TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որդեկորույս հայրերի ցույցերի պատճառով Վրաստանի գլխավոր տոնածառի տեղադրման վայրն անհայտ է մնում

11:39 06.12.2018

Թբիլիսիում Ամանորի խորհրդանիշ տոնածառը մնացել է անհասցե: Ավանդաբար Ամանորի շեմին այն տեղադրվում էր Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: Սակայն տարածքն արդեն մի քանի ամիս է՝ զբաղեցրել են «Հայրերը հանուն արդարության» ակցիայի մասնակիցներն ու նրանց աջակիցները: Խորհրդարանի այդ հատվածում վրաններ են ամրացվել: Այստեղ մի քանի ամիս է՝ բողոքի ակցիա են անցկացնում որդեկորույս երկու հայրեր՝ Պանկիսիի կիրճում հատուկ […]

̰
Սուրեն Սահակյանը պատասխանել է երեկվա բանավեճից հետո իրեն ուղղված քննադատություններին

11:00 06.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը պատասխանել է երեկվա բանավեճից հետո իրեն ուղղված քննադատություններին․ «Հարգելիներս, քանի որ մեր կուսակցության հիմնական ընտրողը, մեծ հավանականությամբ, գրանցված ա նաև ՖԲ-ում, ուստի հարկ եմ համարում պատասխանել երեկվա բանավեճի հետ կապված նրանց կողմից հնչեցված մի քանի խումբ քննադատությունների։ Կարող եք սա ընդունել նաև որպես հանրային հաշվետվություն ։) Քրտնելու մասին․Վերջին […]

̰
Հայաստանի մարզերում կան ոլորտներ, որոնք ռեալիզացնելու անսահման հնարավորություն կա. Հայկ Չոբանյան

10:48 06.12.2018

Իմ կյանքի ընթացքում մեկ տասնյակից ավելի ձեռնարկություններ եմ ստեղծել: Այս մասին «Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը: «Ստարտափներ՝ տարբեր ոլորտներում: Ստարտափներ՝ նկատի չունեմ միայն բիզնես ոլորտներում։ Օրինակ, ես նաև մի քանի հիմնադրամների հիմնադիր եմ՝ տարբեր ոլորտներում»,- մանրամասնել է պատգամավորի թեկնածուն: Նա հայտնել է, […]

̰
Նախընտրական մեծ բանավեճը պետք է օրենքով ամրագրվի որպես պարտադիր պայման․ Փաշինյան

10:36 06.12.2018

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով նախընտրական մեծ բանավեճը պետք է նոր նախընտրական օրենսգրքով ամրագրվի որպես պարտադիր պայման։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա […]

̰
ԱԺ-ում կրկին քվորում չի ապահովվել

10:15 06.12.2018

Արդեն 3-րդ օրն է՝ ԱԺ-ն փորձում է քվորում ապահովել նիստի անցկացման համար, սակայն այսօր կրկին դա չի հաջողվել։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Oրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Հիշեցնենք, որ […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը․ «Փաստ»

10:07 06.12.2018

«Փաստ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից […]

̰
Ինչպես են պատրաստվում քաղաքական ուժերը պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսության զարգացման համար

09:57 06.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները խոսեցին Առաջին ալիքի եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում: «Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք մեր […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

09:48 06.12.2018

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, […]

̰
Միսկրծոցի․ մարզերում թեժ ընտրապայքար է ծավալվել. «Հրապարակ»

09:22 06.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլ»-ի ու ՀՀԿ-ի միջև, այլև «Իմ քայլ»-ի ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի և մարզպետ Կարեն Սարուխանյանի միջև: Գեղարքունիքի մարզում ևս միսկրծոցի է։ […]

̰
Դավիթ Շահնազարյանի որդին տարիներ առաջ քաղաքական ապաստան էր խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի․ «Հրապարակ»

09:11 06.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները

07:46 06.12.2018

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ

07:15 06.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ  պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:

̰
Այդ շարժման արդյունքը բերեց նրան, որ, խոշոր հաշվով, տեղի է ունեցել մարդափոխություն․ Արմեն Ռուստամյան

01:06 06.12.2018

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր: Համաժողովրդական շարժումն իրապես մեր կյանքում նոր փոփոխությունների դուռ բացեց: Այդ շարժման արդյունքը, սակայն, այսօր, ըստ էության, բերեց նրան, որ, խոշոր հաշվով, տեղի է ունեցել մարդափոխություն»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին ասաց ՀՅԴ կուսակցության նախընտրական […]

̰
Ցավոք, այս ընտրապայքարն ավելի շատ վերածվեց մեղադրանքների, միմյանց քարկոծելու պայքարի․ Լուսինե Հարոյան

00:52 06.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը խոստանում է Ազգային ժողով մտնելու պարագայում վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: «Ցավոք, այս ընտրապայքարն ավելի շատ վերածվեց մեղադրանքների, միմյանց քարկոծելու պայքարի: Երբ մենք բոլորս միասին ապրիլ-մայիսին հեղափոխություն էինք անում, մեծ հույս ունեինք, որ վերջապես ունենալու […]

̰
Ժամանակին լինելով գաղտնալսման տուժածներից մեկը՝ վճռականորեն մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճի իրականացումը․ Արթուր Բաղդասարյան

00:41 06.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ գաղտնալսման հրապարակմանը․ «Ինքս, ժամանակին լինելով գաղտնալսման տուժածներից մեկը, վճռականորեն մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճի իրականացումը, որովհետև դա ոչ մի պատիվ չի բերում մեր երկրին ու մեր հայրենիքին: Կողմնակից ենք մշտապես […]

̰
Եթե ՀՀ-ն զարգացման ռազմավարական ընթացքը չփոխի, երկրի հարստությունները կմնան որոշակի կազմակերպությունների ձեռքին․ Լևոն Շիրինյան

00:27 06.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանն ասաց, որ Հայաստանի զարգացման համար սոցիալական շուկայական հայեցակարգ է առաջարկում։ «Այսօր հայտարարում ենք պարզ և հստակ՝ եթե ՀՀ-ն զարգացման ռազմավարական ընթացքը չի փոխելու, երկրի հարստությունները մնալու են որոշակի կազմակերպությունների ձեռքին։ Մենք կարծում ենք, որ հեղափոխությունը հաջողություն չի ունենալու: Դրա համար մշակել ենք հստակ կազմակերպված, գիտության բոլոր չափանիշներին համապատասխան կոնցեպցիաներ: Առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ. սա փիլիսոփայական, քաղաքական կոնցեպցիա, որը կիրառվել է աշխարհի լավագույն երկրներում ու տվել է բարձրագույն արդյունք:   Ըստ Շիրինյանի՝ պառլամենտարիզմը պետք է զարգանա, քանի որ բալանսավորված խորհրդարանը կարող է […]

̰
Վարուժան Ավետիսյանը կարևորում է անցումային արդարադատության ներդրումը

00:08 06.12.2018

Մենք տարիների ընթացքում մշակել ենք ամբողջական ծրագիր պետության ապագայի, մեր երկրի զարգացման համար: Մեզ նախնական մեկնարկի համար անհրաժեշտ է որոշակի հնարավորություն, և այդ հնարավորությունը կարող ենք ունենալ միայն մեր երկրից թալանված ահռելի հարստությունը թեկուզ սկզբնական փուլում մասամբ հետ բերելու միջոցով, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի […]

̰
Ընտրություններին թերացումների դեպքում կպատժվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները. Վ. Օսիպյան

23:55 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին: Ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն և ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ […]

̰
Ժողովուրդն այսօր սպասում է մեզանից, որ իր կյանքում իրական բան փոխվի․ Գագիկ Ծառուկյան

23:52 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանн ասաց, որ քաղաքական հեղափոխությունից հետո ժողովուրդը իրական փոփոխությունների է սպասում։ «Ժողովուրդը այսօր սպասում է մեզանից, որ իր կյանքում իրական բան փոխվի»,- ասաց Գ.Ծառուկյանը՝ հավելելով, որ հարկային, բանկային, տնտեսական, կրթական ոլորտների բարեփոխումներ: «Ինչ […]

̰
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք համախմբվել, մեկ ուժ դառնալ և խնդիրներ լուծել. Արամ Սարգսյան

23:37 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշել է, որ ընթացիկ քարոզարշավի ընթացքում շատ է խոսվել ներքաղաքական կյանքից, սակայն բաց է թողնվել արտաքին քաղաքականության թեման: Արամ Սարգսյանի խոսքերով՝ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք համապատասխան իրավիճակներում համախմբվել, մեկ ուժ դառնալ […]

̰
Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում․ Էդմոն Մարուքյան

23:23 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կուսակցությունը 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար: ««Լուսավոր Հայաստան»-ը Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ»,- նշեց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում, նրանց հետ պայմանագրեր չեն կնքվում, նրանց իրավունքները ոտնահարվում են, իսկ իրենք գալիս են՝ պաշտպանելու նրանց։ […]

̰
Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

23:04 05.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Ուրախ եմ, որ հաջողությունների թվարկման համար ժամանակը չի բավականացնում․ Նիկոլ Փաշինյան

22:55 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ, 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար, ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը […]

̰
Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց․ Վիգեն Սարգսյան

22:37 05.12.2018

Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը […]

̰
Հարց ու պատասխան՝ «Իմ քայլ»-ի և ՀՅԴ-ի պատգամավորի թեկնածուների միջև

22:24 05.12.2018

Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով հրավիրված լսումների ժամանակ, «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հարց է ուղղել ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին՝ հիշեցնելով, որ Մանուկյանն իր խոսքում նշել է նախորդ իշխանությունների կոռումպացվածության մասին. «Հիշատակեցիք մի քանի անգամ Հովիկ Աբրահամյանին, որը ղեկավարել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ ի պաշտոնե՝ որպես վարչապետ: Բայց այդ, բոլոր ժամանակահատվածներում Դաշնակցությունը […]

̰
Հետևությունները ցավալի են. Արցախի նախկին ՄԻՊ-ը` հայտնի գաղտնալսումների մասին

21:55 05.12.2018

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի այսօր հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությանը: Ռուբեն Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի և դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետը լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելության նախարարական հանդիպմանը

21:43 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հանդես եկավ ելույթով: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցմանը և ամրապնդմանն ուղղված […]

̰
Մեր լեզուն երկար է պարկեշտ քարոզչության, չվիրավորելու, չզրպարտելու, մակարդակ պահելու քարոզչական մեթոդաբանության մեջ. Ուրիխանյան

21:31 05.12.2018

Ընտրարշավի սկզբում Գագիկ Ծառուկյանը հորդորեց կուսակցականներին ոչ ոքի չվիրավորել ու չնեղացնել, արդյո՞ք այդ հորդորը պահպանվում է ԲՀԿ-ի ցուցակը ներկայացնող պատգամավորի թեկնածուների կողմից։ Այս հարցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում տվեց Արամ Աբրահամյանը՝ ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակը ներկայացնող Տիգրան Ուրիխանյանին: «Մեր լեզուն այդ իմաստով երկար է պարկեշտ քարոզչության, չվիրավորելու, չզրպարտելու, մակարդակ պահելու քարոզչական մեթոդաբանության մեջ: Ինչ վերաբերում […]

̰
Տեղեկացա, որ ընտրական պաստառս պատռել են «Իմ քայլ»-ի համակիրները. Շարմազանով

21:20 05.12.2018

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում  երևում է, թե ինչպես են իր նախընտրական գովազդային մեծ վահանակը պատռել։ Էդուարդ Շարմազանովն այս մասին գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է… Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 […]

̰
Քաղաքում ճոպանուղի կառուցելու նախագծով հետաքրքրվածներին տեղեկացնեմ, որ առնվազն հոկտեմբերից ի վեր այս հարցը չի քննարկվել. քաղաքապետի մամուլի խոսնակ

21:07 05.12.2018

Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկվանից Երևանում նոր ճոպանուղի կառուցելու պրոյեկտի մասին տեղեկություններ են տարածում «Ֆեյսբուք»-ում ու լրատվական կայքերում՝ ներկայացնելով դա իբրև քաղաքային գործող իշխանության […]

̰
BACK_TO_TOP