12:04 11.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է: Նշենք, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերևույթ ապօրինի վարձատրության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:00 11.02.2019
Կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի առաջին նիստը: Այն կարճ տևեց: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ ընդունվեց 3 հարցից բաղկացած նիստի օրակարգը: 12 կողմ ձայներով ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ըստ պայմանավորվածության՝ նա ընդդիմադիր ուժից է, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել […]
11:54 11.02.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ քիչ առաջ շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում […]
11:05 11.02.2019
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր առաջիկա հասարակական-քաղաքական գործունեության ոլորտները և հայտնել, որ որոշել է դուրս գալ ՀՀԿ շարքերից։ Գրառման մեջ ասվում է․ «Առաջիկա անելիքներիս և կուսակցական գործունեության մասին Հարգելի գործընկերներ, 2018 թվականի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից (16 տարիներից յոթը ակտիվ քաղաքական գործունեության շրջան էր) հետո մտածել գործունեության նոր ուղղությունների […]
09:00 11.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Տավուշի մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:16 10.02.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է , որ ուրախ է, որ ծրագրում հրաժարվել են անցումային արդադարադատության դրույթից. «Կարծում եմ, որ կառավարությունը գիտակցեց, որ անցումային արդարադատությունը շատ ավելի բացասական հետևանքներ էր ունենալու, քան դրական: Եվ, շատ ավելի ճիշտ կլինի, որ կառավարության գործունեությունն ուղղված լինի դատաիրավական համակարգի բարելավմանը, դատաիրավական համակարգի փոփոխությանը, քան արհեստական որևէ […]
22:44 10.02.2019
«Սոցցանցերն իրո՞ք ուղղորդում են քաղաքականությունը կամ իշխանության որոշումները», – «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանին, երբ նա խոսել է իշխանության՝ սոցցանցերին դուր գալու ձգտման մասին. «Ոչ թե ուղղորդում են, այլ խնդիրը նրանումն է, որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ տենդենց է նկատվում, որ պետք է ձեռնպահ մնալ այնպիսի ռադիկալ որոշումներից, […]
21:58 10.02.2019
Կառավարության ծրագրում պե՞տք է լինեն չափելի տվյալներ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել՝ արդյո՞ք կառավարությունը մոտենում է իր նախատեսած իրավիճակին, թե՞ ոչ։ «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում այս հարցին պատասխանելիս նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ասաց, որ դա անպայման պետք է։ «Եթե դուք որևէ թիվ, որևէ կողմնորոշիչ նիշ, պլանկա որևէ ոլորտում չեք արձանագրում, […]
21:39 10.02.2019
«Երկու ոլորտ ես ակնհայտորեն չէի լուծարի որպես նախարարություն, առաջինը՝ մշակույթը։ Ես խորապես համոզված եմ, որ մշակույթը մեզ համար միջազգային հանրության, միջազգային շրջանակներում ներկայանալու լուրջ այցեքարտ է», – կառավարության կառուցվածքի փոփոխության, նախարարությունների կրճատման մասին հարցին պատասխանելիս «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում ասաց նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ «Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Մշակույթի նախարարությունը […]
21:04 10.02.2019
Կառավարման տեսությունը պնդում է, որ արդյունավետ է այն կառավարումը, երբ մեկ կառավարիչը կարողանում է աշխատել 7-11 ենթակայի հետ։ Սա արդյունավետ մոդելն է, և շատ երկրներում հենց այս կերպ է կազմվում կառավարության կառուցվածքը՝ կառավարման բուրգը։ Այս մասին «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում ասաց նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ «Բայց կա մի կարևոր հանգամանք ևս։ Ինչո՞ւ […]
19:02 10.02.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով երկրի ռազմածովային ուժերի երկու նավաստիներին, ովքեր նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորվել էին ՌԴ-ի կողմից, շնորհվել են լեյտենանտի կոչումներ։ Այս մասին պետության ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Կոչում են ստացել Օդեսայի ծովայի ակադեմիայի 26 շրջանավարտներ, այդ թվում կալանավորված Բոգդան Գոլովաշն ու Վլադիսլավ Կոստիշինը։ Նրանց սպայական ուսադիրները […]
18:32 10.02.2019
Երբ հայտարարվում է կառավարության օպտիմալացում, ապա պետք է ենթադրել այնպիսի քայլեր, որոնց իրականացման արդյունքում կառավարության աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա։ Այս մասին «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում ասաց նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ «Իմ խորը համոզմամբ՝ թե՛ կառավարության (հավաքական), թե՛ յուրաքանչյուր նախարարության գործունեության արդյունավետություն ասելով՝ մենք պետք է հասկանանք այդ ոլորտից հանրության հիմնական հատվածի սպասելիքները […]
17:57 10.02.2019
Վերջին ժանանակներում տարաբնույթ կայքեր և անհատներ, ովքեր աղոտ պատկերացում և տեղեկատվություն ունեն ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացից, համացանց են նետում հակամարտության կարգավորմանն իբր վերաբերող տեքստեր և փաստաթղթեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։ «Այս կապակցությամբ լիազորված եմ հայտարարելու, որ՝ 1. Կազանում որևէ վերջնական պայմանագրի ստորագրում նախատեսված չէր։ Ենթադրվում էր միայն կարգավորման […]
17:31 10.02.2019
Գյուղատնտեսությունը մեկն է այն երկու ոլորտներից, որոնք, ըստ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի, չպետք է լուծարվեր որպես նախարարություն։ Մյուս այդպիսի ոլորտը մշակույթն է։ Այս մասին նա ասաց «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում։ Նրա խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում էր արդյունաբերության, սպասարկման, առևտրի և այլ տնտեսական ոլորտներով, ու դրան հիմա գումարվեց նաև գյուղատնտեսության ճյուղը։ Մինչդեռ, ըստ Հարությունյանի, […]
16:59 10.02.2019
Կառավարության ծրագիր կազմելիս առաջնորդվում են ոչ միայն կառավարության կառուցվածքով։ Նույն կերպ նաև հակառակը՝ կառավարության կառուցվածք որոշելիս առաջնորդվում են ոչ միայն կառավարոթյան ծրագրով։ Այս մասին «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի ընթացքում ասաց նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ «Այն ոլորտները, որտեղ ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածում առանձնահատուկ կարգավորման կարիքներ կան և որոնք պետք է […]
16:37 10.02.2019
Բրիտանացի թխամորթ զինծառայողը, ով ծառայություն է անցել Իրաքում և Աֆղանստանում, հոգեբանական խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ Աֆղանստանում ծառայության տարիներին նրան ու մի քանի թխամորթ ծառայակիցներին հրահանգել են «Թալիբան» զինված խմբավորման անդամների դեր կատարել նկարահանվող հոլովակում։ Նրանց հրամանատարը հայտարարել է, որ Ֆիջիից սերվող զինծառայողներին չի տարբերում «Թալիբանի» զինյալներից։ Մեկ այլ անգամ նրան վիրավորել […]
16:00 10.02.2019
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում անդրադարձել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ելույթի ժամանակ էլեկտրականության անջատմանը, որի տեսագրությունը տարածվել է համացանցում։ «Մադուրոյի մաֆիայի լույսը մարում է Վենեսուելայում», – երկիմաստ գրառում է կատարել Բոլթոնը։ The lights are going off on the Maduro mafia in Venezuela… https://t.co/SU9QONDY8E — John Bolton (@AmbJohnBolton) February […]
15:20 10.02.2019
Մեծ Բրիտանիայի 1500 քաղաքացիների շրջանում այս շաբաթ անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության մոտ 53 տոկոսը կողմ է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու գործընթացի հետաձգմանը։ 33 տոկոսը կողմ է անմիջապես ու կոշտ պայմաններով դուրս գալուն, իսկ մնացած 14 տոկոսը չի կողմնորոշվում։ Կոշտ Brexit-ը նշանակում է, որ Բրիտանիայի ու Եվրամիության միջև որևէ համաձայնություն ձեռք չի բերվում, […]
15:04 10.02.2019
«Սեյսմակայուն, ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար թեքահարթակներ ու վերելակներ ունեցող 46 դպրոցներ ենք նախատեսում կառուցել և հիմնանորոգել հանրապետությունում առաջիկա տարիներին` ԱԶԲ հետ կնքված պայմանագրի հիման վրա», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Հրապարակման համաձայն՝ այս պահին շինարարություն է իրականացվում հետևյալ դպրոցներում․ Վանաձորի թիվ 7 հիմնական […]
10:04 10.02.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին: Բացման խոսքով ելույթ ունեցավ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, ապա ԵՄ-ում Ռումինիայի նախագահության ներկայացուցիչ Դանուտ Սեբաստիան Նեկուլեսկուն ներկայացրեց նախագահության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։ Համաժողովի շրջանակներում «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած տաս տարիները» քննարկմանը որպես բանախոս մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը […]
23:59 09.02.2019
«Քաղաքավարի սպասարկումը պատվաբեր աշխատանք է»՝ այսպիսի խորհրդային կարգախոս կար: Սակայն թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ հիմա՝ հետխորհրդային տարածքում, սպասարկման ոլորտն ու առևտուրը շարունակում են մնալ ցանկալի մակարդակից ցածր: Եթե խորհրդային տարիներին սպասարկումը կատարվում էր մեծ մասամբ «մուննաթախառն» դեմքով, որը նշանակում էր՝ «ես մենակ եմ, իսկ դուք շատ եք, դիմացեք ու լռեք», հիմա թեև մրցակցությունը ստիպում […]
22:25 09.02.2019
Բեռլինում ավարտվեց ALDE խորհրդի նիստը, որի արդյունքներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անդամակցեց «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք»-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը։
19:45 09.02.2019
Երևանում շենքերի տանիքներին հավելյալ հարկ՝ մանսարդ կառուցելու համար քաղաքապետարանը նոր` լայնածավալ նախագիծ է մշակում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Այս պրոյեկտը ենթադրում է տալ հնարավորություն, առաջին՝ ճարտարապետական նոր լուծումներին: Այսինքն՝ քաղաքի տանիքները միանմանեցնել և այլն: Շատ կարևոր է՝ քաղաքը վերևից էլ գեղեցիկ լինի: Ցանկացած եվրոպական քաղաք, որ դուք վայրէջք […]
19:20 09.02.2019
«Վրաստանն ունի հզոր, երկկուսակցական աջակցություն բոլոր կարևոր ուղղություններով»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ԱՄՆ կատարած իր այցը գնահատելիս: Զալկալիանիի խոսքով` ինքն ԱՄՆ Կոնգրեսում անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ ինչպես սենատորների, այնպես էլ կոնգրեսականների հետ: «Այցի կարևոր արդյունքներից մեկն այն էր, որ կոնգրեսական Ռունին նախաձեռնել է նոր բանաձև, որը հստակ աջակցում է […]
18:30 09.02.2019
Հունվարի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Հենց այդ ժամանակ առաջ քաշվեց մի քանի գաղափար: Թե ինչի մասին է խոսքը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը փակագծեր են բացել և որոշ մանրամասներ հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Արթուր Մեսչյանը մանրամասներ է ներկայացրել Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման վերաբերյալ: Նա նշել […]
17:33 09.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։ Երկու տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովին ներկա են եղել պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ Նախագահի պաշտոնական կայքէջը հիշեցնում է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի միջոցով իր […]
17:20 09.02.2019
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին: Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է […]
17:04 09.02.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման հարցում Ռուսաստանը ելնում է այն դրույթից, որ կազմակերպությունը շատ կարևոր է, և այն պետք է աշխատի շատ հստակ, իսկ դրա համար պետք է նշանակվի գլխավոր քարտուղար։ Այս մասին հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Իրավիճակը շատ զգայուն է։ Հայաստանն ունի իր դիրքորոշումը։ Մյուս պետություններն ունեն իրենց դիրքորոշումը», […]
16:56 09.02.2019
Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցությունը […]
16:22 09.02.2019
Սիրիա մեկնող հայկական առաքելությունը հումանիտար (մարդասիրական) է, ոչ թե խաղաղապահ, և սա շատ կարևոր է։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու նշեց՝ դրանք միջազգային իրավական եզրեր են։ Խաղաղապահ առաքելությունները պարունակում են նաև ռազմական գործառույթներ ու կարող են լինել հակամարտության գոտիներինում՝ հրադադարի պահպանության համար, իսկ հումանիտար առաքելություններում բացառվում է ռազմական դերակատարումը։ […]