16:34 20.02.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է օրհներգի մասին: «Մեր հայրենիք» երգը մեզ հոգեհարազատ է, շատ կարևոր է մեզ համար: Բայց չեմ համարում, որ մեր հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է, այն նաև Նախիջևանն է, Արցախը, Դվինը, Վանը և այլն: Ես որևէ դեմ բան չունեմ երգի դեմ, ես շարունակելու եմ ոտքի կանգնել, հարգանքով […]
16:33 20.02.2019
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Սա սպասվելիք հանդիպումներից առաջինն էր: Արսեն Թորոսյանն ու Հակոբ Արշակյանն են նախաձեռնության հեղինակները, իսկ նպատակն օրենսդիրի հետ օրակարգային խնդիրները քննարկելն է, պատգամավորներին հետաքրքրող հարցերին պատասխանելը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրել է քննարկված հարցերը: «Նպատակը մի քանիսն էին. առաջինը՝ ներկայացնել խնդիրները, որոնք […]
16:15 20.02.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական խոսք է ուղղել մեծ բարերարի մահվան կապակցությամբ: «Խորը վշտով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ եկեղեցու հարազատ և սիրեցյալ զավակ, ազգային մեծ բարերար, մեր ժողովրդի արժանավոր դուստր Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին։ Սրտի մորմոքով սգում ենք մեծանուն հայուհու ցավագին կորուստը, քաղցրությամբ վերհիշում իր աստվածաշնորհ կյանքի ընթացքում ազգասեր ու եկեղեցանվեր ոգով […]
16:09 20.02.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչներին: Հյուրերը ներկայացրել են մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար: ՍԱՏՄ ղեկավար […]
16:02 20.02.2019
«Ժառանգության» վարչությունը որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երևանում: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից: «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները: Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը […]
16:01 20.02.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ., տեղեկանալով, որ իր ենթակայության տակ գտնվող գրասենյակում հասարակական հիմունքներով […]
15:55 20.02.2019
Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան: Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան պաշտպանական գերատեսչությունների միջև 2019 թվականին համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր կկնքեն: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է բարձր մակարդակի փոխադարձ այցեր կազմակերպել, համագործակցել պաշտպանական կրթության ու իրավունքի ուղղությամբ։ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Իզորիայի առաջին […]
15:21 20.02.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ. «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ։ Շնորհակալություն բոլոր ներկա պատգամավորներին գալու և կարևոր հարցեր տալու համար։ Վստահ եմ, որ գործադիր և օրենսդիր մարմինների համահունչ աշխատանքը էլ ավելի կարագացնի այն դրական փոփոխությունները, որոնք […]
14:48 20.02.2019
Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանում անցկացվել են Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկման ժամանակ օնլայն հարցադրում է ներկայացրել քաղաքացի Միքայել Մանոյանը: Հարցը վերաբերում էր վերելակներին: Արդյո՞ք 2019թ. բյուջեում առկա են բավարար միջոցներ՝ վերելակների հիմնախնդիրները լուծելու համար: Հարցին պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Եթե խոսքը վերաբերում է ընթացիկ պահպանման […]
14:40 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Դատարանը լսել է ՊՊԾ գնդի ներսում 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահություն իրականացրած ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանին: Տուժողը պատմում է, որ նշված օրը գնդի ներսում տեսել է ինքնաձիգով զինված բազմաթիվ անձանց: Առաջինը նշեց Մարտիրոս Հակոբյանին, ով կանգնեցրել է իրեն, հետո մոտեցել է Արեգ Կյուրեղյանը: «Գնդի տարածում […]
14:33 20.02.2019
Քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվեց Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկումներին մասնակցում էին նաև երեք քաղաքացիներ: Նրանցից մեկը հարց բարձրացրեց թեքահարթակների անհարմարության և շինարարական աշխատանքների անփութության մասին: «Աշխատանքները, որոնք կատարվում են քաղաքապետարանի կողմից, նկատելի են, հաճելի է, բայց ես կփորձեի մի փոքր ճշգրտում մտցնել աշխատանքների մեջ: […]
14:25 20.02.2019
Բանաստեղծ Արթուր Կարենցն այսօր՝ փետրվարի 20-ին, մասնակցելով Երևանի քաղաքապետարանում անցկացվող հանրային քննարկմանը, հարց բարձրացրեց` նշելով, որ անձնական նախաձեռնությամբ փոքրաթիվ խմբով, ինքն ու թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը «Թումանյան-150» միջոցառման շրջանակներում միջոցառումների շարք են իրականացրել տարբեր վայրերում, այժմ էլ նախատեսում են այցեր Դսեղ, Արցախ և մի շարք մարզեր: «Հարցս թեպետ ավելի շուտ մշակույթի նախարարությանն է վերաբերում, բայց Երևանի […]
14:21 20.02.2019
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հանրային լսումների մասնակիցներին հետաքրքրում էին նաև 4-րդ կարգի վթարային շենքերի ապամոնտաժման և բնակիչների փոխհատուցման խնդրի լուծման գործընթացը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց, որ այժմ իրականացվում է ծրագիր, որով, սակայն, խնդիրն ամբողջությամբ լուծել հնարավոր չէ: «Եղած թվաքանակի հետ իրականացնում ենք ծավալուն աշխատանքներ, երկու բազմաբնակարան շինության, Արցախի երկու հանրակացարանային շենքերն են, իրականացնում ենք […]
14:16 20.02.2019
Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով «Արցախի Վերածննդի օրը»: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Միացում Այս բառով խորությամբ սկսվեց, այս կոչով ծավալվեց, այս երազանքով թափ առավ… Ցանկացած երևույթ լավն է, երբ ունի սկիզբ ու վերջ: Վերջ, որ նորը սկսվի: Միացումի մեր երազանքի վերջը դեռ պետք է ձևակերպենք իրավաբանորեն ու իրավունք […]
14:10 20.02.2019
«Այն հիմնավորումը, այն փաստարկները, որոնք հնչում են մեզ համար որպես թարմ, որպես ապացուցելի, դրանք փաստարկ չեն այդ շրջանակում, որի մեջ միջազգային մակարդակով գտնվում է և քննարկվում է Արցախի հարցը»,- այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Խոսքը այն մասին է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում […]
14:04 20.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են նախարարների մակարդակով ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ, հայտնում է Ermenihaber-ը: Միգրացիայի թեմայով ելույթի ժամանակ Էրդողանը նախ հայտարարել է, որ Թուրքիան վերջին տարիներին 4 միլիոն փախստականի է ապաստան տվել, […]
13:50 20.02.2019
«Եկեք շնորհակալ լինենք նրա համար, որ Ադրբեջանի նախագահն ամբողջովին բացահայտում է իր ռազմատենչ կերպարը… ինքնախոստովանություն է միջազգային իրավունքի հանդեպ»,- վերջերս Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին այսօր այսպիսի գնահատական տվեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նա անդրադարձավ Արցախյան հակամարտության համատեքստում հնչեցված այն խոսքերին, որ ըստ Ալիևի՝ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ […]
13:44 20.02.2019
Խորհրդարանում փակ դռների հետևում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից: Մինչ հանդիպման մեկնարկը լրագրողները Թորոսյանից հետաքրքրվեցին, թե ինչու է իրեն պատկանող ԲԿ-ի ֆինանսավորումն ավելացրել: «Ես բժշկական կենտրոն չունեմ»,- հակիրճ պատասխանեց նախարարն ու խոստացավ ավելի մանրամասն խոսել հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, […]
13:25 20.02.2019
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվել է Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումը: Օրակարգում երկու հարց էր՝ 2015-2018թթ. Երևանի զարգացման տարեկան ծրագիրը հաստատել և հավանություն տալ ավագանու ներկայացմանը և 2018-ի տարեկան բյուջեի կատարողականը՝ նույն ընթացակարգն ապահովելու համար: Օրակարգային առաջին հարցով տարեկան ծրագրի կատարողականի մասը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի […]
13:24 20.02.2019
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն դրամի […]
13:19 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ տուժողներն այսօր շարունակում են ցուցմունք տալ: Այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել Լյուդվիգ Չալաբյանը, որը շտապօգնության մեքենաներից մեկի վարորդն է եղել: «Մեզ ուղարկեցին հերթապահության. ասեցին` մտեք գունդ, մինչև տասներկուսը-մեկը մնացել ենք գնդում: Խառնաշփոթ վիճակ էր»,- պատմեց տուժողը: Պետական մեղադրողի այն հարցին, թե ո՞ր ամսին էր դեպքը, տուժողը […]
13:12 20.02.2019
Երևանում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են: #ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է #ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ/ #Armenia FM Mnatsakanyan meets w/ #OSCE […]
13:10 20.02.2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019թ. փետրվարի 19-ին մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը: Վերջինի ընթացքում քննարկվել են ԱլԳ երկրներում, իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը, դատական որոշումների պարտադիր կատարման ամրապնդմանը, ընտանեկան բռնության և սեռական ոտնձգության դեմ պայքարին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության […]
12:32 20.02.2019
«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում […]
12:32 20.02.2019
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ի`Արցախի վերածննդի օրվա առթիվ գրառում է արել իր Facebook-ի էջում: «Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ։ Յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց Մայր Հայրենիքի և Արցախի ճակատագրում։ 31 տարի առաջ այս օրերին, դպրոցի դասերը թողած, ընկերներով գնում էինք Ստեփանակերտի կենտրոնում կազմակերպվող […]
12:24 20.02.2019
Հարկային նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է ունենալ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: Տեսանյութում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացնում է, որ առաջարկվում է ընդհանրապես հրաժարվել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից: «Մենք կունենանք միայն ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափեր, ինչն ավելի համահունչ է միջազգային լավագույն փորձին, հարկման ավելի արդարացի համակարգ […]
12:19 20.02.2019
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կիսվել է տպավորություններով: «Պետքարաններում խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Որևէ աշխատանք տարիների ընթացքում չի արվել: Գործուն ջանքեր ենք թափելու, որպեսզի այստեղ մարդկային, նորմալ վիճակ ստեղծվի»,-ասաց Արշակյանը: Նա խոսեց նաև սպասարանների մասին: Արշակյանի խոսքով՝ դրանք պետք է բարեկարգվեն ու ջեռուցվեն: «Այստեղ […]
12:14 20.02.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սամվել Ռուբենյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Սերգեյ Սարուխանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ […]
12:08 20.02.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Երևանի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է Հայկ Մարությանի որոշման մեջ:
12:02 20.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Կապիրկինի հետ: «Զրույցի ընթացքում ամրագրեցինք, որ այն արդյունավետ փոխգործակցությունը, որի մեկնարկը տրվել է Կառավարության փոփոխությունից հետո, շարունակվելու է նաև խորհրդարանական համագործակցության շրջանակներում: Մենք նաև վերահաստատեցինք, որ վերջին շրջանում […]