TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ է ձևավորվել՝  2 նախկին նախարարների գլխավորությամբ․ «Հրապարակ»

08:27 07.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում գրվեց, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, և մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզվում է՝ սա Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննությունը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՀՔԾ հրավիրվել։ Ավելին, տեղեկացանք, որ երեկ նույնպես նա այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ […]

̰
Իմ առաքելությունն է լինել օրենսդիրում և մարդկանց ցույց տալ, որ այնտեղ գործը միայն կոճակ սեղմելը չէ. Հովսեփյան

01:00 07.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը խոսել է Շիրակի փոխմարզպետի` ԱԺ պատգամավոր դառնալու մասին: «Հեղափոխությունից առաջ ես աշխատել եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում՝ որպես հոգեբան: Իսկ հասարակական գործունեությունը զուտ իմ բարի կամքի դրսևորումն էր, ես անմասն մնալ չէի կարող: Հեղափոխությունից հետո 6-7 ամիս աշխատել եմ Շիրակի փոխմարզպետ: […]

̰

00:34 07.02.2019

Կառավարությունը կարևորելու է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և ադյունավետ օգտագործումը: Այն ապահովելու նպատակով Կառավարությունը ներդնելու է «հավելյալ արժեքի ստեղծման նպատակադրում ունեցող արդի գործիքակազմ», որը թույլ կտա հանրային ֆինանսների կառավարման համակարգում պլանային քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից անցում կատարել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության ծրագրում։ «Կառավարությունը որդեգրելու է այնպիսի մոտեցում, […]

̰
Դեռ գյուղապետերը գործում են նույն ոճով, իհարկե, առանց կոռուպցիայի, ծանոթ-բարեկամ տեղավորելու. Հովսեփյան

00:23 07.02.2019

Արդյո՞ք կարևոր է մարզպետարանների գոյությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին խոսեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը: «Մարզպետարանների մասին սկսել եմ իմ կարծիքն ասել այն ժամանակ, երբ մտա աշխատանքի: Նախկինում քննարկումներ շատ են եղել, բայց անմասն էի մնում, որովհետև չգիտեի՝ որքանով է այն պետք, որքանով՝ ոչ: Այսօր, անկեղծորեն ասեմ, պետք է: […]

̰
Թուրքիան Ս-400 համակարգերը կստանա աշնանը․ Շուգաև

00:03 07.02.2019

Թուրքիան Ռուսաստանից իր պատվիրած Ս-400 համակարգերը կստանա այս տարվա աշնանը։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի դաշնային ռազմատեխնիկական համագործակցության գործակալության ղեկավար Դմիտրի Շուգաևը։ Պաշտոնյան տեղեկացրել է՝ թուրքական կողմը սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու մղումներ ունի ու բավական առաջ է գնացել այդ ոլորտում, այդ պատճառով էլ Թուրքիային հետաքրքրում են նաև համատեղ արտադրությունները, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտում։ Այս համատեքստում […]

̰
Վիզային ռեժիմների ազատականացումը և օդային տրանսպորտի գների նվազեցումը կառավարության ծրագրում են

23:53 06.02.2019

«Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը»,- այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ զբոսաշրջությանը վերաբերող հատվածում։ Այսօր հրապարակված այդ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար, և զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի […]

̰
Քաղաքապետարանի պարգևավճարների շուրջ աղմուկի հիմնական պատճառներից մեկը անձնական տվյալների գաղտնիության պահպանման փաստն էր. Իզաբելլա Աբգարյան

23:24 06.02.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է վերջին մեկ ամսում մեծ աղմուկի պատճառ դարձած պարգևավճարների թեմային: Նա հիշել է, որ հասարակության մոտ դժգոհությունն սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել հանրապետության մարզպետներին պարգևատրելու մասին: «Մինչ այդ, մարդիկ, պարզվում է, չգիտեին, պարզապես տեղեկացված չէին, որ յուրաքանչյուր […]

̰
Ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրամատակարարումն է․ կառավարության ծրագրի գյուղատնտեսական մասը

22:51 06.02.2019

Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա­կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատա­կայ­նորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ։ Այս մասին նշվում է կառավարության ծրագրի նախագծում, որ հրապարակվել է այսօր։ «Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, […]

̰
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ներառված չէ կառավարության 5-ամյա ծրագրում

21:33 06.02.2019

Հայաստանի կառավարությունն այսօր հրապարակել է իր 5-ամյա ծրագիրը, որում տրանսպորտի ոլորտին վերաբերող հատվածում ներառված չէ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Ընդհանրապես երկաթուղուն վերաբերող կետերը ծրագրում երկուսն են․ երկաթուղային սակագների բարելավում. երկաթուղային շարժակազմի նորացում և արդիականացում: Իսկ, ընդհանուր առմամբ, տրանսպորտին վերաբերող ծրագրերն ավելի ընդգրկուն են․ Ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում կառավարությունը նախատեսում է. մշակել ավտոտրանսպորտի տեխնիկական զննման […]

̰
Վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածության պատճառով հոսպիտալացումների մերժման հարցը կլուծվի

20:56 06.02.2019

«Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ հրաման, որի համաձայն՝ այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման […]

̰
5 տարում արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի․ կառավարություն

19:54 06.02.2019

5 տարվա ընթացքում Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որ հրապարակվել է այսօր։ «Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենքի նախագծի դրույթները

19:46 06.02.2019

Փետրվարի 6-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը: Աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները: Աշխատանքային հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են […]

̰
Կարևոր է ձևավորել միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու համար․ կառավարության ծրագիր

19:39 06.02.2019

Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է. գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր և շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ տնտեսական բաժնի ներածության մեջ։ «Կարևոր է ձևավորել […]

̰
Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

19:30 06.02.2019

Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։ Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին. Հայաստանում […]

̰
Կառավարությունը պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր․ ծրագիր

19:26 06.02.2019

«Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով, կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր»,- այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Նշվում է, որ դրան զուգահեռ կարևորագույն խնդիրներից են համարվելու պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավումը և զինված ուժերի գործունեությունն ու […]

̰
Արտաքին քաղաքականությունը Հայաստանի կառավարության ծրագրում

19:18 06.02.2019

Առաջիկա 5  տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթությունները լինելու են Արցախի հիմնահարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և մի քանի այլ խնդիրներ։ Իսկ երկկողմ հարաբերությունների համատեքստում կառավարությունն աշխատելու է․ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբե­րությունները […]

̰
Գնաճը չափավոր մակարդակում է. Արտակ Մանուկյան

19:15 06.02.2019

Գնաճը գտնվում է չափավոր մակարդակում, դրանից պետք չէ վախենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը և ընդգծեց, որ դա սովորաբար տնտեսական աճին զուգակցվող երևույթ է: «Այլ հարց է, որ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ եկամուտների ավելի առաջանցիկ տեմպերով աճ գրանցի: Օրինակ, եթե ունենք 1.7% գնաճ, ուրեմն պետք է փորձենք […]

̰
Կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը

19:12 06.02.2019

Սպորտի բնագավառում կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մասին նշված է կառավարության ծրագրի նախագծի՝ սպորտի բաժնում։ Կառավարությունը խոստանում է, որ Ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ կհամագործակցի սպորտի բնագավառում հայաստանցի մարզիկների հաջողությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ այն համարելով Հայաստանի […]

̰
Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում

18:51 06.02.2019

Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային […]

̰
Ո՞ր դեպքերում է հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը 60 000 դրամ. ՊԵԿ պարզաբանումը

18:31 06.02.2019

Ի գիտություն հարկ վճարողների՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել` 1) 60000 դրամ` ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր […]

̰
Այսօրվանից Հյուսիսային Մակեդոնիան կարող է դիտորդի կարգավիճակով ներկա լինել ՆԱՏՕ-ի միջոցառումներին

18:22 06.02.2019

Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 30-րդ երկիրը, երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Չնայած Ռուսաստանի կտրուկ հայտարարություններին՝ ՆԱՏՕ-ն ձևակերպել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ դաշինքին անդամակցելու որոշումը: Համապատասխան արձանագրությունը Բրյուսելում ստորագրել են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների դեսպաններ՝ Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ: Երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի բոլոր անդամ-պետությունների կողմից, […]

̰
Թուրքական դատարանը հայկական «Սանասարյան տան» շենքը որոշել է վերադարձնել պետությանը

18:21 06.02.2019

Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով՝ շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը, գրում է Ermenihaber-ը: Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված […]

̰
Տարիներ շարունակ ընկալում է եղել, որ ԵԽԽՎ-ն մեզ համար ադրբեջանցիների հակահայկական նախաձեռնությունները կանխելու վայր է. Ռուբինյան

18:13 06.02.2019

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այն կարծիքին է, որ տարիներ շարունակ ընկալում է եղել, որ ԵԽԽՎ-ն մեզ Հայաստանի համար ադրբեջանցիների հակահայկական նախաձեռնությունները կանխելու և Հայաստանում ոչ այնքան ժողովրդավարական գործընթացները լղոզելու վայր է: «Բնականաբար, մենք պետք է մշտապես զգոն լինենք հակահայկական նախաձեռնությունները կանխելու համար, բայց նաև պետք է ակտիվ լինենք տարբեր ուղղություններով: Եթե նախկինում ԵԽԽՎ-ն […]

̰
Վրաստանի օկուպացված տարածքներում հսկիչ անցակետերի բացումն ապատեղեկատվություն է. Զալկալիանի

18:07 06.02.2019

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է վերջին ժամանակահատվածում տարածված ապատեղեկատվությանը, որի համաձայն պլանավորվում է Վրաստանի օկուպացված տարածքներում հսկիչ անցակետերի բացում, հայտնում է «Ալիք Մեդիան»: Նրա մեկնաբանությամբ` նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Սա հերթական ապատեղեկատվություն է, որը տարածում են ռուսական ԶԼՄ-ները և որին աջակցում են մեր հակառակորդները, ընդդիմադիրները և Վրաստանի նախկին նախագահը: […]

̰
Տիկին Հովհաննիսյանն ինձ հետ կապ չի հաստատել և չի առաջարկել հանդիպել. Ռուբեն Ռուբինյանը՝ Արփինե Հովհաննիսյանի հետ չհանդիպելու մասին

18:03 06.02.2019

Լրագրողները ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցին, թե ինչու չի հանդիպել ԵԽԽՎ նախկին պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ փորձի փոխանակման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այդ մասին: «Տիկին Հովհաննիսյանն ինձ հետ կապ չի հաստատել և չի առաջարկել հանդիպել, հետևաբար, ես չեմ մերժել, քանի որ առաջարկ չի եղել»,- […]

̰
Առաջիկա 5 տարում նպատակային ներդրումներ կարվեն ռազմարդյունաբերական ոլորտում․ կառավարություն

18:00 06.02.2019

Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Այս նպատակի իրականացման համար կառավարությունը  նախատեսում է՝ կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ […]

̰
Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք. Արթուր Աղաբեկյան

17:54 06.02.2019

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի հաջորդ նախագահի հարցին և նշել, որ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ո՞վ է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը […]

̰
Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի համար. Մխիթար Հայրապետյան

17:52 06.02.2019

«Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի Հանրապետության զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակված Ավետիս Կիտանյանի և նորաստեղծ կառավարության կազմում սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնած Ռիշար Կույումջյանի հետ: Մեր հայրենակիցներին հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթել՝ ի շահ Լիբանանի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-լիբանանյան հարաբերությունների շարունակական ամրապնդման: Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի […]

̰
Սա մեզ հիշեցնում է այն ժամանակները, երբ մենք Հանրապետականների դեմ էինք կռիվ տալիս. Մարուքյան

17:46 06.02.2019

Երեկ տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի վերաբերյալ այսօր SHANTNEWS.am-ը զրուցել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկել ԵԽԽՎ-ի և «Եվրանեսթի» պատվիրակությունների ձևավորմանը: «Մենք պնդում էինք, որ պատվիրակությունները չեն կարող կազմվել այնպես, որ մենք ներկայացված չլինենք որևէ կազմում: Սա մեկ և երկրորդ՝ Հանրապետականի ժամանակվանից եկած […]

̰
«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին կժամանի Երևան

17:42 06.02.2019

Աշխարհահռչակ դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին այս ամիս կժամանի Երևան: Այս մասին Facebook-ում տեղեկացրել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:  «Ֆրանսիացի դերասանն ընդունել է փետրվարի 24-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «ՄԶՀՀԿ ՊՈԱԿ»-ի (Նախկին «Միկա») մարզադահլիճում կայանալիք Mix Fight 40 մրցաշարին ներկա գտնվելու հրավերը»: https://www.facebook.com/gevorg.loretsyan.official/photos/a.491948034638830/546360689197564/?type=3&theater

̰
BACK_TO_TOP