TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական որևէ խմբակցություն իրավասու չէ որևէ պաշտոնյայի «կանչել» ԱԺ՝ բացատրություն տալու. Գևորգ Պետրոսյան

15:03 07.02.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պաշտոնյաներին «բացատրություն» տալու համար ԱԺ կանչելու երևույթին: «Պաշտպանելով խորհրդարանական պետության գաղափարը՝ միաժամանակ, չէի ցանկանա, որ այդ հասկացության սահմանների անհարկի ընդարձակումը խոցելի լինի իրավական տեսանկյունից: Այո, երկու ձեռքով կողմ եմ, որ գործադիրն իր յուրաքանչյուր քայլի համար հաշվետու լինի օրենսդրին, սակայն միմիայն օրենքի շրջանակներում… Որևէ խորհրդարանական […]

̰
Նաիրա Զոհրաբյանը Մհեր Եղիազարյանի մահվան հարցում տեսնում է ՔԿՀ-ի մեղավորությունը

14:59 07.02.2019

Մհեր Եղիազարյանի մահվան հարցում կա՞ր քրեակատարողական հիմնարկի մեղավորությունը, արդյո՞ք այն պատասխանատվություն չի կրում իր պաշտպանության տակ գտնվող քաղաքացու կյանքի համար: Հարցի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր քննարկվել է նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, հղում անելով միջազգային իրավունքի նորմերին, հայտարարեց. «Եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում […]

̰
Բերման են ենթարկվել խանութից գողություն կատարելու մեջ կասկածվողներ

14:33 07.02.2019

Փետրվարի 6-ին` ժամը 05.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2002 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը հայտնել է, որ 2001 թ. ծնված Հայկ Գ.-ի հետ Մաշտոցի պողոտայի 48 հասցեում գործող խանութից գողություն են կատարել: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները ժամը 05.30-ին Պուշկին և […]

̰
Ինչի՞ մասին է ամենաշատը խոսվում կառավարության ծրագրում

14:30 07.02.2019

«Հայաստան» և «հանրապետություն» բառերը միասին ամենաշատն են հիշատակվում կառավարության ծրագրի՝ երեկ հրապարակված տարբերակում (նախագծում)։ Փաստաթղթի տեքստի 13․211 բառից 184 անգամ հիշատակվում է կա՛մ «Հայաստանը», կա՛մ «հանրապետությունը»։ Վերը դրված բառային ամպում հենց ամենաշատ հանդիպող բառերն են, և այստեղից կարելի է շատ ընդհանուր գծերով պատկերացնել, թե ինչի մասին է ավելի շատ շեշտվում այդ ծրագրում։ Հարմարության ու հաշվարկի […]

̰
Եթե սպան անարգում է զինվորին, որի արդյունքում սպանություն է տեղի ունենում, զինվորը ներման արժանանալու իրավունք ունե՞ր. Նաիրա Զոհրաբյան

14:26 07.02.2019

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի ընթացքում ուրվագծել է մոտավոր անելիքները, որոնք նախատեսում են՝ կապված քրեակատարողական հիմնարկներում ստեղծված իրավիճակի հետ: Օրակարգում հատկապես Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների և ցմահ դատապարտյալների ազատ արձակման վերաբերյալ հարցերն են: Անդրադառնալով խնդիրներին՝ հարց բարձրացրեց հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը. «Ցմահ դատապարտյալի մի աղմուկ հանած գործի պատճառով բազմաթիվ […]

̰
Որևէ մեկն ինձ չի լռեցնում. Ալեն Սիմոնյան

14:17 07.02.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ օրհներգի և դրոշի փոփոխության հետ կապված քննարկումներին և շահարկումներին՝ ասելով, թե հարգանքով է վերաբերվում բոլոր կարծիք հայտնողներին, այդ թվում՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Հարցին, թե կուսակցական գործընկերների կողմից չե՞ն եղել արդյոք նկատողություններ կամ լռեցնելու փորձեր, Ալեն Սիմոնյանն ասել է, […]

̰
Քաղաքավարի կերպով նվաստացրեց. Թրամփին ուղղված ծափերը նոր մեմերի առիթ են ստեղծել

14:15 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի ծափահարություններն անտարբեր չեն թողել սոցցանցերի օգտատերերին և արագ դարձել են նոր մեմ: Այս մասին գրում է The Washington Post-ը: Նշվում է, որ ամբողջ երեկոյի ընթացքում կոնգրեսականն իրեն զուսպ է պահել: Սակայն երբ Թրամփը հայտարարել է, որ երկիրը պետք է հրաժարվի վրեժի, հակազդեցության քաղաքականությունից, […]

̰
Թուրքիայում ցնցված են, հայերը՝ ոգևորված. Մակրոնն ապրիլի 24-ը հռչակելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

14:10 07.02.2019

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերջին հայտարարության համար, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին գրված է CCAF-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ հանրապետական օրացույցում այս օրը ներառելը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ հաղորդագրության՝ այն բանից […]

̰
Չի բացառվում` Գևորգ Կոստանյանը նոր պաշտոն ստանա

13:54 07.02.2019

Ըստ որոշ տեղեկությունների` նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը. SHANTNEWS.am-ը հարցի առնչությամբ զրուցեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ: Նրա խոսքերով` Գևորգ Կոստանյանի մասին որևիցե քննարկման մասնակից չի եղել, բայց համարում է, որ Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: «Իրեն համարում եմ ՀՀ ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը, նաև […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերից մեկը ՔԿՀ-ների խնդիրներն են

13:52 07.02.2019

«Ես, որպես հանձնաժողովի նախագահ, արդեն ստացել եմ 100 և ավելի առաջարկ` հրատապ կազմակերպել հանրային լսումներ ՔԿՀ-ների, մանկատների, արհմիությունների, կինոյի ստեղծագործական միություններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդրանիկ նիստում: Հաջորդ շաբաթ հանձնաժողովի կողմից նախատեսված է այց Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական […]

̰
Դոնալդ Տուսկը դժոխքի մասին խոսելուց հետո հայտնվել է բոլոր ԶԼՄ-ների առաջին էջերում

13:40 07.02.2019

Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ շատ բրիտանացիներ և ԵՄ երկրների շատ քաղաքացիներ ցանկություն ունեն փոխելու Brexit-ի մասին որոշումը, սակայն Միացյալ Թագավորությունն այդ որոշման համար չունի այդքան քաղաքական կամք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Քաղաքական գործչի խոսքերով` ինքն «ի սրտե» միշտ նրանց հետ է եղել, սակայն նման սցենար գործնականում լինել չի կարող: […]

̰
Կառավարության ծրագրում հստակ խնդիրներ ու նպատակներ դրված չեն. Թաթուլ Մանասերյան

13:34 07.02.2019

Կառավարության ներկայացրած 2019թ. ծրագրի որևէ բաժնում չկան դրված խնդիրներ ու նպատակներ, ինչն անթույլատրելի է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և ընդգծեց, որ ցանկացած ծրագիր պետք է հստակ խնդիրներ մատնանշի, որից հետո ցույց տա հանգուցալուծման ուղիները: «Եթե խնդիրներ դրված չեն, ապա մնացածը բարի ցանկություններ են, ընդ որում, շատ վերացական: Ծրագրում […]

̰
«Գործունեությունս կշարունակեմ մասնավոր ոլորտում». Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

13:26 07.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Տռուզյանը նշեց, որ այս ընթացքում շարունակելու է կատարել իր պարտականությունները: «Ես շնորհակալություն եմ հայտնում Քննչական կոմիտեի նախագահին վստահության համար: Հետագա գործունեությունս կշարունակեմ մասնավոր ոլորտում»,- ասաց նա:

̰
Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է Մեջլիսում

13:08 07.02.2019

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանն օրեր առաջ Մեջլիսում բարձրացրել է Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող ոստիկանների հարցը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցադիմումի մեջ Փայլանը թեմայի վերաբերյալ հետևյալ հարցերն է հղել Սոյլուին. «1. Ի՞նչ տեղեկություններ […]

̰
ՀՀ օրհներգի երաժշտությունը դեռ 1879թ. է նոտայագրվել. գիտաշխատողը կոչ է անում չփոխել այն

13:06 07.02.2019

Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հանրությանն անհայտ փաստ ունի  ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին: «Դժվար թե ես համարձակություն ունենայի այստեղ հայտնվելու, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք: Կոմիտասի թանգարանում Ալեքսանդր Սիրանոսյանի հետ դասախոսություն ենք ունեցել, հետաքրքիր փաստեր էինք գտնել, որոնք ներկայացրեցինք […]

̰
Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

12:55 07.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցին՝ սպասելի՞ էր նման որոշումը, պատասխանեց. «Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, ես որոշումը բացասական եմ գնահատում, դրանում իրավաբանական կոմպոնենտը համարում եմ զրո, սա քաղաքական որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում […]

̰
ՔՊ-ն որևէ կերպ և որևէ մեկին չի առաջարկել լինել իր կուսակցության անդամ. Հովսեփյան

12:55 07.02.2019

Արդյո՞ք նոր մարդիկ, ովքեր գալիս են որևէ պաշտոն զբաղեցնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է, որ այս հարցն իրեն շատ են տալիս, իսկ պատասխանը մեկն է. «Ո’չ, մեր կուսակցության անդամներ չեն համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները: Ի տարբերություն նախորդ իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» […]

̰
Արևային էներգիայի կշիռը մինչև 2022 թ․ կհասցվի 10 տոկոսի

12:52 07.02.2019

«Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմները և թողունակությունը գնահատելով՝ կիրականացվեն արևային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի», – այս մասին նշվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում: Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի տնտեսության համընթաց զարգացման ենթատեքստում կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է` երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու […]

̰
ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կարդիականացվի, շահագործման ժամկետի կերկարաձգվի․ կառավարություն

12:50 07.02.2019

Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում։ Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի նախագծում։ Նշվում է, որ ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրա­էներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ։ Եվ ներքին շուկայի կարիքներից […]

̰
Մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ միկրոբիզնեսները կազատվեն շրջանառության և եկամտային հարկերից․ կառավարություն

12:49 07.02.2019

«ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրոձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն», – այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում: Կառավարությունը խոստանում է, որ ծրագրային 5 տարվա ընթացքում կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու […]

̰
Ինձ համար պատիվ ու պատասխանատվություն է ղեկավարել իմ մարզը. Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպել է աշխատակիցների հետ

12:33 07.02.2019

Շիրակի նորանշանակ մարզպետը մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային առաջին հանդիպումը: Տիգրան Պետրոսյանը ծանոթացել է պատասխանատու վարչությունների, բաժինների ղեկավարների հետ և նրանց գործունեությանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: «Ինձ պատիվ ու պատասխանատվություն է ընձեռվել ղեկավարելու իմ մարզը: Ինձ համար աշխատանքը համագործակցությունն է: Աշխատանքային մոտեցումների ու առաջնահերթությունների հստակեցումը պետք է անենք հիմնվելով մեր […]

̰
Անի Սամսոնյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

12:20 07.02.2019

Տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Դոնթի բանաձևի` այս հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր պատկանում: Անի Սամսոնյանի խոսքով` հանձնաժողովի վերաբացումը […]

̰
Արդեն իսկ 7 քաղաքացի անվճար բուժօգնության ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել

12:10 07.02.2019

Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: Ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «Մխիթար  Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով […]

̰
Մշակույթի նախարարությունը կոչ է արել Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

12:08 07.02.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որևէ փոխհամաձայնության գալու և առաջացած խնդրին լուծում տալու համար: Ավելին, հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են: Մինչդեռ «Տատիկիս […]

̰
ԱԺ խորհուրդը հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը

11:42 07.02.2019

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը քննարկել և 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ […]

̰
ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

10:35 07.02.2019

ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի ընկերներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից: 2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ […]

̰
Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան

10:13 07.02.2019

Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին «Ամերիկայի ձայն»-ը խոսել է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցի հետ: – Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցին անցումային շրջանը: Ձևավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականը Հայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: -Թույլ տվեք սկսել ընդհանուր ձևակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը […]

̰
Այլընտրանքային էներգետիկան հեռանկարային ոլորտ է մեր երկրի համար. նախագահ Սարգսյանը շարունակում է հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների հետ

09:54 07.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։ Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

09:48 07.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12:00-ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։ Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը […]

̰
ԲՀԿ-ն տուժեց «Լուսավոր Հայաստան»-ի պատճառով․ «Ժողովուրդ»

08:43 07.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: […]

̰
BACK_TO_TOP