Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ներառված չէ կառավարության 5-ամյա ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ներառված չէ կառավարության 5-ամյա ծրագրում

21:33 06.02.2019

Հայաստանի կառավարությունն այսօր հրապարակել է իր 5-ամյա ծրագիրը, որում տրանսպորտի ոլորտին վերաբերող հատվածում ներառված չէ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Ընդհանրապես երկաթուղուն վերաբերող կետերը ծրագրում երկուսն են․

  • երկաթուղային սակագների բարելավում.
  • երկաթուղային շարժակազմի նորացում և արդիականացում:

Իսկ, ընդհանուր առմամբ, տրանսպորտին վերաբերող ծրագրերն ավելի ընդգրկուն են․

Ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում կառավարությունը նախատեսում է.

  • մշակել ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգեր, տեխնիկական զննման կտրոնները փոխարինել էլեկտրոնային համակարգով և ներդնել տեխնիկական զննման փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմներ.
  • կանոնակարգել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացները.
  • իրականացնել ճանապարհային երթևեկության արդյունավետ կարգավորում (այդ թվում՝ smart տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղական ինքնակառավարման մարմիների հետ համատեղ տրանսպորտային հոսքերի կազմակերպման սխեմաների և անհրաժեշտ նորմատիվների մշակմամբ).
  • իրականացնել ջրային տրանսպորտի գործունեության իրավական կարգավորում.
  • ստեղծել ավիաչվերթների աշխարհագրության ընդլայնման և ավիաընկե­րությունների թվի ավելացման համար անհրաժեշտ նախադրյալները.
  • ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ակտիվ աշխատանքների իրագործում՝ ուղղված Հայաստանում ավիացիոն էկո-համակարգերի զարգացման նպատակով մասնավոր հատվածից նախագծերի (գաղափարների) ներգրավմանը։

Իսկ մասնավորապես ավտոմոբիլային ճանապարհների ոլորտում՝ նախատեսվում է իրականացնել աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝

  • միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբի­լային ճանապարհների որակի շարունակական բարձրացում.
  • ճանապարհային ցանցի կառուցման և վերանորոգման միասնական (ոչ հատվածային) ծրագրի մշակում և հաստատում,
  • «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման շարունակություն.
  • կամուրջների և թունելների կառավարման համակարգի ներդրում.
  • ավտոմոբիլային ճանապարհների պետական գրանցում.
  • ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավո­րանքի բարելավում:

Կառավարության ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP