TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի

13:02 21.02.2019

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախատեսվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը։ Այդ նպատակով ԵՄ-ն Հայաստանին 31,250,000 մլն եվրո կտրամադրի: Բացի դրանից` որոշվել է` ՀՀ զինված ուժերի պարենավորումը կիրականացվի մասնավոր ընկերությունների կողմից:

̰
Կատալոնիայում անկախության կողմնակիցները վերսկսել են բողոքի ակցիաները

12:58 21.02.2019

Ակցիայի կազմակերպիչներն իշխանություններից պահանջում են փոփոխություններ կատարել սոցիալական քաղաքականության մեջ:

̰
Air France-ն անվտանգության նկատառումներով չեղարկել է չվերթները դեպի Վենեսուելա

12:52 21.02.2019

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև փետրվարի 26-ը չեղարկել Վենեսուելա իրականացվելիք թռիչքները, հաղորդում է France Press-ը: Խոսքը վերաբերում է փետրվարի 23-ի, 24-ի և 25-ի թռիչքներին: Այդ օրերին սպավում է ցույցերի նոր ալիք` երկիր հումանիտար օգնություն հասցնելու առիթով: Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ թռիչքները չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ուղևորները կկարողանան թռիչքները տեղափոխել այլ օր:

̰

12:42 21.02.2019

Կառավարություն այսօրվա նիստի օրակարգում էր դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու, մասնավորապես սոցիալական փաթեթում ներառելու վերաբերյալ հարցը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ասելով. «Անկախ դատական համակարգի գոյության նախապայմաններից է սոցիալական ապահովության ուղղված երաշխիքների ապահովումը, նախատեսվում է դատավորներին, այդ թվում ՍԴ և ԲԴԽ դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը: Նա մանրամասնեց, թե որ ծառայություններից կարող են […]

̰
Ավետիք Էլոյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե. նախանշվել են առաջիկա համատեղ անելիքները

12:40 21.02.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերը: Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատակազմի անունից շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ նշանակման կապակցությամբ, նշելով, որ դա թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրվել էին վերջինիս՝ […]

̰
Կառավարությունը քննարկել է հանքարդյունաբերող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

12:34 21.02.2019

«Հայաստանը  2017թ. մարտից միջազգային կազմակերպության «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության Ի-Այ-Թի-ԱՅ-ի թեկնածու երկիր է, որին անդամակցելով ստանձնել ենք որոշ պարտավորություններ և դրանց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման»,- փետրվարի 21-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում […]

̰
Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել, անհայտ ծագման հեղուկ լցրել

12:17 21.02.2019

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: «Դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: […]

̰
Վրաստանի ՊՆ ղեկավարը հայկական կողմին հրավիրեց մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին

12:03 21.02.2019

Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է փոխանցել իր զինծառայողների` բարեվարքության ոլորտում ունեցած փորձը, որն իրենք ստանում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններում։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում անցկացված համատեղ ճեպազրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Նախարարը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք հայկական կողմին շնորհակալ են Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո […]

̰
«Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն անփոփոխ մնաց

11:51 21.02.2019

Կառավարությունը փետրվարի 21-ի նիստում անփոփոխ թողեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս որոշման հիմնավորումը հետևյալն է՝ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորմանը համանման կարգավորում օրենքում արդեն իսկ առկա է: Մասնավորապես, արհեստակցական կազմակերպության մասնակիցներ կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապա­տաս­խան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

̰
Կառավարության նիստը սկսվեց անակնկալով

11:50 21.02.2019

ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստը մեկնարկեց «նվերների փոխանակմամբ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով սեղանին դրված գրքերը, նշեց, որ գրքի տոնին հաջորդող նիստում նվերներ ունեն: «Տարբեր գրքեր են, ո՞վ է նվերի հեղինակը: Համարենք սա հաճելի անակնկալ, շնորհակալություն նվերների համար և հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ»,- ասաց նա:

̰
Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

11:50 21.02.2019

Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նշված հղմամբ՝ http://www.parliament.am/draft_history.php?id=10204 ,կարող եք ծանոթանալ օրենքի նախագծին և դրա վերաբերյալ ԱԺ տնտեսագիտական […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահին

11:49 21.02.2019

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացում կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և հեռանկարների վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
Փաշինյանը կառավարության ներկայացուցիչ է նշանակել

11:48 21.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ:

̰
Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում

11:45 21.02.2019

Հայաստան-Վրաստան պաշտպանական համագործակցությունը եղել է երկու երկրների ՊՆ ղեկավարների այսօրվա հանդիպման օրակարգում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով`երկու նախարարները համաձայնել են պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, և դրա մեջ նոր ոլորտներ ներառելու վերաբերյալ հարցերում։ Հենց այսօր ստորագրվել է երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության ամենամյա ծրագիրը, որը ներառում է ռազմական կրթության, […]

̰
Արամ Սիմոնյանը ստում է, իսկ ԵՊՀ-ն օգտագործում է որպես վահան` քրեական հետապնդումից խուսափելու համար. Արայիկ Հարությունյան

11:41 21.02.2019

ԵՊՀ-ում տեղի ունեցող հապճեպ զարգացումներին քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում: Նրան զարմացրել է հանգամանքը, թե այս օրերին, երբ բոլորն զբաղված էին Թումանյանի 150-ամյակի միջոցառումներով, ինչու է Արամ Սիմոնյանը, իր խոսքերով ասած, «խուճապահար» անցկացնում գիտխորհրդի նիստ: «Արամ Սիմոնյանը ստում է, որ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք: Հանձնաժողովը չի […]

̰
Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

11:34 21.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։ Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»:

̰
Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ չեղարկվել է. «Հրապարակ»

10:50 21.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների` Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տևական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է և անբեկանելի՞, և դրական պատասխան է ստացել։ Թեև […]

̰
Գագիկ Հարությունյանի փեսային գործից հանում են․ «Հրապարակ»

08:51 21.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։ Օրեր առաջ էլ ազատվել էր նույն վարչության պետը՝ Կարեն Կարապետյանը։ Բեգլարյանը հաստատեց լուրը՝ նշելով․ «Ես հիմա տեղափոխվում եմ այլ ծառայություն»։ […]

̰
Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը դատի է տվել Բժշկական համալսարանին․ «Ժողովուրդ»

08:43 21.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը` Աննա Սարգսյանը, որ 12 տարի շարունակ աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես օտարերկրացիների ուսուցման դեկան, այդ բուհի դեմ դատական հայց է ներկայացրել: Նախկին վարչապետի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը և վերականգնել նախկին պաշտոնում: «Ժողովուրդ» […]

̰
Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական Ս-400-ներից․ Էրդողանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին

01:00 21.02.2019

Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին Թուրքիայի որոշման վերաբերյալ հարցերը Թուրքիայի նախագահը խոսել է նույնիսկ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարց է ուղղել երկրի դաշնակիցներին, որոնք ընդդիմանում են ռուսական համակարգեր գնելուն՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան հրաժարվի ռուսական Ս-400-ներից։ Նա բացատրել է, որ երբ իրենք քրդական «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինված խմբավորման դեմ պայքարի […]

̰
Այսուհետ արգելվում է Ադրբեջանի հիմնը երգել օտար լեզվով, զինանշանը տպել այն տեղերում, որտեղ նստում կամ քայլում են

00:43 21.02.2019

Ադրբեջանի հիմնը ադրբեջաներենից բացի այլ լեզվով երգելն արգելվում է։ Ադրբեջաներենով այն լսելիս թե՛ ադրբեջանցիների, թե՛ օտարերկրացիների համար պարտադիր է դառնում զգաստ կանգնելը կամ զուգահեռ երգելը։ Այս կարգավորումները երկրի խորհրդարանը մտցրել է հիմնի մասին օրենքում փետրվարի 19-ին, փոխանցում է jam-news կայքը։ Սահմանափակումներ են մտցվել նաև պետական զինանշանի օգտագործման մասով։ Այսուհետ չի կարելի Ադրբեջանի զինանշանը տպել այնպիսի մակերեսների […]

̰
«Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»․ Փաշինյանը մտածում է

00:31 21.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Օրվա բոցը» ժանրի հարց, որ լսել եմ այսօր. «Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»: Մտածում եմ պատասխանի վրա:))))»։

̰
Վենեսուելան փակում է ծովային սահմանը

00:11 21.02.2019

Վենեսուելան փակում է ծովային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: «Վենեսուելան ոչ միայն որոշել է փակել սահմանը, այլև վերանայել հարաբերություններն այդ երկրների հետ: Այս միջոցները կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ կղզիների կառավարությունները չեն հետևի միջազգային իրավունքի նորմերին […]

̰
2 մասնավոր ընկերություն հայտ է ներկայացրել բանակի սննդի կազմակերպումը ստանձնելու համար

23:59 20.02.2019

Հայաստանի զինված ուժերի զորամասերում, դաշտային պայմաններում, դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը պաշտպանության նախարարությունը որոշել է վստահել մասնավոր որևէ ընկերության։ Սրա վերաբերյալ որոշման նախագիծն ընդունվել է կառավարության նիստի օրակարգ։ Նախագծում նախարարությունն արդեն հրապարակել է այն պայմանները, որոնք պետք է բավարարեն մրցույթին դիմող կազմակերպությունները։ Այս մրցույթին, սակայն, կարող են իրենց առաջարկները ներկայացնել ոչ միայն հայկական, այլև օտար, այլ պետություններում […]

̰
ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովին

23:28 20.02.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է ՌԴ- ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հանդիպման մանրասմաները: Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների ՌՖ հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման ընթացքում հայ-ռուսական ներքաղաքական համագործակցության կոնտեքստում քննարկվել է Մերձավոր Արևելքի […]

̰
Զենք արտադրող ընկերությունը կազատվի հաստոցների ներմուծման մաքսատուրքից․ նախագիծ

23:27 20.02.2019

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված է «Արսենալ ԼՏԴ» ընկերության կողմից ներմուծվող հաստոցներն ու դրանց բաղադրիչ մասերը, հումքը ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատելու հարցը։ Հիմնավորումն այն է, որ ընկերությունը դրանով ներդրում է անում գերակա համարվող ոլորտում։ «… Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ»,- ասվում է հիմնավորման մեջ։ Ներմուծվող ապրանքների ցանկում կա […]

̰
Իտալիայի փոխվարչապետը Մադուրոյին հանցագործ է անվանել

23:05 20.02.2019

Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «հանցագործ» է անվանել և հուսով է, որ Մադուրոն շուտով կհեռանա պաշտոնից: «Որպես իտալացի և որպես հայր, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Վենեսուելայից Իտալիա փախած բազմաթիվ իտալացիների ու վենեսուելացիների հետ, ես հույս ունեմ, որ այս հանցագործը հնարավորինս շուտ կհեռանա, քանի որ խոսքն իսկապես հանցագործի մասին […]

̰
Քանի՞ քաղբանտարկյալ կա Ադրբեջանում

23:03 20.02.2019

Քաղբանտարկյալների միասնական ցուցակի կազմմամբ զբաղվող ադրբեջանական աշխատանքային խումբը հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ Ադրբեջանում այս պահին կա 127 մարդ, որոնց բանտարկել են քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Վերը նշված 127 քաղբանտարկյալները բաժանված են հետևյալ խմբերի․ Լրագրողներ և բլոգերներ – 9, Բանաստեղծ – 1, Իրավապաշտպան – 1, Քաղաքական ու հասարակական ակտիվիստներ – […]

̰
Դեսպանները մասնակցել են Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանն ու ողջունել այն

22:43 20.02.2019

Այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակը և Շվեդիայի դեսպանությունը: Նույն միջոցառման ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայկական […]

̰
Վախի հոգեբանական թեստ՝ Զարուհի Փոստանջյանից

22:18 20.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ ուշագրավ երկխոսություն էր սկսվել պաշտպան Զարուհի Փոստանջյանի, դատավոր Մեսրոպ Մակյանի և տուժող ոստիկան Վիգեն Մարտիրոսյանի միջև: Տուժողը պատմեց, որ գնդի տարածքում 2016 թվականի հուլիսի 17-ի դեպքերի ժամանակ հոգեբանական ճնշման է ենթարկվել, սահմանափակվել է  իր ազատ տեղաշարժը, ինչին ի պատասխան պաշտպան Զարուհի Փոստանջյանը փորձեց ճշտել, թե կոնկրետ ինչպիսի՞ […]

̰
BACK_TO_TOP