13:09 18.02.2019
Շիրակի մարզի Հառիճ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեկ անցկացված ընտրություններում հաղթել է 2001 թվականից համայնքը ղեկավարող, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը։ Նրա հետ ընտրություններում մրցել է մեկ անձ՝ տեղի ընծայարանի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բակուր Հովհաննիսյանը։ Ձայները բաշխվել են այսպես․ Ռոլանդ Նազարեթյան – 361, Բակուր Հովհաննիսյան – 200։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 66 տոկոսը՝ 574 ընտրող` գրանցված […]
13:05 18.02.2019
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովի՝ համաշխարհային անվտանգության և ահաբեկչությանը հակազդման թեմայով գլխավոր նստաշրջանում իր ելույթի ժամանակ հիշատակել է հայերին՝ իբրև ժողովուրդ, որը 1915 -ից հետո 100 տարվա ընթացքում հալածանքների է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի «Հայդատ» կոմիտեի լրատվական ծառայությունը: «Թեպետ Եգիպտոսի նախագահն իր ելույթում չհիշատակեց «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, սակայն նա արեց այդ […]
13:00 18.02.2019
«Բնականաբար, հարգում ենք գործընկերների նախաձեռնությունը, բայց չենք պաշտպանում»,- ԱԺ-ում ասաց Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի՝ կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու առաջարկությանը: «ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ չի սկսել: Ընդունվեց Սահմանադրությունը՝ սահմանադրական և ոչ սահմանադրական օրենքներով, ինչ ուզեցին, արեցին, ապականեցին խորհրդարանական կառավարման էությունը: Այսօր անցնում է սահմանադրական կառավարման, եթե իմ ձեռքի տակ եղած փաթեթներն […]
12:59 18.02.2019
Տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեկ անցկացված ընտրություններում Արագածոտնի մարզի Տեղեր համայնքի ղեկավար է դարձել առաջադրված միակ թեկնածուն՝ Գառնիկ Հայրապետյանը։ Նա համայնքի գործող ղեկավարն է, առաջին անգամ ընտրվել է 2011 թվականին։ Հանրապետական կուսակցության անդամ է։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից ավելին՝ 86 ընտրող`գրանցված 165-ից։ Քանի որ առաջադրված էր մեկ թեկնածու, քվեարկությունը կազմակերպվել է կողմ-դեմ սկզբունքով։ Արդյունքում թեկնածուն […]
12:57 18.02.2019
Հայաստանում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երկրորդ ամենացածր ակտիվությունը եղել է Արմավիրի մարզի Հայկավան համայնքում։ Այնտեղ քվեարկությանը մասնակցել է 1093 ընտրողներից 335-ը՝ ընդամենը 30,65 տոկոսը։ Պատճառն այն է, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր միայն մեկ մարդ՝ համայնքի գործող ղեկավար Ռուբեն Ղազարյանը։ Այսպիսի դեպքերում քվեարկությունը կազմակերպվում է կողմ-դեմ ձևաչափով։ Ձայները բաշխվել են այսպես․ […]
12:54 18.02.2019
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին հարց է ուղղվել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես, փետրվարի 17-ին հանրապետության մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն թեկնածու չէր առաջադրել, բայց ինքնառաջադրվածներ եղել են: Այն հարցին, թե ինչպե՞ս է, որ Վայոց ձորի մարզի Ուրցաձոր համայնքում ընտրվել է այն համայնքապետը, որին իշխանությունները հեռացրել էին, Լենա Նազարյանը պատասխանել է, […]
12:44 18.02.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարց ուղղվեց այն մասին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե իշխանության կողմից եղել է սպառնալիք: Լենա Նազարյանը հերքում է դա և ասում, որ անհանդուրժողականությունը բացակայում է, ընդդիմությունը կարողանում է ազատորեն հարցեր ուղղել և դեմ քվեարկել նախագծերին: Ի պատասխան` Մարուքյանն ասաց. «Բնականաբար, իշխանության ներկայացուցիչները պետք է […]
12:40 18.02.2019
«Մենք բաց քաղաքականության կողմնակիցներ են, բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվում Ազգային ժողովի լիագումար նիստի դահլիճում , եթե ԲՀԿ-ն ունի առաջարկներ, ապա հնարավորություն ունի նաև առաջիկայում գործողությունների քննարկման ժամանակ այդ առաջարկները ներկայացնել: Եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ կառավարությունը կներառի»,- խոսելով կառավարության ծրագրին դեմ քվերակած խմբակցությունների՝ մասնավորապես ԲՀԿ դիրքորոշման մասին, ասել է ԱԺ փոխնախագահ Լենա […]
12:38 18.02.2019
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Էդգար Հայրապետյանը, որը նախորդ՝ 2015 թվականի ընտրություններում պարտվել էր՝ առաջադրված լինելով Հանրապետական կուսակցության կողմից։ Այն ժամանակ հաղթել էր նույնպես ՀՀԿ-ից առաջադրված Ալեքսան Ալեքսանյանը, որն էլ իր մրցակցին պարտվել է այս ընտրությունների ժամանակ։ Երեկ կայացած քվեարկության ընթացքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Ալեքսան Ալեքսանյան – […]
12:35 18.02.2019
2019 թվականի փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները աշխատել են ամբողջ կազմով: 2019 […]
12:28 18.02.2019
Հայ երիտասարդության ֆեդերացիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա են իրականացրել: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ակցիան նվիրված է եղել իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ալիևը մեղավոր է ռազմական հանցագործություններում», «Մի´ […]
12:20 18.02.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ՀԱԿ-ի հայտարարությանն ու այն առաջարկին, թե պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել և խորհրդարանական երկրից նորից անցում կատարել կիսանախագահական համակարգի։ «ԲՀԿ-ն Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկել։ Քանի որ վարչապետական երկիր ենք, պետք է քաղաքական այլ նպատակահարմարությունը, բոլոր ռիսկերը քննարկել»,- ասաց նա։
12:12 18.02.2019
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարի՝ երեկ կայացած ընտրություններում վստահ հաղթանակ է տարել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Գրիգոր Մկրտչյանը։ Նա հավաքել է գրեթե նույնքան ձայն (5-ով ավելի), քան մյուս 4 թեկնածուները միասին։ Քվեները բաշխվել են այսպես․ Արտակ Երվանդյան – 234, Արտավազդ Ղազարյան – 119, Գրիգոր Մկրտչյան – 961, Արմեն Շմավոնյան – 223, Ռոբերտ Պողոսյան – […]
12:12 18.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կառավարության ծրագրի քննարկումն իրենց համար անակնկալ էր, ընդդիմադիր խոսքը վերածվել էր թրոլլինգի, «ձեռ առնելու» «մուննաթի» և նաև սպառնալիքների։ «Դեռ խոսքով է ամեն ինչ տեղի ունեցել։ Նիստից հետո կուսակցությունը լուրջ ատելության և խոսքի հարձակման տակ է։ Մեդիա մանիպուլյացիաների և կեղծ լուրերի տարածման հարձակման տակ է։ Իշխանական լրատվամիջոցներն […]
12:07 18.02.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակից: Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը և պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:
12:04 18.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 5 անձի հետ։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել փետրվարի 12-ից: Նրանք […]
12:03 18.02.2019
Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում հաղթել է գործող համայնքապետ Արթուր Ավետիսյանը։ Երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա հավաքել է 643 ձայն, մրցակից Գարիկ Թովմասյանը՝ 315 ձայն։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 1505 ընտրողներից 964-ը։ Նրանցից 6-ի քվեաթերթիկը համարվել է անվավեր։ Արթուր Ավետիսյանը, նշենք, անկուսակցական է։
11:59 18.02.2019
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի թեկնածու է դարձել անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բարդ պայքարում հաղթելով 3 մյուս թեկնածուներին։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Ռաֆայել Գրիգորյան – 470 քվե, Սեդրակ Դավթյան – 307 թվե, Գևորգ Խուրշուդյան – 295 քվե, Ռուդիկ Կարապետյան – 243 քվե։ Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել 1913 անուն։ […]
11:49 18.02.2019
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 3 թեկնածուներից վստահ հաղթանակ է տարել Կարեն Դոլմազյանը, որը համայնքը ղեկավարում է ավելի քան 7 տարի (նույն պաշտոնում վերընտրվել է 2012 և 2015 թվականներին)։ Ձայները 3 թեկնածուների միջև բաշխվել են այսպես․ Կարեն Դոլմազյան – 200 ձայն, Գրիգոր Եգանյան – 30 ձայն, Վրույր Մայիլյան – 68 ձայն։ […]
11:48 18.02.2019
Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: Այսպիսի կոչ է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերջերս համացանցում քննարկվող՝ կիսանախագահական համակարգին անցնելու հարցին, որի հեղինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Շարմազանովը մասնավորապես գրել է. «Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն […]
11:46 18.02.2019
Ո՞րն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատկերացմամբ տնտեսական հեղափոխությունը։ Միքայել Մելքումյանի ձևակերպմամբ` դա ճաշակի և մոտեցման հարց է։ «Իրավական որևէ ձևակերպում չկա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի և իրավիճակի մեջ։ Ժողովուրդը պետք է իր մաշկի վրա շատ արագ դա զգա, դրա համար պետք են խոշոր ներդրումներ, տարեկան 2․5-3 միլիարդ […]
11:40 18.02.2019
Տավուշի մարզի (Իջևանի) Ծաղկավան համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է երկու թեկնածու՝ Իսկանդար Մեհրաբյանը և Մարզպետ Մխիթարյանը։ Նրանցից առաջինը հաղթել է քվեների 179։160 բաշխումով։ Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ 456 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 341 մարդ։ Մեհրաբյանն անկուսակցական է, տեղական միջնակարգ դպրոցի ուսուցիչ է։
11:37 18.02.2019
ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ կառավարության ծրագրում բացակայում են ռիսկերն ու երաշխիքները, ժամանակացույցն ու գործիքակազմը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ SHANTNEWS.am-ը հիշեցրեց, որ երբ առաջարկությունները ներկայացրին, կառավարությունը տեղեկացրեց, որ չկա իրավական կարգավորումը, որը թույլ կտա փոփոխություններ իրականացնել այդ փաստաթղթում, փոխարենը խոստացավ հընթացս իրականացնել դրանք։ Արդյունքում ԲՀԿ-ն դեմ […]
11:31 18.02.2019
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է նոյեմբերին հանրային ճնշման ներքո հրաժարական տված նախկին համայնքապետը։ Արթուր Մանուկյանը հավաքել է 283 ձայն, նրա մրցակից Ալեքսան Սարիբեկյանը՝ 233 ձայն։ 822 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 528 մարդ, նրանցից 12-ի քվեն ճանաչվել է անվավեր։ Մանուկյանը համայնքը ղեկավարել է 2009 թվականից՝ լինելով ՀՀԿ անդամ։ Ներկայումս նա […]
11:21 18.02.2019
Ավետիք Էլոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Էլոյանը 2018թ. հունիսից 2019թ. հունվարը ՀՀ կառավարությանը կից Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր:
11:20 18.02.2019
Լոռվա մարզի Ձորագետ համայնքում ձայների 75։51 բաշխումով համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արմեն Գրիգորյանը։ Մինչ այս, նա նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։ 51 ձայն հավաքել է նրա միակ մրցակից Վիգեն Թումանյանը։ Համայնքի 186 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 60 տոկոսից ավելին՝ 130 քաղաքացի։ Նրանցից 4-ի քվեն ճանաչվել է անվավեր։
11:13 18.02.2019
Արարատի Վարդաշեն համայնքում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններում թեկնածուներից մեկը հաղթել է ընդամենը 1 ձայնի առավելությամբ։ Թեկնածուներից Շահեն Ավագյանը ստացել է 133 ձայն, հաղթողը՝ Գևորգ Բարխոյանը՝ 134 ձայն։ 413 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 274 մարդ, նրանցից 7-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր։
11:05 18.02.2019
Հայաստանն առաջին Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստանից կստանա 2019 թվականի ավարտին-2020 թվականի սկզբին։ Իսկ ընդհանուր առմամբ, հայկական կողմը մտադիր է առաջիկա տարիներին 12 նման կործանիչ գնել։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Մենք շարունակում ենք բանակցությունները հաջորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ … Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ […]
10:35 18.02.2019
Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սփյուռքի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին»,- գրել է նա: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/635906783541122?__xts__[0]=68.ARDc601ovYK1d4DoOTCVs8BfWCYHsK4t_HHd68OkwJZjKoyRC0jxnlKTmhM7-6bQCrM6ane2igju8qZPMe9ayzp76sH1qTyp-5xi4bHysWtj-rd6H-JfN1gXcrQUMhGUdeUvlLuMampDQ9PVW9JGPxCBT5gAxGzzPD1E77S3Xbj0T2b71ErKLIAtOyCdn-vCCHWOKDsForYt4iYIjvNch9mEVxOiN5yl09vaRJuNzQRLof_Ndh4T_oBHVrdvbYD31SjIMpaCXh7kBIgXu-o6J1xjyMPwnAYg1TXgyrv0a4p9Q8DPWGUIqGl23YxeF25VQuCXbBEkeGiDprh036feEwZlDrw6_wJg3ezUgRmzjOpm9Tr0gj2DIw&__tn__=H-R