16:16 08.12.2018
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վերաժողովի ներկայացուցիչներին: Հանդիպման ավարտին լրագրողները խոսել են ԱՊՀ միջխորհրդարանական վերաժողովի ներկայացուցիչների հետ: «Կարծում եմ՝ թափանցիկ և օրենսդրությանը համապատասխան կանցնեն ընտրությունները: Այսօր նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ենք հանդիպելու: Այսքան մեծ թվով կուսակցությունների մասնակցությունը խոսում է ժողովրդավարական ձգտումների մասին»,- ասաց ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի գլխավոր […]
16:10 08.12.2018
«Ամեն գնով խուսափել կանանցից»․ այս լուծումն են առաջարկել ամերիկյան բանկային հսկաների ղեկավարները, երբ Bloomberg գործակալությունը նրանցից հարցրել է` ինչպես խուսափել կանանց նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքներից, երբ ամենուր տարածված են #MeToo-ի ակտիվիստները, որոնք կին աշխատակցի հետ ամեն ոչ պաշտոնական շփում կարող են ներկայացնել որպես ոտնձգություն։ 30 բարձրաստիճան ղեկավարների հետ զրույցների արդյունքները ամփոփվում են հետևյալ 7 հիմնական խորհուրդներում․ 35 […]
15:44 08.12.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր տեսանյութ, որում ներկայացնում է հայկական բանակի ամենահեռահար ու ամենահզոր խոցման միջոցները՝ 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր» և «Սկադ» հրթիռային համալիրները։ Այս տեսանյութը մեկն է Հայաստանի բանակի սպառազինությունը ներկայացնող շարքից, որն էլ ներկայացնում ենք ստորև։
15:39 08.12.2018
144 հազար 583 աշխատակից․ սա թիվն է այն մարդկանց, որոնց Ռուսաստանը թույլ կտա աշխատել այդ երկրում՝ լինելով այլ պետության քաղաքացի։ Այլ բառերով՝ «խոպան գնացողների» թիվը Ռուսաստանը մտադիր է կրճատել 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ, և սրա վերաբերյալ որոշումն ընդունել է այդ երկրի կառավարությունը։ Հիմնավորումն այն է, որ այդպիսի աշխատողների պահանջարկը նվազել է։ Ավելին, Ռուսաստանի կառավարությունը […]
15:20 08.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Նշելով, որ դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ պարոն Գումինսկին ներկայացրել է առաքելության մանդատը, ընտրական […]
14:59 08.12.2018
Նավթ արդյունահանող պետությունների և համագործակցող երկրների ներկայացուցիչների ձևաչափով (OPEC+) անցկացված քննարկումներից հետո որոշվել է կրճատել նավթի արդյունահանման ծավալները աշխարհով մեկ։ Իր չափով որոշակի զիջումների է գնացել նաև Ադրբեջանը։ Հարևան երկրի ներկայացուցիչները համաձայնել են օրական 783 հազար բարելի փոխարեն արդյունահանել 20 հազարով պակաս՝ 763 հազար բարել նավթ։ Սակայն սրա ազդեցությունը մեծ չի լինի տնտեսության վրա․ և՛ […]
14:38 08.12.2018
ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել 010 511-603 հեռախոսահամարով»,- ասված է գրառման մեջ:
14:32 08.12.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
14:31 08.12.2018
Արցախի պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումներն օրերս զորավարժություն են անցկացրել Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում։ Զորավարժության կրակային փուլի որոշ դրվագների տեսագրությունն այսօր ներկայացրել է ՊԲ մամուլի քարտուղարը։ Տեսանյութից երևում է, որ կրակային վարժանքին մասնակցում է ավելի քան 20 միավոր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայան, ինչպես նաև փողային հրետանու ստորաբաժանումներ։ https://www.facebook.com/100012180459090/videos/626915214391155/
14:22 08.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկուստեք կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին միասնական ջանքերով […]
14:21 08.12.2018
Դեկտեմբերի 9-ին Աժ արտահերթ ընտրություններն են: Ոստիկանության կենտրոնական վարչակազմի Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ապահովելու են ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների և դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Օրենքով ոստիկանությանն է վերապահված ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու պահպանումն ընտրատեղամասերում: Առավել մանրամասն՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
14:00 08.12.2018
Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում Հունաստանի վարչապետը մտահոգություններ է հայտնել Թուրքիային ռուսական զենքի վաճառքի մտադրությունների վերաբերյալ։ Այս մասին ինքը՝ Ալեքսիս Ցիպրասը, հայտնել է բանակցություններից հետո անցկացված ասուլիսի ժամանակ, փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ Ցիպրասի խոսքով՝ ինքը այդ հարցին անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ արևելամիջերկրական տարածաշրջանի խնդիրները, Թուրքիայի հետ երկու երկրների հարաբերությունները քննարկելու ժամանակ։ «Ես, իհարկե, […]
13:50 08.12.2018
Վերջին 1 տարվա ընթացքում Ֆրանսիայում դիզվառելիքը թանկացել է մոտ 23 տոկոսով: 1 լիտրի արժեքը կազմում է 1.51 եվրո: Վերջին 18 տարիների ընթացքում Ֆրանսիայում բենզինն այդքան թանկ չէր եղել: Դա բավական չէր, կառավարությունը դիզվառելիքի հարկերի ավելացման նախագիծ ներկայացրեց: Դրա համաձայն՝ հունվարի 1-ից Ֆրանսիայում բենզինի գները պետք է աճեն 2.9 եվրոյով, դիզելային վառելիքի մեկ լիտրն էլ` 6.5 […]
13:26 08.12.2018
Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝ – Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում: – Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի […]
13:16 08.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը, ինչպես նաև ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև 22 տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք հանձնաժողովում ընդհանուր թվով հավատարմագրել են 17813 […]
13:06 08.12.2018
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ […]
13:00 08.12.2018
Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր […]
12:36 08.12.2018
Մինչ 2018 թվականի վերջը մարդկության պատմության մեջ առաջին անգամ համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի Երկիր մոլորակի բնակչության կեսը: Կանխատեսվում է՝ Համաշխարհային սարդոստայնին մուտքի հնարավորություն կունենա Երկիր մոլորակի բնակչության 51,2%-ը, այլ կերպ ասած՝ 3.9 մլրդ մարդ: Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) գլխավոր քարտուղար Խոուլինիա Չժաոյի խոսքով՝ դա Երկիր մոլորակի կարևոր իրադարձություններից մեկն է: Ըստ ԷՄՄ-ի տվյալների՝ 2005 թվականից […]
12:19 08.12.2018
Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը ԵԱՀԿ-ում նախագահությունն ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների […]
11:55 08.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։ Ընդգծելով ազատ […]
11:32 08.12.2018
Թալանել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, գրող Համբարձում Համբարձումյանի և արձակագիր Արփի Ոսկանյանի բնակարանը: Այս մասին տեղեկացանք Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից: «Էսօր (երեկ-խմբ.), երբ քարոզարշավի էինք, մտել են մեր տուն, գողացել են իմ ու Համբարձումի նոթբուքները, որոնց մեջ մեր ամբողջ գրական ժառանգությունն էր, տեսախցիկը, իմ երեք ոսկե մատանին, Համբարձումի […]
11:15 08.12.2018
Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, […]
10:58 08.12.2018
Ֆրանսիայում բողոքի ալիքը չի լռում: Հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Փարիզի Հանրապետւթյան հրապարակում: Նրանք ծնկի են եկել և իրենց բողոքն արտահայտել նախօրեին տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների դեմ. երեկ Մանտե Լա Ջոլի համայնքում ավելի քան 150 մարդ էր ձերբակալվել: Ուսանողները պահանջում են չեղարկել կրթության ոլորտում նախագահ Մակրոնի առաջարկած փոփոխությունները: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթների ընթացքում Ֆրանսիայում […]
10:38 08.12.2018
ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը Բելառուս հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների […]
09:57 08.12.2018
Ոստիկանությունն ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգ է ստացել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հրազդանի բնակիչը հաղորդում է տվել, որ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի շտաբի պետը դեկտեմբերի 2-ին գումար է խոստացել, եթե ինքն ու կինն ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։
09:00 08.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը լքում է Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի պաշտոնը, գործընկերների կողմից նվեր է ստացել դիրիժորական փայտիկ, հայտնում է ТАСС-ը: Մերկելին նվերը հանձնել է վարչապետ Հեսսեն Ֆոլկեր Բուքյեն. «Մեր նվերը Ձեզ ինչ-որ յուրահատուկ բան է»,- ասել է նա: Բուֆյեի խոսքով՝ կուսակցության նախագահի պաշտոնը շատ բաներում կարելի է համեմատել դիրիժորի աշխատանքի հետ: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ […]
00:43 08.12.2018
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող Վաչագան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել Գ. Ս.-ին (ծնված 2001 թ.):
00:28 08.12.2018
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը նաև «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահն է, շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց մարզական-հասարակական կազմակերպության Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի վաստակաշատ մարզիչներին։ Ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին նաև բռնցքամարտի, ըմբշամարատի, ծանրամարտի, սեղանի թենիսի մարզաձևերում այս տարի հաջողություններ արձանագրած դինամոյականները։ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի բռնցքամարտի մարզիչն էլ Վալերիյ Օսիպյանին նվիրեց […]
00:14 08.12.2018
Դեկտեմբերի 7-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Քլինգենդայլի (Cilngendael) տնօրեն Ռոն Թոնի (Ron Ton) հետ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդ դիվանագետների վերապատրաստման երկարամյա ծրագրի համար։ Տիգրան Բալայանը Ռոն Թոնին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց դրական ազդեցությունը միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման վրա։ Այս համատեքստում անդրադարձ արվեց դեկտեմբերի […]