TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատվիրակություններում կազմեր ներկայացնելու քվոտայի հարցում առաջնորդվել ենք համամասնության սկզբունքով. Մակունց

15:06 08.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության դժգոհության մասին, թե բոլոր պատվիրակություններում բոլոր խմբակցությունները ներկայացված չեն: «Հստակ ձևավորված չէ՝ ինչպիսի չափանիշով պիտի առաջնորդվենք պատվիրակություններում կազմեր ներկայացնելու քվոտայի վերաբերյալ: Դրա համար մենք առաջնորդվել ենք համամասնության սկզբունքով, այնպես, ինչպես վարվել ենք Ազգային ժողովի փոխխոսնակի պարագայում: Իհարկե, […]

̰
Որո՞նք են աշխատանքային առաջնահերթությունները Հովհաննես Հովհաննիսյանի համար

14:56 08.02.2019

SHNATNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Խոսելով ծրագրված անելիքներից՝ Հովհաննիսյանը նախ` հիշեցրել է, որ նախկինում, բացի կրթական, դասախոսական գործունեությունից, մի խումբ ակտիվ ընկեր-փորձագետներով կազմակերպություն են ստեղծել` Հանրային քաղաքականության ինստիտուտը: «Այն զբաղվել է կրթական […]

̰
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը Հովհաննես Հովհաննիսյանն է

14:38 08.02.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Այս պաշտոնում առաջադրվել էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայարապետյանը ներկայացրել է թեկնածուին: «Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գիտական հետազոտական տարատեսակ ուսումնասիրություններ է […]

̰
ՊԵԿ-ը ծանրոցում հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ դեղահաբեր

14:32 08.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս. Ա.-ն և Հ. Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս. Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: Անձնական խուզարկության արդյունքում […]

̰
Հայտնաբերվել է «Նովիչոկից» թունավորված ևս մեկ տուժած

14:24 08.02.2019

«Նովիչոկ» անվանումը կրող նյարդապարալիտիկ նյութի զոհ է դարձել Բուլղարիայից մի գործակալ, այդ նյութով թունավորել էին նաև նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյա Սկրիպալին, հայտնում է Bellingcat-ը: Նշվում է, որ գործարարը Էմիլիան Գեբրևն է, որը տուժել է դեռևս 2010 թվականին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարին թունավորել է Սկրիպալների թունավորման գործով անցնող կասկածյալներից մեկը: Նշենք, որ 2014 թվականին […]

̰
Ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները, Հայաստանում կլինի 12 նախարարություն. Նիկոլ Փաշինյան

14:05 08.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումներն արդեն ավարտված են, նախարարությունների թիվը՝ հստակեցված: «Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, որը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է […]

̰
Մանվել Գրիգորյանը շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

13:54 08.02.2019

Ինչպես հաղորդում է Araratnews.am-ը՝ գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ իր պաշտպանյալին տեսել է այսօր առավոտյան: «Հիվանդանոց տեղափոխելուց տեղյակ չեմ, բայց առավոտյան շաքարը հասել էր 25-ի»,- ասաց նա:

̰
3 զինհաշմանդամ ծառայության կանցնի ԱԱԾ-ում

13:50 08.02.2019

Վիրավորված 3 զինծառայող ծառայության կանցնի ԱԱԾ-ում: Այս մասին  տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով: Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների` 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը:

̰
Կառավարության ծրագրում չեք գտնի որևէ բաժակաճառ. Տիգրան Խաչատրյան

13:49 08.02.2019

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական զարգացման հնարավորությունները: Նախատեսվում է, որ տնտեսական աճը տարբեր տարիների կարող է տարբեր լինել, օրինակ` մի տարի 4.5 կարող է կազմել, հաջորդ տարի` 6: Արդյո՞ք քիչ չէ նախանշված ցուցանիշը, նախարարը պատասխանեց. «Անցյալ տարվա զեկույցները ասում են, որ աշխարհում միջինը 3,7 […]

̰
Մոտ 900 ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան. քննարկում ԱԺ հանձնաժողովում

13:42 08.02.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել ԵԱՏՄ երկրների հետ միասնական մաքսատուրքերի սահմանման հարցը: Հանձնաժողովի նախագահը հարց է ուղղել ոլորտի հետ առնչվող հրավիրյալ մասնագետ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին, թե ՀՀ տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ մաքսատուրքերի միասնական համակարգի ներդրումը, մանավանդ, եթե հաշվի առնենք, […]

̰
«Բիզնես Արմենիան» ոչ թե վերանալու է, այլ անցնելու է վերակառուցման ճանապարհ. Տիգրան Խաչատրյան

13:37 08.02.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրան նախ հարց ուղղվեց ԾԻԳ-երի միավորման արդյունքում հնարավոր կրճատումների ու վտանգների մասին: «Այո´, մենք որոշել ենք, որ Տուրիզմի հիմնադրամը կմիավորվի Տուրիզմի կոմիտեին, որովհետև, երբ վերլուծում ենք գործառույթները, որոնք իրականացնում են այդ երկու տարբեր կառույցներում,  բովանդակությամբ էապես տարբեր չեն, և համատեղ […]

̰
Բոլորին հուզում է, թե ինչ գումարներով է կառուցվելու մետրոն. Արթուր Մեսչյանը մանրամասներ է հայտնել

13:18 08.02.2019

Հունվարի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Հենց այդ ժամանակ առաջ քաշվեց մի քանի գաղափար: Թե ինչի մասին է խոսքը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը փակագծեր են բացել և որոշ մանրամասներ հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցում Արթուր Մեսչյանն անդրադարձել է մետրոյի նոր կայարան կառուցելու խնդրին: «Բոլորին հուզում […]

̰
Միջխմբակցային բաժանում չի լինելու. վստահեցումներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ

13:08 08.02.2019

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև այն մասին, թե ինչ սկզբունքների հիման վրա պետք է իրականացվի համատեղ աշխատանքը: «Ես այս հանձնաժողովի աշխատանքը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք, որտեղ չի լինելու ոչ միջխմբակցային բաժանում, ոչ խմբակային, տարանջատված աշխատանք, ես այս հանձնաժողովի […]

̰
Արամ Թարվերդյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից

13:01 08.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թարվերդյանին Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արամ Թարվերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Արմեն Փամբուխչյանն ընտրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

13:00 08.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընտրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Փամբուխչյանը մասնագիտությամբ իրավագետ է: 2017 թվականին նշանակվել է «Անելիք բանկ»-ի խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար։ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: […]

̰
Ամեն կադրի գնալ-գալով չես կարող կարծիք կազմել քաղաքականության մասին. Հակոբ Արշակյանը՝ որակյալ կադրերի հեռացման մասին

12:57 08.02.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված մի շարք գերատեսչություններից որակյալ կադրերի արտահոսքը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու և ի շահ ՀՀ ծառայեցնելու ուղենիշները, գործուն քայլեր են տարվում, բոլոր ընկերություններում կարող եք տեսնել կադրերի սողունություն, որոնք պայմանավորված […]

̰
ԱԺ պատգամավորը հակադարձում է մեղադրանքներին, թե դանդաղել է SEPA-ի վավերացման գործընթացը

12:48 08.02.2019

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը հակադարձել է այն մեղադրանքներին, թե բավական դանդաղել է SEPA-ի համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ երկրներում: «Ազդեցիկ եվրապատվիրակներից մեկը անձնական զրույցի ժամանակ ասաց, որ, ընդհակառակը, Հայաստանում նոր իրողությունների պարագայում շատ ավելի արագ է տեղի ունենալու իր կարծիքով: Ասաց, եթե որոշակի ներքին բախումներ, հակասություններ կային` […]

̰
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը

12:38 08.02.2019

Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը: Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտությամբ իրավաբան է: 1996-2001թթ. եղել է ՀՀ Լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, 2000-2010-ին Հայաստանի ոստիկականական ակադեմիայի, 2008-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015-ին Փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ. եղել է […]

̰
Հակոբ Արշակյանը խոստանում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ջանքերի եռապատկում

12:35 08.02.2019

Կառավարության կարճատև նիստից և փակ քննարկման ավարտից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է մի քանի հարցերի, խոսել նախարարության վերակազմավորման շուրջ քննարկումների, կառավարության ծրագրի մասին: Նախարարը մասնավորապես ասել է. «Կառավարության ծրագիրը միտված է ի շահ ժողովրդի, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, նաև ծրագրում նշված է, որ ծայրահեղ […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Պերուի դեսպանին

12:23 08.02.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամինին (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, դեսպանը Երևան է ժամանել՝ Հայաստանում Պերուի պատվո հյուպատոսի գրասենյակի բացման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Պերուի Հանրապետության ներկայացուցչության բացումը Երևանում կխթանի երկու երկրների քաղաքների միջև համագործակցությունը: Իր հերթին […]

̰
Կփորձենք ՀՀ քաղաքացու համար ստեղծել լավագույն օրենքները․ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

12:21 08.02.2019

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքից Աննա Կարապետյանը։ Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս արժանացավ այս վստահությունը, պատգամավորը պատասխանեց, որ պատճառն իր նախկին աշխատանքն է եղել նույն հանձնաժողովում։ «Ես մինչև կառավարություն տեղափոխվելը 3-4 տարի աշխատել եմ Ազգային ժողովի աշխատակազմում, մասնավորապես՝ Պետաիրավական հանձնաժողովում, եղել եմ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի օգնականը, աշխատել եմ փորձագետների հետ, […]

̰
Նախագահ լինելն աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին

12:10 08.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ: – 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին: – Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից և պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի և երաժշտության, […]

̰
Ոչ ոք չի կարող ասել՝ երբ կունենանք ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ․ Եղոյան

12:09 08.02.2019

Հայաստանի հետ եվրոպական երկրների վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով, և մասնավորապես՝ պայմանավորված մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններով։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Պատգամավորը հրաժարվեց հստակ պատասխանել հարցին, թե ե՞րբ կլինի այդպիսի ռեժիմ։ «Հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ […]

̰
Մեծ ցանկություն ունեմ, որ մեր հանձնաժողովը բոլորի կողմից ընկալվի որպես կառավարությանը ոչ հպատակ կառույց. Գևորգ Պետրոսյան

12:06 08.02.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մեծ ցանկություն ունի՝ «հանձնաժողովը բոլորն ընկալեն երբևէ կառավարությանը ոչ հպատակ կառույց»: «Նախորդ կառավարությունների օրոք հանձնաժողովն ընդունվել է որպես տպագրատուն, ուղարկվել է (օրենքը-խմբ.) այստեղ, որ դակվի ու ուղարկվի: Մենք պետք է միշտ բարձր լինենք այդ դերից: Իսկապես եղել են դեպքեր, […]

̰
ՀՀ ԱԳՆ արձագանքը SHANTNEWS.am-ին Ստանիսլավ Զասի հայտարարության վերաբերյալ

12:02 08.02.2019

SHANTNEWS.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն է ստացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի՝ երեկ արված հայտարարության մասին: Հարց – Ինչպե՞ս կմեկնաբանեք Ստանիսլավ Զասի այն հայտարարությունը, որ նա առաջարկել է հանդիպել ՀՀ ղեկավարության հետ, բայց պատասխան չի ստացել, և որ հարցը հնարավոր կլինի լուծել անգամ առանց Հայաստանի համաձայնության: Պատասխան – Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ […]

̰
Հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից. Էլինար Վարդանյան

12:02 08.02.2019

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հարկային նոր օրենսգրքին, դրա շուրջ քննարկումներին ու հետևանքներին: «Հարկային նոր օրենսգիրք. լուծումներ, թե նոր խնդիրներ» վերտառությամբ գրառման մեջ նշված է. «Ամփոփելով Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում […]

̰
Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից ունենք միմիայն դրական ազդակներ․ Եղոյան

12:01 08.02.2019

Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումն իրականացրել է ԵՄ անդամ 28 պետություններից 10-ը, մյուս պետություններից հիմա կան դրական ազդակներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը։ «Որոշ պետություններում փաստաթուղթն արդեն գտնվում է խորհրդարաններում, որոշներում ընթացքի մեջ է։ Մի խոսքով՝ էստեղ ես […]

̰
Կառավարության ծրագիրը բավական շատ անորոշություններ է պարունակում. Ստյոպա Սաֆարյան

11:54 08.02.2019

Կառավարության ներկայացրած 2019թ. ծրագրում բոլորն ուզում են տեսնել հեղափոխություն ու հեղափոխական ցուցանիշներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն ու ընդգծեց, որ մարդիկ ուզում են տեսնել այնպիսի ցուցանիշներ, որոնք էապես կփոխեն վիճակը տնտեսության բոլոր ճյուղերում ու իրենց կյանքում: «Այս առումով խնդիր կա, Կառավարության ծրագիրը բավական շատ անորոշություններ է պարունակում: Ոմանք կանվանեն թվերի բացակայություն […]

̰
Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը ծանր հանցագործություններ են կատարել, նրանց խնդիրն այլ հարթությունում է․ Արցախի ԱԳՆ

11:26 08.02.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաև իր մյուս 2 քաղաքացիների ազատ արձակումը, զուրկ է որևէ հիմքից, քանի որ դրա համար պետք է դիմել Արցախի իշխանություններին։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասել է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։ «Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների […]

̰
Աննա Կարապետյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

11:03 08.02.2019

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն ընտրվել է  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աննա Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է փաստաբանի օգնական: 2015-2016 թթ. սովորել է Փաստաբանական դպրոցում, ստացել փաստաբանի արտոնագիր: 2015-2017 թվականներին աշխատել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական: 2017-2018 թթ․-ին եղել է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի […]

̰
BACK_TO_TOP