19:26 16.02.2019
Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ […]
19:01 16.02.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հովանավորում է կուսակցությանը։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այդ մասին հրապարակում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում և դատապարտում է !!! Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով […]
18:47 16.02.2019
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ: «Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, […]
18:23 16.02.2019
Միացյալ Նահանգների իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների իշխանություններին հրանագել են չմասնակցել Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ ռուսական կողմը մասնակիցներին ներկայացնելու էր հակասությունների պատճառ դարձած 9М729 հրթիռը։ Ռուսական կողմը որոշել էր գործընկերներին ցուցադրել այդ հրթիռը, որովհետև հենց դրա մասին էր խոսում ամերիկյան կողմը, երբ հայտարարում էր, որ ռուսական կողմը խախտում է Փոքր ու […]
18:12 16.02.2019
Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա գրած «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, որը հետագայում վերածվեց գրքի, վիպագրությո՞ւն է, թե՞ «թխոցի», բնութագրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Այսօր այս հարցերի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրքի գրական նշանակության ու բովանդակության շուրջ քննարկում է տեղի ունեցել Loft կենտրոնում, որին ներկա է եղել նաև գրքի հեղինակը: Գրականագետները հակասական դիտարկումներ են […]
17:58 16.02.2019
Արաբական և աֆրիկյան մի շարք երկրների արտաքին գերատեսչություններ ծանր մեղադրանքներ են հնչեցրել Թուրքիայի հասցեին: Մասնավորապես` Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Անկարան միջամտում է արաբական և աֆրիկյան երկրների գործերին և սատարում է ահաբեկչական խմբավորումներին: SHANTNEWS-ի եթերում Սագօ Արեանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք կան Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում և այն […]
17:41 16.02.2019
Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ […]
17:28 16.02.2019
Վենեսուելայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր սադրանքներին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի զինված ուժերի մշտական տեղակայման ծրագիր է առաջարկել՝ երկիրը հնարավոր ռազմական ներխուժումից պաշտպանելու համար: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները և Կոլումբիան ռազմական միջամտություն են նախապատրաստում, իսկ մոբիլիզացված զինված ուժերին օժանդակելն իր սահմանադրական պարտքն է: Քաղաքական գործիչը նշել է, որ անհրաժեշտ է ամրացնել երկրի […]
17:28 16.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։ Արմեն Սարգսյանը […]
17:21 16.02.2019
Ալբանիայի ընդդիմության կողմնակիցները փորձել են ներխուժել երկրի վարչապետ Էդի Ռամայի կեցավայր՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, հաղորդում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները կարողացել են թռչել ոստիկանական արգելապատնեշի վրայով և սկսել են կոտրել շենքի դռները մետաղե ձողերով: Նշվում է, որ իրավախախտների հանդեպ կիրառվել է արցունքաբեր գազ:
17:15 16.02.2019
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Այս մասին հայտնել է խորվաթական կողմը։ Կողմերը քննարկել են առաջիկա առաջնահերթություններն ու մարտահրավերները Եվրոպայի խորհրդում, ինչպես նաև երկկողմ համագործակցության ուղիները։ On the margins of @MunSecConf FM #PejcinovicBuric & FM @ZMnatsakanyan discussed future priorites […]
16:59 16.02.2019
«ԱՄՆ պետդեպարտամենտն ասել է, որ մենք ունենք 8 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ՝ էներգետիկ ոլորտում: Եթե մենք պատվիրենք համապատասխան կառույցներին, և նրանք այս ծրագիրը ներկայացնեն միջազգային կառույցների, մենք ներդրումներ կգրավենք, և այստեղ դա կդառնա չափելի: Մենք առաջարկում ենք կառավարությանը, որ ծրագրերը կազմվեն պրոֆեսիոնալների կողմից»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի […]
16:52 16.02.2019
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ ԵՄ-ն սանկցիաներ պետք է սահմանի ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի նաև ուկրաինացի մի քանի պաշտոնյաների համար: «Ես կարծում եմ, որ ժամանակն է պատժամիջոցներ սահմանել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Ուկրաինայի իշխանությունների դեմ: […]
16:39 16.02.2019
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախում 2020 թվականին կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված իր անունը շահարկվելը որակում է որպես սադրանք. «Հարգելի ՛ հայրենակիցներ, Այս օրերին օնլայն հարթակներում կազմակերպվող քվեարկություններն ու տարաբնույթ հայտարարությունները՝ կապված 2020 թվականին մեր հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների հետ, որտեղ շահարկվում է իմ անունը, որակում […]
16:36 16.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված: «Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության […]
16:35 16.02.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հանդիպումն անցկացվել է առանց լրագրողների ներկայության։ Ինչ են քննարկել կողմերը, առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ նախարար Մնացականյանն այսօր ևս մի քանի հանդիպում է ունեցել նույն համաժողովի շրջանակներում։ Նրա զրուցակիցները, մասնավորապես, եղել […]
16:23 16.02.2019
Սպառողների իրավունքները պաշտպանող Public Citizen ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու դեմ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ Public Citizen-ը դատարան է դիմել Տեխաս նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության և 3 տարածքի սեփականատերերի անունից, ում ավելի վաղ դաշնային հաստատությունները նախազգուշացրել էին այն մասին, որ ԱՄՆ […]
16:18 16.02.2019
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին […]
16:16 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ ռազմական գործողությունների անցկացման հավանականությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների արդյունքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել էին փաստաթուղթ, որով պայմանավորվածություն էր ստեղծվել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Արդեն այս՝ […]
15:59 16.02.2019
Գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Մասնավորապես, գերմանացի լրագրողին հետաքրքրել է, թե ինչպե՞ս է պատրաստվում Փաշինյանը հարաբերությունները պահպանել Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի հետ, միաժամանակ սերտ հարաբերություններ կառուցել ԵՄ հետ: «ԵՄ-ում մեր Եվրոպացի գործնկերներն անձամբ են մեզ բացատրել, որ մենք պետք է ընտրություն չկատարենք ԵՄ […]
15:52 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A-Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ֆրանսիացի գործընկերոջը «քաղաքականությունում նորեկ» է անվանել: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Ես ասում եմ Մակրոնին՝ քաղաքականության մեջ դու դեռ նորեկ ես, սկզբում սովորիր քո երկրի պատմությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նախագահը նաև անդրադարձել է այն […]
15:42 16.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խոսեց Կառավարության ծրագրի մասին: «Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ «Իմ քայլը» դաշինքը միանշանակ կողմ կքվեարկեր կառավարության ծրագրի ընդունմանը, բայց մենք գիտենք, որ կան քաղաքացիներ, ովքեր հետևում են ԱԺ նիստին և ունեն սպասումներ. այդ սպասումները սպասարկում են նաև մյուս քաղաքական ուժերը: Մնացած քաղաքական ուժերը պետք է […]
15:14 16.02.2019
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում […]
15:06 16.02.2019
Դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշում կայացվեց աղետի գոտու բնակավայրերում տնակների նոր հաշվառում սկսելու մասին: Այս հաշվառումը, ըստ էության, տալու է այն հարցի պատասխանը, թե ի վերջո ինչու մասնավորապես Գյումրիում բնակարանաշինական ծրագրերից հետո դեռ կան տնակներ ու անօթևան ընտանիքներ: Հաշվառումը նոր ձևավորված հանձնաժողովն է կատարելու: Հաշվառվելու են ոչ միայն տնակները, այլև դրանցում […]
14:38 16.02.2019
Մինչև 2019թ. վերջը Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ այլևս չեն լինի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նորանշանակ մարզպետն իր անելիքների առաջնահերթություններում նաև հանրակրթական ոլորտի խնդիրներն է առանձնացրել: Ըստ նրա` հանրակրթական դպրոցներում խնդիրները շատ են, բայց առաջնայինը դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներում ջեռուցման այլ տարբերակի անցում կատարելն է: Սա վերաբերում է Շիրակի […]
14:35 16.02.2019
Գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով իրենից՝ որպես վարչապետ քաղաքացիների մեծ սպասելիքների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ոչ միայն քաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն կառավարությունից, այլև կառավարությունը սպասելիքներ ունի քաղաքացիներից: «Ես արդեն ասել եմ, այս հեղափոխությունը մարդիկ էին առաջնորդում: Դա է մեզ մղում, որ քաղաքական հեղափոխությունից ուզում ենք անցնել տնտեսական հեղափոխության: Մենք ուզում […]
14:27 16.02.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև Հայաստանում մշակված զենքի ու ռազմական արտադրանքի 30-ից ավելի նմուշներ։ Տոնոյանի ժամանումից հետո մի քանի լուսանկար […]
14:19 16.02.2019
Իրանում զինծառայողների մեքենայի պայթեցման համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին մեղադրել է Պակիստանի իշխանություններին։ Իրանի բանակին զուգահեռ գործող այս զինված կառույցը անմիջականորեն ենթարկվում է հոգևոր առաջնորդին, ինչից կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքը նաև համաձայնեցված է բարձրագույն իշխանության հետ։ 27 զինծառայողի մահվան պատճառ դարձած հարձակման կազմակերպիչներին, ըստ գեներալի, աջակցում են Պակիստանի […]
14:10 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք շարունակում են պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը Ս-400 համակարգերի գնման հարցում՝ չնայած դաշնակիցների կողմից ճնշմանը՝ այդ գործարքից հրաժարվելու պահանջով։ «Մենք գործարք ենք կնքել Ռուսաստանի հետ Ս-400-ների հարցով։ Ըստ այդմ՝ չի կարող խոսք լինել դրա չեղարկման մասին։ Ամեն ինչ որոշված է»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով՝ թուրքական […]
14:04 16.02.2019
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ստամբուլ կատարած այցի մասին. «Ստամբուլ կատարած այցի շրջանակներում երեկ այցելեցի Պոլսո պատրիարքարան՝ հանդիպելու տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։ Այնուհետև Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլու ուղեկցությամբ այցելեցի հիվանդանոց, ծանոթացա դրա 180-ամյա պատմությանը, այսօրվա պայմաններին և զարգացման ծրագրերին։ Հիվանդանոցը լուրջ […]