TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ ԱՄՆ-ի հետ հրթիռների պայմանագիրը կորցրել է արդիականությունը

22:06 20.02.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը կորցրել է իր արդիականությունը:     «Այդ պայմանագրի կնքումից հետո անցել է 32 տարի, այդ ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել աշխարհում:  Շատ երկրներ զարգացրել ու շարունակում են զարգացնել այդ սպառազինությունը, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝  ոչ:  Մենք մեր կամքով, մեր իսկ առջև սահմանափակումներ ենք […]

̰
«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար». վարչապետը մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը

21:30 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի դեսպաններ, հարգելի հյուրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Շատ կարևոր ժամանակաշրջանում է տեղի ունենում այս մրցանակաբաշխությունը: Հայաստանի […]

̰
ՆԱՏՕ-ում անընդունելի են համարում Պուտինի սպառնալիքը, թե ռուսական հրթիռները կարող են ուղղվել Դաշինքի երկրների ուղղությամբ

21:06 20.02.2019

ՆԱՏՕ-ում անընդունելի են համարում Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, թե ռուսական հրթիռները կարող են ուղղվել Դաշինքի անդամ պետությունների ուղղությամբ, եթե հրթիռային պայմանագրից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները սպառազինություն տեղակայի Եվրոպայում։ Այս մասին Դաշինքի ներկայացուցիչը հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան։ Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի» խզման […]

̰
Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

20:43 20.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր ամբողջական աջակցությունը հայտնեց այդ որոշմանը։ Շուտով Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին […]

̰
Շոյգուն բացատրել է նոր սպառազինությունների մշակման նպատակը

19:51 20.02.2019

Ռուսաստանում նոր զինատեսակների մշակման նպատակը երկրի անվտանգությունը երաշխավորված ապահովելն է։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խորհրդարանին ուղղված ուղերձը մեկնաբանելիս։ «Այս աշխատանքի հիմնական նպատակը մեր երկրի ռազմական անվտանգության երաշխավորված ապահովումն է, առանց ընթացիկ բյուջետային ծավալների ավելացման ու սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշման»,- ասել է Շոյգուն։ Խոսքն այն մասին է, […]

̰
Գյումրիի ռուսական բազան ներառող ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում պաշտոնյաներ են նշանակվել

19:17 20.02.2019

Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը, որը մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի հարավային ու արևմտյան ռազմական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է Razm.info մասնագիտացած կայքը։ Հարավայինը, հիշեցնենք, այն ռազմական շրջանն է, որի մեջ են մտնում Ռուսաստանի հյուսիսկովկասյան զորամասերը, Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները։ […]

̰
Ռուսական ուղղաթիռի շարժիչը փորձելու համար թռչուններով «կրակել են» դրա ուղղությամբ

19:14 20.02.2019

Ռուսաստանում փորձարկումներ է անցել ТВ7-117В շարժիչը, որը տեղադրվում է Մի-38 բազմանպատակային ուղղաթիռների վրա։ Այն այժմ պաշտպանված է թռչունների հետ «բախումներից», անձրևից ու կարկուտից։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այս շարժիչով հավաքված ուղղաթիռներից մեկը ներկայացված է Հնդկաստանում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։ «Փորձարկումների անցկացման ընթացքում 83 մ/վ արագությամբ կարկտահատիկներ են կրակել շարժիչի առանցքի վրա, իսչպես նաև 1,85 […]

̰
Ազատամուտ համայնքում հունիսի 9-ին արտահերթ ընտրություն կանցկացվի

19:10 20.02.2019

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այս հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում: Այն չզեկուցվող հարցերի շարքում է: Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

19:01 20.02.2019

Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ՀՀ ԱԳ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

18:56 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհավորել […]

̰
Դատախազությունը Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել

18:51 20.02.2019

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. «ՀՀ դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը մերժելու […]

̰
Նախիջևանում ադրբեջանական բանակը պաշտպանական զորավարժություն է անցկացնում

18:43 20.02.2019

Ադրբեջանի զինված ուժերից հարաբերականորեն անկախ Նախիջևանի առանձին համազորային բանակը պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացնում երկրամասի տարածքում՝ սցենարում ունենալով «հավանական հակառակորդի» օդային հարձակումը։ Բանակի ռազմաօդային ուժերի մեջ մտնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր տագնապով դուրս են բերվել զորամասերից ու մեկնել մարտադաշտեր «հակառակորդի» օդային հարվածները զսպելու համար։ Նախատեսված է, որ զորավարժության ընթացքում կլինեն նաև կրակային վարժանքներ։ Միևնույն ժամանակ […]

̰
«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի ոստիկանության բացահայտած դեպքի հետ. պարզաբանում

18:42 20.02.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի նախկին պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունների դեպքի հետ: «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի ՀՀ ոստիկանության կողմից բացահայտված դեպքի հետ: Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, […]

̰
Ղարաբաղյան շարժման մեր բարձրագույն ձեռքբերումը անկախության արժեքը գիտակցող մարդն է. Ղուլյան

18:36 20.02.2019

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գրառում է կատարել՝ նվիրված 1988 թվականի փետրվարյան իրադարձություններին ու արցախահայության զարթոնքին: «88-ի այս օրերին Արցախը հայտնվեց համայն հայության և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ազատության համար ընդմիջված պայքարը թևակոխեց նոր փուլ. մի քանի սերունդների անձնվեր ջանքերով ու մեծ կորուստների գնով նվաճեցինք մեր հաղթանակը և վերականգնեցինք հայոց անկախ պետականությունը: Մայր հայրենիքին միավորվելու […]

̰
Կարսում Թուրքիայի բանակի զորավարժությանը մասնակցում են նաև ադրբեջանցիներ

18:26 20.02.2019

Կարսում Թուրքիայի բանակի և դրա դաշնակից բանակների մասնակցությամբ անցկացվում է «Ձմեռային միջազգային զորավարժություն», որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ դրա մասնակիցները դեսանտավորվում են ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ինչից հետո ձյունապատ տեղանքում սառնամանիքի պայմաններում իրականացնում են մարտական խնդիրներ։ Ադրբեջանցի զինծառայողները նույնպես […]

̰
2018թ. վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8 մլրդ դրամի վնաս

18:25 20.02.2019

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման ընդհանուր վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ: Նշված գործերից 19.788.780.504 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ Ազգային […]

̰
Դիմել եմ Արարատ Միրզոյանին և առաջարկել ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու նպատակով. Մարուքյան

18:22 20.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական խմբով Սիրիա մեկնելու համար: «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու, մեր առաքելության […]

̰
Միջազգային դիտորդները ստուգել են Նախիջևանում ադրբեջանական բանակի սպառազինության քանակը

18:20 20.02.2019

Դանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի փորձագետների խումբն այսօր այցելել է Նախիջևան ու ստուգել այնտեղ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների սպառազինության մեջ գտնվող զենքի ու ռազմական տեխնիկայի քանակը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի համաձայնագրի շրջանակներում դիտորդները ստուգել ու գնահատել ադրբեջանական բանակի՝ Նախիջևանում տեղաբաշխված զորամասերում առկա տանկերի, […]

̰
Ադրբեջանցի դեսպանին արգելվել է մուտք գործել Թուրքիա

18:14 20.02.2019

Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ, հայտնում է Ermenihaber-ը: Հունվարի 15-ին կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) ժողովի ժամանակ Պարսից ծոցի երկրներից մեկի դեսպանը հայտարարել է, թե Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչներից մեկը, այցելելով Բաքվում իրենց դեսպանատուն, տեղեկացրել է, իբր Թուրքիան իրենց դեմ ծուղակ է նախապատրաստում։ ԻՀԿ ժողովից հետո Ադրբեջանի […]

̰
Լուիզ Մանուկյան-Սիմոնի բազմամյա գործունեությունը ոգեշնչող օրինակ է. Տիգրան Ավինյան

17:47 20.02.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան առիթով. «Խոր կսկիծով տեղեկացա մեծ բարերար, հայ ազգի արժանավոր զավակ ու նվիրյալ գործիչ Լուիզ Մանուկյան-Սիմոնի անժամանակ վախճանի մասին: Լուիզ Մանուկյան-Սիմոնի կյանքը և բազմամյա գործունեությունը՝ ի նպաստ հայության նվիրական իղձերի իրականացման, ոգեշնչող օրինակ է բոլորիս համար: Տասներկու տարի լինելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության […]

̰
ԱՄՆ-ն ավելի շատ գումար կհատկացնի Վրաստանին

17:45 20.02.2019

ԱՄՆ կոնսոլիդացված հատկացումների մասին ակտը (FY19 Consolidated Appropriations Act), որը հրապարակվել է 2019 թվականի բյուջեի հետ միասին, պարունակում է վրացական տարածքների բռնագրավմանը վերաբերող կարևոր անդրադարձներ: Նշանակալի է, որ օրենքում նախատեսվում է զգալիորեն ավելացնել Վրաստանի համար նախատեսվող բյուջեն: Օրենքում նշվում է նաև, որ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող երկրներն ԱՄՆ-ից օգնություն չեն ստանա: Օրինագիծը կոչ […]

̰

17:40 20.02.2019

ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին» նախագիծը: Այս նպատակով ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ հատկացվելու է 103 մլն 725 հազար դրամ: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2019 թ. կտրվի 5 մլն […]

̰
Հերոսների նվիրումն ու քաջությունը ոգեշնչում և պարտավորեցնում են յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը. Լիլիթ Մակունց

17:27 20.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ. «Այսօր նշվում է Արցախի վերածննդի օրը: 31 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման հիման վրա մեկնարկեց Արցախյան շարժումը: Շարժում, որի շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները և համայն հայությունը կամքով և համառությամբ ապացուցեցին իրենց հայրենիքում ազատ ու անկախ ապրելու […]

̰
Ալեք Բոլդուինը ծաղրել է Դոնալդ Թրամփի որդուն

17:20 20.02.2019

Դերասան Ալեք Բոլդուինը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն` Դոնալդ Թրամփ կրտսերին, քանի որ նա քննադատել էր դերասանին ԱՄՆ նախագահին հումորային շոուում կրկնօրինակելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրանց Twitter-ի միկրոբլոգից: You know, Junior, I’m sure u r stressed, facing a possible indictment and prison time for being part of the first criminal enterprise […]

̰
Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին կազմել է 5.2%. Բաբկեն Թունյան

17:20 20.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%. «Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 0.7 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.1 տոկոսային […]

̰
Երևանում 54-ամյա տղամարդը կառավարության շենքում իր դստեր հետ փորձել է ինքնահրկիզվել

17:18 20.02.2019

Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Բարեբախտաբար, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են տղամարդուն, մոտեցել և հոգեբանական զրույց վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը չդիմի այդ […]

̰
Պարզաբանում սուբսիդավորված դիզվառելանյութի և պարարտանյութերի պետաջակցության ծրագրերի վերաբերյալ

17:11 20.02.2019

ՀՀ հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սուբսիդավորված գներով դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման դադարեցման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել. «Ազոտական պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել էր դեռևս 2018 թվականի տարեսկզբին, ինչի արդյունքում շուկան ազատականացվել է, հայտնվել են մեծ թվով խաղացողներ, ստեղծվել է լայն մրցակցային դաշտ և արդյունքում գյուղացիական տնտեսություններին 1 […]

̰
Նոր ցույցեր Ֆրանսիայում. պատճառը հրեական գերեզմանատան պղծումն է

17:10 20.02.2019

Ֆրանսիայում ավելի քան 10 հազար քաղաքացի մասնակցում է բողոքի ակցիայի, հաղորդում է Guardian-ը: Պատճառը հրեական գերեզմանատան պղծումն է. նշվում է, որ փետրվարի 18-ի գիշերը ավելի քան 80 գերեզմանոց է պղծվել` նրանց վրա հայտնաբերվել են նացիստական գրառումներ: Երկրի քաղաքական մի շարք ուժեր, ներառյալ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Նիկոլա Սարկոզիի կուսակցությունները, բողոքի ակցիա են անցկացրել Փարիզի Հանրապետության […]

̰
ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը մարդու իրավունքների խախտման դեմ պայքարողների դաշնակիցն է. Փաշինյան

16:55 20.02.2019

Մատենադարանում ընթանում է «Համամարդկային իրավունքներ 2018» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառման ժամանակ իր ելույթի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է մարդու իրավունքների խնդիրներին, խոսել Հայաստանում մարդակենտրոն հասարակություն ձևավորելու անհրաժեշտության մասին: «Այսօր ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տված անձանց ու շրջանակի դաշնակիցն է ու հովանավորը, այլ այն […]

̰
Պաշտոնանկություններ ոստիկանությունում. ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

16:45 20.02.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։ Այս տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել […]

̰
BACK_TO_TOP