TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔԿ նախագահը մասնակցել է Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը

15:38 25.02.2019

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գորիսում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդին

15:36 25.02.2019

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի Զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել […]

̰
Եղիսաբեթ 2-րդը որոշել է գահը չժառանգել արքայազն Չարլզին

15:00 25.02.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը որոշել է, թե ով է ժառանգելու գահը: Պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա, բայց տեղեկատվության արտահոսքը եղել է քաջատեղյակ աղբյուրներից, գրում է mk.ru-ն: Հաղորդվում է` թագուհու ժառանգորդները կլինեն թոռը` Ուիլյամն ու նրա կինը: Նրա որոշման մասին կհայտարարվի հաջորդ տարի: Շշուկներ կային, որ թագուհին մշտապես արքայազն Չարլզի մոտ զգացել է թագավորական ջիղի բացակայությունը: […]

̰
Արցախի պողոտան՝ Գլենդելի կենտրոնում. Մխիթար Հայրապետյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ից

14:46 25.02.2019

Ամերիկյան Գլենդել քաղաքի Մերիլենդ պողոտան վերանվանվել ու կոչվել է Արցախի պողոտա: Այս որոշումը կայացվել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի ղեկավար Զարեհ Սինանյանի ու քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Արցախի պողոտան՝ Գլենդելի կենտրոնում: Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը […]

̰
Աղբատար մեքենաների մրցույթում հաղթել է «ԿամԱԶ» ներկրող ընկերությունը. Դավիթ Խաժակյան

14:24 25.02.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ  Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել. «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան ԿամԱԶ ներկրող կազմակերպությունը։ Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց ԿամԱԶ-ի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ […]

̰
Ծառայություն չանցած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան․ Գևորգ Գորգիսյանն առաջարկում է երկարաձգել օրենքի ժամկետը

14:19 25.02.2019

Խորհրդարանում ընթանում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց։ Հանձնաժողովի անդամները քննարկելու են «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ներկայացրած՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարին […]

̰
Իրաքի էներգետիկայի նախարարը Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել

14:00 25.02.2019

Փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես հայկական կողմը մատնանշեց Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ բնագավառում տեղի ունեցող […]

̰ ̰
Վիետնամից վտարել են Հյուսիսային Կորեայի ղեկավարի «նմանակին»

13:36 25.02.2019

Վիետնամի իշխանությունը երկրից վտարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի «նմանակին»՝ չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսին, հաղորդում է Channel News Asia-ն: Հեռուստաալիքի տվյալներով` դերասանը Վիետնամ էր եկել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահի  «նմանակի»՝ Ռասել Ուայթի հետ: Դերասանները ելույթ են ունեցել Հանոյի օպերային թատրոնում, որտեղ հատուկ թիկնապահների հսկողությամբ անց են կացրել երկու երկրների ղեկավարների «գագաթնաժողով»: Մի քանի […]

̰
Մոլդովայի ընտրություններում առաջատար են սոցիալիստները

13:28 25.02.2019

Արձանագրությունների 98%-ի համաձայն՝ Մոլդովայի ընտրություններում առաջատար դիրք են զբաղեցնում սոցիալիստները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ գործակալության՝ սոցիալիստները հավաքել են ձայների 31,35%-ը՝ ըստ կուսակցական ցուցակների: Ինչպես նշվում է՝  ACUM դաշինքը հավաքել է ձայների 26,17%-ը, դեմոկրատները 24,01%, իսկ «Շոր» կուսակցությունը՝ 8,44%: Իսկ մյուս քաղաքական ուժերը չեն կարողացել հաղթահարել անհրաժեշտ ձայների 6%-ի շեմը:    

̰
Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՌԴ Դաշնային խորհրդում

13:25 25.02.2019

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառման։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 16։30-ին, նախատեսված է Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Եռօրյա այցի ընթացքում Դաշնային խորհրդում անցկացվող ևս մեկ միջոցառման հայկական պատվիրակությունը կմասնակցի այցի վերջին օրը՝ փետրվարի 27-ին։ […]

̰
Թույլ չենք տա մեր հողը թուրքի ոտքի կոխան դառնա. վաղը Երևանում կանցկացվի «Հողեր չունենք տալու» կարգախոսով հայահավաք

13:23 25.02.2019

Վաղը` փետրվարի 26-ին, կանցկացվի «Հողեր չունենք տալու» կարգախոսով հայահավաք: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: «Հանրահավաքը մի քանի հարցերի քննարկում է նախատեսում, նաև այդ թվում խաղաղության կոչեր և նախկին, այսօրվա ու վաղվա իշխանություններին ասելիք, որ հայ ազգն իր զիջումները կատարել է 1994-ին և 2016-ին՝ չազատագրելով հայրենի տարածքները և այդ զիջումների ու […]

̰
Արհմիությունը պետք է անկախ լինի, ոչ թե գործատուի դեմքին նայի, ասի՝ ինձ գումար կտա՞ս. Գևորգ Պետրոսյան

13:22 25.02.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում շահերի բախման հնարավորության մասին, հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց՝ շահերի բախումը բացառված է: «Արհմիությունը մենք պետք է որպես «պուտյովկա տվող» հիմնարկ չընդունենք, իրավապաշտպան կառույց, որևէ հակասություն, շահերի բախում չի կարող լինել, նույն գործատուի մոտ […]

̰
Հրապարակվել է Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի նվիրատուների ցանկը

13:16 25.02.2019

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող City of smile հիմնադրամը հրապարակել է իր նվիրատուների ցանկը, որի համաձայն՝ ամենամեծ նվիրատուները եղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը», Մայր Աթոռը (Դեր Մամփրե Կուզույան) և Հայաստան հիմնադրամը (ԱՄՆ)։ Այս հիմնադրամի կայքի համաձայն՝ հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց։ Ստորև ներկայացնում ենք բոլոր նվիրատուների ցանկը․

̰
Եթե Կենդանաբանական այգում խախտումներ են եղել, պատրաստ եմ պատասխանատվություն կրել. Ռուբեն Խաչատրյան

13:14 25.02.2019

Երևանի քաղաքապետարանի առջև «Կենդանասերների նախաձեռնող խմբի» բողոքի ակցիայի ընթացքում քաղաքապետարանում է եղել նաև տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Քաղաքապետարանից դուրս գալուց հետո նա հայտարարել է, որ ամեն երկուշաբթի ինքն այստեղ  ներկա է գտնվում գործավարականի, և սա եղել է սովորական հանդիպումներից մեկը: «Ոչ մի արտառոց խոսակցություն կամ հանդիպում չի եղել, բոլորը հասկանում են՝ ինչումն է բանը, անձնական խնդիրներով […]

̰
Արցախի ՄԻՊ-ի արձագանքը Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը

12:52 25.02.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Արցախի հերոս» Սամվել Բաբայանի գրասենյակը օրերս դժգոհություն էր հայտնել փետրվարի 18-ին ստորագրահավաքի վերաբերյալ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կարգի օրինականությունից և այս առթիվ հրավիրել է ԱՀ ու ՀՀ ՄԻՊ գրասենյակների ուշադրությունը: Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ասել է, որ քաղաքացիների կողմից հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես […]

̰
Մեգան Մարքլին մեղադրում են արքայական էթիկետը խախտելու համար

12:50 25.02.2019

Բրիտանական արքայական ընտանիքի խորհրդատուները արգելել են Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին բռնել միմյանց ձեռքերը, հաղորդում է News.com կայքը: Բանն այն է, որ արքայական էթիկետի խախտումը նյարդայնացնում է մարդկանց, և կարող է վնասել արքայական զույգի ժողովրդականությանը: Ընտանիքի խորհրդատուները նկատել են, որ ոչ ոք, բացի Մեգանից և Հարրիից, չի խախտում ընդունված էթիկետը: Մարքլին մեղադրում են նաև շռայլության համար: […]

̰
Արհմիությունները վերածվել են հանգստյան ուղեգիր տվող կազմակերպությունների. Գևորգ Պետրոսյան

12:46 25.02.2019

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Արհեստակցական միությունների մասին օրենքում» լրացումներ կատարելու հարցը: Քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նախագիծը ներկայացնող պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո ինչպե՞ս է պաշտպանվելու սահմանադրությամբ ամրագրված գործադուլի իրավունքը, եթե ամեն արհմիությունում միայն մեկ […]

̰
Արտակ Մանուկյանի ակնկալիքները, տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով, չեն արդարացել

12:42 25.02.2019

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել տնտեսական ակտիվության ցուցանիշին: «Քիչ առաջ ՎԿ-ի կողմից հրապարակվեց ՏԱՑ-ի (տնտեսական ակտիվության ցուցանիշ-խմբ.) ցուցանիշը, որով 2019թ հունվարին գրանցվել է 6․1 տոկոս աճ։ Անկեղծ, իմ ակնկալածի համեմատ բավական բարձր ցուցանիշներ են․․․ Արդյունաբերությունում հասկանալի էր, որ անկում է լինելու, քանի որ նախորդ տարի այս ժամանակահատվածում կար Թեղուտ, սակայն անկումը […]

̰
Կառավարությունը դեմ է Գևորգ Պետրոսյանի առաջարկությանը

12:34 25.02.2019

Տեղի է ունենում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է։ Խորհրդարանականները քննարկում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի՝ «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին մշակած նախագիծը։ Պատգամավորի կարծիքով՝  գործող օրենքով արհեստակցական միություններ ստեղծվում են բացառապես մեկ գործատուի շրջանակներում, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման արհեստակցական […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է Վենեսուելայի սահմաններին բռնության պոռթկումները

12:24 25.02.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «շոկի է ենթարկել ու տխրեցրել» վենեսուելական սահմանին խաղաղ բնակիչների մահվան լուրը: Նա կողմերին կոչ է արել «թուլացնել լարվածությունը և ջանքեր գործադրել հակամարտության սրումը բացառելու համար»: Գուտերեշը հայտարարել է, որ ցանկացած գնով պետք է խուսափել բռնությունից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Նշենք, որ Վենեսուելայում սրվել է Նիկոլաս Մադուրոյի կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև հակասությունը: […]

̰
«Բրեքսիթ»-ը կարող է 2 ամսով հետաձգվել

12:20 25.02.2019

Հունվարին Բրիտանիայի խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ մերժել էին Բրեքսիթի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագիրը:

̰
ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին. Սերգեյ Լավրով

12:00 25.02.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին: «Նրանք ուղղակի փորձում են կոտրել բոլորին, բայց չեմ կարծում, որ բոլորը կհաշտվեն այդ մտքի հետ: Օրինակ` չեմ կարծում, որ Չինաստանը կհաշտվի այդ մտքի հետ, թեև շատ շահագրգիռ է, որպեսզի հարթի առևտրային հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Չեմ կարծում, որ Չինաստանը ասելու է` մեր […]

̰
Դիլիջանում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

11:49 25.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 20-ին մի խումբ  անձինք, Իջևան-Դիլիջան-Սևան մայրուղուց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք տանող ավտոճանապարհին, ապօրինի […]

̰
Վրաստանում իջեցնում են դրոշները. փետրվարի 25-ը խորհրդային օկուպացիայի օրն է

11:48 25.02.2019

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ այսօր Վրաստանում իջեցնում են կառավարական շենքերի դրոշները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր: Ի հիշատակ օկուպացիայի հարյուր հազարավոր զոհերի, այսօր Վրաստանի ողջ տարածքում պետական դրոշներն իջեցվում են: 1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական կարմիր բանակը գրավեց Թբիլիսին՝  տապալելով Վրաստանի […]

̰
Արտաշես Թումանյանը Իրանի կապի և ՏՏ նախարարի հետ քննարկել է համագործակցության հետագա հնարավորությունները

11:44 25.02.2019

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի […]

̰
ԵՄ-ի ու IDeA հիմնադրամի համատեղ ծրագիրը տվել է Տավուշում 31 կայուն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն

11:42 25.02.2019

Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։ Ինչպես հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ՝ զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու […]

̰
Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

11:22 25.02.2019

Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով և հովանավորությամբ: Փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վեգասի հայկական համայնքի նշանակալի կենտրոններ՝ եկեղեցիներ, շաբաթօրյա դպրոց եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Համայնքի հոգևոր և մշակութային կենտրոն Սուրբ Կարապետ […]

̰
«Բարի ճանապարհ to Moscow»․ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

08:49 25.02.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]

̰
Ալֆոնսո Կուարոնն «Օսկար» ստացավ որպես լավագույն ռեժիսոր

08:26 25.02.2019

Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը, ով նկարահանել է «Ռոմա» ֆիլմն ու ներկայացրել «Օսկար» կինոստուգատեսին, ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնման 91-րդ արարողությունը, որն ընթանում է Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հեռարձակում է ABC հեռուստաալիքը։ Մրցանակը նրան շնորհել է նրա հայրենակիցը՝ Գիլերմո դել Տորոն։ Ավելի վաղ Կուարոնի ֆիլմը «Օսկար» էր նվաճել որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, իսկ Կուարոնն անձամբ […]

̰
BACK_TO_TOP