Կոնտեին խնդրել է ցույց տալ բիլիարդ խաղալու ձևը: «Հակառակ դեպքում ես անհույս կլինեմ»,- ասել է Թերեզա Մեյը: Դրանից հետո Իտալիայի վարչապետն իր ձեռքն է […]

̰
Նշանակման պահին ես չեմ իմացել, որ Մաշադյանը Աննա Հակոբյանի բարեկամն է. Դավիթ Անանյան

21:47 25.02.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի ասուլիսի ընթացքում անդրադարձել է իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի նշանակմանը. «Նշանակման պահին ես չեմ իմացել, որ Մաշադյանը Աննա Հակոբյանի բարեկամն է: Ես նրան ճանաչել եմ 31 տարի և նոր պաշտոն եմ առաջարկել: ՊԵԿ-ը պարբերաբար թիրախավորվել է: Եթե մենք անդրադառնանք ՊԵԿ-ում 20 տարի լավ աշխատանք կատարած մարդուն, ապա նա քննադատված կլինի»: Դավիթ […]

̰
«Դեղին բաճկոնների» ցույցերի մեկնարկից հետո Մակրոնի վարկանիշն առաջին անգամ աճել է

21:38 25.02.2019

Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը բարձրանալու միտում ունի: Այս մասին փաստում են «Odoxa» հետազոտական ընկերության կողմից արված սոցիոլոգիական հարցումները: Ըստ ուսումնասիրության տվյալների՝ ներկայումս նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությանն աջակցում է Ֆրանսիայի քաղաքացիների 32 տոկոսը: «Դեղին բաճկոնների» ակցիաներից ի վեր սա Մակրոնի վարկանիշի ամենաբարձր ցուցիչն է: Մասնավորապես, դեկտեմբերին Էմանուել Մակրոնի վարկանիշը 27 տոկոս էր գնահատվում: […]

̰
Մենք մի փոքր չափ ենք գերազանցել հանրության համար ընկալելիության առումով. ՊԵԿ նախագահը՝ պարգևատրումների մասին

21:22 25.02.2019

«Ես կարծում եմ, որ բոլորի աշխատավարձը պետք է բարձր լինի: Եթե մենք մեր արտաբյուջետային միջոցներից հնարավորություն ենք ունեցել այդ եկամուտները որոշակի չափով արժանապատիվ մակարդակի հասցնել, ապա կարծում եմ, որ ճիշտ ուղղության վրա ենք եղել: Օրենսդրությամբ առավելագույն չափ չսահմանելու պարագայում հնարավոր է, որ մենք մի փոքր չափ ենք գերազանցել հանրության համար ընկալելիության առումով: Եթե մենք խիստ […]

̰
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը և նրանց հանգանակած գումարի չափը. Աննա Հակոբյան

21:07 25.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը, և նրանց հանգանակած գումարի չափը. ««Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը և նրանց հանգանակած գումարի չափը: Որքան հասկանում եմ, շատ պատահաբար ինչ-որ մի անհատ […]

̰
Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

20:39 25.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս […]

̰
BACK_TO_TOP