TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera-ին պատմել է թավշյա հեղափոխության մասին

18:41 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը […]

̰
Վրաստանը Ֆրանսիայի հետ համաձայնագիր կստորագրի ՀՕՊ համակարգերի ևս մեկ խմբաքանակի առաքման շուրջ

18:31 06.12.2018

Վրաստանի պաշտպանության նախարար  Լևան Իզորիան այսօր ուղևորվելու է Ֆրանսիա, որպեսզի ևս մեկ համաձայնագիր ստորագրի Վրաստան ՀՕՊ համակարգերի հաջորդ խմբաքանակի առաքման շուրջ: Այս մասին Իզորիան հայտնել է Վրաստանի ՊՆ գործունեության մեկամյակի ամփոփման ժամանակ: Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ Իզորիան հայտնել է, որ այսօր երեկոյան կուղևորվի Ֆրանսիա, որպեսզի ևս մեկ համաձայնագիր ստորագրի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: 2019թ. բյուջեում […]

̰
Զախարովան լուսանկար է հրապարակել Տիգրան Քեոսայանի ու Մարգարիտա Սիմոնյանի հետ

18:13 06.12.2018

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ու RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ: «Ինձ հաճախ են նախատում, որ որևէ տեղ ընտանեկան լուսանկարներ չեմ հրապարակում: Դա ճիշտ չէ: Ահա կես տարի առաջ լուսանկարել եմ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքին»,- գրել է Մարիա Զախարովան: https://www.facebook.com/photo.php?fbid=10218360320989064&set=a.4365446944032&type=3&theater

̰
Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը

18:08 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):  Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Իր խոսքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահին

18:01 06.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունների դրական դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության կհաստատվի՝ ի շահ երկու երկրների […]

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով

17:59 06.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասին ընտրողներն իմացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ: Բայց նորաստեղծ քաղաքական թիմը սեփական գաղափարները տարածելու համար նոր չէ, որ սկսել է պայքարի մեջ մտնել: Կուսակցության անդամները նախկին ակտիվիստներ են, որոնք մասնակցել են վերջին տասնամյակի գրեթե բոլոր քաղաքացիական շարժումներին: SHANTNEWS.am-ն այս անգամ անդրադառնում է ՔՈ-ին նախընտրական ծրագրին, որը բաղկացած է […]

̰
ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է հրադադարի խախտումների նվազումը, կոչ է անում հանրությանը պատրաստել խաղաղության

17:48 06.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունից հետո հրադադարի խախտման միջադեպերի ու [մարդկային] կորուստների մասին հաղորդումների քանակի նվազումը։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հաղորդագրության մեջ։ «Նրանք դիմել են կողմերին՝ խնդրելով շարունակել իրականացնել պայմանավորվածությունները և կոնկրետ […]

̰
Քաղաքական ո՞ր ուժերն են ամենից ակտիվ եղել Facebook-ում. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը

17:44 06.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ավարտին է մոտենում: Որքանո՞վ է քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից Facebook սոցիալական ցանցը՝ որպես գործիք, արդյունավետ կիրառվել, ի՞նչ ազդեցություն են ունեցել այսպես կոչված ֆեյսբուքյան կեղծ (fake) էջերը քարոզարշավի ընթացքում: SHANTNEWS.am-ն այս թեմաների շուրջ զրուցել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: «Ընդհանուր առմամբ, քանի որ քարոզարշավը շատ […]

̰
Սանկտ Պետերբուրգում Փաշինյանն անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին

17:35 06.12.2018

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկաների խնդրանքով անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում […]

̰
Փորձել եմ իրականացնել բովանդակային ընտրարշավ, քան քաղաքական. Հայկ Չոբանյան

17:32 06.12.2018

Տավուշի մարզի 4 շրջանների՝ Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Շամշադինի 60-ից ավելի բնակավայրեր այս ընտրությունների ժամանակ պետք է ընտրեն այն ցուցակը, որտեղ ես 6-րդ համարն եմ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը: «Փորձել եմ իրականացնել բովանդակային ընտրարշավ, քան քաղաքական»,- ասել է նա: […]

̰
ՀՀԿ-ին հանգիստ չենք թողնի. «Սասնա ծռեր»

17:25 06.12.2018

«Հանրապետականներին հանգիստ չենք թողնի, որովհետև իրենք պատասխանատվություն պետք է կրեն էն ամեն ինչի համար, ինչ որ արել են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: «Պերմանենտ անպատասխանատվություն կծնվի, եթե հանրապետականները պատասխանատվության չենթարկվեն: Պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի, էնպես որ մենք հանգիստ չենք թողնի ՀՀԿ-ին»,- հավելել է «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հեղափոխությանը մասնակցել եմ այնպես, ինչպես բոլոր մյուս մասնակիցները. Հայկ Չոբանյան

17:22 06.12.2018

Հեղափոխությանը մասնակցել եմ, ինչպես մեր բնակչության մեծ մասը՝ բոլոր երթերի և հանրահավաքների ժամանակ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը: «Կարծում եմ, որ այդ օրերին (նկատի ունի հեղափոխության օրերը- խմբ.) մեր վերջին 25 տարիների ընթացքում ամենաոգեղեն օրերն էին, և առաջին անգամ ընտանյոք հանդերձ […]

̰
Հին ուժերը փրփուրներից են կախվում. Չուգասզյանը՝ Փաշինյանին գաղտնալսելու մասին

17:21 06.12.2018

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակմանն է անդրադարձել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: «Ես կարծում եմ՝ փրփուրներից են կախվում հին ուժերը՝ փորձելով ամեն կերպ ազդել ընտրությունների արդյունքի վրա: Մենք տեսանք, որ անգամ նուրբ պահի հրապարակելով նման նյութեր՝ դա ազդեցություն չունեցավ բուն բանավեճի վրա: Դա խոսում է այն մասին, որ […]

̰
Արմեն Սարգսյանը Գերմանիայի նախագահին hրավիրել է Հայաստան

17:10 06.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Մեր բովանդակալից երկխոսությունը շարունակելու նպատակով սիրով հրավիրում եմ Ձեզ 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան»,- ասված է հանրապետության նախագահի նամակում:

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին. ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

17:07 06.12.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախ […]

̰
Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը

17:01 06.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 […]

̰
Ես ի՞նչ եմ հարցնում, ինքն ի՞նչ է  պատասխանում, ի՞նչ Գևորգ, ի՞նչ բան. Էդմոն Մարուքյանը՝ Ծառուկյանին

17:00 06.12.2018

«Գևորգն ըմբշամարտիկ տղա է: Ինքն առաջարկել էր ինձ, որ իբրև թե ընտրություններից առաջ հանդիպեմ Գագիկ Ծառուկյանին, որ իմ հարցերը լուծեն, բայց ես մերժել եմ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է նաև, որ իրեն ժամանակին անդամակցելու առաջարկություն են արել, բայց ինքը մերժել է: Խոսելով […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի երդման արարողություն

16:51 06.12.2018

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում:

̰
Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է հայկական եկեղեցի, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

16:49 06.12.2018

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ […]

̰
Չպետք է թույլ տալ միահեծան իշխանություն. Գարեգին Չուգասզյան

16:39 06.12.2018

Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը խոսել է երիտասարդ, թարմ ուժերով խորհրդարան ունենալու անհրաժեշտության մասին, լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք երիտասարդ ուժերն իսկապես, հակակշիռ են, թե՞ իշխանությանը սերտաճած ուժեր են, որոնք իրենց հայացքներով հարում են իշխանություններին: «Եթե մենք խոսում ենք Հայաստանի նոր ընդդիմության մասին, պետք է հստակ հասկանալ, որ հին ռեժիմը ներկայացնող ուժերն […]

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանից

16:16 06.12.2018

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԵԱՏՄ ներսում եղած խնդիրներին՝ նշելով, որ ներքին շուկայում խնդիրների լուծման գործը չափազանց դանդաղ է ընթանում, ինչի համար մեղավոր է Ռուսաստանը: «2018թ. ՌԴ-ն, որպես ԵԱՏՄ մարմինների ղեկավար, առաջարկել է շուկայում հարթել սահմանափակումներն ու պատնեշները: Դա իրականում մեր […]

̰
Մենք որոշել ենք ընդհանրապես չանդրադառնալ այդ ձայնագրությանը. Քոչարյանի պաշտպան

15:49 06.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցի, անդրադարձել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման երկրորդ մասին: Ալումյանը նշել է, որ իրենք որոշել են ընդհանրապես չանդրադառնալ այդ ձայնագրությանը: «Այդ ձայնագրությունն ինքն իրենով իր մեջ այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ կարիք չկա մեկնաբանելու: Սա հենց […]

̰
Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին՝ ԵԱՏՄ-ն նախագահելու հարցում

15:48 06.12.2018

Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր կայացավ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ անդամ պետությունների նախագահները հանդես եկան իրենց ելույթներում։ Իր ելույթի վերջում նիստը նախագահող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Հայաստանին։ «Հաջորդ տարի ԵԱՏՄ նախագահությամբ հանդես է գալու Հայաստանը։ Մեր հայաստանյան գործընկերներին մաղթում եմ հաջողություն»,- ասաց Պուտինը՝ խոսքը փոխանցելով Հայաստանի վարչապետի […]

̰
Լավատես եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ. Արմեն Սարգսյան

15:31 06.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան: Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման […]

̰
ԵԱՏՄ համագործակցության համատեքստում մեծ կարևորություն ենք տալիս արտաքին տնտեսական կապերի զարգացմանը․ Փաշինյան

15:29 06.12.2018

ԵԱՏՄ համագործակցության համատեքստում Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արտաքին տնտեսական կապերի զարգացմանը։ Այս համատեքստում հայկական կողմն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ համագործակցությունը ԵՄ-ի ու այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն անմիջականորեն գործընկերային հարաբերություններ ունի։ Այս մասին Ռուսաստանում անցկացվող ԵԱՏՄ նիստի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստ է իր ջանքերը ներդնել […]

̰
Էդմոն Մարուքյանը չունի տարրական իրավական գիտակցություն. Գարեգին Չուգասզյան

15:20 06.12.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու որակումներ տվել։ «Լուսավոր Հայաստան» կոչվող կուսակցությունն իր ընկերներին փողոցում մենակ թողեց հեղափոխության ժամանակ, իսկ հիմա փորձում են իրենց ներկայացնել որպես հեղափոխության ջատագովներ: Իրենք միշտ տատանվող ուժ են եղել»,- ասել է Գարեգին Չուգասզյանը: Լրագրողների այն նկատառմանը, թե «Լուսավոր Հայաստան» […]

̰
Հայաստանը պատրաստ է նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում․ Փաշինյան

15:13 06.12.2018

Հայաստանի համար կարևոր է հայկական կողմի ներկայացվածությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում, ու թեև հայկական կողմը չի պնդում, որ դա հրատապ լուծելի հարց է, սակայն առաջարկում է այդ հարցը թողնել ընդհանուր օրակարգում։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ընդդեմ այս խոսքերին՝ ձեռքի փոքրիկ նյարդային շարժումով […]

̰
Սուր պայքար է գնում հին և նոր ուժերի միջև. Գարեգին Չուգասզյան

15:06 06.12.2018

«Հին օրենսգրքով նոր խորհրդարանն ընտրելը որոշակի բարդություններ է ծնում, և մենք գիտենք այդ ռեյտինգային ընտրության ողջ անհեթեթությունը, բայց որոշեցինք, այնուամենայնիվ, մասնակցել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: Ըստ բանախոսի՝ ընտրապայքարին մասնակցող ուծերի մեջ է նաև «Մարտի մեկի կոալիցիան»: Չուգասզյանն ասել է, որ ինքը նկատի ունի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին: «Էս ուժերը որոշակիորեն […]

̰
ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մեր կառավարության աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկն է․ Փաշինյան

14:59 06.12.2018

ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է, և այս միության անդամ պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունները դառնում են Հայաստանի տնտեսության պոտենցիալի զարգացման կարևորագույն դրական գործոններից մեկը։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա թվեր մեջբերեց այն մասին, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը միության անդամ պետությունների հետ ու արտահանումը […]

̰
Աշոտյանը «շնորհակալություն» է հայտնել Փաշինյանին քարոզարշավն իրենց ուզած սցենարով տանելու համար

14:52 06.12.2018

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը չի կիսում շրջանառվող այն լուրերը, որ Հանրապետականը քարոզարշավն իրականացնում է միայն համացանցային տիրույթում: Ըստ նրա՝ Հանրապետականը քարոզարշավ իրականացրել է բոլոր այն վայրերում և մեխանիզմներով, ինչ թույլատրված է եղել Ընտրական օրենսգրքով ու օրենքի որևէ խախտում, Աշոտյանի պնդմամբ, թույլ չի տվել: Աշոտյանի ներկայացմամբ` Հանրապետականը տարբեր համայնքներում հանդիպումներ է […]

̰
BACK_TO_TOP