23:53 07.12.2018
ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը տեսաուղերձով ամփոփել է քարոզարշավի արդյունքները, որը կարող եք դիտել ստորև։
23:48 07.12.2018
Մենք ապրում ենք պատմական օրեր, և այս օրերն են կանխորոշելու մեր հայկական երկու պետությունների ապագան։ Իշխող վարչախումբն ապացուցեց իր քաղաքական բովանդակության իսպառ բացակայությունը, ապացուցեց իր զրո պատասխանատվությունը ձեր բոլորի հանդեպ, ինչպես նաև ցույց տվեց, որ որևէ բարոյական արգելքներ չկան իր գործողություններում։ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձ է հղել` դիմելով նաև ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին․ […]
23:19 07.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Մենք նախատեսում ենք փոքր և միջին բիզնեսին տրամադրել 3 տարվա հարկային արձակուրդ, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այն հարկերը, որոնք բարձրացվել են նախորդ օրենսգրքով, իջեցվեն: Ես կարծում եմ՝ որքան մեր հնարaվորությունները թույլ են տալիս, մենք […]
23:05 07.12.2018
«Բնականաբար, շատ վճռական և հաղթող տրամադրությամբ ենք տրամադրված»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանն՝ ամփոփելով քարոզարշավը: «Խնդրում ենք մեր քաղաքացիներին և իրենց քվեն ենք հայցում: Կուզենայի կոչ անել, որ ցանկացած քաղաքացի քվեախցիկ մտնելիս քվեարկի հանուն ապագային պատրաստ, ավելի ինքնավստահ, սոցիալապես կայուն ու զարգացող Հայաստանի համար»,- ասել է Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք» […]
22:59 07.12.2018
«Իմ քայլը» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն է տարածել իր թիմակցին ծեծի ենթարկելու առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդեն տեղեկացրել եմ, որ «Մենք» դաշինքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել իմ թիմի անդամներից մեկը: Այս միջադեպը շահարկվեց, եղան բազում մեկնաբանություններ, որոնց ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ՝ […]
22:48 07.12.2018
Ամփոփելով քարոզարշավը՝ ՕԵԿ-ը նաև գրություն-պաստառների միջոցով է ասել, թե ինչ փոփոխություններ կիրականացնի, եթե ներկայացված լինի խորհրդարանում: Բանն այն է, որ ամփոփիչ միջոցառումը սկսելուց րոպեներ հետո դահլիճ են մտել երիտասարդներ՝ ձեռքներին անելիքների մասին գրությունները: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ այս ընտրություններին գնում են մի նոր տեսլականով ու ծրագրով. «Մենք պնդում ենք, որ պետք […]
22:47 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կոսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Լոռու մարզում, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել է վերջին հեռուստաբանավեճին: Լրագրողներից մեկը Մարուքյանին հիշեցրել է նրա այն միտքը, ըստ որի՝ ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների ժամանակ, ընտրապայքարի մեջ մտնելով, ԵԼՔ-ին դուրս թողեց երկրորդ քաղաքական ուժը լինելուց: «Այդ մտահոգությունը այս խորհրդարանական ընտրություններին էլ կա՞»,- հարցրել են Մարուքյանին։ «Այո, կա, և ես […]
22:41 07.12.2018
Քարոզարշավի վերջին օրն ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը։ «Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ: Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի […]
21:10 07.12.2018
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշեց Վանեցյանը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԾ-ում Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են և ուղարկել կատարման։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանն […]
20:44 07.12.2018
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ […]
20:40 07.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը: Այս հայտարարությունը շուտով հերքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը` նշելով, որ հարցը դեռ լուծված չէ: Նմանատիպ հայտարարությամբ այսօր հանդես եկավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նշելով, որ հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է: Քաղաքագետ Արմեն […]
20:22 07.12.2018
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանն ավարտվեց: Վաղը լռության օր է: SHANTNEWS.am-ն ընտրություններին ընդառաջ ի մի է բերել դրանց վերաբերող որոշ տվյալներ: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալներով` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 575 հազար 939 է: Արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Քվեաթերթիկում այդ ուժերի հերթական համարներն են. ՀՀԿ, «Քաղաքացու որոշում» […]
20:17 07.12.2018
Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հաղոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու […]
20:04 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ պատրաստվում էին դեկտեմբերի ընթացքում կազմակերպել երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, ինչն, ըստ էության, իրենց թույլ չտրվեց: Նա նաև տեղեկացրեց, որ գալիք տարվա փետրվարին պատրաստվում էին քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել, ինչն առայժմ չեն կարող պլանավորել հասկանալի պատճառներով: «Ռոբերտ […]
20:00 07.12.2018
Սոցիալ-դեմոկրատական ուղղվածությունն ենք որդեգրել, որովհետև կարևորում ենք սոցիալական արդարության կոմպոնենտը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Էլեն Հոխիկյանը: «Մինչ օրս Հայաստանում կառավարել են ավելի աջ լիբերալ ուժեր, և տնտեսությունը՝ որպես այդպիսին, ազատ է եղել, և պետության ներգործությունը տնտեսության վրա […]
19:50 07.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին։ «Քարոզարշավի մասին տպավորություններս շատ դրական են: Քարոզարշավը ընթացել է առանց որևէ ցնցումների, առանց բախումների, սա անկախության տարիների ընթացքում, երևի թե, միակ ընտրարշավն էր, որտեղ քաղաքական ուժերը միմյանց նկատմամբ տրամադրված էին խաղաղասիրաբար, և […]
19:48 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ից […]
19:46 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին` եթե հայտնի 0038 հրամանն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, կալանքի հիմքում կարո՞ղ էր դրվել մասնակի գաղտնազերծված որոշում, ասաց. «Մեր կարծիքով՝ չէր կարող դրվել, ընդհանրապես մենք ուրիշ փաստարկներ ունեինք` կապված այդ հրամանի հետ. այն չէր կարող դրվել ո՛չ մեղադրանքի, ո՛չ կալանավորման հիմքում, որովհետև այդ հրամանը, այդ թուղթը, որ այսօր […]
19:40 07.12.2018
«Մենք» կուսակցությունների դաշինքը ձևավորվել է նախընտրական քարոզարշավից առաջ: Այս քաղաքական ուժի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նախորդ ընտրություններին առանձին է մասնակցել, իսկ «Մենք»-ի մյուս ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 2017թ. ընտրություններին «Ելք» դաշինքի կազմում էր: SHANTNEWS.am-ն այս անգամ ներկայացնում է «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրի թվային պատկերը: «Մենք»-ի ծրագիրը 30 էջ է: Դրանում ամենաշատ մեջբերված բառը «Հայաստանն» է, իսկ […]
19:36 07.12.2018
«Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, առաջին հերթին պետք է լուծեն մեկ հարց. հարկավոր է պարզել՝ արդյո՞ք Քրեական օրենսգրքում 2008թ. եղել է մի նորմ, որը եղել է Քրեական օրենսգրքով հետապնդելի»,- ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ ցանկանում է մի […]
19:28 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ձեռնարկելու գործնական քայլեր քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման և երկկողմ օրակարգի առավել […]
19:12 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատասխանել են լրագրողների հարցերին: «Ես որևէ կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կլինի ազատության մեջ, նա դեռ շատ անելիքներ ունի Հայաստանում և Ղարաբաղում: Եթե դուք մտածում եք, որ մեր հասարակությանը միավորում է դատարանի վրա գոռալը, ի՞նչ ասեմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ […]
18:59 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել են նրանց հարցերին: Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել բոլոր դատական նիստերին. «Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել բոլոր դատական նիստերին, այսօր հրապարակմանը չեկավ այդ տրամաբանությամբ, որ եթե դատարանը բավարարում է, նա մնում է ազատության մեջ, եթե ոչ, նա իր […]
18:55 07.12.2018
Գյումրիում այսօր բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարվա ձգձգումից հետո վերջապես արտադրությունը գործարկվել է: Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումներով այս արտադրությունում բանվորական հագուստ է թողարկվելու արտասահմանյան պատվերներով: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Գելեջիի՝ այժմ իրենք շատ պատվերներ ունեն, որոնք չեն հասցնում կատարել: Գործարարը խոստացել էր լուծել […]
18:50 07.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել օրերս ձերբակալված ուկրաինացի ռազմածովայիններին: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի նախագահը, հայտնում է РИА Новости-ն: Նա նաև հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո զրույց է ունեցել ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: […]
18:47 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ասուլիսի ընթացքում կարդաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և […]
18:37 07.12.2018
«Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Եվ տվյալ պահին ինքը էնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Պարոն Քոչարյանը հիմա քրեակատարողական հիմնարկի մոտ հենց էս պահին սպասում է, մինչև քննիչը կգա, դատարանի համապատասխան որոշումը կբերի»։ […]
18:36 07.12.2018
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը […]
18:30 07.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահն իր կալանավորումից առաջ հայտարարություն է կազմել, որում ասվում է, որ իր միջազգային հեղինակությունը ու հեռանկարները «ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին»։ Հայտարարությունը քիչ առաջ ասուլիսի ժամանակ ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Բացի այդ՝ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ […]
18:27 07.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորման մասին վճռի հրապարակումից հետո հայտարարություն է կազմել, որը քիչ առաջ ասուլիսի ընթացքում ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Քոչարյանը, ըստ այդ հայտարարության, իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք, որը եղել է իշխանությունների բիրտ ճնշման տակ։ Երկրորդ նախագահի հայտարարության համաձայն՝ դա աննախադեպ էր, քանի որ այնտեղ ներգրավված […]