TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարդենիսում համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը

10:15 18.02.2019

Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը: Նա ստացել է՝ 1719 ձայն, Կարեն Մկրտչյանը՝ 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 824 ձայն, Գևորգ Սիմոնյանը՝ 591, Արսեն Ամիրխանյանը՝ 525 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսիկ Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273: Վարդենիսում պարտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել, այնուհետև Վահան Զարոյանի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:48 18.02.2019

Փետրվարի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվել է 600 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Կողբ գյուղի հանդամասում՝ 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մեղրուտ թաղամասի գերեզմանատան մոտակայքում` մոտ 2 հա խոտածածկ տարածք, քաղաքի գերեզմանատանը հարակից՝ մոտ 1 հա, […]

̰
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի պատճառով կմեծացնի ռազմական ներկայությունն Արկտիկայում․ Telegraph

08:28 18.02.2019

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ թագավորության զինված ուժերը կմեծացնեն իրենց ներկայությունն Արկտիկայում՝ ապահովելու ՆԱՏՕ-ի հյուսիսային ճակատի պաշտպանությունը Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։ Նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել Նորվեգիայի Բարդուֆոս բազայում բրիտանական ծովային հետևակի ստորաբաժանում կատարած այցի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան մշակել է Արկտիկայում ռազմական ներկայության մեծացման 10-ամյա պլան։ […]

̰
Եթե քարտուղարուհին 2 միլիոն է ստանում, իսկ պայմանագրային զինծառայողը չի կարող ստանալ, սա ավելի շատ բարոյական անարդարություն է. Սերգեյ Բագրատյան

23:59 17.02.2019

«Չեմ կարծում, որ մեր ժողովուդրը կգերադասի նպաստի հաշվին ապրել: Քաղաքացիների մեծ մասը բողոքում է սոցիալական անարդարությունից: Պետք է դադարեցնել այն միտումը, որ ապահովված մարդիկ ընդգրկվեն անապահով մարդկանց ծրագրերում: Նույնն էլ պարգևավճարի մասով, այս վիճակում պետք չէր այդքան մեծ չափով ստանալ: Եթե քարտուղարուհին 2 միլիոն է ստանում, իսկ պայմանագրային զինծառայողը չի կարող ստանալ, սա ավելի շատ […]

̰
Իսպանացի իրավապահներն առգրավել են 3.3 տոննա կոկաին

23:47 17.02.2019

Իսպանական իրավապահները առգրավել են 3.3 տոննա կոկաին՝ դադարեցնելով Հարավային Ամերիկայից թմրամիջոցներ ներկրող խմբի գործունեությունը: Տեղեկությունը տարածել է Իսպանիայի ազգային ոստիկանությունը: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է հանցավոր խմբի 11 անդամ: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, մնացածը՝ Ուկրաինայի: Ըստ տարածված տեղեկատվության՝ թմրանյութ տեղափոխող նավը կալանել են հունվարի 30-ին Պորտուգալիայի ափերին: Այնուհետև այն տեղափոխել են Սետբուալ նավահանգիստ, իսկ կասկածյալներին […]

̰
Շիրակի մարզում տասնյակ քրգործեր վերաբերում են դպրոցներում ենթադրյալ չարաշահումներին. կարճված որոշ գործեր վերաբացվել են

22:00 17.02.2019

Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կոռուպցիոն, պաշտոնական դիրքի չարաշահումների դեպքեր են արձանագրվել: Այս դեպքերով դպրոցների ու կրթական այլ հաստատությունների նկատմամբ քրեական գործեր են հարուցված, հարցաքննվում են թե՛ մանկավարժական հանրույթները, թե՛ ծնողները: Նախորդ տարվանից մարզի ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված տասնյակ քրեական գործերից առայժմ կարճվել են 2-ը, բայց կան նաև վերսկսված քննություններ: […]

̰
Երկրորդ աշխարհամարտի ռումբի պատճառով Փարիզում 1600 մարդ է տարհանվել

21:35 17.02.2019

Փարիզի հյուսիսարևելյան հատվածում մոտ 1600 մարդ է տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից մնացած ռումբի վնասազերծման աշխատանքների շրջանակում: Այս մասին հայտնում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Ռումբի վնասազերծման պատճառով Լա Շապել թաղամասից 1600 բնակիչ է տարհանվել: Քաղաքապետարանի ներկայացուցիչները բնակիչների կողքին են»,- գրել է Փարիզի քաղաքապետն իր միկրոբլոգում: Տարհանված քաղաքացիները որոշ ժամանակ անցկացրել են քաղաքապետարանին պատկանող կառույցներում […]

̰
Ականատես եղանք իրավիճակի, երբ կառավարության ծրագիրը քննադատեցին նաև իշխանական պատգամավորները. Ալեն Սիմոնյան

21:13 17.02.2019

«Մենք ականատես եղանք իրավիճակի, երբ իշխանական պատգամավորները քննադատեցին կառավարության ծրագիրը: 55 հարց եղավ: Հարցեր տվեցին: Եղավ մոտ 45 ելույթ, որն աննախադեպ էր: Վարչապետը երեք օր շարունակ հաշվետու էր լինում 132 պատգամավորի առջև»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդան տաղավարում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը շեշտեց, որ ճիշտ է՝ իշխող ուժը ներկայացնող […]

̰
Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը Մյունխենի անվտանգության համաժողովի կայացման գործում

20:56 17.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները

20:35 17.02.2019

Փետրվարի 17-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ: Հանդիպման ընթացքում  քննարկվեցին հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը: Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև […]

̰
Զիմբաբվեում հեղեղաջրերը լցվել են ոսկու երկու հանքերը․ զոհվել է առնվազն 22 մարդ

20:17 17.02.2019

Զիմբաբվեի Արևմտյան Մաշոնալենդ նահանգի ոսկու երկու հանքերի հեղեղման հետևանքով ավելի քան 22 հանքափոր է մահացել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Հեղեղաջրերի լցվելու պահին հանքերում 70 հանքափոր է գտնվել: Զոհերի հստակ թիվը պարզ կդառնա որոնողա-փրկարարական աշխատանքների ավարտից հետո: Զիմբաբվեի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածն իսկական աղետ է:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ ԱԱԽ ավագ տնօրենին

20:03 17.02.2019

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին: Հանդիպման օրակարգում էին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք զարգացումներ:

̰
Շահումյանի հրապարակի կայանատեղիին կփոխարինի 160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղին

18:34 17.02.2019

Շահումյանի հրապարակի կայանատեղիին կփոխարինի 160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։ «Երբ մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանին որոշեց այլևս Շահումյանի հրապարակը որպես ծառայողական ավտոկայանատեղի չտրամադրել մոտակա բիզնես կենտրոններին, որոշ մարդիկ դժգոհեցին` թե այսուհետ այդ 60 մեքենաները որտեղ […]

̰
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

18:17 17.02.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցները քննարկեցին հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` նշելով, որ երկու երկրներին միավորում են ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված կապերը: Գոհունակությամբ արձանագրելով միջպետական հարաբերություններում և բարձրաստիճան շփումներում առկա բարձր դինամիկան՝ ԱԳ […]

̰
Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել

18:03 17.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մյունխենում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Երկուսով թեյի սեղանի շուրջ երկարատև զրույց ենք ունեցել հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում հրավիրել եմ նրան այցելել Հայաստան»,- գրել […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ

17:40 17.02.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարկել հանդիպումից և մակագրել. «Ջերմ զրույց ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ»։ https://www.instagram.com/p/Bt-wDibl8rq/

̰
Նոր Գեղիում հանձնաժողովի անդամի ու դիտորդի միջև տեղի ունեցած փոքր միջադեպը հարթվել է. Դավիթ Խաժակյան

17:37 17.02.2019

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ընտրությունների ժամանակ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի անդամի և դիտորդի միջև, որը հարթվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով համայնքում հանդես է գալիս հանձնաժողովի անդամի դերով։ Նոր Գեղիում մրցապայքարին մասնակցում է 3 թեկնածու։ «Խնդիրը հարթված է, դիտորդը խմբագրել է իր գրառումը, […]

̰
Բնական է, որ հիմա մարդիկ ուզում են արագ փոփոխություններ. Ալեն Սիմոնյան

17:36 17.02.2019

«Մեր անկեղծությունն ու ազնվությունը թույլ չեն տալու, որ մեզ որևիցե պիտակ կպնի: Հայ մարդիկ իմաստուն են, և ես վստահ եմ, որ իր զգայարանով նա կարող է զգալ սուտն ու  կեղծիքը: Նա զգում է, թե որտեղ են իրեն խաբում ու ճիշտ պահին ճիշտ որոշում է կայացնում»,- իշխանության հասցեին հնչած քննադատությունների ու հասարակական ընկալման մասին «Շանթ» ՀԸ-ի […]

̰
Քննարկեցին հայ-ռուանդական հարաբերությունների ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

16:07 17.02.2019

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման ու հարստացման […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

15:05 17.02.2019

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ Բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը՝ նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկեցին Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղության ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր […]

̰
Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

14:55 17.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։ Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում […]

̰
Մյունխենում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ

14:43 17.02.2019

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Զրուցակիցները ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Հայաստանի և Խորվաթիայի […]

̰
Ճապոնիան Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

14:25 17.02.2019

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ մասին ասել է նաև Թրամփը՝ ուրբաթ օրը Սպիտակ տանն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: «Վարչապետ Սինձո Աբեն ինձ տվել է նամակի կրկնօրինակը, որը նա ուղարկել է […]

̰
Ամերիկյան երեք ինքնաթիռներ հումանիտար օգնություն են հասցրել Վենեսուելա

14:11 17.02.2019

Վենեսուելայի համար հումանիտար օգնությամբ բեռնված ամերիկյան երեք ռազմական ինքնաթիռներ վայրէջք են կատարել կոլումբիական սահմանամերձ Կուկուտա քաղաքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է  վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է որպես երկրի ժամանակավոր նախագահ։ «Մեր պայքարը շարունակում է արդյունք տալ: ԱՄՆ-ից երեք ինքնաթիռ այսօր վայրէջք է կատարել Կուկուտայում: Իրենց հետ բերել են հումանիտար […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի ԱԳ, մշակույթի և արդարադատության նախարարի հետ

13:50 17.02.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Լիխտենշտայնի երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: Զոհրաբ […]

̰
Vogue ամսագրի մենեջերի «ստրկատիրական» երեկույթը

23:29 16.02.2019

Vogue ամսագրի բրազիլական տարբերակի մենեջեր Դոնաթա Մեյերլեսը որոշել է իր 50-ամյակը նշել արտասովոր շքեղությամբ: Ընկերների համար կազմակերպել է «ստրկատիրական» երեկույթ: Հյուրերը լավ զվարճացել են, իսկ սոցկայքերի օգտատերերը՝ բարկացել:  Երեկույթն անց է  կացվել «ստրկատիրական» լավագույն ավանդույթներով: Սևամորթ կանայք  սպասուհիների հագուստներով սպասարկել են հյուրերին:  Սոցկայքերի օգտատերերին հատկապես բարկացրել է  գահին բազմած Մեյերլեսի լուսանկարը՝շրջապատված երկու «ստրկուհիներով»:  Լրագրողը փորձել […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Արբելան ստորագրեցին Հայաստանի ԱԳՆ-ի և Մալթայի ԱԳՆ-ի միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր

23:23 16.02.2019

Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի ունեցավ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի իր գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: Հանդիպման օրակարգում էին փոխադարձ բարձաստիճան այցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվեց առևտրատնտեսական և գործարար կապերի աշխուժացման, ինչպես նաև մշակութային համագործակցության խթանման կարևորությունը։ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ կառավարության զարգացման օրակարգի […]

̰
iPad-ի պայթյունից մարդ է մահացել

23:15 16.02.2019

 ԱՄՆ Նյու Ջերսիի բնակիչ Ջուլիա Մեոն դատի է տվել Apple ընկերությանը՝ մեղադրելով իր հոր մահվան  համար, գրում է Patently Apple  կայքը: Տղամարդը մահացել է  իր տանը՝ հրդեհի ժամանակ:  Հրդեհի պատճառը  Ջուլիայի կարծիքով  iPad -ի մարտկոցի  բռնկումն է եղել: Եթե իսկապես ապացուցվի, որ հրդեհի պատճառը պլանշետի մարտկոցի բռնկումն է, Apple-ը ստիպված կլինի պատասխանատվություն կրել մահվան համար: Ջուլիան դատարանից […]

̰
Կհանդիպի՞ արդյոք Մյունխենում Մնացականյանը Մամեդյարովի հետ. ԱԳ նախարարի հարցազրույցը

23:00 16.02.2019

Մյունխենում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մինչ Մյունխեն Մեկնելը չէր բացառվում Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպումը: Բացի դրանից՝ վերջին օրերին Ադրբեջանի նախագահը հայտարարություն էր արել՝ ընդգծված ռազմատենչ հռետորաբանությամբ: Այս և այլ հարցերի մասին ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանություն է տվել Մյունխենում՝ պատասխանելով նաև «Շանթ» ՀԸ-ի թղթակցի հարցերին: Մանրամասները՝ […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի

22:42 16.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի։ Եկեղեցուն կից գործում է նաև Արա Խանոյանի անվան ազգային վարժարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

̰
BACK_TO_TOP