18:03 21.02.2019
Վրաստանում նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը եղել է արդար, սակայն դա տեղի է ունեցել քաղաքական ուժերի հզոր բևեռացման պայմաններում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Մենք լարված հետևում էինք Վրաստանի նախագահական ընտրություններին, մենք տեսանք և զգացինք, որ այդ ընտրական գործընթացն անցնում էր կոշտ»,- ասել է նա Գերմանիայում պաշտոնական այցի շրջանակում գտնվող Վրաստանի նախագահ […]
17:47 21.02.2019
Հայ ազգային կոնգրեսը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու նախաձեռնությունը: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. «Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու […]
17:24 21.02.2019
Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե այսօր Ադրբեջանի տարածքում խոցվել է հայկական զինված ուժերի հետախուզական անօդաչու թռչող սարք։ «Այդ տեղեկությունը չի համապատախանում իրականությանը», – ասել է Սենոր Հասրաթյանը։ Ադրբեջանական կողմը լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ երևացող բեկորները նման են հայկական X-55 (Army-55) հետախուզական ԱԹՍ-ին, […]
17:11 21.02.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ՀՀ քննչական կոմիտեին հատկացված 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումարը կփոխանցվի «Earth link […]
17:05 21.02.2019
«Սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, երբեմն բարձրանում է, երբեմն իջնում սպառնալիքների մակարդակը, բայց սպառնալիքները միշտ կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դադարել են նրա նկատմամբ սպառնալիքները: Հիշեցնենք, որ այս մասին Արթուր […]
16:55 21.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր […]
16:47 21.02.2019
Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: Այս մասին գրառում է հրապարակել ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջն ու կցել հատված դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Արմեն Սարգսյանի՝ 2018 թվականի մարտի 1-ի ելույթից․ «Մեր մայրենի լեզուն ազգային և պետական կարևոր արժեք ու հիմնասյուն է: Այն բացառիկ դեր ու նշանակություն ունի հայեցի մտածողության և աշխարհըմբռնման ձևավորման […]
16:45 21.02.2019
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացքին: Նշել է, որ դրանք շարունակվում են. «Չեմ հերքում, որ կոռուպցիոն հանցագործություններ ներկայում էլ են կատարվում, ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա` կաշառք վերցնելու պահին, սննդի վերահսկողության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա, դրանք նոր դեպքեր […]
16:29 21.02.2019
Այսօր բնապահպաններն իրենց մտահոգություններն են հայտնել Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացելու տեղեկության առնչությամբ: «Civil voice» կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Սահակյանը կոկորդիլոսաբուծարան բացելու հետ կապված մի քանի հարցում է ուղարկել տարբեր գերատեսչություններ և փորձել պարզել կոկորդիլոսաբուծարան բացելու օրինական հիմքերն ու նպատակները: Նա պատմել է, որ կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար առաջինը դիմել են բնապահպանության նախարարություն և տեղեկություն […]
16:11 21.02.2019
«Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է… Զարգացո՛ւր մայրենի լեզուդ…»,- այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է… Զարգացո՛ւր մայրենի լեզուդ… — Garo Paylan – Կարօ […]
16:07 21.02.2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրասենյակից հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող ազատազրկվածներին հանդիպելու նպատակով: Արտակ Բեգլարյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջել է փակ, կիսափակ և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում և քննչական մեկուսարանում՝ հանդիպելով դատապարտված և կալանավորված […]
15:59 21.02.2019
«Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, պարոն Քոչարյանը կարող է դատի տալ, դատարանը կորոշի՝ մեղավո՞ր ենք, թե՞ ոչ: Քաղաքական հետապնդման խնդիր չկա, հաղորդագրությունը տեսել եք, օբյեկտիվ ներկայացրել ենք, մենք չէինք ուզում հաղորդագրություն տարածել, իրենք տարածեցին: Ես շատ կարճ պարզաբանում էի տվել, որից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկան, ու մենք ստիպված էինք ուղղակի արձագանքել»,-այսօր […]
15:41 21.02.2019
«Ես որևէ բան անգիր ասել չեմ սիրում»,- ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսպես է պատասխանել իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ Թումանյանի ամենահայտնի քառատողը կարդացել է թղթից և ոչ թե անգիր ասել: Նախարարը նաև նշեց, որ իր համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ միայն թերթից կարդալն է խնդիր առաջացրել: Կան մարդիկ, […]
15:32 21.02.2019
«Կմասնակցի՞ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, համալսարանի որոշելիքն է»,- փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ իր հորդորը եղել է այն, որ 100-ամյակով հստակ ուղերձներ են հղելու ներքին և արտաքին լսարաններին՝ ԵՊՀ առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և քանի […]
15:23 21.02.2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարի վրա եղել է 859 մլն 55 հազար դրամի մուտք, որից ծախսվել է 236 մլն դրամ: Ներկայացնելով 6 ամսվա հաշվետվությունը՝ լրագրողներին ասել է «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Հիմնադրամի միջոցներով երկու գործուղում է եղել, երկուսն էլ՝ դրամահավաքի նպատակով: Առաջինի համար ծախսվել է 832 […]
15:14 21.02.2019
Պետական վերահսկողական ծառայությանը նկատմամբ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի մեղադրանքները Դավիթ Սանասարյանը համարում է անհիմն, ասում, որ իրենք իրենց ուսումնասիրություններն են կատարում, իսկ տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները համարում է այսպես կոչված՝ «պատի տակի խոսակցություններ»: «Ուսումնասիրությունից հետո հանրությունը կիմանա` մենք օրենքով մեզ լիազորված աշխատանքներն ենք իրականացնում, որևէ մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ, նայում ենք օրենքի տառը […]
15:01 21.02.2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը դեռ չունի գրասենյակ և գույք, հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են սեփական լափթոփերով, բայց կառավարական շենքում տեղավորվելու հարց ևս չի քննարկվում: Այս մասին, ներկայացնելով «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների 6 ամսվա հաշվետվությունը, ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: «Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի […]
14:51 21.02.2019
Արցախյան շարժման սկիզբը դրվեց Միխայիլ Գորբաչովի հռչակած գաղափարներից՝ վերակառուցում, հրապարակայնություն և ժողովրդավարություն: Դրանցից ոգևորվելով՝ հայ ժողովուրդը, Ստեփանակերտից սկսած, պայքար սկսեց այդ երեք դրույթները իրագործելու համար: SHANTNEWS-ի եթերում փետրվարի 20-ին այս մասին հայտարարել է հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը՝ անդրադառնալով Արցախյան շարժման արմատներին: Հրապարակախոսի կարծիքով՝ Արցախյան շարժման սկիզբը ոչ միայն 1980-ականների վերջն էր, այլև դեռևս 1960-ականներից եկող հայտարարությունները, […]
14:39 21.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ […]
14:36 21.02.2019
1944 թվականի փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանի Դիմադրության շարժման 22 մարտիկները մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: «Այդ օտարներն էին, ում դեռ այդպես են ասում, ովքեր հավատացին արդարությանը, հենց հիմա, այստեղ: Նրանք իրենց արյան մեջ իրենց նմանների արյունն ունեին, ովքեր […]
14:24 21.02.2019
Կառավարությունը հավելյալ քննարկումներից հետո այսօր կրկին անդրադարձել է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրման հարցին: Հիշեցնենք` նախորդ քննարկմանը հետաձգվեց հարցը, քանի որ նախնական համաձայնությունից շեղումներ էին եղել: Վարչապետը մաքսակետում վարորդների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել ներմուծել այն մեքենաները, որոնք տվյալ պահին գտնվում էին մաքսակետում, մոտավորապես 400 մեքենայի մասին էր խոսքը, իսկ որոշման նախագծով նշված […]
14:10 21.02.2019
ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում որոշում ընդունեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»: Նախագծով նախատեսվում է. 1. Բավարարել «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության […]
14:01 21.02.2019
ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում քննարկեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու հարցը: ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս նախագիծը տեղական արտադրողին պաշտպանելու նպատակ ունի: Խաչատրյանն ասաց, որ նախագծով ցանկանում […]
13:48 21.02.2019
«Ասպար Արմս» հրաձգարանում ընթանում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: Նախագահի, կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերը, նախարարությունները, կառավարությանը ենթակա մարմինները և մարզպետարանները ներկայացնող 32 թիմի 217 մասնակից կմրցի անհատական և թիմային պայքարում: Երկօրյա մրցույթի հաղթողները կստանան նվերներ՝ օդամղիչ հրացաններ, հավաստագրեր և հուշանվերներ:
13:42 21.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ գրառմանը. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները […]
13:38 21.02.2019
Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ԶՈՒ պարենավորման գործընթացում փոփոխություն մտցնել: «Մինչ օրս ԶՈւ պարենավորման գործընթացը կազմակերպվում էր հենց ԶՈւ միջոցով: Ամբողջ շղթան՝ ձեռքբերումներից մինչև բուն պատրաստում և մատուցում, իրականացվում էր ԶՈւ միջոցով, սակայն տարբեր օղակներում տարբեր խնդիրներ և խոչընդոտներ էին ի հայտ գալիս, արդյունքում […]
13:34 21.02.2019
ՀՀ կառավարությունը Քննչական կոմիտեին հատկացրեց 396 հազար դոլարին համարժեք դրամ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Ընկերությունն իրականացնելու է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման […]
13:30 21.02.2019
Դատավորներին սոցիալական երաշխիքներ տալով՝ մենք հնարավորություն ենք տալիս հասարակությանն օգտվել անկախ դատական համակարգի ծառայություններից. այսպիսի միտք արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչին է միտված դատավորներին սոցփաթեթում ներառելու մասին որոշումը: Մանրամասնեց. «Զեյնալյանը ճիշտ նշեց, որ առնչվում է ոչ միայն ՀՀ դատավորներին, այլև քաղաքացիների անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքից, մենք համոզված ենք, որ պետության զարգացման համար […]
13:18 21.02.2019
ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ին որոշում կայացրեց «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին: Հիմք ընդունելով «ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 […]
13:12 21.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը: Ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի Հանրապետությանն է հատկացվում 31 մլն 250 եվրո ընդհանուր արժեքով դրամաշնորհ: Ծրագիրն […]