TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն մտադիր չէ մարտական ​​ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ

09:53 05.04.2024

ՆԱՏՕ-ն մտադիր չէ մարտական ​​ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լեհական հեռուստատեսության եթերում։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու Էդվարդ Լութվակը UnHerd ինտերնետային պորտալի համար հոդվածում ասել էր, որ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի զորքեր ուղարկել Ուկրաինա, քանի որ Կիևը չունի բավարար ռազմական անձնակազմ, այլապես դաշինքը ստիպված կլինի ընդունել «աղետալի պարտությունը»։ Նրա խոսքով՝ Բրիտանիան, […]

̰
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են արել բանակցությունների նախապայման դիտարկել հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակումը

09:09 05.04.2024

ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին (D-MA), Բիլ Քեսիդին (R-LA), Թոմ Թիլիսը (R-NC) և Գարի Փիթերսը (D-MI) նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը, որը կոչ […]

̰
Բրյուսելում մենք տարածաշրջանային հարցեր չենք քննարկելու, չափազանցված են բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյան

08:51 05.04.2024

Բրյուսելի օրակարգն ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ օրակարգին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բրյուսելում մենք տարածաշրջանային հարցեր չենք քննարկելու։ Մենք քննարկելու ենք մեր երկկողմ հարաբերությունները, և այստեղ չափազանցված են բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։ Իրականում փորձում են դրա շուրջ աղմուկ ստեղծել, բայց […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

23:22 04.04.2024

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ Երևանի քաղաքապետի տեղակալներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում

22:15 04.04.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիսիան Պօղոսեանին վերանշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում»,-նշված է որոշման տեքստում:

̰
Իտալիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի հետ փոխգործակցության ներուժ է տեսնում

21:30 04.04.2024

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին ապագայում Ռուսաստանի հետ փոխգործակցության ներուժ է տեսնում: Ինչպես նա նշել է ՆԱՏՕ-ի 75-ամյակի կապակցությամբ Բրյուսելում գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելուց հետո, այժմ դժվար է երկխոսություն վարել Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով։ «Մենք քննադատում ենք Կրեմլի որոշումները, բայց մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ և ցանկանում ենք հարաբերություններ պահպանել ռուս ժողովրդի […]

̰
ՆԱՏՕ-ն հակամարտող կողմ չէ և չի լինի, Ուկրաինային աջակցություն է տրամադրում ինքնապաշտպանության համար․ Ստոլտենբերգ

21:10 04.04.2024

ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա և դառնալ հակամարտության մաս։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն հակամարտող կողմ չէ և չի լինի: ՆԱՏՕ-ն Ուկրաինային աջակցություն է տրամադրում ինքնապաշտպանության համար: Մենք Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունենք, Ուկրաինայի կողմից նման խնդրանքներ չեն եղել»,- ասել […]

̰
ԵՄ առաքելության մադատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում․ ԱԳՆ խոսնակ

15:56 04.04.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցումներին։ Հարց. Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ: […]

̰
Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումն առավելապես վերաբերելու է հումանիտար և տնտեսական հարցերին․ Կոստանյան

15:42 04.04.2024

Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը մեծապես ուղղված է լինելու Հայաստանի տնտեսական հնարավորությունների, կարողությունների բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Վաղվա հանդիպման մասին տեղեկատվությունը բավականին բաց է։ Կարող եմ ասել, որ քննարկելու ենք Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։ Հանդիպումը մեծապես ուղղված է […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

14:36 04.04.2024

Ապրիլի 3-ին Բելգրադում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Գորան Ալեքսիչը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության […]

̰
Վարչապետին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

13:12 04.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ […]

̰
Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը

12:09 04.04.2024

Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների […]

̰
Հայաստանում ապահովվելու է ազգային 39 ստանդարտի մշակում

11:57 04.04.2024

«Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի համապատասխան միջոցառման համար նախատեսված է 14.1 մլն դրամ, որի շրջանակում ապահովվելու է ազգային 39 ստանդարտի մշակում: Նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ էսկալացիայի սկզբից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը

11:48 04.04.2024

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 33 հազարը, ավելի քան 75 հազար մարդ վիրավորվել է։ Այս տվյալները տրամադրում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 33037-ի, վիրավորվել է 75668 մարդ»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […]

̰
Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․ Ֆրանսիայի դեսպան

11:37 04.04.2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի […]

̰
Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել սրբապատկերների մեջ թաքցված պայթուցիկ նյութերն ՌԴ տեղափոխող անձին

11:04 04.04.2024

ԵՄ երկրների միջոցով Ուկրաինայից Ռուսաստան սրբապատկերների միջոցով պայթուցիկ նյութեր Ուկրաինայից  տեղափոխելու գործով մեղադրանք է առաջադրվել մեղադրյալին, RIA Novosti-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ «Փետրվարի 1-ին Պսկովի քաղաքային դատարանի որոշմամբ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ տասը օր ժամկետով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 8-ը ներառյալ»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Այս տեղեկությունը հաստատում են Պսկովի շրջանային դատարանի […]

̰
ԱԺ-ում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ

11:00 04.04.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով:

̰
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով անվտանգության ուժերի 5 անդամ է զոհվել

10:48 04.04.2024

Իրանի իրավապահ ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հինգ անդամներ սպանվել են Սիստան և Բելուջիստան նահանգների Չաբահար և Ռասկ քաղաքների ռազմական և ոստիկանական օբյեկտների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։ «Հինգ անվտանգության աշխատակիցներ սպանվել են, ևս 10-ը վիրավորվել են», – մեջբերում […]

̰
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

10:21 04.04.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Որպես հիմնական օրակարգային հարց քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։ Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար […]

̰
Թուրքիայի իշխանությունների կողմից ՏԻՄ արդյունքների դեմարշը հանգեցրել է ցույցերի տարափի

10:16 04.04.2024

Մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո երկրի մի շարք նահանգներում ցույցերի տարափ է սկսվել: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Ցույցերի պատճառ է հանդիսացել այն, որ չնայած Վանում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) թեկնածուն ընտրվել է որպես քաղաքապետ, նրան զրկել են ընտրվելու իրավունքից ու որպես նորընտիր քաղաքապետ նշանակել իշխանական կուսակցության […]

̰
Ինչու է Ադրբեջանը սադրանքի դիմում, և ինչ կարող է լինել ապրիլի 5-ին. զրույց Արուսյակ Ջուլհակյանի հետ

23:29 03.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի սպասվող հանդիպումը լայն արձագանք է գտել տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ ֆոնին Ադրբեջանն է շարունակում ապատեղեկատվություն տարածել, թե իբր Հայաստանը զորք է կուտակում սահմանին: Ստեղծված իրավիճակը նաև միջազգային հարթակներում և օտարերկրյա գործիչների մոտ է մտահոգության պատճառ դարձել: Այս և այլ թեմաների շուրջ «Հեռանկար»-ի […]

̰
Սարկոզին ասել է, որ վարչապետ Աթալն ունի Ֆրանսիան ղեկավարելու բոլոր որակները

23:18 03.04.2024

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ Ֆրանսիայի ներկայիս վարչապետ 35-ամյա Գաբրիել Աթալն ունի բոլոր որակները՝ դառնալու հինգերորդ հանրապետության հաջորդ ղեկավարը։ «Աթալն, անկասկած, ունի բոլոր այն որակները, որոնք պահանջում է նախագահությունը», – ասել է Սարկոզին BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում կաբինետի ներկայիս ղեկավարի քաղաքական ապագան։ Սարկոզիի խոսքով՝ Աթալը, ով […]

̰
Ֆինլանդիայի նախագահը Ուկրաինա զորքեր ուղարկելու պատճառ չի տեսնում

22:45 03.04.2024

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր երկիրը Ուկրաինա զորքեր ուղարկելու պատճառ չունի։ «Զորքեր ուղարկելու պատճառ չկա: Մենք ամեն կերպ աջակցում ենք Ուկրաինային: Կարևոր է, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները և Արևմուտքը կենտրոնանան այն բանի վրա, թե իրականում ինչ կարող են անել Ուկրաինային օգնելու համար: Իմ […]

̰
Ինչ է հայտնի Գլենդելի նորընտիր հայազգի քաղաքապետի մասին

22:34 03.04.2024

Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդելի քաղաքապետը կրկին հայ է: Երեկ կայացած ընտրություններում քաղաքապետ է ընտրվել մեր հայրենակցուհի Էլեն Ասատրյանը: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ Գլենդելում քաղաքապետի ընտրությունները ոչ թե ուղիղ են, այլ քաղաքային խորհուրդն է ընտրում՝ իր կազմից: Էլեն Ասատրյանը քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել 2022թ.-ի հուլիսին 4 […]

̰
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

21:30 03.04.2024

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր […]

̰
ԵՄ-ն Հայաստանում ծառայում է որպես ծածկ ՆԱՏՕ-ի համար․ Զախարովա

16:07 03.04.2024

Հայաստանի ղեկավարությունն իր տարածաշրջանում խնդիրների լուծման փորձ ունի, սակայն Արևմուտքի միջամտությունը Անդրկովկասում իրավիճակին հետևողականորեն հանգեցնում է բարդությունների, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Զախարովան հիշել է, որ Պենտագոնի հրահանգիչները Երեւանում են, մարտին Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ անցյալ տարի երկրում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունեցել։ […]

̰
ՔՊ-ական պատգամավորը Բաքվի կողմից կեղծ լուրերի տարածումը կապում է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման հետ

15:54 03.04.2024

Ադրբեջանի կողմից կեղծ լուրերի տարածումը, թե հայկական զինված ուժերը իբր զորաշարժեր են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում, կապված է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Սա, իհարկե, կապ ունի ապրիլի 5-ի հանդիպման հետ, […]

̰
Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը մեղադրել է երկրի առաջին վարչապետին՝ սահմանին Չինաստանի հետ խնդիրներ ստեղծելու համար

13:06 03.04.2024

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը մեղադրել է երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուին Չինաստանի հետ տարածքային խնդիր ստեղծելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական ​​անդամությունից հրաժարվելու մեջ։ Ըստ նրա՝ դեռևս 1950 թվականին Հնդկաստանի ներքին գործերի նախարար Սարդար Պատելը զգուշացրել է Ներուին Չինաստանի հետ հարաբերություններում «նախազգուշական միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ «Ներուի դիրքորոշումը բոլորովին այլ էր: Նա […]

̰
Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

11:46 03.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N 289-Ա որոշմամբ Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N 289-Ա որոշմամբ Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Նարեկ Հովակիմյանի կենսագրությունը` Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 1988թ., 18 դեկտեմբերի, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան 2021 – 2024թթ․՝ […]

̰
Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

11:35 03.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N 290-Ա որոշմամբ Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է հրամանագրում: Տաթևիկ Սարգսյանը ծնվել է 1985թ.-ին Արագածոտնի մարզ, գ․Արագածավանում: Նա 2022-2024թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչություն, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժնի […]

̰
BACK_TO_TOP