Առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի փոխհատուցում կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի փոխհատուցում կատարել

14:01 09.04.2024

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման մակարդակի բարձրացումը մի կողմից եւ մյուս կողմից բիզնեսի գծով հարկերը պահպանելու համար հնարավորինս մրցունակ մակարդակում գործուն հնարավորություն է ստեղծվել, որ կազմակերպությունների շահաբաժին ստացող մասնակիցները շահաբաժնից պահված եկամտային հարկի վերադարձի հնարավորություն ունենան այն պարագայում, երբ առնվազն հարկի չափով կատարում են վերաներդրումներ:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ համակարգից ոչ միշտ են օգտվում այնպիսի կազմակերպությունների բաժնետերեր ու մասնակիցներ, որոնք բնութագրվում են կարգապահության անհրաժեշտ մակարդակով: Այս տրամաբանությամբ առաջարկվում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորություն ընձեռել միայն այն կազմակերպությունների բաժնետերերին կամ մասնակիցներին, որոնք ունեն հարկային կարգապահության բարձր մակարդակ (այդ հարկը հետ ստանալու դիմումի ներկայացման եւ դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չեն ունեցել այս նախագծով առաջարկվող իրավախախտումները):

Դրանք վերաբերում են ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելուն, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրորեն չձեւակերպելուն, լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակներն առանց լիցենզիայի ծանուցման թույլտվության իրականացնելուն, անապրանք փաստաթղթեր դուրս գրելուն, առաքվող կամ տեղափոխվող փաստաթղթերն առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերով չապահովելուն: «Օրենքում կա կարեւոր նկատառում այն մասին, որ այս իրավախախտումները կամ դրանց հիքմում դրված վարչական կամ ստուգման ակտերն անբողոքարկելի դարձած լինեն:

Այսինքն` եթե տնտեսավարողը համաձայն չէ այդ ստուգման կամ վարչական ակտով նկարագրված իրավախախտման հիմքերի հետ ու բողոքարկել, վիճարկել է այդ ակտը, ապա անկախ այն հանգամանքից, որ այդ ակտը կարող է բողոքարկման ավարտին թողնվել ուժի մեջ, եթե այդ ընթացքում մասնակիցը հասցրել է հետ ստանալ շահաբաժնից ստացած եկամտային հարկը, ապա այն վերականգնման ենթակա չէ»,- պարզաբանել է Ֆինանսների փոխնախարարը: Նա հավելել է, որ նախագիծը տեւական ժամանակ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացվել է լրամշակված տարբերակը: Այդ քննարկումներն այժմ էլ շարունակվում են:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան` Արման Պողոսյանը մանրամասնել է արտոնության շրջանակը: Ըստ նրա` այս միջամտությունը պետք է ընկալվի պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ. պետությունն օժանդակում է ներդրողին, վերջինս էլ հանձնառու պետք է լինի կարգապահ վարքագիծ դրսեւորել: Փոխնախարարը տեղեկացրել է. «Այս տարիների ընթացքում, եթե 2017-2018 թվականներին շարունակաբար նայելու լինենք, շահաբաժիններից հավաքագրվել է շուրջ 66-67 մլրդ դրամ եկամտային հարկ, որի 55 տոկոսը` մոտավորապես 35 մլրդ դրամը, վերադարձվել է այս համակարգի ներքո: Շահառուների թվաքանակը տարեցտարի փոփոխվում է, բայց շուրջ 4500-5000 մասնակցի մասին է խոսքը: Վճարված հարկի շուրջ 55 տոկոսը վերադարձվում է այս 4500-5000 մասնակցին»: Նա ընդգծել է, որ շատերի մոտ կան ՀԴՄ-ների շահագործման, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու դեպքեր: «Մենք լիահույս ենք, որ եթե վերջնական ընդունվի նախագիծն այդ խախտումների ներառմամբ, ապա նաեւ նրանց վարքագիծը կփոխվի»,- փաստել է զեկուցողը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հանձնաժողովում մի քանի հայեցակարգային կետերի շուրջ եկել են համաձայնության: Ըստ նրա` այս հնարավորությունից օգտվող ընկերություններին ավելի կարգապահ դարձնելու եւ հարկային խախտումներ թույլ չտալու համար պետք է չափանիշները հստակ լինեն եւ այնպես չլինի, որ ստուգման ենթարկվող բոլոր ընկերություններն ընկնեն այս սահմանափակումների տակ: «Այսինքն` այնպիսի պայմաններ դրված չլինեն, որ տասից մեկը կարողանա օգտվել այս համակարգից: Դրա համար առաջին ընթերցումից հետո իրավախախտումների մասով փոփոխություն ենք արել, թողել ենք միայն կոպիտ խախտումները: Այս մասով քննարկումները կշարունակվեն»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Կվերանայվեն որոշ դեպքերում ոչ միտումնավոր կամ անփութության հետեւանք հանդիսացող խախտումները: «Պետք է հստակ լինի` եթե օրենքով սահմանված չափանիշները չեն բավարարվում, ապա դա պետք է վկայի այն մասին, որ այդ ընկերությունը բարեխիղճ տնտեսավարող չէ»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նրա գնահատմամբ նախագիծը չպետք է հետադարձ ուժ ունենա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն․ Կոշտա

15:23 14.08.2025

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն․ Կոշտա

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: «Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ ԵՄ-ն շարունակում է […] ...

Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը

15:17 14.08.2025

Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը

Գործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը: ՀՀ 2025թ. պետական բյուջեի 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» 42012 միջոցառմամբ 2025թ․ ինն […] ...

Գեղեցկուհի Ալիշա Լեմանը լքել է «Յուվենտուսը»

15:13 14.08.2025

Գեղեցկուհի Ալիշա Լեմանը լքել է «Յուվենտուսը»

Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին: «Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի կայքի հայտարարությունում: Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Նա ակումբի կազմում անցկացրել […] ...

Կբարելավվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը

15:12 14.08.2025

Կբարելավվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը

Գործադիրը կայացրել է որոշում, որով կբարելավվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը: Որոշմամբ առաջարկվող 6,600.0 հազար դրամը կհատկացվի «1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից: 1011 ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

15:07 14.08.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 12,600.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12002 միջոցառման շրջանակներում: Որոշման ընդունմամբ անհայտ […] ...

SHANTNEWS

15:00 14.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP