16:18 09.02.2019
Փետրվարի 8-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Սվեն Միկսերը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության և հայ-էստոնական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնման և հարստացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է ծառայում երկկողմ օրակարգում […]
16:12 09.02.2019
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վերակենդանացման բաժնի ղեկավար Անատոլի Գնունու տեղեկացմամբ՝ հիվանդի վիճակը միջին ծանրության է: Բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն՝ նա պետք է շարունակի բուժում ստանալ այդ հիվանդանոցում: Թե որքան կբուժվի Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում, Անատոլի Գնունին դժվարացավ նշել: Ասաց, որ դեկոմպենսացիայի վիճակից պիտի հասնի կոմպենսացված վիճակի: «Կատարվեցին բազմաթիվ հետազոտություննր, […]
16:10 09.02.2019
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը: Ներկայացնում ենք մի քանի դրույթ այդ նախագծից: Սույն կարգով նախատեսված պարգևատրումները տրվում են` 1) սույն կարգի 1-ին կետում նշված անձանց՝ որակյալ աշխատանքի […]
16:04 09.02.2019
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Այս մասին տեղեկացնում են Ոսռիկանության լրատվական ծառայությունից: Ողջունելով նախաքննական մարմնի ներկայացուցիչներին՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծել է երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա […]
15:57 09.02.2019
Ըստ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ գնացքների բախումից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հիշեցնենք, որ Իսպանիայի Կատալոնիա նահանգում այսօր երկու ուղևորատար գնացք է բախվել, պատահարի հետևանքով ավելի քան 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
15:20 09.02.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել է Պերուի արտակարգ և լիազոր դեսպան Բենխամին Չիմոյի հետ, Հայաստանում Պերուի պատվո հյուպատոս Հովհաննես Դուրգարյանին և նրա գործընկերներին: «Քննարկեցինք Հայաստանի և Պերուի հանրապետությունների միջև վիզային համակարգի հեշտացման գործընթացը և երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ուղղված հնարավոր քայլերը»,- գրել է Սիմոնյանը և կից լուսանկարներ հրապարակել:
15:15 09.02.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին, հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքներին, մինչդատական քրեական […]
15:10 09.02.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին, մասնավորապես բնապահպանական ոլորտին վերաբերող կետերին: Նախարարը մասնավորապես գրել է. «Ծրագրում նշված յուրաքանչյուր կետի համար կան մշակված հստակ և չափելի գործողություններ, որոնք կներկայացվեն կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերով և գերակա խնդիրներով։ Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես […]
15:00 09.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները բողոքում են համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի դեմ և պահանջում նրա հրաժարականը: Բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Մկրտչյանն ասաց, որ խնդիրը լուծելու համար իրավական կարգավորումներ են պետք, իսկ համայնքի ղեկավարի հետ ինքը կոնկրետ չի փորձել երկխոսություն սկսել: Զարզանդ Գրիգորյանի հետ […]
14:52 09.02.2019
«ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանականների հետ հանդիպմանը ունեցանք բավականին անկեղծ և հետաքրքիր զրույց ամենատարբեր հարցերի վերաբերյալ»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամենաինտենսիվ կերպով շարունակելու հարաբերությունները: «Շուտով կձևավորվի ԱՀ Ազգային ժողովի […]
14:37 09.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է համացանցում վերջին օրերին քննարկման թեմա դարձած՝ իր ավելի վաղ արած հայտարարությանը: Պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանը նախօրոք տեղյակ չի եղել մարտի 1-ի մեկի առավոտյան ոստիկանների կողմից իրականացված գործողություններից: Այդ հայտարարությունից հետո համացանցի օգտատերերը ու որոշ լրատվամիջոցներ […]
14:24 09.02.2019
Փետրվարի 16-18-ը Մյունխենում կկայանա անվտանգության հարցերով հերթական համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են Եվրոպայի ապագայի, տրանսատլանտյան հարաբերությունների և Մերձավոր Արևելքի հարցերը: Աշխատանքներում ընդգրկված կլինեն ավելի քան 20 երկրների նախագահներ ու վարչապետներ, շուրջ 500 քաղաքագետներ ու փորձագետներ, տեղի կունենան 30 քննարկումներ, շուրջ 2000 երկկողմ հանդիպումներ տարբեր մակարդակներում: Սպասվող այս մեծամասշտաբ իրադարձության շրջանակներում սպասվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ վերլուծություն […]
14:11 09.02.2019
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դադարեցնի իր աշխատանքային լիազորությունների կատարումը: Համայնքապետը, ի դեպ, Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Համայնքապետարանի դռները փակ են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների հետ հանդիպման են եկել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը: Պատգամավորներն ասում են, որ խնդրին […]
14:04 09.02.2019
Հայկական հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելությունը Սիրիա ուղարկելը Հայաստանի համար կարևոր է մի քանի գործոններով պայմանավորված։ Դրանք այսօր ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Այդ գործոններն են․ Հայաստան-Սիրիա բարեկամական կապեր, ավելի գլոբալ՝ հայ ու սիրիացի ժողովուրդների բարեկամական կապերը, Հայաստանի Հանրապետություն – սիրիահայ համայնք կապերը, Հայաստանի Հանրապետության միջազգային դերակատարումը։ Սա, ըստ արաբագետի, Հայաստանի դրական չեզոքության մոտեցման որակական նոր […]
14:01 09.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ պաշտպանական կողմը դեռ չի ստացել Վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 7-ին հրապարակած որոշումն ամբողջությամբ: Ըստ պաշտպանի՝ որոշումը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կստանան: Դրանից հետո պաշտպանական կողմը որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, նաև պատրաստում են Մարդու իրավուքների եվրոպական դատարան դիմել: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն […]
13:56 09.02.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 27-ին Իրան կատարելիք այցից առաջ փետրվարի 3-ին հայտարարեց յուրատեսակ ֆլեշմոբ սկսելու մասին՝ տեղադրելով երաժշտական հոլովակ: «Ամեն օր Իրանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով ընկերներիս համար տեղադրելու եմ իրանական երաժշտություն, կինո, մուլտֆիլմեր, լուրեր……կլինեն նաև այլ երկրների արտադրության, բայց Իրանին վերաբերող ֆիլմեր: Առաջարկում եմ իրանագետ ընկերներիս, ուսանողներիս միանալ flash mob-ին: […]
13:48 09.02.2019
Իրանի խորհրդարանը մոտ ապագայում կվավերացնի ԵԱՏՄ-ի և Թեհրանի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին: Նա հույս է հայտնել, որ այս գործընթացը շուտ կավարտվի: «Իսկապես, այս համաձայնագիրը մուտք է արվել Իրանի խորհրդարան: Դեռ համաձայնագրի արտահերթ քննարկումն է, նշանակում է՝ շուտով այն կհաստատվի»,- ասել […]
13:44 09.02.2019
Վարչապետի աշխատակազմը մշակել և e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Այդ նախագծին իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանը: Նա մասնավորապես գրել է. «Հարկ է […]
13:10 09.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։
13:07 09.02.2019
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հնդկաստանի 4 քաղաքացիներ, որոնք Հայաստանում հայտնվել էին ծանր վիճակի մեջ հնդկական զբոսաշրջային գործակալության խարդախության հետևանքով, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: «Փենջաբից Հնդկաստանի 4 քաղաքացիներ, որոնք Հայաստանում հայտնվել էին ծանր վիճակում, այսօր ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- գրված է դեսպանատան գրառման մեջ: Four Indian citizens from Punjab who were […]
12:58 09.02.2019
Կոնգրեսմեն Ջոն Դինգելը մահացել է 92 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Նա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարակյաց կոմնգրեսականն է, որը երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը: Առաջին անգամ նա ընտրվել է 1955 թվականին և աշխատել Ներկայացուցիչների պալատում շուրջ 59 տարի: 2015-ին Ջոն Դինգելը թոշակի է անցել: «Նա ԱՄՆ Կոնգրեսի առյուծն էր, սիրված […]
12:54 09.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մասնավորապես, անդրադարձ է կատարվել աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Կառավարությունն էլ հատկացրել է […]
12:38 09.02.2019
Օրերս Պոլսոյ մէջ հրապարակուած է լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուի նոր հատորը, որ կը կոչուի «Beni Unutma Rusyam»։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացավ Պոլիսէն: Մեր աղբիւրը նաեւ յայտնեց, որ նորատիպ հատորը շուրջ եօթ տարուան ընթացքին հեղինակին կողմէ կատարուած ուսումնասիրութիւններու հիման վրայ պատրաստուած է։ Հոկտեմբերեան յեղափոխութեան ընթացքին եւ աւելի վերջ ռուսաց Նիքոլայ ցարի Սպիտակ բանակէն զինուորներ եւ ազնուականներ […]
12:34 09.02.2019
Տարածքային կառաավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապաարկել Քասախի նոր ասֆալտապատած ճանապարհից և կից հետևյալ մեկնաբանել է. «Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Քասախում ունենք ահա այսպիսի ասֆալտապատ ճանապարհ: Սա ընդամենը 1-ն է հանրապետության համայնքներում իրականացվող 152 սուբվենցիոն ծրագրերից։ Շուրջ 605 մլն դրամ հատկացրել ենք համայնքային ճանապարհների ասֆալտապատման ու վերանորոգման համար, թվով 51 […]
12:22 09.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրքերի լուսանկար է հրապարակել, կից հետևյալ գրառումն արել. «Մտա գրախանութ և գնեցի հետաքրքիր գրքեր: Երեկոյան ընթերցանության հայեցակարգի շրջանակներում»:
11:41 09.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։ Նախագահ Արմեն Սարգսյանը և փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին […]
10:51 09.02.2019
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տևել է մոտ մեկուկես ժամ: Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձևական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարևոր դերակատարներից մեկը Տեր–Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ […]
09:14 09.02.2019
Նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարդասիրական նպատակներով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ամփոփելով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ իմ կողմից բարձրացված աղմուկի առաջին օրը՝ փաստում ենք՝ 1. Իշխանությունները խճճվել են՝ հորինելով իրենց աղաղակող ապօրինության իրավական հիմնավորումներ։ Վերջում կանգ առան Հայաստանի և Սիրիայի ՊՆ-երի միջև 2001 […]
00:43 09.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է վերջին շրջանում աղմուկ բարձրացրած պարգևավճարների թեմային: «Համաձայն եմ, որ որոշակի թերացում կա, մասնավորապես՝ ինքնապարգևատրումների հետ կապված: Այն խնդիրները, որ բարձրաձայնվեցին այս ընթացքում, դիտարկել ենք որպես խնդիր, բայց կուզեմ, որ հարցին նայենք բազմաշերտ: Առաջին հերթին, մեզ համար կարևոր է սոցիալական արդարությունը, […]
00:27 09.02.2019
Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 7-ին կայացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծել է Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, […]