23:55 26.02.2019
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Վրացական երազանք»-ից պատգամավորների արտահոսքին: «Իշխող «Վրացական երազանք»-ի թիմը միասնական է ու կայուն, այդպես էլ կշարունակի գործունեությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կոբախիձեն: Վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով իշխող թիմում իրենց աղբյուրներին, գրում են, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավոր է լքի նաև Միրիան Ծիկլաուրին և Ռուսլան Պողոսյանը: Interpressnews-ի […]
23:34 26.02.2019
Պրահայում այսօր կկայանա ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը: Նրա հայտարարությամբ՝ զրույցի հիմնական թեման կառնչվի առևտրատնտեսական հարաբերություններին: «Մենք կքննարկենք առևտրատնտեսական խնդիրներ, տրանսպորտային կապի թեմաներ, որոշ հումանիտար հարցեր, ինչպես նաև«Մաքսային վարչարարության և մոնիթորինգի մասին» 2011-ին կազմված վրաց-ռուսական համաձայնագիրը»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն: Մինչ այդ Թբիլիսիում կայացել է Իվանիշվիլի-Աբաշիձե հանդիպումը: […]
23:00 26.02.2019
Ռուս հեռուստալրագրող, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Ռոման Բաբայանը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ընտրություններն անցկացվելու են աշնանը: «Ես որոշում եմ կայացրել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Առաջադրվելու եմ Խորոշևո-Մնևնիկիում, Շչուկինոյում և Ֆիլևի այգում։ Դա ինձ համար օտար շրջան չէ: Այստեղ են ապրում իմ ընտանիքի անդամները և […]
21:51 26.02.2019
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով «միլիոնից ավելի ադրբեջանցիներ բռնի աքսորվել են իրենց հայրենի հողերից»: «Ես ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին կոչ եմ անում արդյունավետ գործողություններ ձեռնարկել և ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում, որպեսզի ապահովեն հարկադիր կերպով տեղահանված ու գաղթած ադրբեջանցիների իրավունքներն ու ազատությունը: Նրանց […]
20:17 26.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 20 միլիոն դրամ գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը: Հիշեցնենք՝ նախկին պատգամավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքի տակ է 2019 թվականի հունվարի 22-ից: […]
19:57 26.02.2019
Իրաքում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 25-ին դեսպանությունում ընդունել է Բաղդադի և Բասրայի Ասորի ուղղափառ համայնքների առաջնորդ Տ. Սիորիոս եպիսկոպոս Հավային, ինչպես նաև Բաղդադի Ասորի Կաթողիկե համայնքի առաջնորդ, Բասրայի և Ծոցի երկրների Կաթողիկե Պատրիարքի տեղակալ Տ. Աֆրամ եպիսկոպոս Յուսեֆ Աբբային՝ Իրաքում Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տ. Ներսես Թ. ծայրագույն վարդապետ Զաբարյանի ուղեկցությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ […]
19:52 26.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարբեր ոլորտներում բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային, արդարադատության, պետական կառավարման համակարգերում: Կառավարության ղեկավարն ընդգծել […]
19:40 26.02.2019
Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացվում է անվճար, որի դեպքում սեփականատերը (լիազորված անձը) ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում՝ 1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք, 2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին […]
19:38 26.02.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե շատ լրատվականների իրենց զբաղեցրած հաստատություններից դուրս են հանում: Ամբողջական գրառումը՝ ստորև. «Մամուլում այսօր շրջանառվում է տեղեկատվություն, թե քաղաքապետի որոշմամբ, իբր, «Հրապարակ» օրաթերթին և այլ լրատվամիջոցների «վտարում են զբաղեցրած տարածքից»: Այս կապակցությամբ ուզում եմ միանգամից նշել, որ քաղաքապետարանը որևէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, […]
19:36 26.02.2019
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 25-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ և ռազմաօդային ուժերի հրամանատարության հակաօդային պաշտպանության ոլորտի մասնագետների հավաքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
19:32 26.02.2019
Այսօր ռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայահավաք՝ ի հիշատակ Սումգայիթի զոհերի: Տարիներ առաջ հենց այս օրն են սկսվել սումգայիթյան դեպքերը: Նախաձեռնության մասնակիցները երթով հասել են Ծիծեռնակաբերդ, այնտեղ ծաղիկներ են դրել։ Վառելով ջահն Անմար կրակից՝ նախաձեռնության անդամ երիտասարդներից մի քանիսը ոտքով հասնելու են Ազատության հրապարակ, որպեսզի նախաձեռնող խմբի հետ ուղևորվեն Եռաբլուր: «Էստեղ հավաքվածների 80 […]
19:19 26.02.2019
«Բույս և մեղր»-ը թեյարան-խանութ է Գյումրիում, որտեղ պատրաստվում և վաճառվում են տեղական ֆերմերների ու փոքր ընտանեկան բիզնեսների կողմից արտադրված էկոլոգիապես մաքուր մթերքներ: Herbs & Honey Teashop-ի հիմնադիր Արտուշ Եղիազարյանը նշում է՝ հայրենիքը սեփական ձեռքերով պետք է կառուցել, այսօր իրավիճակ է ստեղծվել, երբ դաշտը բաց է, պետք է գործել, կառուցել, և ամեն ինչ բնական ճանապարհով կստացվի: […]
18:58 26.02.2019
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը փետրվարի 26-ին ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական […]
18:47 26.02.2019
Լատվիայի Սաեյմայում փետրվարի 21-ին ձևավորվել է Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս): «Լատվիայի օրենսդիր մարմնում՝ Սաեյմայում, ձևավորվել է 13 պատգամավոր ներառող Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ, որի նախագահ է ընտրվել օրենսդիր մարմնի փոխքարտուղար Մարիա Գոլուբևան, իսկ խմբի փոխնախագահն է Լատվիայի Սաեյմայի […]
18:40 26.02.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատական համակարգի կայացմանը։ «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին […]
18:29 26.02.2019
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն արձագանքել է Արցախի ոստիկանության պարզաբանմանը՝ իրեն քաղաքացիությունից զրկելու մասին: Նա ընդգծել է՝ հաշվառումն ու քաղաքացիությունը տարբեր բաներ են: Բաբայանը սպասում է գրավոր պատասխանի, որից հետո կորոշի՝ դիմե՞լ դատարան, թե՞ ոչ: «Մենք խոսում ենք հաշվառումից հանվելու մասին, ցանկացած քաղաքացի կարող է հաշվառումից հանվել, ես 2007 թ. հանվել եմ հաշվառումից, […]
18:18 26.02.2019
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Մարտի 1-ին կազմակերպվող երթին: «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը խոսել է նաև այն մասին, թե ինչ նպատակով է կազմակերպվում երթը։ «Սա առաջին հերթին հիշատակի երթ է, և երկրորդ հերթին մենք պետք է կարևորենք, որ Հայաստանում էլ երբեք քաղաքական գործընթացների պատճառով […]
18:09 26.02.2019
Նախիջևանում պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացվել ոչ միայն բանակի, այլև ներքին գործերի, պետական անվտանգության, ԱԻՆ և ուժային այլ կառույցների ծառայողների մասնակցությամբ։ Սրանցից յուրաքանչյուրն իր գործառույթներն է ստուգել։ Վարժանքներն անցկացվել են «Պետական սահմանի խախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված Նախիջևանի կայազորի ուժերի համատեղ գործողություններ» խորագրով, փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը։ Ներգրավվել է բոլոր ուժայինների սպառազինության մեջ եղած տեխնիկան, օգտագործվել են […]
17:57 26.02.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է ենթարկվել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկան: Պարզվել է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2018թ. ներկայացված և դատարանների կողմից բավարարված 808 միջնորդությունից 168-ի կամ 20,8%-ի պարագայում […]
17:50 26.02.2019
2011 թվականին Պարույր Հայրիկյանն առաջարկել է Հայաստանի օրհներգի փոփոխման իր տարբերակը, որը հիմնված է Միքայել Նալբանդյանի նույն բանաստեղծության վրա, բայց դրանում շտկումներ են արված ու ընտրված են այլ քառատողեր։ Այսօրվա ասուլիսի ժամանակ Հայրիկյանը նշեց, որ այդ տարբերակը չի ընդունվել ժամանակի սղության պատճառով, բայց աշխատանքային խումբը բարձր է գնահատել այն։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:43 26.02.2019
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համաձայն է այն պնդումների հետ, որ Հայաստանի օրհներգն ունի թերություններ, բայց առաջարկում է դրա «տեղային շտկումներ»։ Այսինքն, գործչի խոսքերով՝ պետք է ոչ թե հրաժարվել Միքայել Նալբանդյանի գրած բանաստեղծությունից, այլ օգտագործել այլ կտորներ ու շտկել որոշ բառեր։ Հայրիկյանը նաև հերքում է այն պնդումները, թե հիմնի երաժշտությունը վերցված է Ալեքսանդր Գլազունովի երաժշտությունից։ Հայրիկյանը […]
17:39 26.02.2019
«Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա մեր դատական համակարգն ի վիճակի է լուծել խնդիրները և արդարացնել հասարակության սպասելիքները»,- կարծում է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ով ներկա էր Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների 20-ամյակի առիթով անցկացված քննարկմանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, որոնք սպասում են լուծման: «Սկսած օրենսդրական կարգավորումներից, ավարտած […]
17:18 26.02.2019
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն հայտնած սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճի ժամանակ ստի դետեկտոր է պատրաստվում տանել տաղավար: Դեմոկրատ թեկնածուն հայտարարել է, որ ինքն այդ իրադարձությանը «պատրաստվել է»: «Մենք մեզ հետ ստի դետեկտոր կվերցնենք»,- հայտարարել է նա՝ պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններին Թրամփի հետ միասին […]
17:11 26.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադարձել է կուսակցության որդեգրած քաղաքականությանը, գործունեության ուղղություններին և առաջիկա ծրագրերին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գրլիցան նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի […]
17:10 26.02.2019
Վերաքննիչ դատարաններն իրենց 20-ամյակի կապակցությամբ այսօր բաց դռների օր են անցկացրել, տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, դատավորները պատասխանել են նրանց հետաքրքրող հարցերին ու արձագանքել մտահոգություններին: Սա եղել է Վերաքննիչ քրեական ու քաղաքացիական դատարանների գաղափարը: Այս մասին պատմեց քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը: «Հետաքրքիր ժամեր ունեցանք, 10։00-13:00-ն բաց էին դռները, բավական մեծ էր ուսանողների և դպրոցականների […]
17:02 26.02.2019
Վիճակագրությունը ցույց է տվել, որ ավելանում է վերադաս դատական ատյաններ հասնող դատական հայցերի թիվը: Սա արդարադատության համակարգում դիտում են որպես ահազանգ՝ առաջին ատյանի դատարաններում խնդիրները հասկանալու և լուծելու ուղղությամբ: Այս մասին այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: «Մեր համար ծանրագույն խնդիրներից մեկն այն է, որ վերաքննիչ դատարանները, ինչպես նաև առաջին ատյանի, […]
17:00 26.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով պատվիրակության անդամներին և շնորհավորելով Դմիտրի Մարիյասինին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ծրագրի կողմից […]
16:51 26.02.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին նկատել են չինական Նաննին քաղաքի կայարաններից մեկում, գրում է Associated Press-ը: Տեսանյությում երևում է, թե ինչպես է նա քայլում ձեռքերը գրպանի մեջ դրած և ծխում է: Նրա կողքին կանգնած են քույրը, Հյուսիսաին Կորեայի ԱԳՆ ղեկավարը և Գլխավոր շտաբի պետը: Նշվում է, որ այդ կայարանից Կիմ Չեն Ինը ուղևորվել է Վիետնամ: […]
16:45 26.02.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները: Առանձին անդրադարձ է կատարվել հունիս ամսին Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին, […]
16:34 26.02.2019
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն սպառնում է իմփիչմենտի գործընթաց սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Նա մատնացույց է անում այն հետաքննությունը, որում շրջանառվում է Պորոշենկոյի և իր շրջապատի անունը, թե իբր նրանք ներգրավված են ՌԴ-ից ուկրաինական բանակի համար թանկ գներով պահեստամասեր գնելու գործում: Տիմոշենկոն հայտարարում է, որ սկսում է իմփիչմենտի գործընթաց երկրի նախագահի դեմ: […]