20:10 25.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին. «Շատ ավելի կոմֆորտ եմ զգում, երբ կա քննադատություն, պաշտոնավարման առաջին փուլում, երբ չկար քննադատություն, լիարժեքության սինդրոմ կար, որը լավ բանի չէր բերելու: Շատ դեպքերում ժողովրդի անվան տակ հանդես եկողների մեջ կան այս կամ այն […]
20:07 25.02.2019
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել 1992-ի փետրվարի 25-ին Խոջալու բնակավայրի ազատագրման մասին: «1992թ. փետրվարի 25-ից լույս 26-ի գիշերը տեղի ունեցավ Խոջալու բնակավայրի ազատագրումը՝ Ստեփանակերտ քաղաքը և շրջակա հայկական բնակավայրերը ապաշրջափակելու և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով: 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական ՄՀՆՋ-ականների (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) […]
19:52 25.02.2019
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու փաստին, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Ինչպես հասարակության բացարձակ մեծամասնությունը, ես էլ նոր իմացա, կարծում եմ՝ պետք է պատկան մարմիններից ճշտել՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետև դա տեղի չի ունեցել երեկ, նախորդ օրը, 2006 […]
19:39 25.02.2019
Եվրոպական միությունն այսօր որոշել է ևս մեկ տարով երկարացնել պատժամիջոցները, որ սահմանված են Բելառուսի 4 քաղաքացիների նկատմամբ, և ընդհանուր երկրի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի արգելման մասին որոշումը։ Այս մասին ասվում է ԵԽ կազմակերպության կայքում։ Մինչև 2020 թվականը, այսպիսով, կարգելվի Եվրամիություն մուտքը այն 4 անձանց նկատմամբ, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 […]
19:37 25.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների առավել ամրապնդմանն […]
19:29 25.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ու քննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Մատվիենկոն խորհրդանշական է համարել այն, որ ԱԺ նախագահի պաշտոնում Միրզոյանն առաջինը այցելել է Ռուսաստան։ Ռուսական խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ Միրզոյանի այս այցը խորհրդանշում է երկու երկրների բարձր հարաբերությունները և հույս հայտնել, որ կհաջողվի […]
19:28 25.02.2019
Անցած տարեվերջին փոփոխություններ կատարվեցին «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրում: Նոր փոփոխություններով երիտասարդ ամուսինների տարիքային հանրագումարն է բարձրացվել` նախկին 65-ի փոխարեն սահմանվել է 70, տոկոսադրույքներն են նվազեցվել, նաև հեշտացվել են ընտանիքների համար սահմանված 30 տոկոս կանխավճարի ապահովման պայմանները: Սա հնարավորություն է ստեղծել բնակարանի գնումը Գյումրիում ավելի հասանելի դարձնել: Մկրտիչ Նախշքարյանի ընտանիքը 5 տարում վերջապես բնակարանատեր […]
19:20 25.02.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և Միջազգային զարգացման վարչության մասնավոր սեկտորի գծով խորհրդատու Սելի Վուլհաուսին: Հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, շնորհավորել է Հայաստանում […]
19:14 25.02.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և գործակցային ոգին ամուր հիմք են երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:
19:08 25.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ: ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենի խոսքերով՝ Հայաստանը հուսալի գործընկեր է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, և ԱՄՀ-ն պատրաստակամ է […]
18:55 25.02.2019
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Թե երբ է նախատեսվում անցկացնել հանդիպումը, խոսնակը չի մանրամասնել, բայց ասել է, որ կազմակերպչական աշխատանքը շարունակվում է: Նշենք, որ մինչ այս երկու երկրների ղեկավարների շփումները եղել են զրույցի, ոչ թե […]
18:52 25.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ուրցաձորցիներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել: Կառավարության շենքի դիմաց նրանք պահանջել են փետրվարի 17-ին համայնքի ղեկավար վերընտրված Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ակցիային մասնակցում էր նաև Գևորգ Ավետիսյանը, որը Ուրցաձորի համայնքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարն էր: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչն էր պատճառը, որ Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը փետրվարի 18-ին Ուրցաձորում իրականացրած նկարահանումների ժամանակ SHANTNEWS.am-ի […]
18:35 25.02.2019
Վրասատանի հայալեզու «Ալիք Մեդիա» լրատվական կայքը հերթական անգամ անդրադարձել է վրացական մամուլում տեղ գտած հայատյացության դեպքին: Նույնությամբ ներկայացնում ենք մամուլի հրապարակումը. «Վերջին շրջանում վրացական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ ու խեղաթյուրված նորություններ, որոնք պարունակում են հայատյացության դրսևորումներ, կամ սադրիչ բնույթ են կրում: «Ալիք Մեդիան» առաջիկայում կանդրադառնա նման հոդվածներին, կհրապարակի տարբեր փորձագետների կարծիքներ: Հերթական […]
18:27 25.02.2019
Ղազախստանի նախագահի հրամանագրով այսօր նշանակվել են երկրի կառավարության նոր անդամները․ անփոփոխ են մնացել միայն ներքին գործերի, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։ Այս մասին հայտնի է դառնում երկրի նախագահի կայքի հրապարակումից։ Մինչ այս նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քննադատությունից հետո։ Հրաժարական տված վարչապետին փոխարինել էր առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը։ Հիմա նա արդեն […]
18:23 25.02.2019
ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն անհրաժեշտ է համարում ռազմական միջամտության բացառումը Վենեսուելայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մեր տեսակետն այն է, որ պետք է զերծ մնալ ռազմական ցանկացած միջամտությունից»,- աղբյուրը մեջբերում է Կոսյանչիչի խոսքը: Նա հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
18:12 25.02.2019
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր հայտարարեց, որ պատահաբար իմացել է՝ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: SHANTNEWS.am-ը փորձեց արձագանք ստանալ Արցախի ոստիկանությունից: «Ինչպես լրատվամիջոցներում է տարածվել, Սամվել Բաբայանը այդ հարցով դիմել է, եթե մենք այդպիսի անհրաժեշտություն տեսնենք, հասարակական պահանջ լինի, մենք մեր կայքում կամ ֆեյսբուքյան էջում զետեղելու ենք, առայժմ այսքանը: Այլ մեկնաբանություն […]
18:05 25.02.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: «Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն […]
17:52 25.02.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին։ «Ես գիտեմ, որ 2008-ին թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նախագահի թեկնածու, թե՛ բոլոր նրանք, որոնք մասնակից են եղել այդ ժամանակ նախընտրական, հետընտրական պրոցեսներին, որոնց մեջ եղել […]
17:45 25.02.2019
Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մերժվեց «Արհմիությունների մասին» օրենքի նախագիծը ԱԺ բերելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը: «Նիստից հետո նախագծի վերաբերյալ լրատվականներից մեկին հայտնած տեսակետից հետո նախագծի հեղինակ, ԲՀԿ-ից իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանն ինձ հրավիրել է բանավեճի։ Քանզի նիստը ամբողջությամբ լուսաբանվել է, բոլորը լսել […]
17:38 25.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս պահին խնդիրը լուծելու համար որևէ դեղատոմս չունեն։ «Այս օրինագիծը մշտապես ռեսթարտ […]
17:29 25.02.2019
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր պատահաբար պարզել է, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց. «Դա իմ պաշտպանն է պարզել, ես այսօր եմ իմացել, որ նման բան կա: Ներքին գործերի կայքից հանված են փաստաթղթերը, և Սամվել Անդրանիկի Բաբայան՝ չկա նման անձնավորություն Արցախում, նման քաղաքացի չկա, հանել են: […]
17:16 25.02.2019
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ծնողներին զգոնության կոչ արել. «Սիրելի ծնողներ Ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։ Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և […]
16:52 25.02.2019
Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին զերծ մնալ բռնի գործողություններից և թույլ տալ, որ հումանիտար օգնությունը մուտք գործի հանրապետություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Գերմանիան դատապարտում է Վենեսուելայի կողմից հարևան երկրների հետ սահմանների բռնի արգելափակումը: Բեռլինը նաև կողմ է հանդես գալիս, որպեսզի Մադուրոյի և նրա շրջապատի նկատմամբ ճնշումը շարունակվի: […]
16:50 25.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Այդ համատեքստում, զրուցակիցներն ընդգծել են հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
16:48 25.02.2019
Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում նախատեսվող պաշտոնական բանակցությունների նախօրեին միասին կճաշեն, հաղորդում է ТАСС գործակալությունը: Հանդիպումը նախատեսված է փետրվարի 27-ին: Թրամփը և Կիմ Չեն Ինը Վիետնամ կժամանեն փետրվարի 26-ի, բայց նույն օրը հանդիպում նախատեսված չէ: ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկրորդ գագաթնաժողովը կկայանա փետրվարի 27-28-ին՝ Հանոյում:
16:41 25.02.2019
Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երեխաներին կոնֆետի տեսքով թմրանյութ տալու մասին համացանցում տարածված լուրերի վերաբերյալ: «Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման […]
16:40 25.02.2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1988թ. փետրվարին Ադրբեջանի կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածների 31-րդ տարելիցի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. «1. 1988թ. փետրվարին Հայաստանին վերամիավորվելու պահանջով Արցախում տեղի ունեցած խաղաղ հանրահավաքներից հետո փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր […]
16:39 25.02.2019
Գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Նա տեղեկացրեց, որ բժիշկները Մայրապետյանի լեղածորանից քար են հեռացրել: Ըստ Բատիկյանի՝ Գերմանիայում Մայրապետյանը դեռևս մի քանի վիրահատության անհրաժեշտություն ունի: Փաստաբանի խոսքերով՝ Մայրապետյանի լեղապարկը պետք է հեռացվի: Թե երբ կվերադառնա Մայրապետյանը Հայաստան, փաստաբանն առայժմ դժվարանում է պատասխանել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ […]
16:17 25.02.2019
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները, որոնք շարունակում են պահանջել գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը, որը փետրվարի 17-ին տեղի ունեցած ընտրություններում վերընտրվել է իր պաշտոնում: Ուրցաձորցիները պնդում են, որ նա համայնքապետ եղած տարիներին բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել: «19 տարի համայնքը ղեկավարած Ռաֆիկ Անդրեասյանը զբաղվել է միայն թալանով, ասում է՝ […]