17:18 08.02.2019
Փետրվարի 8-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ընդունել է Մոսկվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ռուս-հայկական արտաքին քաղաքական գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:13 08.02.2019
«Դրանք անձնական տվյալներ են, այնպես, ինչպես մարդու ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը: Սա վերջին 20 տարում զարգացող թեմա է, որն անընդհատ զարգանում է, նվազում, ամեն անգամ տարբեր լուծում ստանում»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային: Շուշան Դոյդոյանը նշել է, որ հրապարակայնության թափանցիկության ներկա պայմաններում պարգևավճար ստացած անձանց անունները չեն […]
17:10 08.02.2019
Փետրվարի 7-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգին: Արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Պապիկյանի զրույցը UNIDO-ի գլխավոր տնօրենի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդարձակման հեռանկարներին: Շնորհավորելով և […]
17:02 08.02.2019
Նախնական կալանքի 1 օրը ազատազրկման 1.5 օրվան հավասարեցնելու մասին նախագիծը մերժվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ նա նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև ԱԺ 6-րդ գումարման ԱԺ-ում, որը նույնպես մերժվել էր: 7-րդ գումարման ԱԺ-ում լրամշակված նախագիծը շրջանառության մեջ է դրվել այս տարվա հունվարի […]
17:00 08.02.2019
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում արձագանքել է Մարտի 1-ի գործով առաջին նախագահի հարցաքննության մասին հարցումներին: Նա տեղեկացրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից, ապա խոստացել՝ եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, հանրությանը կտեղեկացնեն այդ մասին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1,5 ժամ հարցաքննվել է: Մեր տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով […]
16:58 08.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում […]
16:58 08.02.2019
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում: ՌԴ պաշտպանության նախարարը […]
16:56 08.02.2019
Արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո կենտրոնն հրապարակավ ընդգծել է այդ հայտարարության մեջ թույլ տրված սխալները: «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես թվարկվել են հետևյալ կետերը. «1. Պարոն Բաբայանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, […]
16:56 08.02.2019
Փետրվարի 7-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի լայն շրջանակը: Ընդգծվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ խոսքի ազատությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, և այս ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին Միլանի ԵԱՀԿ նախարարական […]
16:52 08.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ:
16:45 08.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետությունների խորհրդարանական հանձնաժողովների միջև աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում երկու օրենսդիր մարմինների մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ […]
16:34 08.02.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիին: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից: Մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և հույս հայտնել, որ ներկայումս թե՛ Հայաստանի և թե՛ Իրաքի […]
16:31 08.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր՝ 2018 թվականի մայիսի 8-ից սկսած, 17 հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հեռախոսազրույցների մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում եվրասիական երկրների ղեկավարների հետ, առավելապես՝ Ռուսաստանի։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Հեռախոսազանգերի ամենամեծ հաճախականությունը, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, […]
16:22 08.02.2019
Երևանի ճոպանուղին Տորք Անգեղի արձանի մոտից պետք է իջեցվի և հասցվի մինչև Աբովյանի հրապարակի հետնամասը: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «Սա բավականին հարցեր կլուծի: Հետո մի բան էլ ասեմ. մենք բավականին գումար ենք ծախսելու տրանսպորտային տարբեր միջոցներ գնելու համար: Մետրոպոլիտենի շինարարությունը, ճոպանուղին ուղիղ համեմատական կազդեն այն գնումների վրա, որ […]
16:20 08.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Շնորհավորելով Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուրազաևը նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քննարկել և ողջունել են այս կարևորագույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի նշանակումը, քանի որ նա […]
16:16 08.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ և վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խոր արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան: Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները […]
16:10 08.02.2019
Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն այս առնչությամբ լրագրողների հետ […]
16:09 08.02.2019
Որպես մշակույթի նախկին նախարար և հիմա էլ, որպես ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Լիլիթ Մակունցը կարծում է, որ պետք է պահպանվեն Մշակույթի նախարարության ոլորտային գործառույթները: «Հիմա մենք ունենք հենց այդ պատկերը, վերջին քննարկումների արդյունքում հենց այդպես էր: Կարևոր է արձանագրել, որ մշակույթի նախարարության որևէ գործառույթ չի կրճատվում: Հիմա մենք ասում ենք՝ մշակույթի, կրթության և […]
16:06 08.02.2019
Կառավարության ծրագիրը Հանրապետությունում աշխատատեղերի ավելացման ինչպիսի՞ հնարավորություններ է տալիս: Այս հարցին այսօր պատասխանեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով այսպիսի իրավիճակ. «Զբաղվածները մասնավոր հատվածում մոտ 350 հազար են, և եթե մենք խոսում ենք այն մասին, որ առնվազն 5 տոկոս տնտեսական աճ է լինելու, դա նշանակում է, եթե արտադրողականությունը տնտեսության մեջ չավելանա, ապա տարեկան […]
16:02 08.02.2019
Էջմիածնի մանկապարտեզները պետք է լինեն հիմնանորոգված և բոլոր չափորոշիչներին համապատասխան: Այդ նպատակին հասնելու համար հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում միաժամանակ մի քանի մանկապարտեզներում: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում:
16:00 08.02.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով քաղաքային ճակատային հատվածներին՝ մանսարդներին, ասաց, որ դրանք պետք է կառուցվեն միասնական նախագծով և մեկ շինարարի կողմից: «Մինչև շինարարի կողմից չներկայացվի շինարարության պայմանագիրը, ես շինարարության թույլտվություն չեմ տա, որովհետև մանսարդը այն ստրատեգիական կետն է, որը կապված է կաթոցի և այլնի հետ: Մանսարդի շինարարությունը ձգել երկու-երեք տարի, […]
16:00 08.02.2019
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: ««Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի´ Թրամփը» (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնը և Պոմպեոն (պետքարտուղար Մայքը): Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, ովքեր ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք ոչինչ […]
15:56 08.02.2019
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասաց, որ իրենց խմբակցությունը դեռ քննարկումների փուլում է, և իրենք պետք նայեն, թե ինչքանով է դա համահունչ իրենց ծրագրային մոտեցումներին: «Անցյալ տարի երկու անգամ օրենքի նախագիծ էի դրել շրջանառության մեջ, որ շրջանառության հարկի շեմը չիջնի 115-ից 58.35 մլն դրամ, հունվարից իջել է, 58.35 մլն դրամ […]
15:50 08.02.2019
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը մեկ ամսից կքննարկվի կառավարությունում: Ըստ նախագծի՝ օրենքով չսահմանված վայրերում ծխախոտ օգտագործելու համար քաղաքացին կտուգանվի 50 հազարից մինչև 800 հազար դրամի չափով: Արգելված վայրերում ծխախոտ օգտագործելու դեպքում աշխարհի տարբեր վայրերում սահմանված են տարբեր տուգանքներ: Ամենախիստ տուգանքը […]
15:48 08.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը խոսել է լրատվամիջոցների ազատության մասին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մամուլը ՀՀ-ում ամբողջովին ազատ է, նա նշել է. «Ազատությունը չպետք է լինի ամենաթողություն և կարելի է ցանկացած ոքի մասին ասել և գրել ցանկացած բան, այնպես որ շատ հարաբերական հասկացություն է դարձել մամուլը […]
15:40 08.02.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից անձնագիր, նույնականացման քարտ, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումից հանելու, հաշվառման հասցեի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով մինչև ժամը 18-ը դիմումներ ընդունելուց հետո էլեկտրոնային […]
15:32 08.02.2019
Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներ համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել դատական ակտը դիտավորությամբ […]
15:30 08.02.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Երևան քաղաքի տրանսպորտի վիճակին, նշեց, որ քաղաքի կենտրոնը տրանսպորտային կոլապսից փրկելը այսօր իրենց պարտականությունն է: «Կրկեսի ու Արշակունյաց փողոցի խաչմերուկի հրապարակի երթևեկության հարցը իսկապես տրանսպորտային կոլապսի մեջ է արդեն, իսկ վաղը արդեն, որպես զարգացման հետևանք, կգա ավելի ծանր վիճակի: Բնականաբար չմտածել այդ նախագծի ու դրա […]
15:25 08.02.2019
Մեկնարկել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: Քննարկումների առանցքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն են և համագործակցության հնարավորությունները։